Թրամփի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների սառեցման ժամկետի երկարաձգումըԿես լույս, կես մութ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i82035-Թրամփի_կողմից_Իրանի_դեմ_պատժամիջոցների_սառեցման_ժամկետի_երկարաձգումըԿես_լույս_կես_մութ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին երկարաձգեց ԻԻՀ դեմ պատժամիջոցների սառեցման ժամկետը: Սակայն նա ևս մեկ անգամ անհիմն հայտարարություններ արեց Իրանի դեմ և ներկայացրեց չորս նախապայման, որպեսզի Վաշինգտոնը շարունակի մնալ ՀԳՀԾ-ում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 20, 2018 15:27 Asia/Tehran

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին երկարաձգեց ԻԻՀ դեմ պատժամիջոցների սառեցման ժամկետը: Սակայն նա ևս մեկ անգամ անհիմն հայտարարություններ արեց Իրանի դեմ և ներկայացրեց չորս նախապայման, որպեսզի Վաշինգտոնը շարունակի մնալ ՀԳՀԾ-ում:

Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ կառավարությունը շրջափակումների ցուցակում է  ներառել իրանական չորս կազմակեպությունների և 4 անձանց անունները: «Ես երկու ուղղություն եմ նշել` շարունակելու համար: Կամ վերականգնեք ՀԳՀԾ-ի ողբերգական թերությունները, կամ ԱՄՆ-ն դուրս է գալու համաձայնագրից: Ես պատրաստվում եմ Կոնգրեսի հետ համագործակցել` Իրանի վերաբերյալ նոր նախագծի շրջանակներում». ասել է նա:

Թրամփի ներկայացրած  նախապայմանները հետևյալն են

. Նախ` պետք է հնարավոր լինի վերահսկողություն ունենալ Իրանի բոլոր այն ռազմակայաններում, որոնք կնշվեն միջազգային դիտորդների կողմից:

. Երկրորդ հերթին, Իրանը պետք է երաշխավորի, որ երբեք նույնիսկ չի մոտենա միջուկային զենքի:

. ՀԳՀԾ-ի որոշ կետեր պետք է փոփոխվեն: Դրանց թվում են այն կետերը, որոնց համաձայն`սահմանափակություններն ու դիտարկումները չպետք է ունենան որոշակի ու ճշտված ժամանակացույց:

. Եվ վերջապես, Թրամփի համոզմամբ, համապատասխան  օրենքում պետք է նշվի, որ հեռահար հրթիռները և սպառազինական ծրագրերն անքակտելի են և Իրանի կողմից հրթիռների արտադրության ու փորձարկման ծրագիրը պետք է ենթարկվի պատժամիջոցների:

Հարց է ծագում, թե  արդյոք սա է Իրանից ԱՄՆ-ի ողջ պահանջը: Պատասխանը պարզ է. ԱՄՆ-ն ցանկանում է  կրկին իր իշխանությունը հատսատել Իրանի ժողովրդի վրա: Թրամփին շատերը համարում են հիմար, խելագար և նույնիսկ մանկամիտ: Իսկ այն ինչն ապացուցում է, որ նման ենթադրությունները ճիշտ են, այն է որ Թրամփի անկայուն ինքնությունը չի համապատասխանում ժամանակակից աշխարհի դիվանագետի առանձնահատկություններին: Ուստի Թրամփի քայլն ունի երկու կետ` լուսավոր և մութ: Լուսավորը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն մեկուսացել է և բոլոր ջանքերով ու սպառնալիքներով հանդերձ, չկարողացավ ՀԳՀԾ-ի վերբերյալ որևէ փաստաթուղթ վավերացնել,  որի միջոցով կկարողանար ստանալ միջազգային հովանավորություն: Թրամփն իր բոլոր խոսքերը սկսում է "պիտի"-ով, մոռանալով, որ վաղուց արդեն ավարտվել է ուժով իր գործն առաջ տանելու ԱՄՆ-ի ժամանակը: Հարցի մութ կետն այն է, որ միջազգային պայմանավորվածությունները խոցելի են: Սա նկատելի է ոչ միայն ՀԳՀԾ-ի դեպքում, այլ` ընդհանրապես: ԻԻՀ ԱԳ նախարարությունն ուրբաթ օրն այս կապակցությամբ հայտարարեց, որ ՀԳՀԾ-ի ներքին ամրությունը և դրա նկատմամբ միջազգային հովանավորությունը փակել են  ԱՄՆ-ի նախագահի, Սիոնիստական ռեժիմի և ռազմատենչ ծայրահեղականների ճանապարհը, թույլ չտալով վերջիններիս չեղարկել համաձայնագիրը կամ փոփոխել այ: Սակայն ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակին նոր անուններ ավելացնելով, աշխարհին հայտարարեց, որ պաշտոնապես չի ճանաչում ՀԳՀԾ-ն: Դա այն դեպքում, երբ Իրանը կատարել է ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած իր բոլոր պարտավորությունները: Իսկ ԱՄՆ-ն, ինչպես համաձայնագրի բոլոր կողմերը, պետք է կատարի իր պարտավորությունները: Սակայն Վաշինգտոնը հայտարարում է, որ ՀԳՀԾ-ն պետք է չեղարկվի: Պետք է նշել սակայն, որ դա իրականություն չի դառնա, քանի որ ՀԳՀԾ-ն բազմակողմանի համաձայնագիր է, որը հաստատվել է ՄԱԿ-ի և ԱԷՄԳ-ի կողմից: ԵՄ-ն հայտարարեց, որ հավատարիմ է մնալու համաձայնագրին և քննարկելու է այդ կապակցությամբ ԱՄՆ-ի հայտարարություններն ու որոշումները:

Միջազգային հարցերի փորձագետ դոկտոր Մուրադ Էնադիի ասելով, թեև Թրամփը միայն պատժամիջոցների չեղարկումը հետաձգեց ու դուրս չեկավ ՀԳՀԾ-ից, սակայն աստիճանական քաղաքականությամբ դա անբովանդակ դարձրեց: Կոնգրեսի սեղանից ՀԳՀԾ-ն ոչնչացնելու նպատակով, Թրամփը  նախընտրեց այլ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: ԱՄՆ-ն  ավելի քան 30 տարի շարունակում է  Իրանի դեմ պատժամիջոցներ  սահմանել, այն պատրվակով, թե Իրանը հովանավորում է  ահաբեկչությունը: Վերջին անգամ ԱՄՆ-ն 14 ֆիզիկական ու իրավաբանական անձանց անունները ներառեց պատժամիջոցների ցուցակում: Իսկ հիմա, եթե Թրամփը դեռևս չի չեղարկում ՀԳՀԾ-ն, դա ունի տեխնիկական պատճառներ: The Guardian-ը գրում է, որ Իրանի վերաբերյալ օրենքի հաստատման շուրջ Կոնգրեսում համաձայնություն ձեռք չբերվեց: Ու քանի որ պետք է այդ կապակցությամբ ավելի շատ աշխատել, պատժամիջոցների չեղակումը հետաձգվեց: Իրականությունն այն է, որ չնայած Իրանը, ՌԴ, ն, Չինաստանն ու ԵՄ-ն մշտապես պաշտպանում են ՀԳՀԾ-ն, սակայն այդ ծրագրից մնացել է միայն կեղևը: ԱՄՆ-ի նպատակն է նոր համաձայնագրերի միջոցով իրականացնել Իրանի հրթիռային ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ իր նպատակները:  ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունը հակասում է ԵՄ դիրքորոշումներին: Իսկ ԱՄՆ-ի վարքագիծը քննարկելու համար պետք է տեսնել այս երկրի լուսավոր ու մութ կողմերը: Եվ ըստ այդմ պետք է որդեգրել համապատասխան քաղաքականություն: Իրանը որևէ սխալ թույլ չի տվել ՀԳՀԾ-ի հարցում: Եվ ԱԷՄԳ-ն , որը միակ կազմակերպությունն է, որն իրավունք ունի կարծիք հայտնել այդ կապակցությամբ, բազմիցս հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրերը բացառապես խաղաղանպատակ են և Թեհրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին:

Ամեն դեպքոմ, Իրանը կարող է վերականգնել իր միջուկային գործունեությունը և ԱԷՄԳ-ի հսկողությամբ, ավելի մեծ քանակությամբ ուրան հարստացնել, որն անհրաժեշտ է ատոմակայանների աշխատանքի համար: Եվ սա անհերքելի իրավունք է Իրանի համար: Ուստի ՀԳՀԾ-ն Իրանի համար  կարող է դրական լինել քանի դեռ միջազգային հանրութունը պաշտպանում է  այն: Չի կարելի Իրանին միայնակ թողնել ճնշումների դիմաց և միայն պաշտպանության խոսքեր հնչեցնել: ՀԳՀԾ-ի խնդիրն այն  է, որԱՄՆ-ն մոռացել է համաշխարհային հանրության հետ երկխոսելու անհրաժեշտության մասին: