Փորձ է կատարվում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը տեղափոխել Միջին Ասիա ու Կովկաս
Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման համեմատական պարտության մասին հայտարարությունը պիտի ահաբեկչական այդ խմավորման հովանավորների վարած քաղաքականության իրական պարտությունը համարել: Վերջին քանի տարիների քննարկումները պարզել են, որ ԱՄՆ-ն, եվրոպական որոշ պետություններն ու նաև Միջին Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցներն, այդ թվում Արաբիան, Էմիրություններն ու Քուվեյթը ֆինանսավորելով ԻԼԻՊ ահաբեկչական խումբը, աշխարհում հանդես են եկել ահաբեկչական այդ խմբի քաղաքական պաշտպանների դերում:
Անկասկած ԻԼԻՊ ահաբեկչական խումբը լիովին ծառայում է ԱՄՆ-ի ու Ղոդսը բռնազավթած ռեժիմի քաղաքականություններին: Այդ պատճառով էլ աշխարհում ԱՄՆ-ի տիրակալական քաղաքականություններին ընդդիմացող բոլոր երկրներն ահաբեկչական սպառնալիքներ են դիմագրավում: Այս շրջագծում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած ամռանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարների նստաշրջանում, հայտարարեց. «Իսլամական պետություն կոչվող ահաբեկչական կազմակերպությունը մտադիր է անկայունություն առաջացնել Միջին Ասիայի երկրներում ու Ռուսաստանի հարավում»: Ռուսաստանի նախագահը նաև հիմք ընդունելով գոյություն ունեցող զեկույցներն, ընդգծեց. «ԻԼԻՊ-ը Ռուսաստանի մերձակա տարածքներն ապակայունացնելու համար նոր ծրագրեր մշակում»:
ԱՄՆ-ի քաղաքական այրերը, որպես աշխարհում ահաբեկչական հոսանքների, այդ թվում ԻԼԻՊ-ի պարագլուխներ հանգել են այն եզրակացության, որ Աֆղանստանն ԻԼԻՊ-ի հոսանքի աճի համար հարմար վայր ու նրանց աշխարհի այլ տարածքներ գործուղելու պատվանդան կարող է լինել: Այս կապակցությամբ Աֆղանստանի ջիհադական ղեկավարներից Մոհամմեդ Ամին Ֆոռութանն ասում է. «ԻԼԻՊ ահաբեկչական խումբը տարածաշրջանում արևմուտքի, այդ թվում ԱՄՆ-ի վարած քաղաքականության արդյունքն ու ծնունդն է ու մինչև այնքան ժամանակ, երբ ԱՄՆ-ն ֆինանսական ու ռազմական տեսակետից պաշտպանում է ահաբեկչական խմբերին, մասնավորապես ԻԼԻՊ-ին, ահաբեկչական այլ խմբերն էլ շարունակելու են սպանել անմեղ մարդկանց»:
Նա ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան հաղորդումների փաշթուներեն ձայնին տված հարցազրույցում ասաց. «Սպիտակ տան պաշտոնատարներն ահաբեկչության դեմ պայքարի հարցում ազնիվ չեն ու նպատակ չունեն պայքարել թաքֆիրական խմբերի դեմ: ԱՄՆ-ն տարածաշրջանում իր շահերի ապահովման համար Իսրայելի ու Արաբիայի համագործակցությամբ ստեղծել է ԻԼԻՊ-ն ու այդ խմբավորմանը շահագործում է իր շահերի ուղղությամբ»:
Այս կապակցությամբ Աֆղանստանի ազգային խորհրդարանի անդամ Մոլանա Աբդոլռահման Ռահմանին ասել է. «ԱՄՆ-ն 16 տարի է ինչ Թալիբների ու Ալ-Ղադիայի անվան ներքո խաբել է աֆղաններին ու աշխարհի ժողովուրդներին ու այսօր երբ այդ նախագիծը կամ դրա անունը չափազանց կրկնվել է, մի քանի տարի է ինչ առաջացրել է ԻԼԻՊ-ի նախագիծը, որն իհարկե Ալ-Ղաիդայի ու Թալիբների համեմատությամբ առավել դաժան է ու հիմա ընդգծում է այդ խմբավորման դեմ պայքարը և ցուցադրելով ԻԼԻՊ-ի գեշ ու անմարդկային գործունեությունը վախ է պատճառում աֆղաններին և տարածաշրջանի ու աշխարհի ժողովուրդներին: Մինչդեռ Աֆղանստանում ԻԼԻՊ-ի անդամները երկնքից չեն իջել ու հենց այն անհատներին, ովքեր անդամակցում էին Ալ-Ղաիդային, Պակիստանի Թալիբներին կամ Աֆղանստանի Թալիբներին, երեք տարի է ինչ հավաքել են իրար շուրջ և նրանց ԻԼԻՊ են կոչել: Դա ի տես այն բանի, որ Աֆղանստանում ԻԼԻՊ խմբավորման ձևավորման հարցում ԱՄՆ-ի դերակատարությունը որևէ մեկի համար թաքուն չէ»:
Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ներկայությունը պատճառ է դարձել, որ այդ երկրի հետ սահմանակից բոլոր երկրները մտահոգվեն ահաբեկչական հոսանքների, հատկապես ԻԼԻՊ-ի իրենց երկրներ ներթափանցելու կապակցությամբ: Աֆղանստանը գտնվում է Կենտրոնական Ասիայի, Արևմտյան Ասիայի ու Միջին Արևելքի հատման կետում: Կենտրոնական Ասիայի հանրապետություններից Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը գտնվում են Աֆղանստանի հյուսիսում: Հիշյալ երեք հանրապետությունները կարելի է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի հանրապետություններ, Ռուսաստան և արևելյան ու կենտրոնական Եվրոպայի երկրներ մուտք գործելու դարպասը համարել:
Պակիստանը գտնվում է Աֆղանստանի հարավում ու արևելքում, Իրանը՝ արևմուտքում, իսկ Չինաստանը՝ արևելքում ու համարվում են այդ անապահովության ու խռովության մատնված երկրի հարևանները: Այդ երկրներն էլ զերծ չեն ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման չարիքից: Հատկապես որ ԱՄՆ-ն կամ մրցակից է Աֆղանստանի հարևան բոլոր երկրներին և կամ էլ նրանց հետ սառը պատերազմի մեջ է գտնվում: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն Ռուսաստանի սահմաններին մոտենալու համար բազմաթիվ նպատակներ է սահմանել, որոնց իրագործման միջոցներից են սարսափն ու սպառնալիքը:
Իրականությունն այն է, որ Կովկասի տարածաշրջանը վառոդի տակառի նման է և այդ տարածաշրջանում գոյություն ունեցող ահաբեկչական խմբերի շարքերը ԻԼԻՊ-ով համալրվելը վկայում է այդ ահաբեկչական խմբավորման ներկայացրած լուրջ վտանգի մասին և վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանում և հյուսիսային ու հարավային Կովկասում գրանցված դառը միջադեպերն ինչ-որ սպառնալիք են համարվում հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Դա ի տես այն բանի, որ 2015 թվականի մայիսին ԻԼԻՊ ահաբեկչական խումբն իր մասնաճյուղը ստեղծեց Հյուսիսային Կովկասի տարածքում: ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման մամուլի ծառայության պատասխանատու Աբու Մոհամմեդ Ալ-Ադնանին այդ մասին հայտարարելով շնորհավորեց Կովկասի տարածաշրջանում այդ խմբի կողմնակիցներին և հայտարարեց, որ Ալ-Քադարի անունով մի անձնավորություն Կովկասի տարածաշրջանում ահաբեկչական այդ խմբի առաջնորդ է նշանակվել:
Ադրբեջանի ազգային անվտանգության կազմալուծված նախարարության նախկին տեղակալ և ռազմական ու անվտանգության հարցերում այդ երկրի հայտնի փորձագետներից Սոլհեդդին Աքբարն ադրբեջանական լրատվական մի կայքի տված հարցազրույցում այդ կապակցությամբ ընդգծել է. «Միջազգային ահաբեկչությունը տարածվում է: 2014 թվականին երբ ԱՄՆ-ն իր ուժերը հանեց Աֆղանստանից, կարելի էր կանխատեսել, որ ահաբեկչության միջազգային ցանցը փոխադրվելու է Կովկաս ու Միջին Ասիա: Այս պահին էլ ահաբեկչական ցանցերը բացահայտ կերպով ուղղվել են դեպի Կովկաս ու Կենտրոնական Ասիա: Սա լուրջ սպառնալիք է և այդ սպառնալիքներն իրականություն դառնալու հավանականությունն էլ մեծ է: ԻԼԻՊ ահաբեկչական խումբն անգամներ սպառնացել է Ադրբեջանին»:
Կենտրոնական Ասիայի հանրապետությունների պարագային էլ պիտի ասել, որ այդ տարածաշրջանի երկրներից այն մեկը, որ տնտեսական ու ֆինանսական տեսակետից առավել թույլ հնարավորություններ ունենա ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ներթափանցման առավել մեծ հնարավորություն կարող է ունենալ: Միևնույն ժամանակ կրոնական աղանդներին ճանաչելու և ճիշտը սխալից տարբերելու համար ժողովրդի գիտելիքների մակարդակն էլ կարող է այդ կապակցությամբ դրական դերակատարություն ունենալ: Այս կապակցությամբ կարելի է անդրադառնալ իրենց նպատակների իրագործման համար վահաբական աղանդի ու ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման մեծագումար հատկացումներին:
Ղրղզստանի ազգային անվտանգության նախարարությանը կից կառույցներից մեկի պատասխանատուներից Արթուր Մեդեթբեկովը 2015 թվականի նոյեմբերին հայտարարեց. «ԻԼԻՊ ահաբեկչական խումբը Կենտրոնական Ասիայում ահաբեկչական գործողությունների իրագործման համար 70 միլիոն դոլար հատկացում է կատարել: Այս գումարը հատկացվելու է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում անդամագրմանն ու նաև նրանց ահաբեկչական գործողություններում օգտագործելուն»:
Բաքվում տպագրվող «Ազադլիղ» օրաթերթը հղում կատարելով Ղրղզստանի անվտանգության այդ պաշտոնատարին, գրեց. «ԻԼԻՊ-ն այս պահին թե Կովկասում և թե Կենտրոնական Ասիայում ակտիվ կողմնակիցներ ունի»:
Կենտրոնական Ասիայում ու Կովկասում վահաբական աղանդի ու ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գործունեության բացահայտումից մեկ տարի անց ԱՊՀ-ի ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի տնօրեն Անդրեյ Նովիկովն ընդգծեց Կենտրոնական Ասիայի երկրներում ԻԼԻՊ ահաբեկչական-թաքֆիրական խմբավորմանը դիմակայելու համար վիրտուալ միջավայրում ու տեղեկատվական ոլորտում առավել լուրջ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Անդրեյ Նովիկովը մտահոգություն հայտնելով Ռուսաստանում ու տարածաշրջանի այլ երկրներում արտագնա աշխատանքի մեկնածների ծայրահեղականների ծուղակում հայտնվելու հնարավորության կապակցությամբ, ասել է. «Վահաբականներն ու որոշ թաքֆիրական խմբեր հոգեբանական պատերազմի նոր մեթոդներից օգտվելով անհատին ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը միանալու նպատակով կարճ ժամանակամիջոցում ուղեղի լվացման են ենթարկում»:
Կենտրոնական Ասիայում ահաբեկչական խմբերի անդամագրման մեթոդներն այն պայմաններում են փոփոխություն կրում, երբ Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է. «ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչների 60 տոկոսը Կենտրոնական Ասիայի երկրների ու Կովկասի տարածքի քաղաքացիներ են»:
Անդամագրման ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում թաքֆիրական գործունեության ընդլայնման ուղղությամբ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման առաջընթացը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Կենտրոնական Ասիայի հանրապետությունների ղեկավարները ծայրահեղական ու թաքֆիրական խմբավորման ակտիվությանը դիմակայելու նպատակով իրենց աշխարհագրական սահմաններում անվտանգության խիստ քայլեր էին ձեռնարկել:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Կենտրոնական Ասիայի բոլոր հանրապետությունների ղեկավարները գիտակցելով վահաբական աղանդի ու ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վտանգն այդ խմբերի գործունեությունը դիմակայելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկել: Օրինակ Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբայևն ընդգծել է այդ երկրում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը շարունակվելու անհրաժեշտությունը: Նա Աստանայում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նիստում, հայտարարեց. «Ղազախստանի անվտանգության ծառայության ուժերը մինչև ահաբեկիչների լիարժեք ոչնչացումը պայքարը շարունակելու են»: Նա ավելի վաղ Ղազախստանի քաղաքացիներին սպառնացել էր, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հետ համագործակցելու դեպքում զրկվելու են քաղաքացիության իրավունքից: Փորձագիտական հետաքննությունների արդյունքները պարզում են, որ Կենտրոնական Ասիայի հանրապետությունների մեջ վահաբական աղանդին հարող ծայրահեղական խմբերի ու կազմակերպությունների և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման թվով ամենաշատ համակիրները Ղազախստանի քաղաքացիներ են:
2016 թվականի դեկտեմբերին Ղազախստանի կրոնական ու քաղաքացիական հասարակության հարցերի նախարարությունը հայտարարեց, որ այդ երկրում 17 հազար հոգի հետևում է սելեֆիական շարժմանը: Ղազախստանի կրոնական հարցերի փորձագետ և ՆԳ նախարարության պատասխանատուներից Դովլաթ Աբրայևն ասել է. «Հատկապես երիտասարդության մոտ չքավորությունն ու կրոնական գիտելիքների պակասը Ղազախստանի քաղաքացիների ծայրահեղականության կողմը հակվելու գլխավոր պատճառներից են: Ծայրահեղական խմբերի անդամների մեծամասնությունը 25-ից 35 տարեկան գյուղացիներ են, որոնք ընդհանրապես հասակ են առել չքավոր ընտանիքներում և դպրոցներում բուհերում ուսում չեն ստացել»:
Ծայրահեղական խմբերի աճի պատճառների հետ կապված ճշմարտությունն այն է, որ Կենտրոնական Ասիայի հանրապետությունների իշխանություններից շատերը որևէ ուշադրություն չեն ցուցաբերում իրենց երկրի ժողովրդի հասարակական ու կենցաղային խնդիրներին: Իրականության մեջ երկրի տնտեսական վիճակի հանդեպ Կենտրոնական Ասիայի ու այդ թվում Ղազախստանի իշխանությունների անուշադրությունը կարելի է այդ երկրների երիտասարդության ծայրահեղական խմբերի հանդեպ ցուցաբերած համեմատական հակման պատճառը համարել: Այդուհանդերձ, չնայած վահաբական աղանդի ֆինանսական, քաղաքական ու տնտեսական հովանավորների, նաև այդ աղանդի ռազմական բազուկը համարվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ջանքերին ու նաև մեծագումար հատկացումներին, այդ խումբը չի կարողացել մեծ թվով անդամներ ներգրավել: