Հոկտեմբեր 11, 2017 11:40 Asia/Tehran

Միգրանտների ու տեղահանված անձանց պաշտպանության և այս գլոբալ հիմնախնդրի լուծման համար պահանջվում է գլոբալ լուծում և միջազգային հանրության համատեղ պատասխանատվություն: Այնպիսի պատասխանատվություն, որը հիմնված կլինի միջազգային համագործակցության և մարդու իրավունքների պաշտպանության, մարդու արժանապատվության և միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման վրա:

Ներկա ժամանակաշրջանում աշխարհի էմիգրանտների մեծ մասը նրանք են, ովքեր ավելի լավ կյանքի պայմաններ են փնտրում: Աղքատությունը , պատերազմը, բռնությունը, բնական աղետները  և  կյանքի հեռանկարների բացակայությունը միգրացիայի պատճառներն են: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդվածը ճանաչում է  միգրացիայի  իրավունքը։ 1948թ. ընդունված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 13-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի տվյալ պետության սահմաններում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք»,սակայն  այն չի պարտավորեցնում երկրներին ընդունել միգրանտներին: 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը փախստականների համաշխարհային օրվա առիթով հղած ուղերձում ասել է.«Շատ մարդիկ եմ տեսել,որոնք շատ բան են կորցրել,բայց երբեք  իրենց երեխաների համար ավելի լավ աշխարհ ունենալու լավ երազանքը չեն կորցրել: Նրանք միայն մեզանից պահանջում են հովանավորել նրանց այն պայմաններում ,երբ օգնության խիստ կարիք ունեն»:

Անտոնիո Գուտերեշ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար

 ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն ասում է.«200-300 միլիոն միգրանտներից 17 միլիոնը պատերազմական ու քաղաքական պայմանների հետևանքով են  տեղահանվել: Այդ թվին կարելի է ավելացնել ևս 33 միլիոն մարդ,որը իր սեփական հողում է տեղահանվել:

Միգրացիայի միջազգային կազմակերպության  (ՄՄԿ) տվյալներով երրորդ հազարամյակի սկզբից առ այսօր բնական աղետների հետևանքով տեղահանված անձանց թիվը կրկնապատկվել է և 25 միլիոնից հասել է 50 միլիոնի: Կատարված հաշվարկումների համաձայն այդ թիվը 2050-ին կհասնի 200 միլիոնի: Այս կապակցությամբ հիմնական խնդիրը միջազգային իրավունքների շրջանակում այդ խմբի վիճակի անորոշությունն է: 1951 թվականին  փախստականների կարգիավիճակի մասին ընդունված կոնվենցիան վերաբերում է միայն պատերազմական  և քաղաքական պայմանների հետևանքով փախստականների իրավիճակին: 

Հարգարժան բարեկամներ այժմ առաջարկում ենք այս կապակցությամբ լսել փորձագետ Նասրին Խոյիին․- 

Ցավոք, այսօրվա պայմանները աննախադեպ են փախստականների թվաքանակի առումով:ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակտարի  ներկայացրած զեկույցի համաձայն` 21-րդ դարում` աշխարհում յուրաքանչյուր  122  մարդուց մեկը փախստականի կարգավիճակում է, ինչը հետևանքն է Պատերազմի, հակամարտության, սպանության ու ոտնձգության, ներքին բռնությունների և մարդու իրավունքների խախտումների։

Հայացք նետելով փախստականների իրավիճակին կտեսնենք, որ պատերազմն ու բռնությունը հանդիսանում են  տեղահանման հիմնական պատճառները: Արյունոտ պատերազմները երբեմն  օտարերկրացիների, հատկապես աշխարհի գերտերությունների  կամ թաքֆիրական խմբավորումների  կողմից են պարտադրվում  տարբեր ժողովուրդների։ Այս գործընթացի արդյունքում այժմ միլիոնավոր մարդիկ  տեղահանվել են Իրաքում, Սիրիայում, Եմենում և Հյուսիսային Աֆրիկայում: Վերջին տասնամյակում Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ողջ տարածքում հարյուր հազարավոր խաղաղ քաղաքացիներ բռնության ենթարկվելու պատճառով գաղթի ճամփան են բռնել։

Հազարավոր եզդի քրդեր փախան ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վայրագություններից։ Նիգերիայի հյուսիսային գյուղերում "Բոկո Հարամ" կոպիտ ու դաժան խմբավորման   սպանությունները հազարավոր մարդկանց տեղահան արեցի : Իհարկե, այս ամենին պետք է ավելացնել  մոտ 7 միլիոն պաղեստինցիների, որոնք երկար տարիներ իրենց հայրենիքից տեղահանված են: Փախստականները այժմ ցրված են աշխարհի շատ  մասերում:

Փախստականների ճգնաժամը բազմաթիվ բացասական հետևանքներ ունի ինչպես տեղահանված բնակչության, այնպես էլ ընդունող երկրի համար:

Տարագրյալներն այսօր կանգնած են բազում խնդիրների առջև,ինչպիսիք են վերաբնակեցման հարցը, և առողջապահական  հնարավորությունների, սննդամթերքի ու խմելու ջրի սակավությունը։  

Հիմնական կարիքներից բացի, տեղահանված անձանց, հատկապես կանանց ու աղջիկների առջև  ծառացած են սեռական ու  ֆիզիկական բռնության և ուսումնական հաստատությունների բացակայության նման խնդիրներ: Իհարկե, պետք է նշել, որ տեղահանված բնակչությունը նման ծանր խնդիրներ ունենալով  կարող է ճգնաժամ հարուցել  նոր երկրների և քաղաքների բնակչության համար: Այսպիսով, պետք է ասել, որ աշխարհում տեղահանված բնակչության կտրուկ աճը վերածվում է խոշոր հումանիտար աղետի:

 

Եթերում էր փորձագետ Նասրին Խոյին։
-------  

Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հրապարակած զեկույցի` հակամարտությունները և հալածանքները, որոնք համաշխարհային բռնի տեղահանման պատճառ են դարձել, առավել սրվեցին 2016թ.-ին` հասնելով երբևէ արձանագրված ամենաբարձր մակարդակին և պատճառելով մարդկային հսկայական տառապանքներ:

Իր վերջին զեկույցում ՄԱԿ-ը  հայտարարել է,որ  2016 թվականին բռնի տեղահանվածների թիվն աշխարհում աճել է: Այս ընթացքը շարունակվում է վերջին 5 տարիների ընթացքում: Սիրիայի և Հարավային Սուդանի նման երկրներում տեղի ունեցած  բռնությունների, ոտնձգությունների ու խոշտանգումների հետևանքով   2016 թ. տարեվերջի դրությամբ 65.6 մլն. անձ է տեղահանվել` համեմատած դեռ տասներկու ամիս առաջ արձանագրված 65.3 միլիոնի հետ: Արդեն երկրորդ տարին է, որ այս թիվը հատում է 60 մլն. շեմը:Տեղահանվածների թվաքանակը 2014-ի համեմատ աճել է ավելի քան 6 միլիոնով:

Աշխարհում ավելի քան 65 միլիոն 600 հազար տեղահանվածներ կան 

 

ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին լրագրողների հետ զրույցում ընդգծել է․«Այս տվյալները նշանակում են, որ աշխարհում յուրաքանչյուր երեք վայրկյանում մեկ հոգի անօթևան է դառնում»։ 

«2017 թվականին ավելի քան 2 միլիոն մարդ լքել է իր բնակավայրը և դարձել փախստական: Նրանք սահմանային անցակետեր են հասնում արդեն հիվանդ, հյուծված և հոգեբանորեն ճնշված: Աղքատությունն ու զրկանքները թողնում են իրենց հետքը»,- նշել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:

Նա անդրադարձել է նաև աշխարհում փախստականների նկատմամբ անհանդուրժողականության աճին:

«Սահմանների փակումը, փախստականների մուտքի և ապաստանի տրամադրման սահմանափակումները, պարտադիր վերադարձը կամ փախստականների մեկուսացումը զգալիորեն աճել են: Աճել է նաև անհանդուրժողականությունը փախստականների նկատմամբ: Մենք այս ամենը նկատում ենք աշխարհի բազմաթիվ մասերում, ներառյալ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Եվրոպայում և զարգացած այլ երկրներում»,- հայտնում է Գրանդին:

Դրա հետ մեկտեղ, ըստ գերագույն հանձնակատարի, աշխարհում գրանցվում է փախստականների վերաբնակեցման վայրերի քանակի նվազում:

«Մոտ 1,2 միլիոն փախստականներ ունեն վերաբնակեցման անհրաժեշտություն: Ցավալի է, սակայն վերաբնակեցման վայրերի քանակը նվազել է 2016 թվականին 43 տոկոսով՝ 100 հազարից պակաս»,- տեղեկացնում է գերագույն հանձնակատարը:

ՄԱԿ-ի փախստակաների գծով գերագույն հանձնակատարն ընդգծում է, որ փախստականների խնդիրը ոչ միայն կապված է սկզբունքների ու արժեքների, այլ նաև տարածաշրջանային ու գլոբալ կայունության հետ: Նա ընդգծում է, որ փախստականների անվտանգությունն ու պաշտպանությունն ընդհանուր հարց է, որը պետք է լուծվի համընդհանուր ուժերով:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ ընդհանուր 65.6 միլիոնից 2.8 միլիոնը զարգացած արդյունաբերական երկրներից են, ովքեր 2016թ. տարեվերջյան տվյալներով սպասում էին ապաստան ստանալու որոշմանը, 22.5 միլիոնը փախստականներ են ամբողջ աշխարհում ,40.3 միլիոնն այն անձինք են, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, սակայն մնացել են իրենց երկրի սահմաններում:

Ֆիլիպո Գրանդի՝ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատար

ՄԱԿ-ի զեկույցում տեղ գտած երկրներից մի քանիսը առանձնանում են. Սիրիան 5.5 միլիոնով, Աֆղանստանը 2.5 միլիոնով և Հարավային Սուդանը 1.4 միլիոնով ամբողջ աշխարհում կազմում են  փախստականների կեսը: Մինչդեռ Կոլումբիան 7.7 միլիոնով, Սիրիան 6.3 միլիոնով և Իրաքը 4.2 միլիոնով ունեն ամենաբարձր ցուցանիշը ներքին տեղահանության ենթարկված մարդկանց շրջանում:

Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ ավելի քան 5 միլիոն 500 հազար սիրիացի տեղահանվածներ ապահով ապաստան են փնտրում, որոնց թիվը միայն անցած տարի հասնում էր 825 հազարի։ Սիրիայի բնակչության երկու երրորդը ստիպված լքել է իր տունը ։ Սիրիայի պատերազմը,որ առ այսօր խլել է 320 հազար մարդու կյանք վերածվել է մոռացված ճգնաժամի։

Ավելի քան 5․5 միլիոն սիրիացի փախստականներ

 

Այս զեկույցը ցույց է տալիս,որ Հարավային Սուդանի ներքին պատերազմը սկսվել է 2013 թվականի դեկտեմբերից ,ինչի հետևանքով  զոհվել են հազարվոր մարդիկ և  տարագրվել է  3 միլիոն 700  հազար մարդ,որը կազմում է այդ երկրի բնակչության մեկ երրորդը։ Իսկ Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի տարագրությունից 70 տարի անց, պաղեստինցի փախստականների թիվը հասել է ավելի քան 5 միլիոն 300 հազարի։

Պաղեստինի վիճակագրական ծառայության գրասենյակը 2017 թվականի հունիսի 20-ին փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարեց ,որ ներկայումս աշխարհում հինգ միլիոն 900 հազար պաղեստինցի փախստական կա։

Պաղեստինցի փախստականներ

 

Ըստ ՄԱԿ-ի  տվյալների 2016թ.-ին երեխաները կազմել են ամբողջ աշխարհում փախստականների 51 տոկոսը: Մտահոգիչ է այն հանգամանքը, որ շատերին բաժանել էին իրենց ծնողներից: Ընդհանուր առմամբ եղել է 75,000 հայց ներկայացրած երեխաների կողմից, ովքեր եղել են առանց ուղեկցորդի կամ ընտանիքից առանձին. այս ցուցանիշը  բռնի տեղահանման ողբերգական արտացոլումն է, ինչն իր ահռելի ազդեցությունն է ունենում երիտասարդների կյանքի վրա: Փախստական երեխաները հյուրընկալ երկրներում հայտնվում են բազում խնդիրների առաջ։ Գաղթի ճանապարհին շատ երեխաներ են զոհվել: Երեք տարեկան սիրիացի Այլանը կորցրեց իր կյանքը այդ վտանգավոր ճանապարհին։ Աշխարհում յուրաքանչյուր 200 երեխայից մեկը փախստական է։

Անմեղ երեխաներ հայտնվել են փախստականի կարգավիճակում

 

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի զեկույցի համաձայն՝  Թուրքիան ընդունելով  2.9 միլիոն, Պակիստանը 1․4   միլիոն, Լիբանանը մեկ միլիոն, Իրանը 979 հազար, Ուգանդան 940 հազար և Եթովպիան 791 հազար փախստականներ գլխավորում են  փախստականներ ընդունող երկրների ցանկը։

Լավ կյանքի պայմանների հույսով կրում են բազում դժվարություններ

 

Ամեն տարի ահռելի թվով փախստականներ են խեղդվում ծովում, ցամաքում մարդիկ փախչելով պատերազմից գտնում են, որ իրենց ճանապարհներին խոչընդոտում են փակ սահմանները: Որոշ երկրների քաղաքականությունն ուղղված է ընդդեմ ապաստան տրամադրելու: Ինչպես փախստականների այնպես էլ համընդհանուր մարդկության շահերի համար ազգերի միասնական գործելու պատրաստակամությունն է, որ փորձության է ենթարկվում այսօր, և միասնության ոգին է, որ խստորեն պետք է գերակշռի: Ի դեպ որոշ երկրների ,մասնավորապես մուսուլմանկան երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու Թրամփի թշնամական հրամանը և մի շարք եվրոպական երկրների կողմից մուսուլմանների մզկիթների ավերումը օրըստօրե ավելի ու ավելի են բարդացնում աշխարհի միգրանտների ու տեղահանվածների վիճակը։

 

 

Պիտակ