Վիրտուալ աշխարհ, հնարավորություններ և մարտահրավերներ (2)
Ներկայացնում ենք «Վիրտուալ աշխարհ,հնարավորություններ և մարտահրավերներ» հաղորդաշարի երկրորդ համարը,որի թեման է՝ ընտանիքի վրա վիրտուալ միջավայրի ազդեցությունը:
Ինտերնետի և սոցցանցերի օգտատերերի թիվը գնալով ավելանում է: Ու չնայած դա կարող է ունենալ դրական կողմեր, սակայն քանի որ ներկայումս ծնողները ավելի երկար են աշխատում և երեխաների դաստիարակության նորմերը փոփոխվել են, ընտանիքի անդամներն իրարից հեռացել են:
Եվ եթե նույնիսկ ընտանիքի անդամներն ապրում են մի հարկի տակ, նրանց միջև զգացմունքային կապը թուլացել է: Ընտանիքի անդամներն այսօր իրար հետ այնքան էլ չեն շփվում: Այս հանգամանքը թուլացրել է ընտանիքի հիմքերը, ինչի հետևանքով աճել է ամուսնալուծությունների թիվը: Բացի այդ, թուլացել է մտերմությունն ընտանիքի անդամների միջև և ավելացել է սերունդների միջև եղած տարածությունը: Փորձագետները համարում են, որ ընտանեկան բռնությունների մեծ մասի պատճառն ընտանիքում շփումների բացակայությունն է: Եվ հենց այդ պատճառով այսօր կարևոր է նվազագույնի հասցնել վիրտուալ աշխարհի սպառնալիքները, որոնք ուղղված են ընտանիքի առողջության և կայունության դեմ: Այդ մասին կխոսենք այս հաղորդաշարի ընթացքում:
Ինչպես ասացինք, ընտանիքի միջև կապը վիրտուալ աշխարհի զարգացման հետ միասին նվազել է: Սառել են ընտանեկան կապերը և այսօր ծնողներն ու երեխաները դժվար թե իրար հետ միասին փորձեն ընդհանուր կյանք վարել և հոգեպես և ֆիզիկապես և ինֆորմացիոն ոլորտում: Բացի այդ, նրանք ավելի քիչ ժամանակ են անցկացնում միասին:
Զգացմունքային և մտածողության ընդհանրությունների պակասը պատճառ է դարձել, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կյանքը մեկնաբանի միայն իր տեսանկյունից և ուրիշներից տարբեր: Ադյունքում, զույգերի հարաբերություններում առաջանում է թյուրըմբռնում, ինչի հետևանքով աճում է ամուսնալուծությունների թիվը:
Երկխոսությունը, փոխկապակցվածությունը և ինֆորմացիայի փոխանակումը եղել է մարդու գլխավոր պահանջներից մեկը: Երկխոսությունը լավագույն հմտությունն է, որը շատ կարևոր է ընտանիքի կայունացման համար: Այն նաև հնարավորություն է տալիս, որպեսզի ընտանիքի անդամները միմյանց հետ կիսեն իրենց նախասիրությունները, խնդիրները, դժվարությունները և սերը, նվազեցնելով միմյանց միջև տարածությունը: Ամուր է այն ընտանիքը, որի անդամները սիրում են իրար հետ խոսել, բանակցել, երկխոսել և հարցերը սեղանին դնել ու քննարկել: Նրանք բավականություն են ստանում իրար կողքի լինելով: Այսպիսի ընտանիքներում նվազում է լարվածությունը և դաստիարակվում են հաջողակ երեխաներ: Սակայն այսօր հասարակական կյանքը փոփոխության է ենթարկվել: Ծնողներն ավելի շատ են աշխատում և ավելի քիչ ժամանակ գտնում ընտանիքի հարցերով զբաղվելու և դրանք միասին քննարկելու համար: Արդյունքում այսօր մարդիկ փորձում են այդ բացը լրացնել վիրտուալ աշխարհում: Սոցիալական ցանցերն ավելի հասանելի են ու շատերի համար գրավիչ: Իսկ երբ հասարակության մեջ չկա շփում, մարդիկ այդպիսով փորձում են լրացնել շփման բացը: Ընտանիքները պետք է լրջորեն մտածեն երկխոսութան մասին և լուրջ վերաբերմունք ցուցաբերեն այս հարցի նկատմամբ: Ծնողները պետք է օրինակ լինեն իրենց երեխաների համար` երկխոսելու և հարցերը քննարկելու հարցում: Եվ նրանք պետք է իրենց պարտավոր համարեն երեխաների հետ խոսել առօրյա հարցերի շուրջ: Որովհետև երկխոսությունը ընտանիքում մտերմություն ստեղծելու լավագույն միջոցն է: Սակայն դրա համար ընտանիքի անդամները պետք է ունենան երկխոսելու հմտություն և կարևորեն այն:
Վերջին հետազոտությունները, որ արվել են ԻԻՀ դատական իշխանության ընտանիքի պաշտպանության վարչության կողմից` երկրի 5 մարզերում, վկայում են, որ ամուսնալուծությունների 17 տոկոսը, հատկապես համատեղ կյանքի առաջին երեք տարիներին, սոցիալական ցանցերի ազդեցության պատճառով են եղել: Սխալ ընտրությունը բազմաթիվ ընտանեկան տարաձայնությունների պատճառ է դառնում: Իսկ հատկապես շփման հմտություն չունենալը երկրորդ պատճառն է, որ ընտանիքներում տարաձայնությունների առիթ է հանդիսանում: Այսօր դժբախտաբար զգացմունքային կապի պակասը, որը կյանքի ձևի փոփոխման արդյունքն է, պատճառ է դարձել, որ սոցիալական ցանցերը մուտք գործեն ընտանիքներ: Եվ հենց այդ պատճառով էլ մենք ականատես ենք այն հանգամանքի, որ չկա մարտարհարվերներին դիմագրավելու մշակույթը: