Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (32)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i68798-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(32)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 02, 2017 11:26 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Ամիր Քաբիրի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները պատրաստել ու բնութագրել են լյարդի քաղցկեղի բուժման դեղորայքի կրիչ բշտիկային նանո-համակարգ: Լյարդի քաղցկեղն աշխարհում ամենատարածվածներից է և համարվում է այդ հիվանդությամբ մահվան երրորդ պատճառը:

Նախագծի հեղինակի խոսքերով, ներկայումս հիվանդության բուժման համար կիրառվող քիմիաթերապիան և  ճառագայթաթերապիան ունեն թերություններ: Իսկ նոր գյուտը կարող է գնահատել դեղորայքի անհրաժեշտ  քանակը և  ժամանակը : Նոր մեթոդը նաև նվազեցնում է ավանդական բուժման մեթոդների հետևանքները:  Այստեղ դեղորայքն օրգանիզմ է անցնում կրիչների միջոցով:

Նիոզոմը համարվում է նանոդեղերի ամենաօգտակար տեսակը: Նիոզոմները փոքրիկ պարկեր են, որոնց մակերեսային ակտիվացնող տարրերը ոչ-իոնիկ են:Նախագիծը, որ դեռևս գտնվում է լաբորատորային մակարդակում, կարող է դեղագործական արդյունաբերական ոլորտում, կիրառվել քաղցկեղի բուժման համար: Նախագիծն իրականացնում է նիոզոմային համակարգի նանո-սինտեզավորման մեթոդը: Նախագիծն ունի արտասահմանյան տարբերակ, սակայն իրանական նախագիծն օպտիմալացված է և կարող է ավելի քիչ ծախսերով առավել օգտակար արդյունք ունենալ:

 

Ամիր Քաբիրի  համալսարանի մասնագետները պատրաստել  են լյարդի քաղցկեղի բուժման դեղորայքի կրիչ բշտիկային նանո-համակարգ

 

 

Իրանի պոլիմերային ու պետրոքմիայի ինստիտուտի գիտնականները լաբորատորային մասշտաբով հաղորդիչ երիզներ են պատրաստել, որոնց տարբերակները ճկուն են լուսային էլեկտրոնիկայի ու էլեկտրոնիկայի ոլորտներում կիրառվելու համար: Նավթային հիմքով արտադրանքների օգտագործումը բազմաթիվ կենսոլորտային հետևանքներ ունի, ուստի առավել անհրաժեշտ է դառնում բնական ալտերնատիվ նյութերից պատրաստված արտադրանքների կիրառումը: Այս հետազոտության արդյունքում ստացվում են, էլեկտրափոխադրիչ նանոկոմպոզիտային երիզներ, որոնք չեն վնասելու շրջակա միջավայրին: Ընդհանուր առմամբ, հաղորդիչ երիզները լինում են թափանցիկ և ճկուն : Արծաթե նանոլարերը բժշկագիտության ոլորտում, կիրառվում են արեգակնային բջիջների և օրգանական թեթև հաղորդիչների (organic light-emitting diode) OLED-ի նման սարքերի, լուսային արդյունաբերության և էլեկտրահաղորդիչ մասնիկների ու աշխտորոշիչ սենսորների պատրաստման համար:

Ուսումնասիրությունում, արծաթե նանոլարերը սինտեզավորվում են Polyol փոլիոլ մեթոդով: Հակազդեցության բաղադրիչների վրա լրացուցիչ ուսումնասիրություններ են կատարվել, մասնավորապես  մորֆոլոգիական կամ ձևաբանական հատկությունների վրա թողած ազդեցությունը: Ապա պոլիմերային լակտիկ թթվի ֆոնի վրա արծաթե նանոլարերի տեղադրմամբ,  ձուլման եղանակով արծաթե նանոլարերի ու պոլիմերային լակտիկ թթվից ճկուն , հաղորդիչ ու համապատասխան բիոերիզ  է պատրաստվել:  

Նախագծի հեղինակի ասածով, պոլիմերային  լակտիկ թթուն մի կողմից արծաթե նանոլարերի համար հանդիսանում է  գերազանց մատրիքս ՝ որովհետև ստացված երիզներն ունեն գերազանց էլեկտրոնային հաղորդիչներ և թափանցիկություն, իսկ բիոհիմքերով նանոկոմպոզիտային երիզներն ունեն  ձևափոխվող են , գերճկուն են, ունեն հարթ մակերես , բարձր էլաստիկություն ու մեխանիկական հատկություններ:

 

 

Իրանի պոլիմերային ու պետրոքմիայի ինստիտուտի գիտնակնները լաբորատորային մասշտաբով հաղորդիչ երիզներ են պատրաստել

 

Նանո-կատալիզատորի կամ տրոհիչների սինտեզավորման օգնությամբ, իրանցի հետազոտողները կարևոր քայլ են արել այդ գործընթացի ինդուստրիացման ուղղությամբ, որի ընթացքում, մեթան գազը վերածվում է քիմիական արտադրանքների համար արժեքավոր գազի:  Ջերմոցային գազերի տարածումը հանգեցնում է բնակլիմայական աղետի ՝ վնասելով օզոնային շերտը: Մեթանը և ածխածնի երկօքսիդն այս հարցում ունեն առանցքային դեր: Այդիսկպատճառով , նման գազերի փոխակերպումը կարող է օգնել վերացնել այդ հետևանքները:

Նախագծի  հեղինակի ասածով, սինտեզ գազը լայն կիրառում ունի քիմիական արդյունաբերության ոլորտում: Սինտեզ գազը բնական գազից ստացվող ջրածին և ածխածնի երկօքսիդի  խառնուրդ է: Այս մեթոդում սինտեզ գազը ստացվում է մեթան գազի չոր վերափոխման կամ reforming ճանապարհով:  Այս պրոցեսի գլխավոր թերությունը ՝ գետնածխսի ձևավորման պատճառով  օգտագործվող կատալիզատորների  աշխատանքի դադարեցումն է: Գիտնականները փորձել են նանո տեխնոլոգիայի օգնությամբ, վերացնել այդ թերությունը:

Իրանցի գիտնականներին հաջողվել է մեթան գազը վերածել արժեքավոր գազի

 

Թեհրանի համալսարանի գիտնականները կլանիչ նանո նյութ են պատրաստել , որը կարող է գնահատել մեղրում առկա թունաքիմիկատների հստակ չափը : Հեղինակի խոսքերով, նախագծի նպատակը ՝շրջակա միջավայրին համապատասխան կլանիչ նանո տարրի սինտեզավորումն է: Արդյունքում հստակորեն գնահատվում է մեղրում քլորային թոքսինների նույնիսկ քիչ քանակությունը: Բացի դրանից, որ կլանիչ նանո տարրի սինտեզավորումն իրականացվում է  արագ , հեշտ ու միափուլ մեթոդով, գործնականում այն չափազանց հստակ է: Այդպիսով հնարավոր է լինում խնայել ծախսերը և ժամանակը:  Կլանիչ նանո տարրը նաև վերաօգտագործման ենթակա է :

Թեհրանի համալսարանի գիտնականները մեղրում առկա թունաքիմիկատների հստակ չափը գնահատող կլանիչ նանո նյութ են պատրաստել 

 

Գիտնականներն առաջին անգամ իրենց ընտրությամբ մաքրել են խխունջների հիշողության մի մասը: Դա դրական քայլ է համարվում այլ կենդանիների, նաև մարդու դեպքում, նման ուսումնասիրության ուղղությամբ: Կոլումբիայի համալսարանի բժշկագիտական ինստիտուտի և Կանադայի Մաք Գիլ համալսարանի գիտնականների համագործակցության արդյունքում, ստեղծվել է եզակի մեթոդ , որի օգնությամբ հնարավոր է մաքրել ծովային խխունջների հիշողության որոշակի մասը ՝ անվնաս պահպանելով հիշողության մյուս մասերը:   Ուսումնասիրության հետազոտողների խոսքերով՝ նախագծի կատարելագործմամբ հնարավոր կլինի հայտնաբերել և մաքրել հիշողության դառը և ճնշող հուշերը: Նախագծի առավելությունն այն է, որ դա բացասաբար չի ազդում հիշողության մյուս բաժինների վրա: