Իրանը և Միջազգային կոնվենցիաները (Պայքար ահաբեկչության դեմ՝ միջազգային կոնվենցիաների դիտանկյունից)-4
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i69388-Իրանը_և_Միջազգային_կոնվենցիաները_(Պայքար_ահաբեկչության_դեմ_միջազգային_կոնվենցիաների_դիտանկյունից)_4
Շատ փորձագետներ համոզված են, որ ահաբեկչության դեմ պայքարում առաջին հերթին պետք է չորացնել դրա արմատները:Աշխարհի բոլոր երկրները համագործակցում են միմյանց հետ միջազգային կոնվենցիաների շրջանակներում: ԻԻՀ այն երկրներից է, որոնք մշտապես հարգել են միջազգային կոնվենցիաները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 09, 2017 12:08 Asia/Tehran
  • Իրանը և Միջազգային կոնվենցիաները (Պայքար ահաբեկչության դեմ՝ միջազգային կոնվենցիաների դիտանկյունից)-4

Շատ փորձագետներ համոզված են, որ ահաբեկչության դեմ պայքարում առաջին հերթին պետք է չորացնել դրա արմատները:Աշխարհի բոլոր երկրները համագործակցում են միմյանց հետ միջազգային կոնվենցիաների շրջանակներում: ԻԻՀ այն երկրներից է, որոնք մշտապես հարգել են միջազգային կոնվենցիաները:

Իրանը մշտապես կարևորել է ահաբեկչության դեմ պայքարը, քանի որ ահաբեկչության ոչնչացմամբ միայն կարելի է  ունենալ խաղաղ ու անվտանգ աշխարհ: ԻԻՀ այս կապակցությամբ մշտապես կարևորել է ահաբեկչության դեմ պայքարի համաձայնագրերի իրականացումը, և դրա համար հարմար պայմանների ստեղծումը: Այս կապակցությամբ ԻԻՀ շեշտում է, որ պետք է համընդհանուր մենկնաբանություն լինի ահաբեկչական հանցագործությունների մասին` հարգելով միջազգային օրենքները, ՄԱԿ-ի կոնվենցիաները և բանաձևերը: Իրանն իր սահմանադրության 123-րդ  հոդվածի համաձայն, որը հաստատվեց 2001թ. միացավ Իսլամական կոնֆերանս կազմակեպության` ահաբեկչության դեմ միջազգային պայքարի կոնվենցիային: Քանի որ իսլամի առաջադեմ պատվիրանները դատապարտում են ահաբեկչության բոլոր դրսևորումները, ԻԻՀ գտնում է, որ եթե այդ կոնվենցիաների կետերը չեն  հակասում իսլամական շարիաթին և պահանջում են պայքարել ահաբեկչության ու  ծայրահեղականության դեմ, հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, կայունությունը, անվտանգությունը, պետականությունը և քաղաքական ինքնիշխանությունը, ապա դրանք պարտադիր պետք է գործադրվեն:

 ԻԻՀ նախագահը  մի նախագիծ  է ներկայացրել ՄԱԿ-ի ԳԱ-ին` բռնությունն ու ծայրահեղականությունը ժխտելու վերաբերյալ, որը հաստատվել է 2013թ. դեկտեմբերի 19-ին` 190 երկրների ներկայացուցիչների ձայներով: Իհարկե նախագծին դեմ քվեարկողներ նույնպես եղան, ինչպես` Իսրայելի Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչը: Սակայն դա շատ կարևոր բանաձև է ծայրահեղականության դեմ պայքարում  և նույնիսկ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ներկայացրեց այդ կապակցությամբ գործնական ծրագիր: ԻԻՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Զոհրե Էլահիյանը նշում է. «ԻԻՀ կողմից այս ծրագրի ներկայացումը շատ կարևոր քայլ է` ահաբեկչության և բռնության զոհերին պաշտպանելու համար»: Նրա ասելով. «Իսրայելը դեմ էր այս նախագծին: Դա ցույց տվեց, թե որ վարչակարգերն են պաշտպանում բռնությունն ու ահաբեկչությունը»:  2014թ. դեկտեմբերին ԻԻՀ հյուրընկալեց բռնության և ծայրահեղականության դեմ առաջին միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսում ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին խոսելով այս նախագծի մասին ասաց, որ բոլոր երկրներն ու շարժումները, որոնք խաղաղության կողմնակից են, պետք է լրջորեն պայքարեն ծայրահեղության ու ահաբեկչության դեմ: ԻԻՀ  նույնպես եղել է ահաբեկչության զոհ: Իրանում ահաբեկչության զոհ են դարձել գիտնականներ: Եվ Իրանը ահաբեկչութան դեմ պայքարում լուրջ քայլեր է կատարել: Այդ քայլերից մեկը եղել է Իրանի միացումը ահաբեկչության դեմ պայքարի տարածաշրջանային ու միջազգային կոնվենցիաներին:

Բացի այդ, Իրանը մի շարք երկրների հետ ստորագրել է կազմակերպված հանցագործության դեմ պայքարում համագործակցության հուշագիր: Այդ երկրներից են Թուրքիան և Շրի Լանկան: Իրանը նաև հաստատել է ահաբեկչությունը որպես հանցանք ներկայացնելու վերաբերյալ մի շարք օրենքներ և իրեն պարտավոր  համարել գործադրել ՄԱԿ- ի թիվ 1373 և 1368 բանաձևերը, որոնք վերաբերում են ահաբեկչության դեմ պայքարին: Չնայած այս բոլոր քայլերին, ԱՄՆ կառավարությունը Իրանին մշտապես ներկայացրել է որպես ահաբեկիչ պետություն, ինչն այս երկրի երկակի քաղաքականության ապացույցն է: Որպես օրինակ` Իրաքի ռեժիմը, 1979թ. ԱՄՆ-ի կողմից հռչակվեց  որպես ահաբեկչությունը հովանավորող կառավարություն: Սակայն 1982թ., երբ Իրաքը հարձակվեց Իրանի վրա և արդյունքում Իրանը հաղթեց պատերազմում, և Սադդամն ուներ ԱՄՆ-ի աջակցության կարիքը,  ԱՄՆ-ն այդ երկրին հանեց ահաբեկչութանը հովանավորող երկրների ցանկից: Սակայն 1990թ. երբ Իրաքը հարձակվեց Քուվեյթի վրա, ԱՄՆ-ն Իրաքին կրկին ներառեց այդ ցուցակում, քանի որ Քուվեյթն ԱՄՆ-ի դաշնակիցն էր: Այս երկակի և իրարամերժ քաղաքականությունը թվում է, որ ոչ մի կապ չուներ ահաբեկչության հետ և ապացուցում էր, թե այդ երկիրն ինչ քաղաքականություն էր վարում: Նույնը եղավ նաև Լիբիայի և Կուբայի դեպքում: ԱՄՆ-ն ահաբեկիչներին հովանավորող է հռչակում այն պետությանը, որին ցանկանում է :

ԻԻՀ պաշտպանելով տարածաշրջանում  Դիմադրության ճակատին, ԱՄՆ-ի կողմից մշտապես ահաբեկչությունը հովանավորող  պետություն է  հռչակվել: 1984թ ԱՄՆ-ն Իրանին պաշտոնապես հռչակեց որպես ահաբեկչությունը հովանավորող պետություն և պատժամիջոցներ սահմանեց ԻԻՀ դեմ: Դա այն դեպքում, երբ շատ փորձագետներ համարում են, որ Իրանը մեծ դերակատարություն ունի ահաբեկչության , հատկապես` ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով փորձագետ Գրիգորի Լուկյանովը նշում է. «Ամերիկացի պաշտոնյաները հակաիրանական խիստ հայտարարություններ անելով իրականում արգելք են հանդիսանում, որպեսզի տարածաշրջանում ԻԼԻՊ-ի դեմ պայքարն անարդյունավետ լինի: Այն փաստը, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարին զուգահեռ, Դոնալդ Թրամփը պայքարում է  տարածաշրջանում Իրանի դերակատարության դեմ, վկայում է  ոչ կառուցողական քաղաքականության մասին: Քանի որ այսօր Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, ահաբեկչության դեմ պայքարում Իրանը տարածաշրջանային կարևոր դերակատարներից է: Եվ հենց այդ պատճառով էլ Ռուսաստանն այս հարցում սերտ համագործակցություն է ծավալում Իրանի հետ», ասել է Լուկյանովը:

Իրականությունն այն է, որ եթե Իրանի օգնությունները չլինեին, այժմ ԻԼԻՊ-ի դրոշակը ծածանվում էր Բաղդադում, Էրբիլում և Դամասկոսում: Եվ սա Իրանի հաղթանակն է  ահաբեկչության դեմ պայքարում: