Հունվար 04, 2018 20:17 Asia/Tehran

ԻԻՀ Սահմանադրության մեջ կա առանձին հոդված` ժողովրդի իրավունքների վերաբերյալ, որը բաղկացած է 24 կետերից ու վերաբերում է տարբեր խավերին, այդ թվում` կրոնական, ազգային ու էթնիկ փոքրամասնություններին և այլն:

Միևնույն ժամանակ, Սահմանադրության 14-րդ կետը երկրի կառավարությանն ու մուսուլման քաղաքացիներին պարտադրում է  հարգել այլ կրոնների ներկայացուցիչների իրավունքները: Իսկ Սահմանադրության 13-րդ կետի համաձայն` երկրում զրադաշտները, հրեաները և քրիստոնյաները պաշտոնապես հռչակված են որպես կրոնական փոքրամասնություններ: ԻԻՀ այն երկրներից է, որտեղ գոյություն ունի ազգային ու ռասայական բազմազանություն:

Կրոնի ու հավատալիքի ազատություն

ԻԻՀ Սահմանադրության 23-րդ կետում ասված է. "Արգելված է հարցաքննությունը մարդու հավատալիքների պատճառով ու ոչ մեկին չի կարելի  հարցաքննության ենթարկել իր կարծիքն արտահայտելու համար":

26-րդ կետում ասված է. "Կուսակցությունները, խմբերը, քաղաքական միություններն ու արհմիությունները, իսլամական միություններն ու կրոնական փոքրամասնությունները, որոնք ճանաչված են օրենքով, ազատ են: Նրանք պարտավոր են հարգել երկրի անկախությունը, ազգային միասնությունը, իսլամական սկզբունքները և ԻԻՀ օրենքները":

Սահմանադրության 13-րդ կետը վերաբերում է կրոնական փոքրամասնություններին, ովքեր ազատ են կատարելու իրենց կրոնական արարողությունները և ղեկավարել համայնքն ըստ իրենց ուսմունքների: ԻԻՀ պաշտոնապես ճանաչում է կրոնական փոքրամասնությունների տոները և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչ աշխատողներն ու զինվորներն ունեն իրենց տոների ժամանակ արձակուրդից օգտվելու իրավունք:

Պետք է ասել, որ Իրանում կրոնական փոքրամասնություններին պատկանող պաշտամունքային վայրերին հատկացվող տարածքը 2 անգամ ավելին է, քան մուսուլմաններինը: Քրիստոնյաներն Իրանում ունեն ավելի քան 250 եկեղեցի, և յուրաքանչյուր 500 քրիստոնյայի բաժին է  ընկնում մեկ եկեղեցի; Հրեաներն Իրանում ունեն 16 սինագոգ, իսկ զրադաշտները` 18 պաշտամունքային վայր: Դրանից բացի, կրոնական փոքրամասնություններին պատկանող վայրերը վերանորոգվում են Իրանի կառավարության կողմից և պետական բյուջեի հաշվին:  Իրանում կրոնական փոքրամասնություններին պատկանող մի շարք շինություններ գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում: Այդ կառույցներից են Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում գտնվող սուրբ Թադեի վանքն իր եզակի ճարտարապետության շնորհիվ, որն Իրանի 9-րդ կոթողն է, որը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Իրանի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիցչները ` թվով 150 հազար մարդ, իսլամական խորհրադարանում ունեն 5 պատգամավոր:

Իրանում կրոնական փոքրամասնություններն ունեն նաև իրենց օրաթերթերն ու պարբերականները: Որպես օրինակ, հայ համայնքում տպագրվում են "Ալիք" օրաթերթը, "Պայման", "Արաքս", "Արարատ", "Լույս" պարբերականները, որոնք հրատարակվում են Թեհրանում` հայերեն ու պարսկերեն լեզուներով: "Հովհաննեսի կենտրոն" հրատարակությունը պատկանում է  Իրանի կաթոլիկ համայնքին: Իսկ ասորիները հրատարակում են "Ասորիների պատգամ" ամսագիրը: Ընդհանուր առմամբ, կրոնական փոքրամասնություններն Իրանում հրատարակում են  թվով 20 օրաթերթ, շաբաթաթերթ ու պարբերական: Բացի այդ, անցած 10 տարիների ընթացքում, Իրանի կրոնական փոքրամասնությունները հրատարակել են 500 անուն գիրք, ինչն աննախադեպ երևույթ է: ԻԻՀ Սահմանադրության համաձայն` կրոնական փոքրամասնություններն ունեն կրթություն ստանալու իրավունք և ազատ են իրենց կրոնական ուսմունքներն իրենց դպրոցներում, միություններում, կենտրոններում ու կրոնական կենտրուններում սովորելու և ուսուցանելու հարցում: Իրանի կրոնական փոքրամասնությունները կարող են հաճախել ոչ միայն պետական դպրոցներ, այլև իրենց պատկանող դպրոցներ, որոնք մոտ 93-ն են: Նրանք ունեն համալսարանական կրթություն ստանալու իրավունք: Իսկ որոշ համալսարաններում կան հատուկ ամբիոններ, որտեղ դասավանդում են փոքրամասնությունների մշակույթը և գրականությունը:

Կրոնների երկխոսություն

Իրանում մշտապես քայլեր են ձեռնարկվում` կրոնական փոքրամասնությունների ու մուսուլմանների միջև  փոխադարձ հարգանքի մթնոլորտն ամրապնդելու և կրոնական երկխոսություն ապահովելու նպատակով: Այդ ուղղությամբ, մի քանի անգամ, կաթոլիկների ու մուսուլմանների,բողոքականների, ուղղափառների ու մուսուլմանների, ինչպես նաև հայերի ու առաքելականների ու մուսուլմանների միջև գումարվել են նիստեր` "Կրոնական երկխոսություն" խորագրով: Ամեն տարի Թեհրանում գումարվում է "իսլամական միասնություն" կոնֆերանս, որին մասնակցում են ոչ միայն իսլամագետներ, այլ նաև այլ կրոնների ներկայացուցիչներ: Վերջին` 31-րդ կոնֆերանսը անցկացվեց 2017թ. դեկտեմբերի 5-7-ին:  

 

 

Պիտակ