Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (51)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանի Ռոյան գիտահետազոտական կենտրոնի գիտնականները պարզել են, որ որոշակի բջիջներ արտադրելով, հնարավոր է վերացնել կանթնասունների օրգանական թերությունները: Հատված ու վնասված վերջույթների վերականգնումը տեղի է ունենում ողնաշարավորների ՝ հաճախ սալամանդրերի , նաև պոչավոր երկկենցաղների մոտ: Դա ի հարկե բացակայում է կանթանսունների մոտ: Որոշ կենդաների մոտ վնասված վերջույթների վերականգնումը պայմանավորված է Blastema կոչվող նյութի առկայությամբ: Blastema-ն բջիջների զանգված է, որը կարող է Msx –ի նման գեներ արտադրելու միջոցով աճել և վերածվել օրգանի և փոխարինել վնասված վերջույթին:
Ցողունային բջիջներն ապահովում են վնասված օրգանների և հյուսվածքների վերականգնման գործընթացը: Օրգանիզմի կարգավորիչ համակարգերից որևէ "անսարքության" մասին ազդանշան ստանալով` ցողունային բջիջները արյան միջոցով շտապում են դեպի վնասված օրգանը` վերականգնելով ցանկացած տիպի խնդիր` տեղում վերափոխվելով օրգանիզմին անհրաժեշտ բջիջի (ոսկորներում` օստեոբլաստներ, մկաններում` միոբլաստներ, երիկամներում` մեզենհիմալական, սրտամկանում` կարդիո միոբլաստներ և նույնիսկ ուղեղի բջիջներ` նեյրոններ): Փորձարական նախագծում, գիտնականներն ընտրել են մկան ոսկրածուծի ցողունային բջիջները ՝ դրանք մկան վնասված վերջույթի վայրում փոխպատվաստելով: Գիտնականներն այդպիսով գնահատել են վնասված հյուսվածքի վերականգնման պրոցեսը:
Ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of Biological Chemistry պարբերականում, ցույց են տվել, որ ցողունային բջիջներում Msx-ի տեղակայումը վերականգնում է Blastema-ն ՝ բարձրացնելով բջջային բազմացման ու ոսկրաստեղծման գործընթացը: Բջջաբանական ուսումնասիրությունները պարզել են, որ փոխպատվաստված բջիջներում վերականգնման գործընթացը տևում է շուրջ վեց շաբաթ, մինչդեռ լիարժեք վերականգնում տեղի է ունենում այն անդամների դեպքում, որոնք Msx –ի գեների պատվաստում են ստացել:
«Ամազոն» հրատարակչությունը լույս է ընծակել իրանցի և մի խումբ արտասահմանցի դասախոսների կողմից և Դկտ. Բարբարա Ուլիսոնի ղեկավարությամբ մշակված «Հոգեկան խանգարումների նյարդաբանական հիմունքները և կոգնիտիվ միջազմտությունների եղանակը» խորագրով գրքին: Գրքի ստեղծման գործում համագործակցել են Իրանի բժշկական գիտությունների դասախոս ՝ Դկտ. Մոհամմեդ Թաղի Ջաղթային, Թեհրանի բժշկական գիտությունների դոցենտ ՝ Դկտ. Համեդ Էխթիարին և ճանաչողական գիտությունների ինստիտուտի դոցենտ ՝ Դկտ. Ռեզափուրը:
Իրանական գիտելիքահենք մի ընկերության գիտնականներին հաջողվել է ստանալ շաքարային դիաբետիկ հիվանդների համար հակաբակտերիալ գուլպաներ: Նանո տեխնոլոգիաների օգնությամբ ստեղծված բուժարար գուլպաները նպաստում են հիվանդի ոտքերում արյան շրջանառության բարելավմանը: Դիաբետիկ հիվանդների ոտքերում արյան ոչ-լիարժեք շրջանառության պատճառով, վերջիններիս մոտ գոյանում են այտուցներ : Գիտնականների փորձեցին նանո տեխնոլոգիաների , նաև բրդագործական սարքերի օգնությամբ, այդ հիվանդների համար գուլպաներ ստեղծել , որոնք ի դեպ ունեն բարձր էլաստիկություն ՝ չճնշելով հիվանդի ոտքերը: Մյուս կողմից, բարձր էլաստիկության ու եզակի գործվածքի շնորհիվ, գուլպաները չեն կորցնում իրենց տեսքը և այն կրող հիվանդն իրեն հանգիստ է զգում :
Շաքարային դիաբետը բազմաթիվ վնասներ է հասցնում մեր օրգանիզմին՝ ախտահարելով տարբեր օրգան-համակարգեր: Ինչպես գիտենք, դիաբետի առկայության պայմաններում, հաճախ ե առաջանում մարդկանց վերջույթների ամպուտացիայի խնդիրներ: Դա մեծամասամբ պայմանավորված է լինում գանգրենոզ երևույթերով: Աստիճանաբար վնասվում են վերջույթների նյարդային, մկանային հյուսվածքները, անոթները: Ոտնաթաթի այտուցվածությունը, մաշկի գույնի փոփոխությունը հենց շաքարային դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշի դսևորումներն են: Տարիների ընթացքում վերջույթները կարող են խոցեր, վերքեր ունենալ, որոնց բուժումն ու ապաքինումը մեծագույն խնդիր են դիաբետի առկայության պայմաններում: Առաջացած վերքերի բուժումը մեծ բարդություն է ներկայացնում: Նորաստեղծ գուլպաները պատրաստվում են հակաբակտերիալ թելերով , որի շնորհիվ ոչնչանում են հյուսվածքային բորբոքումները: Իրանական նոր գուլպաները վեց անգամ ավելի էժան են արտասահմանյան տարբերակներից:
Երկու իրանցի գիտնականներ պատրաստել են «Դոռնա» կոչվող բազմաֆունկցիոնալ ու ճշգրիտ աշխատող ռոբոտ: Սարքը կիրառելի է խոհանոցում, բարդ պայմաններում լուսանկարելու պայմանենրում և լաբորատորիյում: Ռոբոտի վրա կարելի է ամրացնել տարբեր տեսախցիկներ, բռնակներ և լազերային պարագաներ: Տեխասի և Իլինոյզի համալսարանների իրանցի գիտնականներ ՝ Սադեղ և Հոսեյն Թաբաթաբիների ասածով, մրցակից արտադությունների համեմատությամբ, այս ռոբոտն ավելի ճշգրիտ է աշխատում: Դա կարող է դիմանալ մեկ կիլոյից ավելի ծանրությանը: Նրա ճշգրտությունը կազմում է 25.4 միկրոմետր:
Ահա և ռոբոտի առավելությունները : «Դոռնա» ռոբոտն ունի հինգ առանցքներ, որոնք վայրկյանում 150 աստիճան արագությամբ կարող են իրականացնել հորիզոնական ու ուղղահայաց շարժումներ: Դա պատրաստված է ավիա-տիեզերական արդյունաբերությունում կիրառվող բարձրակարգ ալյումինից: Սարքն էժանագին է: Այն կիրառելի է ուսանողների, դասախոսների, արվեստագետների ու գիտնականների համար: Ռոբոտի օգտագործման համար բարդ համակարգչային տեղեկություններ չեն պահանջվում: Dorna Lab կոչվող պարզ ծրագրակազմն ապահովում է ռոբոտի աշխատանքը: Ի հարկե արհեստավարճ օգտատերերը նաև կարող են օգտվել ռոբոտի ծառայությունից: Ծրագրակազմը կրում է ազատ բնույթ, ուստի հանարավոր է այն փոփոխության ենթարկել ՝ ըստ պահանջի ծրագրերում բարեփոխումներ կատարելու նպատակով: Առաջիկա տարվա ամռանն ռոբոտը շուկա է հանվելու: Նախատեսված գինն է 890 դոլոր: Դա այն դեպքում, երբ նմանատիպ ինդուստրիալ ռոբոտների գինը մոտավորապես 50 հազար դոլար է:
Գերմանացի գիտնականները բուժել են Epidermolysis Bullosa (EB) համախտանիշով տառապող 7-ամյա տղային: Epidermolysis Bullosa (EB) համախտանիշը համարվում է ժամանակակից բժշկության ամենածանր հիվանդություններից մեկը: Գենետիկորեն փոխանցվող, հազվագյուտ մաշկային հիվանդությունն ունեցող երեխաներին հաճախ անվանում են «Թիթեռնիկ երեխաներ», քանի-որ նրանց մաշկը թիթեռնիկների թևերի նման փխրուն է: Հիվանդ երեխան կորցրել էր մաշկի 60 տոկոսը: Նա հայտնվել էր մահվան շեմին, սակայն լաբորատորային նոր բուժման մեթոդի շնորհիվ հնարավոր եղավ փրկել նրա կյանքը:
2015 թվականի հունիսին , տղան հիվանդանոց տեղախոխվեց: Գերմանիայի Բոխումի համալսարանի գիտնականները նմուշներ վերցրին տղայի մաշկից, ապա ստացան ցողունային բջիջներ: Ցողունային բջիջները գենետիկական փոփոխությունների ենթարկվեցին ՝ հիվանդության հետևանքով գենետիկական մուտացիաներն ուղղելու համար: Ապա այդ բջիջները բազմացվեցին գենետիկական տրանս մաշկային պայմաններում: Հոկտեմբերին, երեխայի համար իրականացվեց մաշկի փոխպատվաստման առաջին վիրահատությունը: Նրա վիճակը բավականի լավացավ: Ընդհանուր առմամբ փոխպատվաստված հատվածը կազմում էր մաշկի 80 տոկոսը: 2016 թվականին կատարաելագործվեց փոխպատվաստումը: Երեխան տուն վերադարձավ: Փոխպատվաստված հատվածը բարեբախտաբար լիարժեց միաձուլվեն օրգանիզմին :
Գերմանական AM Silk բիոտեխնոլոգիական ընկերությունը fermenting տեխնոլոգիայի օգնությամբ կլոնավորել է սարդոստայնը: Այդ նյութը 15 տոկոս ավելի թեթև է բնական մետաքսից , և միաժամանակ ավելի ամուր, քան պողպատը: Biosteel նյութը խոշոր մասշտաբներով արտադրվում է տարբեր ոլորտներում աշխատող ընկերությունների համար: Adidas ընկերությունն այդ նյութն օգտագործում է հարյուր տոկոսանոց վերամշակելի սպորտային կոշիկներ արտադրելու համար: