Խորասանի փայլուն արևի ծագումը (Նվիրված Իմամ Ռեզայի ծննդյան օրվան)
Օգոստոսի 4-ը Իմամ Ռեզայի ծննդյան օրն է: Շիա մուսուլմանների 8-րդ իմամի ծննդյան օրը: Այս կապակցությամբ ներկայացնում ենք հատուկ հաղորդում:Մնացեք մեզ հետ:
Իմամ Ռեզայի դաբարանը գտնվում է Մաշհադ քաղաքում: Այս օրերին մեծ թվով մարդիկ, մեծ ու փոքր, հավաքվում են այնտեղ և նշում իմամ Ռեզայի ծննդյան օրը: Համախմբվելով դամբարանի մոտ, մարդիկ աղոթում են և Իմամ Ռեզայից խնդրում միջնորդել, որպեսզի Աստված լսի իրենց խնդրանքը: Ինչպես ասում են Իրանում, Մաշհադ քաղաքը դրախտի մի մասնիկն է:
Իմամ Ռեզան լույս աշխարհ է եկել Հիջրեթի 148 թ.-ի Զիղաադե ամսի 11-ին (765 թվականին) Մեդինա քաղաքում: Նա մեծացել է իր պապիկի` Իմամ Մուսա Քազեմի հսկողության տակ: Իմամ Ռեզան բարեհամբույր էր, ուներ շատ գիտելիքներ, խորապես հավատում էր Աստծուն և ուշադիր էր մարդկանց նկատմամբ: Նա ուշադիր էր բարոյական արժեքներին և լավ համբավ էր վայելում մարդկանց մոտ: Ուշադիր էր մարդկանց խնդիրներին, այցելության էր գնում հիվանդներին և համեստորեն հյուրասիրում կարիքավորներին: Իմամ Ռեզան տիրապետում էր մի քանի գիտությունների, ինչի շնորհիվ իսլամի մեծամեծները գալիս էին նրա մոտ` գիտելիքներ ձեռք բերելու համար: Նա իմամության ժամանակ դաստիարակեց բազմաթիվ ուսանողների և իրենից որպես հիշատակ թողեց կարևոր ստեղծագործություններ, որոնցից էին Ղուրանի մեկնաբանությունը, Բարոյականությունը, Իսլամական վճիռներն ու իսլամական բժշկությունը:

Երբ նրա հայրը` Իմամ Քազեմը մահացավ, Իմամ Ռեզան ընդունեց իմամությունը և մուսուլմաններին ղեկավարեց 20 տարի: Նրա իմամություն ժամանակաշրջանի 4 տարին անցավ Հարունի խալիֆայության և մյուս մասը Մամունի խալիֆայության ժամանակ: Մամունի խալիֆայության ժամանակ Իմամ Ռեզան կանգնեց բազմաթիվ խնդիրների առջև, քանի որ Հարունը ձևացնոմ էր, թե Իմամ Ռեզայի հետևորդներից էր, սակայն միևնույն ժամանակ դժվար վիճակ էր ստեղծել Իմամ Ռեզայի հետևորդների համար: Եվ որպեսզի կանխի բռնատիրության դեմ Իմամ Ռեզայի պայքարը, Մամունը որոշեց նրան դարձնել գահաժառանգ: Մամունին թվաց, որ Իմամ Ռեզայի օգնությամբ նա կարող է օրինականացնել իր իշխանությունը և կառավարել իմամին: Դրանից բացի, իմամը որպես առաքինի մարդ, կհեղինակազրկվեր: Մամունն այս կապակցությամբ որոշակի քայլեր արեց: Սակայն իմամ Ռեզան թույլ չտվեց, որպեսզի դա իրականություն դառնա: Մեդինայից Խորասան մեկնելու ժամանակ իմամ Ռեզան հայտնեց իր դժգոհությունը և մարդիկ հասկացան, որ իմամին պարտադրաբար են հեռացնում իրենցից: Իմամը գահաժառանգ լինելու առաջարկն ընդունեց որոշակի պայմաններով: Դրանցից էր այն պահանջը, որ նա երբևէ չմասնակցեր իշխանության հետ կապված հարցերին: Այսպիսով իմամը նպատակ ուներ չեզոքացնել Մամունի վտանգը: Մեկ տարի անց, երբ իմամ Ռեզան հռչակվեց գահաժառանգ, նրանք, ովքեր նախկինում նրան չէին ճանաչում, սկսեցին իմամին հարգել որպես մեծ արժանիքներ ունեցող մարդու: Այլ խոսքով, հակառակ Մամունի սպասելիքի, իմամն ավելի շատ ամրապնդեց մուսուլմանների հավատքը: Իմամ Ռեզան ճանաչված էր ու սիրելի իր լավ բնավորությամբ և բոլորին բարեկամաբար էր վերաբերվում: Իրանցի գրող Իբրահիմ Բեն Աբբաս Սոլին այս կապակցությամբ ասել է. «Երբեք չտեսա, որ խոսելիս նա կոպիտ լինի, որևէ մեկի խոսքը կտրի, երբեք որևէ մեկի խնդրանքը չմերժեց, եթե հնարավորություն ուներ այն իրականացնել: Նա ուրիշների մոտ պարկեշտ էր, ոտքերը որևէ մեկի առջև չէր մեկնում, ստրուկների հետ վատ տոնով չէր խոսում: Եթե որևէ մեկն ասի, որ նրա նման մեկին տեսել է, չհավատաք»:

Շիաների 8-րդ իմամին ճանաչում էին որպես բարի անձնավորություն: Իմամ Ռեզան բարի էր բոլորի հետ, նույնիսկ իր հակառակորդների և բոլորի հետ լավ կապեր ուներ: Իմամի բարեկամներից մեկն ասել է. «Երբ իմամն ազատվում էր առօրյա հոգսներից, շփվում էր շրջապատի մարդկանց հետ, ու զբաղվում նրանց խնդիրներով: Իսկ երբ սեղան էր բացվում, նա իր մերձավորներին հրավիրում էր միասին ճաշել»:

Իմամ Ռեզան բոլոր մարդկանց նկատմամբ հարգանքով էր վերաբերվում և նրանց տալիս էր մարդկության դասեր: Իմամը զրկված մարդկանց ասում էր, որ չի կարելի մարդկանց հետ անմարդկային վերաբերվել, քանի որ դա բռնություն է: Իմամ Ռեզան հայտնի էր նաև որպես գիտնական: Նա ասել է. «Երբ Մեդինայի գիտնականները կանգնում էին խնդրի առջև և չէին կարողանում այն լուծել, գալիս էին ինձ մոտ»: Իմամ Ռեզայի հայրն իր որդիներին հորդորում էր Ռեզայից գիտություն սովորել: Իմամ Ռեզայի ժամանակ , Խորասանի Մարվ շրջանը գիտական կենտրոն էր: Եվ օգտվելով այդ առիթից, նա Մարվում գիտական շարժում սկսեց: Իմամ Ռեզան սկսեց տարբեր գիտնականների հրավիրել քննարկումներ անցկացնելու և միմյանց տեսակետների հետ ծանոթանալու համար: Իհարկե այն ժամանակներում նման հանդիպումները կազմակերպում էին իշխանավորները, որպեսզի ցույց տային, թե պալատականները որքան են կարևորում գիտությունը: Այս հանդիպումների ժամանակ, իմամը փորձում էր մարդկանց ճիշտ ճանապարհ ցույց տալ, երբեք չէր բարկանում և նույնիսկ երբ սխալ խոսքեր էր լսում, փորձում էր արդար լինել հակառակորդների նկատմամբ: Իմամ Ռեզան գիտական հանդիպումների ժամանակ առաջնորդում էր մարդկանց և նշում կրոնների միջև առկա ընդհանրությունները: Նա իր խոսքով հակառակորդներին հաճախ պարտավորեցնում էր նահանջել: Իմամ Ռեզան ազատամիտ էր: Հանդիպումների ավարտին նա ասում էր. «Եթե ձեզանից որևէ մեկն իսլամի մասին հարց ունի, կարող է բարձրաձայնել այն»: Իմամ Ռեզան յուրաքանչյուրի հետ խոսում էր իր լեզվով: Երբ նրան հարցնում էին, թե ինչպես է դա անում, նա պատասխանում էր. «Ես փոխանցում եմ Աստծո խոսքը: Ուրեմն ինչպես կարող եմ մարդկանց լեզվին ծանոթ չլինել»:

Հայերեն ռադիողժամի ողջ աշխատակազմը աշխարհի բոլոր մուսուլմաններին ու հավատացյալներին շնորհավորում է Իմամ Ռեզայի ծննդյան օրվա կապակցությամբ,ում շիաները մեծ սիրով են վերաբերվում: