Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (32)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Ամիր Քաբիրի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները պատրաստել ու բնութագրել են լյարդի քաղցկեղի բուժման դեղորայքի կրիչ բշտիկային նանո-համակարգ: Լյարդի քաղցկեղն աշխարհում ամենատարածվածներից է և համարվում է այդ հիվանդությամբ մահվան երրորդ պատճառը:
Նախագծի հեղինակի խոսքերով, ներկայումս հիվանդության բուժման համար կիրառվող քիմիաթերապիան և ճառագայթաթերապիան ունեն թերություններ: Իսկ նոր գյուտը կարող է գնահատել դեղորայքի անհրաժեշտ քանակը և ժամանակը : Նոր մեթոդը նաև նվազեցնում է ավանդական բուժման մեթոդների հետևանքները: Այստեղ դեղորայքն օրգանիզմ է անցնում կրիչների միջոցով:
Նիոզոմը համարվում է նանոդեղերի ամենաօգտակար տեսակը: Նիոզոմները փոքրիկ պարկեր են, որոնց մակերեսային ակտիվացնող տարրերը ոչ-իոնիկ են:Նախագիծը, որ դեռևս գտնվում է լաբորատորային մակարդակում, կարող է դեղագործական արդյունաբերական ոլորտում, կիրառվել քաղցկեղի բուժման համար: Նախագիծն իրականացնում է նիոզոմային համակարգի նանո-սինտեզավորման մեթոդը: Նախագիծն ունի արտասահմանյան տարբերակ, սակայն իրանական նախագիծն օպտիմալացված է և կարող է ավելի քիչ ծախսերով առավել օգտակար արդյունք ունենալ:
Իրանի պոլիմերային ու պետրոքմիայի ինստիտուտի գիտնականները լաբորատորային մասշտաբով հաղորդիչ երիզներ են պատրաստել, որոնց տարբերակները ճկուն են լուսային էլեկտրոնիկայի ու էլեկտրոնիկայի ոլորտներում կիրառվելու համար: Նավթային հիմքով արտադրանքների օգտագործումը բազմաթիվ կենսոլորտային հետևանքներ ունի, ուստի առավել անհրաժեշտ է դառնում բնական ալտերնատիվ նյութերից պատրաստված արտադրանքների կիրառումը: Այս հետազոտության արդյունքում ստացվում են, էլեկտրափոխադրիչ նանոկոմպոզիտային երիզներ, որոնք չեն վնասելու շրջակա միջավայրին: Ընդհանուր առմամբ, հաղորդիչ երիզները լինում են թափանցիկ և ճկուն : Արծաթե նանոլարերը բժշկագիտության ոլորտում, կիրառվում են արեգակնային բջիջների և օրգանական թեթև հաղորդիչների (organic light-emitting diode) OLED-ի նման սարքերի, լուսային արդյունաբերության և էլեկտրահաղորդիչ մասնիկների ու աշխտորոշիչ սենսորների պատրաստման համար:
Ուսումնասիրությունում, արծաթե նանոլարերը սինտեզավորվում են Polyol փոլիոլ մեթոդով: Հակազդեցության բաղադրիչների վրա լրացուցիչ ուսումնասիրություններ են կատարվել, մասնավորապես մորֆոլոգիական կամ ձևաբանական հատկությունների վրա թողած ազդեցությունը: Ապա պոլիմերային լակտիկ թթվի ֆոնի վրա արծաթե նանոլարերի տեղադրմամբ, ձուլման եղանակով արծաթե նանոլարերի ու պոլիմերային լակտիկ թթվից ճկուն , հաղորդիչ ու համապատասխան բիոերիզ է պատրաստվել:
Նախագծի հեղինակի ասածով, պոլիմերային լակտիկ թթուն մի կողմից արծաթե նանոլարերի համար հանդիսանում է գերազանց մատրիքս ՝ որովհետև ստացված երիզներն ունեն գերազանց էլեկտրոնային հաղորդիչներ և թափանցիկություն, իսկ բիոհիմքերով նանոկոմպոզիտային երիզներն ունեն ձևափոխվող են , գերճկուն են, ունեն հարթ մակերես , բարձր էլաստիկություն ու մեխանիկական հատկություններ:
Նանո-կատալիզատորի կամ տրոհիչների սինտեզավորման օգնությամբ, իրանցի հետազոտողները կարևոր քայլ են արել այդ գործընթացի ինդուստրիացման ուղղությամբ, որի ընթացքում, մեթան գազը վերածվում է քիմիական արտադրանքների համար արժեքավոր գազի: Ջերմոցային գազերի տարածումը հանգեցնում է բնակլիմայական աղետի ՝ վնասելով օզոնային շերտը: Մեթանը և ածխածնի երկօքսիդն այս հարցում ունեն առանցքային դեր: Այդիսկպատճառով , նման գազերի փոխակերպումը կարող է օգնել վերացնել այդ հետևանքները:
Նախագծի հեղինակի ասածով, սինտեզ գազը լայն կիրառում ունի քիմիական արդյունաբերության ոլորտում: Սինտեզ գազը բնական գազից ստացվող ջրածին և ածխածնի երկօքսիդի խառնուրդ է: Այս մեթոդում սինտեզ գազը ստացվում է մեթան գազի չոր վերափոխման կամ reforming ճանապարհով: Այս պրոցեսի գլխավոր թերությունը ՝ գետնածխսի ձևավորման պատճառով օգտագործվող կատալիզատորների աշխատանքի դադարեցումն է: Գիտնականները փորձել են նանո տեխնոլոգիայի օգնությամբ, վերացնել այդ թերությունը:
Թեհրանի համալսարանի գիտնականները կլանիչ նանո նյութ են պատրաստել , որը կարող է գնահատել մեղրում առկա թունաքիմիկատների հստակ չափը : Հեղինակի խոսքերով, նախագծի նպատակը ՝շրջակա միջավայրին համապատասխան կլանիչ նանո տարրի սինտեզավորումն է: Արդյունքում հստակորեն գնահատվում է մեղրում քլորային թոքսինների նույնիսկ քիչ քանակությունը: Բացի դրանից, որ կլանիչ նանո տարրի սինտեզավորումն իրականացվում է արագ , հեշտ ու միափուլ մեթոդով, գործնականում այն չափազանց հստակ է: Այդպիսով հնարավոր է լինում խնայել ծախսերը և ժամանակը: Կլանիչ նանո տարրը նաև վերաօգտագործման ենթակա է :
Գիտնականներն առաջին անգամ իրենց ընտրությամբ մաքրել են խխունջների հիշողության մի մասը: Դա դրական քայլ է համարվում այլ կենդանիների, նաև մարդու դեպքում, նման ուսումնասիրության ուղղությամբ: Կոլումբիայի համալսարանի բժշկագիտական ինստիտուտի և Կանադայի Մաք Գիլ համալսարանի գիտնականների համագործակցության արդյունքում, ստեղծվել է եզակի մեթոդ , որի օգնությամբ հնարավոր է մաքրել ծովային խխունջների հիշողության որոշակի մասը ՝ անվնաս պահպանելով հիշողության մյուս մասերը: Ուսումնասիրության հետազոտողների խոսքերով՝ նախագծի կատարելագործմամբ հնարավոր կլինի հայտնաբերել և մաքրել հիշողության դառը և ճնշող հուշերը: Նախագծի առավելությունն այն է, որ դա բացասաբար չի ազդում հիշողության մյուս բաժինների վրա: