Միջազգային հանրության լռությունը Մյանմայի մուսուլմանների ցեղասպանության վերաբերյալ
(last modified Sun, 06 Aug 2017 16:03:48 GMT )
Օգոստոս 06, 2017 20:33 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կխոսենք Մյանմայի բուդդայականների կողմից Ռոհինգյա մուսուլմանների դեմ իրականացվող անմարդկային ոճրագործությունների մասին:

Այսօր աշխարհի տարբեր անկյուններում մուսուլմանները ռասիստական և կրոնական ծայրահեղականության բռնությունների զոհ են դառնում: Աշխարհի շատ երկրներում մուսուլմանները ներկայացվում են, որպես  կոպտություն և ծայրահեղականություն տարածող անձինք: Սա այն դեպքում երբ, եվրոպական երկրներում, Աֆրիկայում, Ասիայում և Ամերիկայում մուսուլմանները կոպտության և ծայրահեղականության զոհ են դառնում: Կարելի է ասել, որ մուսուլմանները միաստվածային կրոնների ամենաբռնահարված հետևորդներն են: Մի կողմից բարոյական, մարդկային և արդարատենչ կրոն իսլամի մասին վահաբիական խմբերի կողմից արված թերի մեկնաբանությունների հետևանքով մուսուլմանները Իրաքում, Սիրիայում, Լիբանանում և աշխարհի շատ այլ երկրներում ոճրագործությունների են ենթարկվում ԻԼԻՊ-ի նման թաքֆիրական և ահաբեկչական խմբերի կողմից: Մյուս կողմից եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում ևս մուսուլմանները ճնշումների ու ոճրագործությունների են ենթարկվում: Ոչ մուսուլման երկրներում բնակվող մուսուլմանները համերաշխությամբ համակերպվում են տեղի հասարակական օրենքների հետ: Նրանք պահպանելով իրենց իսլամական ինքնությունը փորձում են  դրական դերակատարություն ունենալ երկրի մշակութային զարգացման գործում: Մյանմայի մուսուլմանները համարվում են աշխարհի ամենաբռնահարված  կրոնական փոքրամասնությունը: Ռոհինգյա  մուսուլմանները բնակվում են Մյանմայի  Ռախին նահանգում: Մյանմայի կառավարությունը մուսուլմաններին պաշտոնապես չի ճանաչում և ասում է նրանք ապօրինի գաղթականներ են: ՄԱԿ-ը հայտարարել է, որ Ռոհինգյա մուսուլմանները կրոնական փոքրամասնություն են, ովքեր բռնությունների են ենթարկվել Մյանմայում: 

Մյանմայի մի 19 ամյա մուսուլման երիտասարդ այսպես է բնութագրել այդ երկրում բնակվող մուսուլմանների իրավիճակը.-«Ես ծնվել եմ Մյանմայում, սակայն կառավարությունը ինձ չի ընդունում որպես տեղացի: Ես մեծացել եմ Բանգլադեշում, սակայն այնտեղի կառավարությունն էլ թույլ չի տալիս բնակվել Բանգլադեշում: Որպես ռոհինգիյա  կարծում եմ շրջապատվել եմ օձերով և կոկորդիլոսներով;։

Մյանմայում մուսուլմանների դեմ իրականացվող վայրագ հարձակումների վերաբերյալ տարածված ֆիլմերն ու լուսանկարները վկայում են 21 դարում այդ կրոնական փոքրամասնության  կրած տանջանքների մասին: 

Մուսուլմաններին ոչնչացնելու նպատակով Մյանմայի ժամանակի զինվորական կառավարությունը և ներկայիս իշխանությունները միշտ փորձել են տեղացի ծայրահեղական բուդդայականներին լարել մուսուլմանների դեմ: 

Նոբելյան խաղաղության մրցանակակիր և նշանավոր քաղաքական գործիչ Անգ Սանգ Սուչին միշտ լռել է Մյանմայի  մուսուլմանների դեմ իրականացվող ոճրագործությունների և խտրականությունների կապակցությամբ: Վերջերս միայն Անգ Սանգ Սուչին թույլ է տվել լրագրողները մեկնեն Ռախին նահանգի խիստ վերահսկողության տակ գտնվող մուսուլմանաբնակ տարածքը: Առիթից օգտվելով Ռոհինգյա մուսուլմանները լրագրողներին հայտնել են իրենց դեմ իրականացվող անասելի բռնությունների և կրած տանջանքների մասին: Մի խումբ մուսուլման կանայք լրագրողներին ասացին որ մեկ օր առաջ հարձակվել են նրանց գյուղի վրա և առևանգել կանանց, երեխաներին ու տղամարդկանց: Մի կին ասաց.«Իմ տղային անհիմն մեղադրանքներով ձերբակալել են,իմ որդին ահաբեկիչ չէ»:

ՄԱԿ-ն իր ներկայացրած վերջին զեկույցում հայտարարել է, որ նվազագույնը 75 հազար ռոհինգյա մուսուլմաններ  տեղահանվել են իրենց բնակավայրերից ու ապաստանել են Բանգլադեշում:  

Մյանմայի կառավարության և բանակի կողմից հովանավորվող բուդդայականները ճնշում են Ռոհինգյա մուսուլմաններին, որի հետևանքով սովի են մատնվել մուսուլմանները: 

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն՝ FAO-ն վերջերս ներկայացրած իր զեկույցում հայտարարել է, որ ավելի քան 80 հազար  մուսուլման մանուկներ  սննդի և բժշկական օգնությունների կարիք ունեն: 

 

Բուդդայականների կողմից Մյանմայի մուսուլմանների դեմ իրականացվող ոճրագործությունները, ոչնչով չեն զիջում ԻԼԻՊ-ի և թաքֆիրական խմբերի կողմից կողմից Իրաքում և Սիրիայում իրականացվող ոճրագործություններին: Բուդդայականները Ռոհինգյա մուսուլմաններին սպանում, մարմինները հոշոտում և ողջակիզում են: Վերջերս հրապարակված տեսանյութում ծայրահեղական բուդդայականները  էլեկտրական շոկերով տանջում են երեքամյա մի մուսուլման մանուկի: Սակայն այդ ահավոր տեսարանը Արևմուտքում և Մյանմայի մայրաքաղաք Ռանգոնում մարդկանց գութը չշարժեց: Նոբելյան մրցանակակիր Անգ Սան Սուչին լռում է Ռոհինգյա մուսուլմանների դեմ գործադրվող բռնությունների կապակցությամբ: Այն պայմաններում երբ միջազգային ճանաչված և արդարատենչ մի անհատ ինչպիսին է Անգ Սան Սուչին Մարդու իրավունքների պաշտպանության չափանիշը ընդունում է Արևմտյան լիբերալիզմի հիման վրա, ապա նրանից չպետք է մեծ ակնկալիք ունենալ: 

Անգ Սան Սուչի

 

Արևմտյան լիբերալիզմը Մարդու իրավունքները ծառայեցնում է իր քաղաքական նպատակների իրականացման համար:  Հետևաբար ժամանակին Արևմտյան պետությունները Մարդու իրավունքների հարցը օգտագործում էին  Մյանմայի զինվորական իշխանության դեմ ճնշում գործադրելու համար  և Անգ Սան Սուչիին համարում էին Մարդու իրավունքների պաշտպան: Սակայն հենց այս ազատատենչ անձնավորությունն իր քաղաքական դիրքը ամրացնելու նպատակով  պատրաստ չի ճանաչել  բազմահազար ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանությունը:    

Եվրահանձնաժողովի ժամանակի նախագահ Խոզե Մանուել Բարոսոյի հետ շուրջ չորս տարի առաջ ունեցած հանդիպման ժամանակ Անգ Սան Սուչին  ասել էր.«Չեմ կարող Ռոհինգիյա մուսուլմանների կոտորածի մասին խոսել»: Իսկ դրանից երկու շաբաթ առաջ Ռախինում ոչնչացվել էր մուսուլմանաբնակ 4 քաղաք և բազմաթիվ գյուղեր իսկ տեղահանվել էին ավելի քան 100 հազար մուսուլմաններ: 

Մյանմայի կառավարության և բանակի հովանավորությամբ ծայրահեղական բուդդայականների կողմից Ռոհինգյա մուսուլմանների դեմ իրականացվող ոճրագործությունները հակասում են Բուդդայի ուսմունքներին: Մուսուլմաններին կոտորելով ծայրահեղական բուդդայականները աղավաղում են Բուդդայի հետևորդների ուսմունքը աշխարհում: Աշխարհի ժողովուրդը ճանաչում է Բուդդային և քիչ թէ շատ ծանոթ է նրա ուսմունքին ու կյանքին: Բուդդան հնդիկ մի արքայազն էր, որ  թողնելով արքայական կյանքը դիմեց ճգնության և մեծ տառապանքներ կրելուց հետո վերջապես հասավ ճշմարտության: Նա մի ուսմունք ստեղծեց, որը հիմնված էր չափավորության և արդարության վրա: Այդ հիման վրա Բուդդան որոշ օրենքներ և սկզբունքներ ճշտեց իր հետևորդների համար: Բոլոր բուդդայկանները պետք է հարգեն Բուդդայի բարոյական հնգյակ օրենքները: Բուդդայի հիմնած օրենքներից են խուսափել որևէ արարածի սպանելուց և ուրիշների ունեցվածքը հափշտակելուց: 

Այսօր ծայրահեղական բուդդայականների կողմից Մյանմայի մուսուլմանների դեմ գործադրվող ոճրագործություններն ու բռնարարքները հակասում են Բուդդայի օրենքներին: Մյանմայից հաղորդվող լուրերը վկայում են, որ կրոնական ծայրահեղականության հետևորդները կարող են անտեսել կրոնական ուսմունքները: Մյանմայում բուդդայական հոգևորականները չեն խուսափում մուսուլմաններին կոտորելուց և նրանց ունեցվածքը հափշտակելուց: Նրանք ամենայն դաժանությամբ մյուս բուդդայականներին հորդորում են կոտորել ու հրի ճարակ դարձնել մուսուլմաններին ու նրանց ունեցվածքը: