Թրամփը վերականգնում է ռասիզմը ԱՄՆ-ում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր հակամիգրացիոն քաղաքականությունները, ևս մեկ անգամ, իր անհիմն ու չմտածված արտահայտություններով համաշխարհային զայրույթի նոր ալիք բարձրացրեց:
Հունվարի 11-ին, կոնգրեսի հանրապետական ու դեմոկրատ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, խոսելով այն մասին, որ ԱՄՆ ներգաղթյալների մեծ մասը եկել են հատկապես Հաիթի, Էլ Սավադոր և աֆրիկյան մի շարք երկրներից, Թրամփն ասաց. «Ինչու են այս մարդիկ ԱՄՆ ներգաղթել այն երկրներից, որոնք զուգարանի հոր են հիշեցնում»: ԱՄՆ նախագահն իր ելույթում ասաց, որ նախընտրում է ընդունել էմիգրանտների, Նորվեգիայի նման եվրոպական երկրներից: Սպիտակ տունը, առանց հերքելու այս խոսքերը, հայտարարեց, որ ԱՄՆ-ում որոշ քաղաքագետներ պաշտպանում են այլ երկրների շահերը, սակայն Թրամփը պայքարում է ամերիկացիների շահերի համար: Սպիտակ Տան հայտարարութան մեջ ասված է, որ Թրամփը փորձում է վերանայել ու փոփոխել միգրացիայի վերաբերյալ օրենքները, որպեսզի այդ երկիր մուտք գործեն էմիգրանտներ այն երկրներից, որոնք կարող են նպաստել ԱՄՆ-ի զարգացմանը: Թրամփի ելույթը և Սպիտակ տան հայտարարությունն արժանացան բազմաթիվ դիվանագետների և միջազգային կազմակերպությունների զայրույթին: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն կոմիսարը, Թրամփի ելույթի մասին ասաց. «Ռասիզմ: Սա լավագույն բառն է, որով կարելի է որակել Թրամփի արտահայտությունները: Չի կարելի կեղտոտ ու զզվելի անվանել այն երկրներին, որոնց բնակիչները սպիտակամորթ չեն: Անկասկած Թրամփի այս արտահատությունները բխում են ռասիստական մտածելակերպից, որը մշտապես առկա է եղել ԱՄՆ-ում»:

Ռասիզմն ԱՄՆ-ում ձևավորվել է դեռևս եվրոպացիների կողմից Ամերիկա մայրցամաք մուտք գործելու ժամանակաշրջանից: Բրիտանացի, ֆրանսիացի և իսպանացի սպիտակամորթները, այս մայրցամաք գաղթելով, առաջին անգամ արծարծեցին սպիտակ ռասայի գերազանցության հարցը` բնիկներին անվանելով վայրենիներ: Այդպիով, այս մայրցամաքում սկիզբ առավ ռասիզմը, որը չսահմանափակվեց բնիկներով ու կամրամորթներով: Երբ եվրոպացիները Ամերիկա մայրցամաքը վերածեցին գաղութի, 1500-1800 թթ, ստրուկների առևտրով զբաղվողների կողմից մոտավորապես 15 միլիոն աֆրիկացի սևամորթներ տեղափոխվեցին Ամերիկա մայրցամաք, որպեսզի աշխատեն դաշտերում ու հանքերում: Երբ ԱՄՆ-ն դարձավ անկախ պետություն, ռասիզմն այս երկրում ոչ միայն չվերացավ, այլ նոր թափով շարունակեց իր կյանքը: Չնայած այս երկրի հյուսիսի ու հարավի միջև տեղի ունեցած ներքին պատերազմի հետևանքով միլիոնավոր սևամորթ ստրուկներ ազատություն ձեռք բերեցին, սակայն ռասիզմը երբեք չհեռացավ ԱՄՆ-ի հասարակությունից: Այդ ժամանակ սևամորթները զուրկ էին քաղաքացիական իրավունքից, ունեին սեփականության սահմանափակ իրավունք և չունեին բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնելու իրավունք:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ բազմաթիվ սևամորթներ պայքարի դուրս եկան դաշնակիցների դեմ, նրանց մոտ արթնացավ այն հույսը, որ թերևս իրենք կկարողանան սպիտակամորթների հետ հավասար իրավունքեր ձեռք բերել: Սակայն այս հույսը երկար չտևեց և շատ նահանգներ դեմ դուրս եկան ռասիստական ինտեգրմանը: Հենց այդ պատճառով, սևամորթների պայքարը նոր փուլ թևակոխեց , որի արդյունքում, 1964թ հաստատվեց օրենք, որի համաձայն փորքամասնությունների նկատմամբ խտրությունը վերացավ: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ չնայած մարդու իրավունքների վերաբերյալ իր հավակնություններին, ԱՄՆ-ն շարունակում է մնալ այն երկրների ցուցակում, որտեղ առկա է ռասիզմ: Յել համալսարանի դասախոս Ջո Արինգենի ասելով. «Անկասկած, ԱՄՆ-ում, հատկապես կենտրոնական ու հարավային նահանգներում, ռասիզմը շարունակում է գոյատևել: Մենք շատ երկար ճանապարհ ունենք մինչև այն օրը, երբ ռասիզմն իսպառ վերանա հասարակությունից»:

Վերջերս հրապարակվեց "Բոսթոն Ռիվյու" անվամբ զեկույցը, որը ցույց էր տալիս, թե ԱՄՆ-ում ռասիզմն ինչ վիճակում է: Զեկույցի համաձայն` ծագումով աֆրիկացի ամերկացիներից 2 միլիոնը ձայն տալու հարցում ունեն որոշակի սահմանափակություններ: Դրանից բացի, սևամորթ ամերիկացիները սահմանափակությունների են հանդիպում աշխատանքի ընդունվելիս: Նրանց խոսքերով, աշխատաշուկայում խտրությունը սովորոկան երևույթ է: Իսկ որոշ հետազոտությունների համաձայն, մի շարք կազմակեպություններում առկա է ափարթայդ: Տվյալների համաձայն` 58 աշխատատեղերից 19-ում գոություն ունեն նախադրյալներ` սևամորթներին ու սպիտակամորթներին ըստ ռասայական պատկանելիության առանձնացնելու համար:

Շատ փորձագետներ համոզված են, որ ռասիստական քաղաքականությունը, որ առկա է ԱՄՆ-ում, Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո ավելի է խորացել: Այդ մասին վկայում են Վիրջինիա նահանգի Շառլոթսվիլ քաղաքում տեղի ունեցած արյունալի բախումները` ռասիստական խմբերի ու նրանց հակառակորդների միջև: Իսկ դա նման է անցած դարի առաջին կեսին ԱՄՆ-ում տեղի ունեցած բախումներին: Ցույցի ընթացքում նեոնացիստները սուր կոչեր հնչեցրեցին: Իսկ նրանցից մեկն իր ավտոմեքենայով մխրճվեց ընդդիմադիրների խմբի մեջ: Դեպքի հետևանքով սպանվեց 32 տարեկան մի կին, վիրավորվեց 19 մարդ: Շատերը համոզված են, որ ԱՄՆ-ում նման իրավիճակի պատասխանատուն Թրամփն է, որին ուղղակի և անուղղակի ձևով օգնում են նրա խորհրդականներն իրենց ռասիստական ելույթներով: Շառլոթսվիլի դեպքերից հետո մարդկանց զայրույթն ավելի խորացավ այն ժամանակ, երբ պարզվեց, որ ռասիստների մեծամասնությունը Թրամփի կողմնակիցներ են: Ու չնայած որ նա տեղյակ էր ցույցի մասին, իր համախոհներին դրանից հետ չէր պահել: Թրամփը նույնիսկ իր ուղերձոմ պատրաստ չեղավ ծայրահեղ աջերին մեղավոր համարել ու դատապարտել: Նա միայն ասաց, որ դատապարտում է Շառլոթսվիլ քաղաքի դեպքը:
Էմիգրանտների վերաբերյալ Թրամփի վերջին ելույթը բխում է ռասիստական գաղափարախոսությունից: Կոնգրեսի դեմոկրատական ներկայացուցիչները հայտարարեցին, որ ելույթը վկայում է, որ Թրամփն իսկապես ռասիստ է: Իհարկե ոչ միայն տարբեր երկրների պաշտոնյաները, այլև ԱՄՆ-ի նույնիսկ հանրապետականները բողոքեցին Թրամփի դեմ: Նրանց թվում էր կոնգրեսական Էլիանա Ռասլիթելինը, ով իր թուիթերյան էջում գրեց, որ Հաիթին բնութագելով որպես զուգարան, նշանակում է մոռանալ այդ երկրից ժամանած էմիգրանտների ծառայությունները, որ նրանք մատուցել են ԱՄՆ-ին»: Նա հավելեց, որ նման հայտարարությունները հարիր չեն ԱՄՆ-ին: Դեմոկրատական Լուիս Գութերեսն ասել է. «Այժմ կարելի է ասել, որ Թրամփն իրոք ռասիստ է և չի ընդունում Սահմանադրությամբ ամրագրված օրենքները»:
Աֆրիկյան երկրների լիգան, Թրամփի հայտարարության կապակցությամբ նշել է, որ պետք է զգուշանալ նման հայտարարություններից: Լիգայի հաղորդագրության մեջ ասված է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ աֆրիկացիներ որպես ստրուկ են տեղափոխվել ԱՄՆ, Թրամփի հայտարարությունն անընդունելի է և անսկզբունքային: Աֆրիկյան Բոտսվանա երկիրը հայտարարեց, որ Թրամփի հայտարարությունն անպատասխանատու էր, ռասիստական ու քննադատելի: Գանայի ընդդիմադիրներից մեկը զարգացող երկրներին կոչ արեց բոյկոտել ԱՄՆ-ին, քանի դեռ այդ երկրի նախագահը Դոնալդ Թրամփն է: «Երկրները պետք է Դոնալդ Թրամփին հստակ ուղերձ հղեն առ այն, որ աշխարհը դեմ է նրա անառողջ քաղաքականությանը»: Իրականությունն այն է, որ Դոնալդ Թրամփը, ով ամեն օր որևէ երկրի քննադատում է մարդու իրավունքները ոտնահարելու մեջ, առաջինն է ոտնահարում այդ իրավունքները: Միջազգային օրենքների համաձայն, ռասիզմը համարվում է լուրջ բռնություն` մարդու իրավունքների նկատմամբ: