Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ ու մարտահրավերներ(11)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i82327-Վիրտուալ_աշխարհ._Հնարավորություններ_ու_մարտահրավերներ(11)
Այս հաղորդման ընթացքում կշարունակենք մեր նախորդ երկու հաղորդումների թեման,որն է՝ վիրտուալ աշխարհի հոգեբանական ու հասարակական հետևանքները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 24, 2018 16:09 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կշարունակենք մեր նախորդ երկու հաղորդումների թեման,որն է՝ վիրտուալ աշխարհի հոգեբանական ու հասարակական հետևանքները:

Ներկա դրությամբ, շատ է տարածվել ինտերնետի և վիրտուալ ցանցերի օգտագործումը ցածր տարիքում,  ինչը չի կարող տրամաբանական լինել: Երբ 6 կամ 7 տարեկան երեխան մտնում է վիրտուալ աշխարհ, գտնում է նաև վիրտուալ ընկերներ ու նոր կյանք է սկսոմ` իրական կյանքից դուրս: Իսկ այնտեղ նա կանգնում է բազմաթիվ հասարակական վտանգների առջև: Վտանգներ, որոնք ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ ծնողների ու երեխաների միջև շփումը պակասում է: Բոլորը գիտեն, թե ինչպիսի դրական դերակատարություն ունեն նոր տեխնոլոգիաները մեր կյանքում: Սակայն դրանք ունեն նաև բացասական հետևանքներ, որոնք հատկապես նկատելի են ամուսնական կյանքում, հաճախ ամուսիններին դնում են շատ վատ կացության մեջ ու երբեմն նույնիսկ ընտանիքի քայքայման պատճառ դառնում: Մի ուրիշ խնդիր, որ ծագում է  այս վիճակից, էգոիզմն է: Այլ խոսքով, երբ մարդն իրական կյանքից փախչում է  ու մտնում վիրտուալ աշխարհ, այնտեղ նա ունի մանևրելու մեծ հնարավորություն: Սակայն դա պատճառ է դառնում, որ նա հրաժարվի տրամաբանական հարաբերություններից և ընտանիքից ու հասարակությունից: Պատճառներից մեկը, որ համացանցն այսքան արագ է տարածվում, ան է, որ համացանցում երկար ժամանակ են անցկացնում նրանք, ովքեր մենակ են: Հակառակ  դեպքում, ինչու պետք է տղամարդը որպես կին ներկայանա ու մտնի տարբեր կանացի խմբեր: Պատճառը բնականաբար այն է, որ մարդը գնալով հեռանում է իր հարազատներից ու ընկերներից: Ինչպես ասում են, 21-րդ դարում բոլորն իրենց  մենակ են զգոմ: Մեր հասարակական կյանքը երես առ երես չէ և բջջային հեռախոսները դարձել են աշխարհի հետ շփվելու միջոց: Ծնողնեը նույնպես ազդեցություն են ունեցել այս հարցում: Նրանք իրենց բջջային հեռախոսը տալիս են երեխային, որպեսզի նա զբաղվի ու չխանգարի: Այսօր ծնողները նաև շատ հաճախ հրաժավում են իրենց պարտականություններից ու պատասխանատվությունից: Իսկ ոչ ճիշտ ուսուցողական համակարգը պատճառ է դառնում, որ ծնողները նույնպես հաճախ մտնեն համացանց: Նման ծնողներն անշուշտ չեն կարող առողջ երեխաներ դաստիարակել, քանի որ հենց մանկուց նրանց սովորեցնում են մենակ լինել: Դա այն դեպքում, երբ ընտանիքը երեխային պետք է փոխանցի հավաքական աշխատանքի հոգեբանությունը: Իսկ դա հնարավոր է հավաքական աշխատանքի մշակույթը զարգացնելու հաշվին: Ծնողները պետք է երեխաների համար գիրք կարդան: Իսկ մեդիադաշտը պետք է իր լսարանը դաստիարակի: Հակառակ դեպքում, մոտ ապագայոմ կունենանք ընտանիքներ, որտեղ չկա հոգեբանական կապ և մարդիկ կտառապեն դարի հիվանդությոններից, ինչպես` միայնությունն ու կախվածությունը համացանցից: Ներկա դրությամբ, որոշ  հոգեբաններ, տուն առ տուն անցնելով փորձում են մարդկանց  հասկացնել, որ ընտանիքը հասարակության հիմքն է ու առանց դրա հնարավոր չէ ապրել: Այսօր ագրեսիան ավելի շատ է տարածվում երեխաների մեջ: Իսկ դա նշանակում է , որ մեր դաստիարակչական մեթոդները սխալ են եղել: Երեխան սխալ է սնվում, ամբողջ ժամանակ նստած է համակարգչի առջև ու չի սպառում իր էներգիան: Այլ խոսքով, սխալ մշակույթը ամենուր է, այն դեպքում, երբ շատ եվրոպական երկրներ ճաշակել են ընտանիքի մասնատման դառը փորձն ու հասկացել, որ սխալ ճանապարհով են գնացել: Նրանք փորձում են վերադառնալ, իսկ մենք փոխարինում ենք նրանց, և կարծում ենք որ ընտանիքից հրաժարվելը բարձր արժեք է: