Իսլամաֆոբիան Արևմուտքում (5)
Այսօր մեր հաղորդման թեման է՝ ԱՄՆ-ում իսլամատյացության աճը և Բրիտանիայում մզկիթների վրա իրականացվող հարձակումները:
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ ձեզ հետ ենք «Իսլամաֆոբիան Արևմուտքում» հաղորդաշարի հերթական համարով: Իսլամը՝ արդարության, խաղաղության, մարդասիրության և սիրո կրոն է: Աստծու մարգարե Մոհամմեդի կարևորագույն յուրահատկությունը լավ բնավորությունն է եղել: Արաբական թերակղզում և արաբների մեջ իսլամ կրոնի արագ տարածման պատճառներից մեկը Մարգարեի լավ բնավորությունն ու սիրալիր վերաբերմունքն է եղել: Մարգարեի ու նրա շառավիղների կողմից մուսուլմաններին ուղղված հորդորներից մեկը ժողովրդի նկատմամբ սիրալիր վերաբերմունքն ու լավ բնավորությունն է: Այս հրամանը միայն մուսուլմաններին չի վերաբերում։ Մարգարեն նույնիսկ նրանց, որոնք չէին ընդունել իսլամ կրոնը հորդորում էր լինել մարդասեր : Իսլամի պատմության մեջ բազմաթիվ զրույցներ կան Մոհամմեդ մարգարեի բնավորության մասին: Զրույցներ՝ իր ընտանիքի անդամների ու ոչ մուսուլմանների նկատմամբ նրա սիրալիր վերաբերմունքի ու թե ինչպես հենց այդ պատճառով էլ շատերը հարում էին իսլամ կրոնին: Այժմ իսլամի հայտնությունից 1400 տարի անց արևմուտքում հայտնվել են մի խումբ մարդիկ, ովքեր իսլամը ներկայացնելով որպես ծայրահեղականություն ու ահաբեկչություն տարածող կրոն աշխարհի տարբեր վայրերում իսլամատյացություն ու իսլամաֆոբիա են տարածում:
Ցավոք իսլամական երկրների մի շարք հոսանքներ հատկապես Սաուդյան Արաբիայում իշխող վահաբականությունը իսլամական ուսուցումների սխալ ընկալմամբ և ծայրահեղական քայլերով, Արևմուտքում իսլամի թշնամիներին նպաստավոր առիթ են ընձեռում իսլամը ահաբեկչություն ու ծայրահեղականություն տարածող կրոն ներկայացնելու համար: Նրանք աջակցելով ԻԼԻՊ-ի նման թաքֆիրական ու ահաբեկչական խմբերին, ծառայում են իսլամ կրոնի թշնամիներին: Հատկանշական է, որ Մոհամմեդ մարգարեի անխառն իսլամը ոչ մի կապ չունի ԻԼԻՊ-ի և Սաուդյան Արաբիայում իշխող վահաբականության ներկայացրած իսլամի հետ: Ուշագրավ կետն այն է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան պետությունները և Բրիտանիան Սաուդյան Արաբիայի ռազմավարական դաշնակիցներն են: Փաստորեն աջակցելով Սաուդյան Արաբիային՝ արևմտյան պետությունները իսլամատյացության ու իսլամաֆոբիայի տարածմանն են աջակցում: Այդ քայլով նրանք ծածկում են խաղաղության ու արդարության պատգամաբեր իսլամի իրական դեմքը: Այն իսլամը, որ միաստվածության, բռնություններին չենթարկվելու և խաղաղության ու արդարության հիմունքով հասարակությունների ստեղծման կոչ է ուղղում բոլորին:
Սաուդյան Արաբիայի և արևմտյան պետությունների միանալու հետևանքով է ինչ արևմտյան երկրներում աճում են մուսուլմանների դեմ կիրառվող բռնությունները, էթնիկ ու կրոնական խտրականությունները: Մի հաղորդագրությամբ Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը (CAIR), հայտարարել է.«2016թ. առաջին կիսամյակի համեմատությամբ երկրորդ կիսամյակում զգալիորեն աճել են իսլամատյացության հողի վրա իրականացված հանցագործությունները»: Այդ զեկույցի մեջ ասված է.«2013թ. իվեր, որ քաղաքացիական իրավունքների այս կազմակերպությունը սկսել է վավերագրական փաստերի հավաքագրման գործընթացը՝ մուսուլմանների դեմ իրականացված հանցագործությունների առումով սա ամենավատ տարին է եղել»:

Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի հաղորդմամբ, 2017թ. առաջին կիսամյակում մուսուլմանների դեմ իրականացված բռնությունները 24 տոկոսանոց աճ են արձանագրել: Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի իսլամաֆոբիայի դեմ պայքարի և վերահսկման բաժնի համակարգող Զեյնաբ Արեյնն ասել է.«ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավը ատելություն սերմանեց ամերիկացիների մեջ, ինչի հետևանքով էլ թիրախում հայտնվեցին մուսուլմաններն ու այդ երկրի մյուս փոքրամասնությունները»: Զեյնաբ Արեյնն հավելել է.«ԱՄՆ-ի մուսուլմանների դեմ եթե շարունակվեն ծայրահեղական ու նախապաշարված քայլերը, իսլամի հետևորդների համար 2017թ. կարող է դառնալ ամենավատ տարիներից մեկը»: Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը հայտարարել է.«Ազգության կամ էթնիկ պատկանելության բերումով ԱՄՆ քաղաքացիների դեմ կատարված բռնությունները կազմում են 32 տոկոս, զոհերին իսլամի հետևորդ ենթադրելու բերումով՝ 20, իսկ հիջաբ կրող կանանց դեմ տեղի ունեցած բռնությունները՝ 15 տոկոս»:
Եվրոպայում մասնավորապես Բրիտանիայում իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը աճող ընթացք ունի: Բրիտանիայում իսլամաֆոբիայի հարցերով դիտորդ կազմակերպություն Tell MAMA-ն հիմնվելով իր վերջին տվյալներին հայտարարել է.«Հայացք նետելով Բրիտանիայում մուսուլմանների և իսլամական սրբավայրերի դեմ իրականացված հանցագործություններին պարզվում է, որ Բրիտանիայի մզկիթները շաբաթը մեկ անգամ իսլամատյացների կողմից հարձակման թիրախ են դառնում»: Բրեքզիթի հանրաքվեի անցկացումից հետո, Բրիտանիայի ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն իսլամատյացության հողի վրա կատարված հանցագործությունները 23 տոկոսով աճել են: Թե ինչու մզկիթներն են ավելի շատ իսլամատյացության բնույթի հարձակումների թիրախ են դառնում Tell MAMA կազմակերպության պատասխանատու Ֆայազ Մուղալն ասել է.«Քանի որ մզկիթները իսլամ կրոնի խորհրդանիշ և մուսուլմանների համախմբման վայր են ավելի շատ են ենթարկվում այդ կարգի հարձակումների ու սպառնալիքների»: Շարունակելով իր վերլուծական զրույցը Tell MAMA կազմակերպության պատասխանատուն հավելել է.«Ովքեր հակաիսլամական քայլեր են իրականացնում, համոզված են,որ մուսուլմանի դեմ իրականացված քայլի համեմատությամբ մզկիթների դեմ իրականացված ամեն մի քայլ ավելի լայն արձագանք է գտնելու: Մզկիթի դեմ իրականացված քայլը աղոթարարներին այս պատգամն է հաղորդում, որ նրանք նույնպես հարձակման թիրախ են դառնալու և սպառնալիքը ուղղվում է այդ քաղաքի բոլոր մուսուլմաններին»:
Tell MAMA-ի հաղորդմամբ Բրիտանիայում մզկիթների և իսլամական կենտրոնների դեմ իրականացվող հարձակումներից են՝ դիտավորյալ հրդեհելը, այդ վայրերում խոզի մսից պատրաստված ուտելիքներ դնելը և բռնության այլ տեսակներ: Բրիտանիայում իսլամատյացները կազմակերպված եղանակով հարձակվում են մզկիթների վրա: Նրանց վերջին քայլը եղել է այն, որ սպառնալի նամակներ են հղել, որ իբր ռումբ կտեղադրեն մզկիթներում: Նրաքն ձգտում են սարսափի մատնել Բրիտանիայի մուսուլմաններին: Վերջին 4 տարիների ընթացքում Tell MAMA կազմակերպությանը զեկուցել են շուրջ 197 մզկիթներին ուղղված սպառնալիքների մասին: Մեծ թվով պարագաներ էլ չեն հաղորդվել: Իհարկե իսլամատյացները միայն չեն բավարարվում մուսուլմանների ու իսլամական կենտրոնների վրա ֆիզիկական հարձակումներով: Նրանց մեթոդներից մեկը հակաիսլամական հոդվածներ գրելն է: Բրիտանական մի շարք լրատվամիջոցներ հատուկ սյունակներ են նկատի առել իսլամատյացությամբ հռչակված անձանց համար: Այդպիսիները ակտիվ մասնակցություն ունեն որոշ հեռուստահաղորդումներում:
Ցավոք իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը միայն չի սահմանափակվում արևմտյան երկրներով: Արևելյան Ասիայից մինչև Կենտրոնական Աֆրիկա իսլամաֆոբիայի ու իսլամատյացության նշանները շատ շատ են: Անցած շաբաթ Սինգապուրում անցկացված համաժողովի ընթացքում, համաժողովին մասնակցող մուսուլման երիտասարդները մտահոգություն են հայտնել այդ երկրում իսլամատյացության աճող ընթացքի կապակցությամբ: Սինգապուրի ակտիվ ուսանողներից մեկը, ով այդ երկրում իսլամաֆոբիայի դեմ նիստի ծրագրավորողներից է եղել՝ այդկապակցությամբ ասել է.«Սինգապուրում իսլամաֆոբիան արևմուտքի չափ չէ, սակայն այս օրերում մուսուլմաններին ուրիշ կերպ են նայում և ավելի շատ կասկածում են նրանց»: Նա շեշտել է.«Այս միջավայրում պետք է փորձել, որ այլ կրոնների հետևորդներին ու էթնիկ խմբերին ծանոթացնել ու ավելի շատ տեղեկություններ փոխանցել իսլամ կրոնի մասին և իսլամաֆոբիայի դեմ պայքարում երբեք չպետք է հիասթափվել ու հոգնել»: Թանկագին բարեկամներ մեր զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում: