Միացյալ Նահանգներն առանց դիմակի (Սպիտակ Տանը «քաոս ու անարխիա» է տիրում)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i69136-Միացյալ_Նահանգներն_առանց_դիմակի_(Սպիտակ_Տանը_քաոս_ու_անարխիա_է_տիրում)
Ներկայացնում ենք «Միացյալ Նահանգներն առանց դիմակի» հաղորդաշարի ևս մեկ համար: Մնացեք մեզ հետ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 06, 2017 08:06 Asia/Tehran

Ներկայացնում ենք «Միացյալ Նահանգներն առանց դիմակի» հաղորդաշարի ևս մեկ համար: Մնացեք մեզ հետ:

Դեռ յոթ ամիս չի անցել Դոնալդ Թրամփի նախագահությունից, երբ Սպիտակ տունը հայտնվել է քաոսի ու անարխիայի  մեջ: Այս ժամանակամիջոցում Սպիտակ Տան մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացվել են պաշտոնից իրենց վերադասի կողմից: Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը, Թրամփի նախագահության առաջին շաբաթներին հրաժարական տվեց այդ կարևոր պաշտոնից: Իրականում նրան պաշտոնազրկեցին: Ջեյմս Կոմին անսպասելիորեն հեռացվեց Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնից: Էնթոնի Սկարամուչիի Սպիտակ տան հարցերով տնօրենի պաշտոնում  նշանակվելուց հետո,  Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը հրաժարական ներկայացրեց: Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն  Ուոլ Սթրիթի ֆինանսիստ Էնթոնի Սկարամուչիին Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն նշանակեց,  նախագահի այս նշանակմանն ընդդիմանալով՝ Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը հրաժարական ներկայացրեց:Սփայսերը համատեղում էր Սպիտակ տան խոսնակի և հաղորդակցության տնօրենի պաշտոնները, երբ մայիսին՝ Մայքլ Դաբկեի հրաժարականից հետո վերջին պաշտոնը թափուր էր մնացել: Այնուամենայնիվ Սպիտակ տանը տիրող անարխիան այստեղ չավարտվեց: Էնթոնի Սկարամուչին Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրենի պաշտոնից հեռացվեց նշանակումից ընդամենը 10 օր անց՝ հեղինակավոր New Yorker ամսագրում հրապարակված հայհոյախառն ու սկանդալային հարցազրույցից հետո, որում նա ուղղակիորեն քննադատում էր Սպիտակ տան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ռեյնս Փրիբուսին՝ պարծենալով իր և Թրամփի սերտ հարաբերություններով: Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսի խոսքով՝ Թրամփը Սկարամուչիի բառերի ընտրությունն «անընդունելի է» համարել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության նախարար Ջոն Քելիին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար: Գեներալ Ջոն Քելին առաջին անձնավորությունն է, ով 1970-ական թվականների կեսին Վաթըրգեյթի խայտառակությունից հետո , բազմում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի աթոռին: Դա այն դեպքում երբ  ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը կառավարությունից հեռացվելու շեմին է  գտնվում: Թրամփը արդեն իսկ ավելի մեծ լիազորություններ է շնորհել Սպիտակ տան աշխատակազմի նորանշանակ ղեկավար գեներալ Ջոն Քելիին, սակայն հրաժարվում է ընդունել, որ Սպիտակ տանը ներկայումս քաոսային իրավիճակ է տիրում:

Ո՞րն է այս քաոսային իրավիճակի պատճառը:

Նախքան հարցին պատասխանելը, պետք է ասել, որ ներքին հակամարտություններ առհասարակ լինում են բոլոր պետություններում։ Անցյալում ևս այս տարաձայնությունները հանգեցրել են  հրաժարականների ու խայտառակությունների։ Այնուամենայնիվ կարելի է ասել, որ նույնիսկ ԱՄՆ նախկին կառավարություններում էլ այսպիսի իրարահաջորդ պաշտոնազրկումներ ու նշանակումներ չեն եղել։ Պատճառը հասկանալու համար կարելի է չորս վարկած ներկայացնել։ Դրանք են՝ Թրամփի անհատականությունը,ով հաճույք է ստանում իր ստորադասների միջև եղած հակամարտությունից։ Կառավարության գործերին ԱՄՆ նախագահի ամենամոտ հարազատների միջամտությունը։ Քաղաքականության ասպարեզում բյուրոկրատական մարմնի հակամարտությունը ստաժավոր  ու նորեկ գործիչների միջև և ԱՄՆ նախագահի գլխավորած թիմի և տեղեկատվական հասարակության ու  լրատվամիջոցների կոալիցիայի միջև  ընթացող առկա գաղտնի պատերազմը։ Երաժշտական կարճ դադարից հետո կանդրադառնանք այս վարկածներին։ Շարունակեք մնալ մեզ հետ։

---  

Առաջին վարկած․- նրանք ովքեր հոգեբանորեն վերլուծել են Դոնալդ Թրամփի անհատականությունը համոզված են,որ նա ուրիշներին ղեկավարելու  և իրեն ենթարկելու մեծ սեր ունի ու փորձում է իր ստորադասների միջև մրցակցություն առաջացնելով նրանց ենթարկել իրեն և հաղթողներին արժանացնել իր  պարգևներին։ Անկարող ինչպես Թրամփն է ասում անարժան անձանց աշխատանքից հեռացնելը նախագահի յուրահատկություններից է համարվում։ Նա,որպես "Սկսնակը"  հեռուստահաղորդման հաղորդավար այդ եղանակն է օգտագործել մասնակիցներին միմյանց դեմ հանելու համար։ Վերջում էլ   պարտված անհատին հեռացրել է մրցահարթակից։ Ներկայումս թվում է,որ Թրամփը նախագահի պաշտոնում նույն մեթոդն է կիրառել։ Այն տարբերությամբ ,որ հեռուստահաղորդման մեջ մարդիկ մասնակցում էին ժամանցային ծրագրի և վերջում էլ քանի հարյուր հազար դոլարի պարգև էին ստանում, իսկ այսօր Սպիտակ տան կարևոր պաշտոնները դարձել են մրցակցության հարթակ քաղաքական գործիչների համար ,որպեսզի ով կարողանա իր հավատարմությունն ու կարողությունները ապացուցել, Թրամփի հավանությանը կարժանանա։ Հետևաբար այդ անձինք միմյանց դեմ պատերազմում են հաղթելու համար։Այսօր այն ինչ անցնում է Սպիտակ տանը թիրախավորել է ԱՄՆ-ի  կարգուկանոնը, կարգապահությունը և վարչական ու քաղաքական համակարգի վաղեմի հարաբերությունները։

---  

 Երկրորդ վարկած․-Սպիտակ Տանը տիրող քաոսային վիճակի մյուս պատճառը Թրամփի  բազմանդամ ընտանիքն է, որը միջամտում է Սպիտակ Տան առօրյա աշխատանքներին ու պետական գործերին։ ԱՄՆ նախագահի ավագ դուստր Իվանկա Թրամփը և նրա ամուսինը Ջարեդ Քուշները ,որպես Թրամփի ավագ խորհրդականներ գրասենյակ ունեն Սպիտակ տանը։ Ինչպես Թրամփը, նրա դուստրն ու փեսան էլ աշխատանքային փորձ չունեն քաղաքական դաշտում։ Թրամփը շատ կախվածություն ունի իր ընտանիքի նկատմամբ,ինչը բարդացնում է իրավիճակը։ Ջարեդ Քուշների և Նյու Ջերսի նահանգի կուսակալ՝ Քրիս Քրիստիի  միջև եղած տարաձայնությունը թույլ չտվեց ,որպեսզի  Հանրապետական կուսակցության այս հայտնի դեմքը ներգրավվի Թրամփի կառավարության մեջ։Նաև նշվում է,թե Քուշների և Թրամփի վստահելի խորհրդական՝՝ Սթիվեն Բանոնի միջև ծագած անախորժության պատճառով, վերջինս զրկվեց ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելուց։ ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների հարցում նաև ներքաշվեցին  կրտսեր Դոլանդ Թրամփը և Ջարեդ Քուշները,ինչն ավելի խորացրել է Սպիտան տան մեջ առկա հակամարտությունը։ 

--- 

Երրորդ վարկած․-Սպիտակ տան քաոսային վիճակի մյուս պատճառը վաստակաշատ  ու նորեկ գործիչների միջև առկա մրցակցությունն է։  Նախընտրական քարոզարշավի ժամանակ, Թրամփը խոստացել էր պայքարել ԱՄՆ-ի նեխած վարչակազմի դեմ և ընտրություններում հաղթելու դեպքում բոլորին նետել աղբարկղը։ Նա իհարկե քայլեր ձեռնարկեց քաղաքական վարչակազմի դեմ դուրս գալու համար։ Նա երկրի կարևոր պաշտոնները  հանձնեց այն մարդկանց ովքեր քաղաքական ու դիվանագիտական փորձ չունեն։ Այդ թվում է Ռեքս Թիլերսոնի նշանակումը պետքարտուղարի պաշտոնում։ 

Թրմափը նույնիսկ իրեն թույլ տվեց "Ապուշ" որակել այն սենատորներին ովքեր քննարկում են Օբամաքեյր օրինագիծը։Նա հիմար է կոչել ԱՄՆ նախկին ղեկավարներին , այդ թվում հանրապետականներին ,որոնք անկարող են եղել կանխել Չինաստանի հարստանալը։ Անցնող վեց ամիսների ընթացքում ,օր չի եղել,որ Թրամփը "ստախոս ու կեղծ՛՛ չանվանի ամերիկյան լրատվամիջոցներին։

--- 

Չորրոր վարկած․-Սպիտան տանը տիրող անարխիան կարելի է ասել ԱՄՆ տեղեկատվական հասարակության դեմ Թրամփի անդրկուլիսյան պատերազմի արդյունքն է։ 2016 թվականի ընտրական քարոզարշավների ժամանակ , այդ երկրի տեղեկատվական հասարակության անդամները համոզված էին,որ Թրամփն արժանի չէ այդ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնել։Նրանք ամեն ինչ արեցին Թրամփին հարվածելու համար,բայց այնուամենայնիվ Թրամփն ընտրվեց,որպես ԱՄՆ 45-րդ նախագահ։Ընտրությունների հաջորդ օրը սկսվեց նոր նախագահի և տեղեկատվական հասարակության անդամների միջև կռիվը։ԱՄՆ հետախուզական և անվտանգության կառույցները Թրամփի նախընտրական թիմի անդամներին և նրա մերձավորներին մեղադրեցին ՌԴ-ի հետ կապեր պահպանելու մեջ։Այս մեղադրանքի առաջին զոհը հանդիսացավ  Թրամփի ազգային ավտանգության խորհրդական Մայքլ Ֆլինը,ապա  Թրամփի փեսան Ջարեդ Քուշները։Այժմ  Դոլանդ Թրամփ կրտսերին ավելի լուրջ մեղադրանքներ առաջադրվելով ԱՄՆ նախագահը կանգնած է իմիպիչմենտի ենթարկվելու վտանգի առջև։ Անցնող վեց ամիսների ընթացքում բազմիցս տեղեկությունների արտահոսք է տեղի ունեցել,որոնց կարող էին հասանելիություն ունենալ միայն հետախուզական ու անվտանգության կառույցները։ Այս վեց ամիսների ընթացքում Թրամփ-Ռուսաստան սկանդալային գործով մեծ թվով մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը։

--- 

Համենայն դեպս անկախ այն բանից թե վերոնշյալ չորս վարկածներից որ մեկն է բնութագրում Սպիտակ տան քաոսային վիճակը, ներկայումս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության նախարար Ջոն Քելիին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար: 67-ամյա գեներալ Քելին աշխատակազմի ղեկավար է ընտրվել՝ Սպիտակ տանը կարգապահություն ապահովելու համար:Այնուամենայնիվ Դոնալդ Թրամփի փոփոխական ու անկարգապահ կեցվածքը դժվար թե թույլ տա Քելիին կարողանա կարգապահություն հաստատել Սպիտակ տանը։Այլ խոսքով նույնիսկ եթե գեներալ Քելին կարողանա կարգապահություն հաստատել Սպիտակ տան աշխատակազմում, վերջ դնել ներքին գործերին Թրամփի հարազատների միջամտություններին, կանխել գաղտնի ինֆորմացիաների արտահոսքը  և վերջ դնել ԱՄՆ տեղեկատվական հասարակության ու Թրամփի միջև կռվին, բայց չկարողանա Թրամփին հարկադրել հարգել երկրի քաղաքական ու կառուցվածքային մեխանիզմները, ապա կշարունակվի Սպիտակ տանը տիրող անարխիան ու քաոսային վիճակը։