Գիրք, որը զայրացրեց Թրամփին
2018թ հունվարի սկզբին Ամերիկացի գրող Մայքլ Վոլֆը հրապարակեց մի գիրք, որը դասվեց Amazon կայքի լավագույն վաճառք արձանագրած գրքերի ցուցակում: Վաշինգտոնի գրախանութներում այս գիրքը շատ արագ վաճառվեց և ներկայումս համարվում է փնտրվող գիրք:
Իհարկե նախքան գրքի հրատարակումը, Թրամփի փաստաբանները փորձեցին արգելել դրա հրատարակումը: Գրքի անունն է «Կրակ ու ցասում` Թրամփի Սպիտակ տանը»: Գրքում հեղինակը վերլուծում է Թրամփի բնավորության գծերը և գործունեությունը, հատկապես նրա պաշտոնավարման առաջին տարում: Գրքի հեղինակը հայտարարել է, որ այն հիմնված է 200 հարցազրույցների վրա, որոնք արվել են Թրամփի հետ տարբեր ժամանակներում և վայրերում` 18 ամսվա ընթացքում: Հեղինակը չի բացառում այն փաստը, որ իր գիրքը պատճառ կդառնա, որպեսզի սկսվի Դոնալդ Թրամփի ժամանակաշրջանի ավարտը: Վոլֆն NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում շնորհակալություն հայտնելով Թրամփին, ասել է. "Թրամփը ոչ միայն օգնում է ինձ, որպեսզի վաճառեմ գիրքս, այլև հաստատում է գրքի բովանդակությունը: Շատ անսովոր է, որ ԱՄՆ-ի նախագահը փորձի կանխել մի գրքի հրապարակումը":
Ստորև ներկայացնում ենք հատվածներ գրքից:
Հեղինակը , վկայակոչելով Սպիտակ տան որոշ պաշտոնյաների, այդ թվում` Սթիվ Բենոնի հետ հարցազրույցները, պարզել է, որ Թրամփը Սպիտակ տանը մանկական վարքագիծ է դրսևորոմ և գործնականում չունի ղեկավարի տվյալներ: Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդատու Գարի Քոհենը նույնպես գրքում ասում է, որ Թրամփը ոչինչ չի կարդում, բացի մեկ էջանոց նոթերից և օրվա համառոտ զեկույցներից: Նրա խոսքերով, աշխարհի տարբեր երկրների ղեկավարների հետ շատ կարևոր հանդիպումների ժամանակ նախագահը քնում է, որովհետև շատ է հոգնում ու ձանձրանում է: Այնուհետև Մայքլ Վոլֆը ներկայացնում է երկու փաստարկ: "Դոնալդ Թրամփը ոչինչ, կրկնում եմ, ոչինչ չի ընթերցում, և երբ նախագահի համար աշխատում եք, ձեզ համար զարմանալի է, թե ինչպես պետք է նրան ինֆոմացիա փոխանցեք: Երկրորդ խնդիրն այն է, որ Թրամփը ոչ միայն չի կարդում, այլ նաև չի լսում ձեզ: Ու այդ պատճառով դուք նրան ոչինչ չեք կարող ասել: Այս փաստը նկատելի էր նրա պաշտոնավարման առաջին իսկ օրից: Սպիտակ տանը Թրամփի խորհրդական Սթիվ Բենոնը, որի ռազմավարության շնորհիվ, շատերի կարծիքով հնարավոր եղավ Թրամփի հաղթանակը, այս գրքում ասում է, որ Թրամփը զուրկ է հոգեկան հավասարակշռությունից": Վկայակոչելով Բենոնին, հեղինակը գրքում Թրամփին մեղադրում է եսամոլության ու ինքնահավանության մեջ, ասելով, որ նրա համար ոչինչ կարևոր չէ, բացի իր ունեցած տպավորություններից: Բենոնի համոզմամբ, Թրամփը վաճառելով իր անունը, ավելի է հարստացել ու նրա անունը կարելի է տեսնել նրան պատկանող հյուրանոցների, կազինոների ու գոլֆի խաղադաշտերի պատերին: Թրամփի վարքագիծը նման է հեռուստասերիալների հերոսների վարքագծին, որոնցից մեկում նա խաղացել է: Դրանցից մեկում, որը կոչվում էր "Սկսնակ աշխատողը", հերոսն անընդհատ կրկնում էր "Դուք հեռացվում եք աշխատանքից" նախադասությունը: Եվ հիմա, ինչպես ասում է Բենոնը, Թրամփն իրեն պահում է սերիալի հերոսի նման և ուրիշերին հեռացնում աշխատանքից: Գիրքը հանդիպեց Թրամփի սուր հակազդեցությանը և նրա փաստաբանները մեծ ջանք գործադրեցին, որպեսզի թույլ չտան, որ այն լույս տեսնի:

Ամերիկացի պատմաբան Թիմ Նոութալին, CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով այս գրքի նկատմամբ Թրամփի հակազդեցությանն ասել է. "Ընդհանրապես կարիք չկար նման գիրք հրատարակել Թամփի ոչ ադեկվատ վերաբերմունքի մասին: Գիրքն անտեսելու փոխարեն, ԱՄՆ նախագահը հարձակվեց դրա հեղինակի վրա, քանի որ չունի ինքնակառավարում": Իհարկե գրքում չի խոսվում միայն Դոնալդ Թրամփի անձի մասին: Հեղինակն այնտեղ անդրադառնում է նաև ԱՄՆ քաղաքական գործընթացներին: Որպես օրինակ, նա անդրադառնում է ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հավանականությանը: Վկայակոչելով Բենոնին, հեղինակը նշում է, որ Դոնալդ Թրամփի որդին կապեր է ունեցել ռուսների հետ, ինչը դավաճանություն է համարվում: Թրամփը Բենոնի այս հայտարության մասին ասել է. "Նա ուղեղ չունի": Թեև գրքի հրատարակվելուց հետո Սթիվ Բենոնը հետ վերցրեց իր խոսքերը, սակայն գրքում բերված փաստարկները հաստատում են նախկինում նրա ասածները: Դոնալդ Թրամփը բազմիցս հերքել է իր դեմ ուղղված մեղադրանքները, իսկ Բենոնի հայտարարությունների վերաբերյալ ասել է, որ վերջինս կորցրել է ոչ միայն իր աշխատանքը, այլ նաև ուղեղը:
Բենոնի ամենակարևոր հայտարարություններից մեկը վերաբերում է Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբաիայի արքայազնի միջև հանդիպմանը: Բենոնը նշել է, որ դրա պատճառը որոշումներ կայթացնելիս Թրամփի քիչ տեղեկացվածությունն է: Գրքի հեղինակը գրում է, որ Թրամփը, վկայակոչելով որոշ անձանց, ասել է, թե Մուհամմադ Բեն Սալմանի թագաժառանգությունից հետո, իր փեսայի`Ջերադ Քուշների օգնությամբ հեղաշրջում է նախագծել Սաուդյան Արաբիայում և իր գործակատարին` Բեն Սալմանին, նշանակել որպես այդ երկրի ղեկավար: Գիրքը փաստեր է ներկայացնում նաև այն մասին, թե ինչպես է Թրամփն աջակցել Բեն Սալմանին` Սաուդյան այլ թագաժառանգներին ճնշելու հարցում: Վոլֆը գրում է. «Նախագահն անտեսելով արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշ խորհուրդները, իր համաձայնությունն է տվել սաուդցիերի կողմից առաջարկված` Կատարի վրա ճնշում գործադրելու նախագծին: Թրամփը որպես պատրվակ բերում էր այն հայտարարությունը, թե Կատարն աջակցում է ահաբեկչական խմբավորումներին: Սակայն միևնույն ժամանակ նա անտեսում էր Սաուդյան Արաբիայի վերբերյալ այդ կապակցությամբ մեղադրանքները: Թրամփի տրամաբանությունն այն էր, որ թագավորական պալատի միայն մի քանի անդամներ են աջակցել ահաբեկչական խմբերին»:
Գրքի մեկ այլ բաժնում հեղինակն անդրադարձել է Թրամփի հակաիրանական դիրքորոշումներին ու այն հանգամանքին, որ նա իր այդ քաղաքականությունը դարձրել է երկրի արտաքին քաղաքականության առանցքը: Վոլֆը գրում է. "Թրամփն Ազգային անվտանգության խորհրդատու Մայքլ Ֆլինին համոզել է, որ նա, ով դեմ դուրս գա Իրանին, շատ լավ մարդ է": Գիրքը համաշխարհային ուշադրության է արժանացել:

NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Վոլֆն այս գրքի մասին ասել է . "Հիմա շատ վատ ու արտակարգ իրավիճակ է: Գրքի նկատմաբ այսքան մեծ հետարքրությունն ապացուցում է, որ դրա բովանդակությունը չափազանցված չէ": Նա հավելում է, որ գիրքը կարելի է համարել Սահմանադրության 25-րդ կետի հավելված: Վոլֆի խոսքերով, Սպիտակ տան անդամները բացահայտորեն խոսել են այդ մասին ու ասել, որ դեռևս չեն հասել այդ կետին, կամ քիչ են հասել դրան: Հատկանշական է, որ ԱՄՆ Սահմանադրության 25-րդ կետը վերաբերում է նախագահի վաղաժամկետ պաշտոնից հեռանալուն` կախված նրա հոգեկան կամ ֆիզիկական առողջությունից: Չնայած որ Սպիտակ Տունը և Թրամփը հայտարարել են, որ գրքի բովանդակությունն անհիմն ու սխալ է, սակայն դրա հրատարակումից մեկ շաբաթ անց Գելափի անցկացրած հարցումը վկայում է , որ Թրամփի վարկանիշը նվազել է 2 տոկոսով, հասնելով 37 տոկոսի: Դեկտեմբերի 31-ի դրությամբ Թրամփի վարկանիշը կազմել էր 39 տոկոս: Ահա այս իրողությունների հիման վրա, նկատի առնելով Վոլֆի հայտարարությունները և Թրամփի վարքագիծը, կարելի է ասել, որ գրքում արված սենսացիոն հայտարարությունները զբաղեցնելու են Թրամփի միտքն առաջիկա ամիսներին ու բնականաբար ազդելու են նրա որոշումների ու կարծիքների վրա: