Հունվար 20, 2018 19:07 Asia/Tehran

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրևամփը, ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր վերջին դիրքորոշումը հայտնելիս հայտարարեց, որ երկարաձգում է Իրանի դեմ պատժամիջոցների առկախման ռեժիմը:

Նա աննախադեպ չորս նախապայման ներկայացրեց, որպեսզի Վաշինգտոնը հավատարիմ մնա այդ ծրագրին, ինչով  արժանացավ ԵՄ-ի և եվրոպական մի շարք երկրների սուր քննադատությանը: Դոնալդ Թրամփը, ով 2017թ հունվարից մինչ օրս երկու անգամ երկարաձգել է Իրանի դեմ շրջափակումների առկախման ժամկետը, հունվարի 12-ին մեկ անգամ ևս երկարաձգեց այդ ժամանակը և իր դժգոհությունը հայտնեց ՀԳՀԾ-ի նկատմամբ: Սպիտակ տունը հայտարարեց, որ Թրամփը վերջին անգամ  է հաստատում պատժամիջոցների առկախումը երկարաձգելու որոշումը և եթե իր նախատեսած բարեփոխումները չիրականացվեն, ԱՄՆ-ն դուրս  է գալու ՀԳՀԾ-ից: Բարեփոխումներ ասելով, Թրամփն ի  նկատի ունի Իրանի վրա հսկողության խստացումը և Իրանի հրթիռային ծրագրի նկատմամբ վերահսկողության սահմանումը: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել կոնգրեսի հետ, որպեսզի մշակի հակաիրանական նախագիծ: Նա նշել է, որ յուրաքանչյուր օրինական նախագիծ, որը ստորարգվում է ՀԳՀԾ-ի վերաբերյալ, պետք է բաղկացած լինի չորս գործոններից: Նախ Իրանը պետք է արտասահմանցի դիտորդներին թույլ տա երկրում ռազմական մոնիտորինգ անցկացնել: Երկրորդ` Իրանը պետք է երաշխավորի, որ երբեք  չի փորձի միջուկային զենք արտադրել, երրորդ` հակառակ ՀԳՀԾ-ի ներկա վիճակի, դրա բովանդակությունը չպետք է լինի անփոփոխ: Թրամփը շեշտել է, որ իր քաղաքականությունը հիմնված է այն հարցի վրա, որ Իրանի ատոմային գործունեությունը ոչ թե տասը տարով այլ ընդմիշտ փակի: Երկրորդ հերթին, նախագծում պետք է հստակորեն շեշտվի, որ հեռահար հրթիռներն ու ատոմային միջուկային ծրագիրն անքակտելի են և Իրանի հրթիռային ծրագիրը պետք  է ենթակվի պատժամիջոցների: Կառնեգի ինստիտուտի միջազգային հացերով փորձագետ Ռիչարդ Սոկոլսկին նշում է, որ Իրանի  դեմ Թրամփի հատարարությունները նրա բնավորության առանձնահատկությունների արդյունքն են: Նա շեշտել է, որ ԱՄՆ նախագահը ՀԳՀԾ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարություն անելով, չունի կոնկրետ նպատակ կամ ռազմավարություն: Իրանի միջուկային պատժամիջոցները չեղարկելու փաստաթղթի երկարացումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ԱԷՄԳ-ն, որը ՀԳՀԾ-ում սահմանվել է որպես Իրանի գործունեությունը վերահսկող միակ երաշխովորող կողմ, մինչ այժմ 9 ագամ հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է միջուկային համաձայնագրին: ՀԳՀԾ-ն ստորագրվեց 2012թ., Իրանի և 5+1 խմբի միջև: Դրա համաձայն, Իրանը ասահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ դիմացի կողմը, այդ թվում նաև ԱՄՆ-ն, պարտավորվեց չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցները: ԱՄՆ-ն Թրամփի այս որոշման հետ միաժամանակ, իրանցի 14 անձանց ու կազմակերպությունների անունները ներառեց իր պատժամիջոցների ցուցակում` մարդու իրավունքները խախտելու և հրթիռային ծրագրին մասնակցություն ունենալու մեղադրանքով: Միևնույն ժամանակ, նախապայմանների վերաբերյալ Թրամփի հայտարարությունը դրական գնահատվեց և' ամերիկացի պաշտոնյաների և' կոնգրեսի կողմից: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարպարարեց, որ Վաշինգտոնը հույս ունի, որ մյուս երկրները, Իրանի վտանգավոր վարքագիծը սանձելու նպատակով, կմիանան ԱՄՆ-ին: Անուհետև նա հայտարարեց, որ փորձելու է ձեռք բերել այլ երկրների համաձայնությունը ` Իրանի հրթիռային ծրագրի դեմ և սպառազինական արգելքներ սահմանել Իրանի դեմ: ԱՄՆ-ի Գանձապահության նախարար Սթիվեն Մենուչինը հայտարարեց, որ Իրանը խախտում է  մարդու իրավունքնրեը: "Միացյալ Նահանգները չի կարող մի կողմ քաշվել և  լուռ հետևել". ասել է նա: Սենատոր Բոբ Քորքերը հայտարարեց, որ նրանք, ովքեր դեմ են ՀԳՀԾ-ի իրականացմանը, այդ թվում Դոնալդ Թրամփը և ինքն անձամբ, համոզված են, որ դա վատ համաձայնություն է և հիմա ժամանակն է, որ այն փոփոխվի: Որոշ ամերիկացի պաշտոնյաներ այլ դիրքորոշում դրսևորեցին: Նախկին էներգետիկաի նախարար Էռնեստո Մունզիը հայտարարեց, որ քանի որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին, եվրոպացիները չեն ընդունելու պատժամիջոցների վերականգնումը: ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդից Իրանի հարցերով փորձագետ Բարբարա Սլուոենը համոզված է, որ եթե Թրամփի կառավարությունը դուրս գա ՀԳՀԾ-ից, հիմարություն կանի և կկրի դրա բացասկան հետևանքները: Նա համոզված է որ այդ որոշումը կվտանգի ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների հարաբերությունները: Սլուոենը համոզված է, որ ՀԳՀԾ-ն թուլացնելու Թրամփի փորձերը պարտության են մատնվելու երկու պատճառով. նախ, որ համաձայնագիրն իսկապես ադյունավետ է եղել, իսկ երկրորդը`Թրամփի անհիմն քննադատությունները բխում են Իրանի աջակողմյան ուժերի շահերից, որոնք դեմ են միջուկային սահմանափակումներին: Բացի այդ, եթե ՀԳՀԾ-ն ԱՄՆ-ի այդ քայլերի պատճառով վտանգվի, հնարավոր է, որ Իրանը ձեռնարկի քայլեր, որոնք կարող են  տարածաշրջանում նոր ճգնաժամեր առաջացնել: ԵՄ-ն մեկ անգամ ևս հայտարարեց, որ հավատարիմ է մնալու ՀԳՀԾ-ին, հավելելով, որ քննարկել է ԱՄՆ-ի վերջին բանաձևը: ԵՄ հայտարարության մեջ ասված է, որ կառույցն ուշադրություն է  դարձրել Թրամփի ընդունած բանաձևին և որպես առաջին քայլ, Ֆրանսիայի, Բրիտանիայի և Գերմանիայի հետ քննարկելուէ այս հարցը: Բանաձևում մեկ անգամ ևս շեշտվել է, որ ԵՄ-ն հավատարիմ է մնալու ՀԳՀԾ-ին: Գերմանիայի ԱԳ նախարարությունը նույնպես հայտարարեց, որ Բեռլինը հավատարիմ է մնալու ՀԳՀԾ-ին: ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն 2018թ նույնպես շարունակելու է իրականացնել համաձայնագրի բոլոր կետերը: ՌԴ Ժողովուրդների բարեկամության համալսարանի դասախոսը համոզված է, որ Իրանը ամեն դեպքում հաղթելու է ՀԳՀԾ-ի հարցում, նույնիսկ եթե ԱՄՆ նախագահն այն չեղարկի: Հատկանշական է, որ ԵՄ-ն  հստակ կերպով դեմ է արտահատվել Թրամփի հայտարարությանը: Սակայն այսօր ԵՄ-ն և եվրոպական խոշոր պետությունները, որոնք անդամակցում են 5+1 խմբին, հայտնվել են անելանելի վիճակում: Երբ 2017թ հոկտեմբերի 13-ին հայտարարվեց Իրանի դեմ Թրամփի դիրքորոշումը և նշվեց որ Իրանը հավատարիմ չէ ՀԳՀԾ-ին և այդ կապակցությամբ որոշումը պետք է կայացնի Կոնգրեսը, 5+1 խմբի մյուս անդամներն այն քննադատեցին: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համատեղ բանաձևում մտահոգություն հայտնեցին Թրամփի ոչ կոռեկտ դիրքորոշման կապակցությամբ: Նրանք կողմերին կոչ են արել հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին, քանի որ այն բոլոր երկրների անվտանգության երաշխիքն է: Եվրոպական երեք երկրների հստակ դիրքորոշումը և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի դիրքորոշումը ՀԳՀԾ-ի վերաբերյալ, մեկ անգամ ևս ցույց տվեց, որ եվրոպացիներն ու ԱՄՆ-ն լուրջ տարաձայնություններ ունեն այս հարցի վերաբերյալ: Մոգերինին ևս մեկ անգամ հայտարարեց, որ ՀԳՀԾ-ն ԵՄ-ի անվտանգության երաշխիքն է և առանցքային նշանակություն ունի: Իսկ ԱՄՆ նախագահի բացասական վերաբերմունքն այս հարցին, ավելի է խորացրել միջազգային խաղացողների միջև տարաձայնությունները, հատկապես` մի կողմից ԱՄՆ-ի և մյուս կողմից` ՌԴ-ի և Չինաստանի:

Չնայած երվրոպացիներն այնուամենայնիվ հայտարարել են, որ պետք է քննարկել ԱՄՆ-ի հակաիրանական պահանջները, սակայն համոզված են, որ Իրանի հրթիռային ծրագրի և տարածաշրջանային քաղաքականության հետ կապված հարցերը չպետք է քննարկվեն ՀԳՀԾ-ի հետ նույն շրջանակում: Չպետք է մոռանալ, որ Թրամփի նման դիրքորոշումը կարող է մերժվել ԵՄ կողմից: Ինչպես ասաց Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը. "Բեռլինը կպաշտպանի ՀԳՀԾ-ն, ցանկացած կողմից, որը կփորձի այն խեղաթյուրել": Այլ խոսքով, այն պահից, երբ Թրամփը սկսեց իր պաշտոնավարությունը, բազմիցս զայրացրել է եվրոպացիներին իր դիրքորոշումներով: Այդ թվում ԱՄՆ-ի հրաժարվելը Փարիզի էկոլոգիական համաձայնագրից, մինչև նրա բազմաթիվ պահանջները, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամներն ավելացնեն դաշինքոմ իրենց ռազմական բյուջեն: Այս ամենը պատճառ է դարձել, որ եվրոպացիների ու ԱՄՆ-ի միջև լուրջ տարաձայնություններ առաջանան: ՀԳՀԾ-ի դեմ Թրամի դիրքորոշումը կարող է լրջրորեն վնասել ՀԳՀԾ-ին: Նրա նախապայմանները պատճառ կդառնան, որ համաձայնագրի  կողմերը` եվրոպական երկրները մի կողմից և ԱՄՆ-ն` մյուս, հայտնվեն իրար դիմաց: Քանի որ ԵՄ -ն ՀԳՀԾ-ն համարում է լիարժեք համաձայնություն` Իրանի միջուկային ծրագիրը հսկելու համար, իսկ Թրամփը համոզված է, որ համաձայնությունը պետք է շատ խիստ սահմանափակություններ սահմանի Իրանի միջուկային ծրագրի համար: Նա նշել է, որ այդ սահմանափակություններին պետք է ավելանան նաև Իրանի հրթիռային ծրագրի նկատմամբ սահմանափակումները և վերահսկվի Իրանում մարդու իրավունքների հարցը: Այսօր ըստ երևույթին, եվրոպացիները մտահոգություն չունեն այն կապակցությամբ` Իրանը կատարում է իր միջուկային ծրագրի վերաբերյալ խոստումները թե ոչ: Այսօր այդ մտահոգությունը վերացելէ և ԵՄ անդամ երկրները ցանկանում են համագործակցել Իրանի հետ: Թեև եվրոպական որոշ երկրներ մտահոգություններ ունեն Իրանի հրթիռային ծրագրի և այլ հարցերի կապակցությամբ, սակայն այդուհանդերձ նման հարցերի քննարկումը չպետք է պատճառ դառնա, որ ՀԳՀԾ-ն չեղարկվի: Ուստի կարելի է կանխատեսել, որ 5+1 խմբին անդամակցող երկրներն ու մյուս եվրոպական երկրները շարունակեն հակառակվել Թրամփի դիրքորոշումներին և ինչպես անցյալոմ, պնդեն, որ այդ համապարփակ ծրագիրն իրականություն դառնա:

 

 

 

 

Պիտակ