Օգոստոսի 12-ը Կասպից ծովի օր
Օգոստոսի 12-ին նշվում է Կասպից ծովի օրը: Այդ կապակցությամբ ներկայացնում ենք հատուկ հաղորդում:Ընկերակցեք մեզ։
Կասպից ծովի օրն էկոլոգիայի համագործակցության ոլորտում շատ կարևոր օր է: 2003թ. Կասպից ծովի առափնյա 5 երկրներ ստորագրեցին տարածաշրջանային կոնվենցիա, որը հռչակվեց որպես Թեհրանի կոնվենցիա և կրեց "Կասպից ծովի էկոլոգիայի պահպանություն" խորագիրը: 2006թ օգոստոսի 12-ին կոնվենցիան ստորագրող բոլոր երկրները պարտավոր եղան իրականացնել դրա կետերը : Իսկ ստորագրող երկրները սա շատ կարևոր համարեցին: Եվ այդպիսով այս օրը հռչակվեց որպես Կասպից ծովի օր:
Կասպից ծովն աշխարհի ամենախոշոր ջրային տարածքն է, որը շրջապատված է ցամաքով ` հարավից Իրանը, հյուսիսից և արևմուտքից Ռուսաստանը և Ադրբեջանը, արևելքից` Թուրքմենստանն ու Ղազախստանը: Կասպյանը երբեմն համարում են աշխարհի ամենախոշոր լիճը և ամենափոքր ինքնաբավ ծովը: Այն ունի մոտավորապես 400 հազար քառակուսի կմ տարածք և ավելի ցածր է գտնվում ազատ ծովերի մակերևույթից: Մոտավորապես 130 գետ լցվում է Կասպից ծով: Դրանցից են Վոլգան, Սեփիդը , Փիլոն և Հարազը: Կասպից ծովը նաև տնտեսական մեծ նշանակություն ունի, քանի որ այս ծովում գոյություն ունեն տնտեսական մեծ ռեսուրսներ: Կասպյանի նավթը հայտնաբերվեց 1933թ` Բաքվում: Ասվում է, որ Միջին Արևելքի նավթի պաշարների 4 տոկոսը կամ մոտավորապես 33 միլիարդ բարել, գտնվում է այս ծովում: Ասվում է նաև, որ այս ծովում դեռևս կարող է լինել 163 միլիարդ բարել նավթ: Կասպյանի առանձնահատկություններից այն է, որ այն փակ է: Այստեղ աճում է 575 տեսակի բույս, 1332 կենդանի և 850 տեսակի ձկներ, որոնք հայտնի են ողջ աշխարհում: Հատկապես ճանաչված են այն ձկները, որոնցից ստանում են նաև խավիար: Նման ձկների որսի 90 տոկոսն իրականացվում է Կասպից ծովում: Այստեղ է ապրում նաև հայտնի Կասպյանի փոկը, որը համարվում է հազվագյուտ կենդանի:
Կասպյանն ունի փակ էկոլոգիա: Եվ դա պատճառ է դարձել, որ այն շատ շուտ աղտոտվի՝ հատկապես գյուղատնտեսական, արդյունաբերական ու նավթային ոլորտների պատճառով: Այսօր Կասպյանը կանգնած է աղտոտման լուրջ վտանգի առջև: Մոտավորապես 5550 կմ ափերից աղտոտվածությունը գետերի միջոցով լցվում է Կասպից ծով: Այստեղ գոյություն ունեն նաև առևտրական նավեր, որոնք լուրջ վնաս են հասցնում Կասպյանին: Տարեկան մոտ 122 350 տոննա աղբ է լցվում Կասպից ծով, հատկապես նավթի արդյունաբերության հետևանքով: Իսկ դա վնասում է ծովում ապրող բույսերին ու կենդանիներին:
Ամեն տարի ծով է լցվում մեծ քանակությամբ նավթանյութ, ինչի հետևանքով սատկում են ձկները: Նավթը ներծծվում է ձկների մաշկի տակ, կամ նստում ծովի հատակին: Իսկ նավթի մի մասը նստում է ծովի երեսին, որը պատճառ է դառնում, որ արևի ճառագայթները չկարողանան թափանցել ծովի մեջ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանն ամենաշատն է աղտոտում Կասպյանը` օրական արդյունահանելով 1 միլիոն բարել նավթ: Ադրբեջանի Ազերի, Չիրագ,Գյունեշլի, Ապշերոն, Նախիջևան, Մոգան և Դենիզ հանքավայրերը և Բաքվի պետրոքիմիական գործարաններն ու նավթազտարանները մեծ դեր են կատարում ծովի աղտոտվածության հարցում: Բացի այդ, Բաքվի կոյուղիները թափվում են Կասպից ծով, ինչի հետևանքով ծովն ավելի է աղտոտվում:
Չնայած տվյալներ չկան այն մասին ,թե Ռուսաստանը որքան է աղտոտում Կասպյանը, սակայն չի կարելի բացառել այդ երկրի դերակատարությունը այս հարցում: Բացի այդ, Ռուսաստանի Վոլգա ջրանցքը , որն ունի 101 մետր երկարություն, Հյուսիսային ծովը միացնում է Կասպյանին: Իսկ դա պատճառ է դառնում, որ ազատ ծովերի աղտոտվածությունը հասնի նաև Կասպից ծով, վնասելով բույսերին ու կենդանիներին: Մյուս կողմից այս ծով է լցվում նավերի հավասարակշռությունն ապահովող միլիոնավոր լիտր ջուր ինչպես նաև նավերի ավելորդ վառելիքը: Եվ դրանք նույնպես լրջորեն վնասում են Կասպից ծովին:
Կասպյանում բնակվում են կենդանիներ, որոնք սնվում են պլանկտոնով և արդյունքում դրա 75 տոկոսը ոչնչանում է: Պլանկտոնով են սնվում նաև Կիլկա տեսակի ձկներ: Իսկ Կիլկաները խավիար արտադրող ձկների` Ազատ ձկան ու փոկի հիմնական սնունդն են հանդիսանում: Եվ այսպիսով, ընդահանուր առմամբ վնասվում է Կասպյանի էկոլոգիական շղթան: Տեղ տեղ ձկների տեղաշարժի ճանապարհները փակվել են և ձկները բնական կերպով ձվադրում չեն կատարում: Արդյունքում ձկնատեսակների թիվը կրճատվում է: 1985թ․ Կասպից ծովի խավիարի պաշարը եղել է 305 տոննա, իսկ այժմ հասել է 3 տոննայի: Կասպյանի փոկերի քանակը մեկ միլիոնից նվազել է, հասնելով 100 հազարից ավելի պակաս չափի: Կասպյանի մերձափնյա 5 երկրները լրջորեն մտահոգված են այս վիճակի համար պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն, որպեսզի կանխեն ծովին սպառնացող վտանգը: 1988 թվականին մեկնարկեցին Կասպյանի պահպանման համատեղ միջոցառումները: Իսկ 2003 թ ստորագրվեց Թեհրանի կոնվենցիան: 2006թ օգոստոսի 12-ին կոնվենցիան ստորագրող բոլոր երկրները պարտավոր եղան իրականացնել դրա կետերը : Իսկ ստորագրող երկրները սա շատ կարևոր համարեցին: Դրանից հետո ստորագրվել է 4 պրոտոկոլ`ՄԱԿ-ի էկոլոգիայի ծրագրի և անդամ երկրների համագործակցությամբ: Պրոտոկոլներից մեկը կողմերին կոչ է անում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, որպեսզի ստեղծվեն ենթակառուցվածքներ` ծովի աղտոտվածության դեմ պայքարելու նպատակով: Ստորագրվել են նաև մի քանի այլ կոնվենցիաներ, ինչպես` Կասպյանի կենասբազմազանության պահպանման և անդրսահմանային էկոլոգիայի արդյունքների վերաբերյալ կոնցվենցիան: Իհարկե այս կապակցությամբ միայն վերոնշյալ պետությունների ջանքերը բավարար չեն: Այս կապակցությամբ պետք է տարվեն միջազգային ջանքեր և ի գործ դրվեն բոլոր հնարավորությունները` ոչ միայն պետական, այլ նաև ազգային ու տարածաշրջանային մակարդակով: Հատկապես այստեղ կարևորվում է առափնյա երկրների կողմից համատեղ կառավարման հարցը : Այս նախագիծը կարող է որոշակիորեն նվազեցնել Կասպյանի էկոլոգիական խնդիրները: Նախագիծը հիմնված է կայուն զարգացման վրա և փորձում է հավասարակշռությւն տեղծել տնտեսական զարգացման և առափնյա տարածքների էկոլոգիական պահպանման մեջ: Ինչևէ, պետք է ասել, որ յուրաքանչյուր անգամ, երբ այս երկրների ներկայացուցիչները հանդիպում են, ներկայացվում են ծովի էկոլոգիական խնդիրները: Սակայն պետք է հիշել, որ Կասպյանի ռեսուրսների օգտագործման նախապայմանն այն է, որ առափնյա բոլոր երկրները համաձայնության գան, ունենան համատեղ շահ և պայքարեն համատեղ վտանգների դեմ: