Եմենի երեխաները` Սաուդյան Արաբիայի միլիտարիստական քաղաքականության զոհեր
(last modified Tue, 12 Dec 2017 11:26:42 GMT )
Դեկտեմբեր 12, 2017 14:56 Asia/Tehran
  • Եմենի երեխաները` Սաուդյան Արաբիայի միլիտարիստական քաղաքականության զոհեր

Սաուդյան գերդաստանի կեղծարարությունը պարզվում է այն ժամանակ, երբ այդ երկիրը հայտարարում է, որ ինքը սրբավայրերի ծառայող է և ամեն տարի հազարավոր Ղուրաններ է նվիրում մուսուլմաններին:

Եվ դա այն դեպքում, երբ այս երկիրը մրջազգային կազմակերպություններին թույլ չի տալիս նույնիսկ սնունդ ու դեղորայք առաքել Եեմենի երեխաների համար: Սա սաուդցիների թշնամաբարո  վարքագծի պացուցն է Եմենի ժողովրդի նկատմամբ: Մոտավորապես 33 ամիս, Սաուդյան Արաբիան և արաբական մի քանի երկրներ պայքարում են Եմենի դեմ: Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները մտածում էին, որ երկու շաբաթում կգրավեն Եմենը: Սակայն եմենցիների դիմադրության շնորհիվջ աուդցիները ձախողեցին ու մտան մի ճահճի մեջ, որը նրանց միայն պարտություն է  բերելու: Եվ այս փակուղուց դուրս գալու համար, Սաուդյան Արաբիան ռմբակոծություններ է իրականացնում Եմենում: Արաբիան  մի կողմից ոչնչացնում է  մարդկանց, մյուս կողմից` տնտեսական ենթակառուցվածքները: Սաուդյան իշխանավոները ցամաքից ու ծովից շրջափակել են Եմենը և թույլ չեն տալիս հումանիտար օժանդակությունների մուտքն այդ երկիր:

بمباران یمن توسط هواپیماهای سعودی 

 

Եմենի ռմբակոծությունը սաուդական ինքնաթիռների կողմից

Այս դաժան հարձակումների առաջին զոհերը երեխաներն են: Մինչ այժմ սաուդյան բանակի ռմբակոծությունների հեևանքով, Եմենում սպանվել կամ վիրավորվել  են հազարավոր խաղաղ քաղաքացիներ: Դժբախտաբար միջազգային կազմակեպությունները շատ ուշ են ուշադրություն դարձնում Եենի ժողովրդի խնդիրներին ու մինչ այժմ չեն կարողացել դադարեցնել ռմբակոծությոնները և վերացնել  Եմենի շրջափակումը: 2016թ հունիսին ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիայի անունը ներառեց երեխաների իրավունքները ոտնահարող երկրների սև ցուցակում: Սակայն ավելի ուշ, երբ սաուդյան գերդաստանը սպառնաց, որ կդադարեցնի ֆինանսական օժանդակությունն այդ կառույցին, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը չեղարկեց կազմակերպության որոշումը:

 

 Մոտ 15 աիս տևեց, մինչև ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիային ու նրա դաշնակիցներին կրկին ներառեց վերոնշյալ ցուցակում: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Սաուդյան Արաբիան սկսեց ռմբակոծել Եմենը և ծովային ու ցամաքային շրջափակման ենթարկեց այդ երկրին, լուրջ վտանգի առջև կանգնեցնելով այդ երկրի ժողովրդին, այդ թվում երեխաներին: Իսկ սննդի ու դեղորայքի մուտքի արգելքը Եմեն, պատճառ է դարձել, որ բացի սովից, այս երկրում տարածվեն նաև վարակիչ հիվանդություններ: Եմենի իրավիճակը հասկանալու համար, բավական է մեկ անգամ ևս ընթերցել այս երկրի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցը: Զեկույցում ասվում է, որ յուրաքանչյուր 10 րոպեում Եենում մահանում է մեկ երեխա, իսկ ամեն 10-ից 8-ը ունի թերսնման խնդիր: Զեկույցի համաձայն` 1400 երեխա սպանվել է ռմբակոծությունների ընթացքում, իսկ  2140-ը վիրավորվել են: Բացի այդ, 2 միլիոն 200 հազար երեխա Եմենում ունի թերսնման խնդիր: Այլ խոսքով, Եմենի երեխաներին սպառնում են ոչ միայն սաուդան ռեժիմի բանակի ռմբակոծությունները, այլ նաև դեղարայքի ու սննդի պակասը, ինչի հետևանքով երեխաները մահանոմ են: ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերջերս դատապարտելով Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի հարձակումնեը, հայտարարեց, որ այդ երկրում ավելի քան 400 հազար երեխա սովամահ է լինում, 2 միլիոնը տառապում է  թերսնումից, 2 միլիոնը զրկված է կրթությունից, ևս մեկ միլիոնը տարագրվել է:

 

Այս սարսափելի վիճակի պատճառն այն է, որ սաուդցիները որոշել են վրեժխնդիր լինել Եմենի ժողովրդից` դիմադրության համար: Սաուդյան Արաբիան փորձում է  իր գերդաստանի իշխանությունը կրկին տարածել Եմենում: Իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն` սաուդյան բանակը միայն 2016թ սպանել է 22 հազար երեխայի և 272 մոր: Կազմակերպությունը հայտարարել է, որ այս մարդկային ողբերգութան պատասխանատուն սաուդյան կոալիցիան է: Եմենի իրավիճակն այնքան է բարդացել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը նոյեմբերին ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցչին հղած նամակում հայտարարեց, որ սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի շրջափակման հետևանքով, հնարավոր չէ հումանիտար օժանդակության մուտքն այդ երկիր: Նամակում Գութերեշը քննադատել է ՄԱԿ-ի ազդարարությունների նկատմամբ սաուդցիների անտաբերությունը: Նա նշել է, որ նախքան ՄԱԿ-ի և սաուդյան կոաիցիայի միջև բանակցությունների մեկնարկը, Եմենի նավահանգիստները պետք է բացվեն:   

 

Սովը միակ դժվարությունը չէ Եմենի ժողովրդի համար:  Քանի որ երկրի բազմաթիվ ենթակառուցվածքները ոչնչացվել են, եմենցիները չունեն խմելու ջրից օգտվելուհնարավորությոն, ինչի հետևանքով տառապում են տիֆից ու ժանտախտից: Գարդիան անգլալեզու օրաթերթը վերջրես գրեց, որ Սաուդյան Արաբիան ոչնչացրել է Եմենի ենթակառուցվածխքները, իսկ դա նշանակում է, որ Եմենի 14 միլիոն բնակիչներ, այդ թվում` 8 միլիոն երեխաներ, զրկված են մաքուր ջրից: Կանխատեսվում է, որ ժանտախտով վարակվածների թվն այս երկրում մինչև տարեվերջ կհասնի 600 հազղարի: Սաուդյան ռեժիմը շրջափակելով Եմենը,թ ոյլ չի տալիս, որպեսզի Կարմիր խաճչի փրկարարները մտնեն այ դերկիր: Սաուդյա գերդաստանը փաստորեն   նոր հոկլոքստ է իրականացնում այդ  երկրում: Հենց այդ պատճառով էլ ՄԱԿ-ի գլխավոր քատուղարը պահանջել է, որ հնարվարինս շուտ դադարեցվեն օդային ու ցամաքային հարձակուըմները Եմենի վրա, հայտարարելով, որ այդ երկրում միօլոնավո մարդիկ սովամահ են լինում:

مرگ یمنی ها در اثر وبا

 

Եմենցիները մահանում են ժանտախտից

Երեխաների փրկության կազմակերպության խորհրդատու Քարոլին Հալինգը վերջերս հայտարարեց, որ Եմենի երեխաների վիճակը ողբերգական է: Նա ասաց. "Հիվանդանոցներում չկան համապատասխան սարաքավորումներ և մարդուժ: Երեխաներին բուժօգնություն են ցուցաբերոմ գետնին, իսկ ամեն մահճակալի վրա պառկում է  6 երեխա": Իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանրային կապերի պատասխանատու Բեսմարգ Սվանգինը նշել է, որ Եմենի հիվանդանոցներում երեխաների վիճակը շատ ծանր է, նրանք պառկած են հատակին, իսկ անկարող ու ուժասպառ ծնողները մնում են նրանց կողքին:

 

"Փրկենք երեխաներին" կազմակերպության տնօրեններից Թամեր Կրոսը վերջերս հայտարարեց, որ Եմենում տասնյակ  մայրեր ամեն օր ականատես են լինում իրենց երեխայի մահվանը:

 ՄԱԿ-ը և Պարենի համաշխարհային ծրագիրը զեկուցել են, որ ներկա դրությամբ, Եմենի բնակչության 60 տոկոսը տառապում է  սովից և 2016թ հունիսից մինչ այժմ, 17 միլիոն եմենցի հայտնվել է ճգնաժամային վիճակում: Զեկույցի համաձայն, որը կազմել են 69 փորձագետներ,  շուրջ 10 միլիոն 200 հազար եմենցիներ գտնվում են ճգնաժամային իրավիճակում, իսկ ավելի քան 6 միլիոն 800 հազարի վիճակը շատ վտանգավոր է: Զեկույցի համաձայն` Եմենի 22 նահանգներից  20-ում տարածված է  սով: Իսկ այն նահանգները, որ գտնվում են Անսարալլայի հսկողության տակ, ինչպես` Լաջաջը, Հաջեն ու Հադիդեն, գտնվում են ծայրահեղ վիճակում: Այս ամենը ցույց  է տալիս, որ սաուդյան ռեժիմը, որն անկարող է դուրս գալ  եմենցի մարտիկների դեմ, որոշել է նրանց ցեղասպանության ենթարկել:

کشتار کودکان یمنی 

 

Եմենի երեխաների սպանդը

Ակասկած, սաուդյան գերդաստանը և մի քանի արաբական երկրներ, որոնք շատ մեծ դերակատորթյուն չունեն Եմենի պատերազմում, չէին կարող նման վայրագ ցեղապսանություն իրականացնել Եմենում: Սակայն այդ երկրներին նման հանդգնություն են տվել ԱՄՆ-ն, Բրիտանիան և Սիոնիստական ռեժիմը: Հենց այդ պատճառով էլ սաուդյան բանակը շարունակում է  Եմենում իր հանցագործությունները: Միացյալ Նահանգներն այնպիսի պայմաններում է  խոսում Եմենի պատերազմի խաղաղ հանգուցալուծման մասին, երբ քաղաքական, ռազմական ու քարոզչկան օգնություն է  ցուցաբերում Սաուդյան Արաբիային: Ամերիկյան սպառազինությունը կազմում է սաուդական բանակի զենքերի ամենակարևոր մասը: Իսկ ԱՄՆ-ի այս քաղաքականությանն աջակցում է  Բրիտանիան: Բրիտանիայի աշխատավորական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինը վերջերս հայտարարեց, որ   Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ Եմենի վերաբերյալ Թերեզա Մեյի լռությունը վկայում է  այն մասին, որ նա նույնպես մասնակից է եմենցիների տառապանքներին: Քորբինի ասելով, Սաուդյան Արաբիան պետք է վերջ դնի Եմենի շրջափակմանը, իսկ Լոնդոնը դադարեցնի զենքի վաճառքը Ռիադին: Հատկանշական է, որ Իսրայելի սիոնիստական ռեժիմի տեղկետավական ու ռազմական աջակցությունները Սաուդյան ռեժիմին, արդեն որոշ ժամանակ այդ երկիրը վերածել են Իրանի դեմ Ռիադի դաշնակցին: Եվ ըստ երևույթին, յուրաքանչյուր շարժումից, որը վտանգում է  Սաուդյան Արաբիային, վտանգ է զգում նաև Իսրայելը:

ترامپ و ملک سلمان

 

Թրամփ և Մալեք Սալման

Այսօր Եմենի երեխաները Սաուդյան արաբիայի հարձակումների իրական զոհերն են: Իսկ միջազգային հանրությունը  պարտավոր է ամեն կերպ կանխել անմեղ եմենցիների սպանդը: