Ռուսաստանը հակազդել է ԱՄՆ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայմանն աշխարհում
Նախորդ դարի 90-ական թվականներին Խորհրդային միության փլուզումից հետո ԱՄՆ-ի դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ եղել է թշնամական:
Չնայած 1990 թվականներին Բորիս Ելցինի նախագահության ժամանակ Ռուսաստանը լավատես էր Արևմուտքի հետ ունեցած հարաբեությունների նկատմամբ, սակայն ԱՄՆ-ի որդեգրած թշնամական քաղաքականությունը ռուսներին համոզեց որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում պարզամիտ են եղել և Արևմուտքն ու ԱՄՆ նպատակ ունեն մասնատել Ռուսաստանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2000 թվականների սկզբին քննադատել էր ԱՄՆ-ի այդ քաղաքականությունը:
2014 թ.-ին Ուկրաինայի ճգնաժամի հարցով ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված հատկապես ՔԱՏՍԱ-ի շրջափակումների կիրառումից հետո ավելի է մեծացել ԱՄՆ-Ռուսաստան լարվածությունը:
Քաղաքական հարցերի փորձագետ Պավել Սվատնիկովի խոսքերով Սառը պատերազմից հետո առաջին անգամ Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները ամենացածր մակարդակի են հասել և խիստ մթագնել:
1990 թ.-ից ի վեր ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի դաշինքը փորձում է ընդլայնվել դեպի Արևելյան Եվրոպա: Մյուս կողմից 2007 թ.-ից ի վեր ԱՄՆ-ը փորձում է իր հակահրթիռային համակարգը տեղակայել աշխարհի տարբեր ռազմավարական վայրերում: Այդ շրջանակում Ջորջ Բուշի նախագահության ժամանակ ԱՄՆ իր հակահրթիռային պաշտպանական համակարգը տեղակայեց Արևելյան Եվրոպայի երկրներում, որին անմիջապես հակազդեց Ռուսասատանը: Հաջորդ փուլում ԱՄՆ իր հակահրթռային պաշտպանական համակարգը տեղակայեց Արևելյան Ասիայի երկրներում այդ թվում Հարավային Կորեայում: ԱՄՆ-ը նաև փորձում է հակահրթիռային ռադարներ տեղակայել Միջին Արևելքի տարածաշրջանի երկրներում: Այս բոլորը պատճառ են դարձել որ առավել սրվեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները:
Մինչ այժմ ԱՄՆ-ը մի քանի փուլերով իր հակահրթիռային համակարգերը տեղակայել է Եվրոպայում: 2007 թ.-ին ԱՄՆ Չեխիայում տեղակայել է X-Band ռադարները և Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգերը: ԱՄՆ-ի այս քայլը հանգեց Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների սրմանը: Բարաք Օբամայի նախագահության օրօք ԱՄՆ շարունակեց Եվրոպայում հակահրթիռային համակարգերի տեղակայման գործընթացը, որի համաձայն նախատեսված էր մինչև 2020 թ.-ը չորս փուլում հակահրթիռային պաշտպանական համակագեր տեղակայել Եվրոպայի հարավային և արևելյան տարածքներում: Իսկ այնուհետև ծրագիրը որոշ փոփոխությունների ենթարկվելուց հետո որոշվեց մինչև 2018 թ.-ը հակահրթիռային համակարգերը տեղակայել Թուրքիայում, Ռումինիայում և Լեհաստանում: Ներկայումս Թուրքիայում և Ռումինիայում տեղակայվել են հակահրթիռային համակարգեր, որի ծախսը 800 միլիոն դոլար է կազմում: ԱՄՆ-ը Ռումինիայում տեղակայել է ռադարային, հակահրթիռային տեղորոշման և կապի համակարգեր: ԱՄՆ-ը հայտարարել է հակահրթիռային համակարգերը Ռումինիայում տեղակայվել են սպառնալիքներին դիմակայելու նպատակով և դա ուղղված չէ Ռուսաստանի դեմ:
Քաղաքական հարցերի փորձագետ Սերգեյ Ռեդքան համոզված է, որ ՆԱՏՕ-ի քայլերը լարվածություն են առաջացրել և այդ կազմակերպությունը պատրաստ չէ լարվածությունները մեղմացնել Ռուսաստանի հետ:
Չնայած Ռուսաստանի հակառակությանը ԱՄՆ-ը Լեհաստանի հյուսիսային շրջանում Բալթյան ծովի ափերում մեկնարկել է Redzikowo ավիառազմաբազայի կառուցման աշխատանքը: 2010 թ.-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ կազմակերպության անդամ երկրները որոշում ընդունեցին Եվրոպայում տեղակայել ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգը: Այս համակարգը համալրվում է Դոսլոյի, IGIS ցանցի և ռազմանավերի վրա տեղակայված հակահրթիռային համակարգերով և կարող է խոցել դեպի Եվրոպա արձակված բալիստիկական հրթիռները: 2012 թ.-ին Թուրքիայում տեղակայվել է X-Band տեղորոշիչ ռադար, որը կարող է միացվել IGIS համակարգին և ստացված տեղեկությունները փոխանցել Բրիտանիա: Նիդեռլանդների և Դանիայի ռազմանավերը ևս կարող են միանալ այդ համակարգին: Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի հրամանատարությունը տեղակայված է ԱՄՆ-ին պատկանող Գերմանիայի Ռամշտայն ռազմաբազայում:
Ռազմական հարցերի փորձագետ Ստիֆեն Փիյերի խոսքերով.«Հակահրթիռային համակարգի շուրջ համաձայնություն կայացնելու արգելքներից մեկն այն է որ ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տալիս Ռուսաստանին: Ռուսասատնը ԱՄՆ-ից պահանջում է երաշխիքներ որով հակահրթիռային համակարգը չի սպառնում Ռուսաստանին»:
Ռուսաստանը ոչ միայն դեմ է Արևլյան Եվրոպայում ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգը տեղակայելուն այլև վերջերս Հարավային Կորաայում ամերիկյան հակահրթիռային THAAD համակրգի տեղակայումն առթել է Մոսկվայի զայրույթին: Հյուսիսային Կորեայի հրթիռային սպառնալիքը դիմակայելու նպատակով ԱՄՆ-ը և Հարավային Կորեան համաձայնության են եկել այդ երկրում տեղակայել THAAD հակահրթիռային համակրգեր: Այս քայլին դեմ են Մոսկվան և Չինաստանը: Մոսկվան բազմիցս Վաշինգտոնին զգուշացրել է հակահրթիռային համաշխարհային համակարգի տեղակայման մասին: ԱՄՆ-ի նման քայլերը սպառնում է տարածաշրջանային և միջազգային կայունությունն ու անվտանգությունը: Ռուսների կարծիքով THAAD հակահրթիռային համակրգերի տեղակայումը Ասիայի և Խաղաղ օվկանոսի տարածաշրջանում ավելի սրել է սպառազինային մրցակցությունը տարածաշրջանում և խոչընդոտում է Հյուսիսային Կորեայի հետ խնդիրների կարգավորումը:
Ռուսաստանի Պետական Դումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ՝ Լեոնիդ Սլոտսկին համոզված է THAAD հակահրթիռային համակարգերի տեղակայումը Արևելյան Ասիայի տարածաշրջանում չի կարող կանխել Հյուսիսային Կորեայի հավանական սպառնալիքները:Վաշինգտոնը այդ քայլով փորձում է իր հակահրթիռային համակարգը տեղակայել Արևելյան Ասիայում Ռուսաստանի մերձակա սահմաններում: Ասիայի Արևելքում Ռուսաստանի սահմանների մոտակայքում հակահրթիռային համակարգի տեղակայումը սպառնում է այդ երկրի անվտանգությանը:
Ռուսաստանի քաղաքական և ռազմական պաշտոնատարների տեսակետից Եվրոպայում և Արևելյան Ասիայում ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգերի տեղակայումը, որոնք կարող են խոցել Ռուսաստանի և Չինաստանի բալիստիկական հրթիռները, ուղղված են Ռուսաստանի միջուկային հարձակողական կարողության թուլացմանը: ԱՄՆ-ի այդ քայլը բազմիցս արժանացել է Ռուսաստանի և Չինաստանի քաղաքական պաշտոնատարների դժգոհությանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում և Արևելյան Ասիայում հակահրթիռային համակարգի տեղակայումը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը իր հակահրթիռային պաշտպանական համակարգերը տեղակայել էր Ճապոնիայում և այժմ THAAD հակահրթիռային համակարգեր է տեղակայել Հարավային Կորեայում: Մոսկվան և Պեկինը բազմիցս հայտարարել են, որ հակահրթիռային համակարգերի հեռահարությունը անցնում է Հարավային Կորեայի սահմաններից և ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային թույլ է տալիս հետևել Չինաստանի և Ռուսաստանի հրթիռներին և տեղեկությունները փոխանցել Ճապոնիայում տեղկայված հակահրթիռային համակարգին: Ռուսաստանը և Չինաստանը համոզված են որ այդ համակարգերի տեղակայումը Հարավային Կորեայում արվել է հետախուզական նպատակներ իրականացնելու համար: Նրանց կարծիքով ԱՄՆ-ի այդ քայլը պատճառ է դարձել որ Հյուսիսային Կորան փորձի ընդլայնել իր բալիստիկական հրթիռային և միջուկային սպառազինության ծրագիրը:Անտեսելով Ռուսաստանի և Չինաստանի հակառակությանը ԱՄՆ շարունակում է իր հակահրթիռային համակարգերի տեղակայումը տարածաշրջանում:
Հակազդելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից հակահրթիռայաին համակարգի տարածմանը Արևելյան Եվրոպայի երկրներում Ռուսաստանը նախաձեռնել է պաշտպանական քայլեր և ստեղծել է ավիատեզերական անկախ ուժեր, որը պարտականություն ունի պաշտպանել Ռուսաստանի օդային տարածքները: Ռուսաստանի սահմանային տարածքներում տեղակայված ռադարները ներագրավված են այդ ուժի հրամանատարության ներքո: Ռուսաստանը նաև որոշ թվով Իսկանդեր հրթիռներ է տեղակայել Լեհաստանի սահմանների մոտակայքում գտնվող Կալինինգրադի տարածքում:
Ավելի վաղ Ռուսաստանը սպառնացել էր, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի քայլերը դիմակայելու նպատակով Իսկանդեր հրթիռները կտեղակայի Կալինինգրադի տարածքում: Ռուսաստանը սպառնացել է, որ եթե ԱՄՆ-ը փորձի շարունակել իր հակահրթիռային համակրգերի տեղակայումը Արևելյան Եվրոպայի տարածքում ապա Ռուսաստանը դուրս կգա «Սթարտ-2» միջուկային ստրատեգիական հրթիռների կրճատման պայմանգրից:
Ռուսաստանի ռազմական պաշտոնատարներն ընդգծում են, որ այդ երկիրը փորձում է հզորացնել իր միջմայրցամաքային բալիստիկական հրթիռների կարողությունը այնպես որ այդ հրթիռները կարող են անցնել ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանական համակարգերի ցանցից:
Չնայած Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ին դիմակայելու համար, սակայն Վաշինգտոնը ոչ միայն չի պատրաստվում հրաժարվել Եվրոպայում հակահրթիռայաին համակարգեր տեղակայելու քայլերից, այլև փորձում է այդ համակարգերը տեղակայել Արևելյան Ասիայում, մի հարց որը ավելի է սրում լարվածությունը այդ տարածաջրանում: