Օգոստոս 21, 2017 20:20 Asia/Tehran

Մոհսեն Հոջաջին իրանցի հավատացյալներից էր, ով ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարի ընթացքում գերեվարվեց ու նահատակվեց: Նրա նահատակությունն իրանցիներին պատճառեց և' ցավ և' հպարտություն:Այս հաղորդման ժամանակ կխոսենք այն մասին, ինչու են իրանցի մարտիկները հայտնվել Սիրիայում և Իրաքում:

 

Արդեն մի քանի օր իսլամական Իրանը տխրության մեջ է: Իրանցները մի կողմից ցավ են ապրոuմ, մյուս կողմից` հպարտություն: Սա անցած շաբաթվա ընթացքում իրանցիների համընդհանուր զգացողությունն էր: Իրանցի քաջարի երիտասարդը գերեվարվեց ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ժամանակ: Նման դեպքերը նորություն չեն: Սակայն 25 ամյա իրանցի Մոհսեն Հոջաջիի նահատակությունն այլ պատմություն է: Պատմությունը սկսվեց Հոջաջիի աչքերից: Երբ նա  նայում էր ԻԼԻՊ-ի ահաբեկիչների տեսախցիկին, ձեռքերը կապված էին ու կողոսկրերից արյուն էր գալիս: Նա այդպես գնաց զոհարան: Աչքեր, որոնց պատմությունը համաշխարհային դարձավ և հայացք, որ համաշխարհային հասարակության խղճին էր լցնում մի ծով ճշմարտություն:

Մոհսեն Հոջաջին ԻԼԻՊ-ի գերեվարության մեջ

 

Պահակազորի սրբազան հագուստով, իրանցի գերեվարված երիտասարդի նահատակության պատկերն արվել էր ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից: Այդ նկարը Մոհսենի աչքերի պատմության սկիզբն էր: Նկար, որում վախեցած ու սարսափահար հանցագործը սարսափելի հայացքով մի հպարտ երիտասարդի դանակի սպառնալիքով տանում էր զոհելու : Չոր անապատ, վառված խոտ, պատյանից դուրս բերված սուր, ծխից մթնած երկինք, գերեվարված մարդու չոր շուրթեր, սակայն հպարտ հայացք: Վերջում` գլխատված մարմնի վրա դրված գլուխ, որի վրա կար սեր` բարության մարգարե Մոհամմադի ու նրա հետևորդների նկատմամբ: Այս պատկերները Հոսեյնի սիրահարների ու իսլամի հետևորդների համար ծանոթ էին: Թերևս հանցագործը չգիտեր, որ Մոհսենը մանկուց դաստիարակվել էր իսլամի ողբերգությունների մասին պատմություններ լսելով: Ու թերևս նա չգիտեր, որ այն գլուխը, որ պետք է առանձնանար մարմնից, մեծացել էր իսլամի առաջնորդներից Իմամ Հոսեյնի ուսմունքների ներքո, ով նախընտրեց արժանապատիվ մահը կյանքի հաճույքներին: Լուսանկարիչը նաև չգիտեր, որ նրանց աչքերում, ովքեր այս ամենը գիտեն, չկա վախ: Եվ ինչիպիսի հպարտությամբ, վեհությամբ ու արժանապատվությամբ Մոհսենը գնաց դեպի նահատակություն:

Վերջին տարիներին, Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի ոճրագործություններն ավելի մեծ ծավալ են ստացել: Եվ բազմաթիվ մուսուլմաններ` շիա կամ սուննի, տարագիր են դարձել իրենց հայրենիքից: Ու չնայած արևմտյան մեծ պետությունները, հատկապես` ԱՄՆ-ն,  բազմիցս խոսել են ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիա կազմելու մասին, սակայն այն ինչ պատահում է  այս շրջաններում, ցույց է տալիս, որ Արևմուտքը լուրջ պայքար չի մղում ԻԼԻՊ-ի դեմ: Իսկ այն, ինչ այս խմբին հնարավորություն է տալիս շարունակելու իր հանցագործությունները, ռազմական, սպառազինական ու ֆինանսական օգնություններն են, որ ցուցաբերվում են ահաբեկիչներին: Դրանից բացի, ամերիկացի պաշտոնյաների խոստովանությունները ցույց են տալիս, որ ԻԼԻՊ-ի ստեղծումն ամերիկյան նախաձեռնություն էր, իսլամական և հատկապես Ասիայի արևմտյան երկրներն անապահով դարձնելու համար: Եվ իհարկե ԱՄՆ-ն ցանկանում է, որ ԻԼԻՊ-ի հանցագործություններն իսլամական երկրներում շարունակվեն: Իսկ դա պատճառ է դառնում, որ Սիոնիստական ռեժիմն իրեն անվտանգ զգա Դիմադրության շարժման վտանգի նկատմամբ, որի մաս են կազմում Իրանը, Լիբանանը, Իրաքը և Սիրիան: ԻԼԻՊ-ի թաքֆիրական ահաբեկիչները, որ որևէ գաղափար չունեն իսլամի ուսմունքների մասին, հեռու են մարգարեի գաղափարներից: Իլիպականներն աշխարհի  1,5 միլիարդ մուսուլմաններին` շիաներին ու սուննիներին անհավատ են համարում: ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն օգտվելով արևմտյան լրատվամիջոցներից, փորձոմ էին այս պատերազմը ներկայացնել որպես պատերազմ շիաների և սուննիների միջև: Սակայն հետագայում ապացուցվեց, որ նրանք պատերազմում են աշխարհի բոլոր մուուլմանների դեմ: Համաշխարհային հանրությունը ականատես եղավ այս շրջանների մարդկության դժբախտությանը: Տարագիր եղած մարդիկ, գերեվարված կանայք ու երեխաներ, խոշտանգված դիակներ, մարդկանց հրկիզոմ, քաղաքներ որ ավերակների էին վերածվել ու անավարտ կյանքեր: Արդյոք հնարավոր է լինել մուսուլման ու չզգալ մուսուլմանների վիշտը, ովքեր սպանդի են ենթարկվում: Իսկ տարագիրները համարվում են ահաբեկիչներ:

Սիրիացի փախստականներ

 

 

Նման պայմաներում, այն երիտասարդները, որ ծանոթ են ճշմարիտ իսլամի հետ, ոտքի կանգնեցին, որպեսզի պաշտպանեն իրենց եղբայրներին: Քանի որ մաքուր իսլամի մեջ բռնության նկատմամբ անտարբերությունը դատապարտելի է: Աստված Ղուրանում ասում է.  

«Ձեզ ինչ եղավ, որ չեք պատերազմում Աստծո ճանապարհին: Այն տկար մարդկանց ու կանանց ու մանուկների համար, ովքեր ասում են. «Ով տեր, մեր այս բռնավոր ժողովրդին քաղաքից հանիր և մեզ օգնական ուղարկիր քո կողմից»: /Նեսա սուրա 75-րդ այա/

Իսլամի մարգարե Մոհամմադն ասում է. " Աստված ասում է. "Երդվում եմ փառքիս անունով, որ վրեժ եմ լուծելու բռնատերից և' այս և' հանդերձյալ կյանքում: Եվ ես  վրեժ եմ լուծելու նրանից, ով տեսնի բռնության ենթարկվածի և հնարավորություն ունենա նրան օգնել սակայն չանի դա":

Սիրիացի տարագրյալները

 

Այսպիսի հավատքով, մուսուլման ազատամարտիկները աշխարհի տարբեր իսլամական երկրներից, այդ թվում` Իրանից, Աֆղանստանից ու Լիբանանից, համախմբվեցին, որպեսզի օգնեն Սիրիայի ու Իրաքի բռնահարված ժողովուրդներին: Նրանք այս մարդկանց փոխանցեցին իրենց փորձը և նույնիսկ իրենց կյանքը զոհեցին` վայրենի ահաբեկիչներից նրանց փրկելու համար: Նրանք համախմբվեցին "Սրբավայրի պաշտպաններ" խմբում: Սա այլ պատմություն է, որ վերաբերում է  Իսլամի մարգարե Մոհամմեդի հետևորդներին: Մարգարե, ով ասում էր. Ես ձեզ թողնում եմ երկու բան: Եթե դրանք պահպանեք, երբեք չեք մոլորվի. Աստծո գիրքը և իմ հետևորդներին": Եվ նրանք, ովքեր վերջին մարգարեի` Ումաի հետ որևէ կապ ունեն և այս երկւու հիշատակի հետ կապ ունեն, իրենց պարտավոր են համարում դրանք պահպանել:Ու հենց այդ պատճառով նրանք կոչվում են "Սրբավայրի պաշտպաններ":

 

Այսօր, երբ Իրաքի Քյարբալաում, Սամարայում և Քազեմեյնում մարգարեի հետևորդների սրբավայրը`Քազեմեյնում, Ֆաթեմեյի դուստր Զեյնաբի սրբավայրը, Իմամ Հոսեյնի սրբավայրը և Ռողիեյի սրբավայրը Դամասկոսում սպառնալիքի տակ են գտնվում ԻԼԻՊ-ականների կողմից, մարգարեի հետևորդները զոհում են իրենց կյանքը` այդ սրբավայրերը պահպանելու համար: Այն մարդիկ, ովքեր մշտապես հետևել են Ղուրանի ուսմունքներին ու կատարելագործվել:  Նրանք կոչվում են "Սրբավայրի պաշտպաններ": Մոհսեն Հոջաջին հենց այդ պաշտպաններից մեկն էր:

Հազրաթ Զեյնաբի դամբարանը` Դամասկոսում

 

 

Իսլամի մարգարեն ասում է. "Նրանք, ովքեր տեսնեն բռնատերին ու չդիմադրեն նրան, կարժանանան Աստծո պատժին": Իսկ իսլամի սրբերից Իմամ Ալին Նահջ օլ Բալաղեում բազմիցս ասում  է. "Թշնամուն չպետք  է թույլ տալ, որ առաջ գա: Նրան պետք է հաղթել սահմանին: Քանի որ թշնամու դեմ պայքարելը տան մեջ ավելի դժվար է ու ավելի շատ կորուստներ է պահանջում": Իմամ Ալիի այս խոսքն այսօր շատ մարտնչող մուսուլմանների համար ուղեցույց է: ԻԼԻՊ-ը հենց սկզբից հայտարարեց, որ Իրանն իր թիրախներից մեկն է ու արեց ամեն ինչ` Իրանին վնասելու համար: Սակայն Իրանը շարունակեց մնալ ապահով երկիր այն տարածաշրջանում, որտեղ տիրում է անապահովություն: Իսկ պատճառն այն է, որ Իրանն իր սահմանից դուրս և այլ երկրների խնդրանքով, պայքարում էր ահաբեկիչների դեմ: Եվ Այսօր Իրանի հզորությունն ու անվտանգությունը պահպանել են այն նահատակները, ովքեր երկրի սահմաններից դուրս մարտնչեցին իրանցների ապահովության համար:

Նահատակ Մոհսեն Հոջաջիի կինն ու երեխան

 

Այն մարտիկները, ովքեր դաստիարակվել են իսլամի ուսմունքներով: Իրանցի նահատակ Մոհսեն Հոջաջին նույնպես դաստիարակվել է իսլամի և իմամ Հոսեյնի ուսմունքներով: Նա հենց պատանի ժամանակ սկսեց բարեգործությամբ զբաղվել: Մշակութային աշխատանքներին զուգահեռ, նա կամավորների հետ միասին քայլեր արեց անապահով ընտանիքներին, հատկապես աղքատ շրջաններում օգնելու համար: Նա հավատում էր, որ անարդարության դեմ պետք է պայքարել աշխարհի որ ծայրում էլ որ լինես: Առաջին իսկ օրից, երբ ամուսնացավ, նա իր կնոջը խնդրեց ուղեկցել իրեն այդ պայքարում: Նա հարգում էր իր ծնողներին, առաքինի ու բարեպաշտ մարդ էր , ուշադիր էր անապահով ընտանիքների նկատմամբ: Նա փորձում էր զարգացնել մարդկանց մշակույթը և տարածել կրոնի իմաստությունը: Նրա կյանքը կարճ էր, սակայն` արդյունավետ: Գեղեցիկ ապրեց ու գեղեցիկ լքեց այս աշխարհը: Եվ անգլուխ մարմնով շտապեց հանդիպելու իմամ Հոսեյնին: Թող նրա հանդիպումը Քյարբալայի նահատակների հետ հաճելի  լինի:

 

Պիտակ