Իսլամաֆոբիան արևմուտքում (28)
Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Ավստրիայում իսլամաֆոբիայի տարածման խնդրին:
2018թ. Ավստրիայի մուսուլմանները սկսեցին վախերով ու մտահոգություններով: Եվրոնյուզ լրատվական գործակալությունը մի զեկույց էր պատրաստել Ավստրիայի կոալիցիոն կառավարության հակաիսլամական արտահայտություններից մուսուլմանների սարսափի մասին: Այս զեկույցի մեջ ասված է.«Ավստրիայի նոր կոալիցիոն կառավարության նախագծերի ու ծրագրերի մեջ 21 անգամ գործածվել է իսլամ բառը, որ հաճախ գործածվել է անվտագության հետ կապված նախագծերում»: Ավստրիայի կոալիցիոն կառավարությունը կազմված է աջակողմյան ծայրահեղականներից ու պահպանողականներից: Այս կառավարության հիմնական կարգախոսն է «Բոլորս միասին մեր Ավստրիայի համար», ինչի մեջ հատուկ շեշտվել են քաղաքական «իսլամ» ու «իսլամական ծայրահեղություն» բառակապակցությունները: 2017թ. Եվրոպայի աջակողմյան ծայրահեղական կուսակցությունները հանրային կարծիքի վրա ազդեցության հարցում հաջողությունների էին հասել, սակայն միայն Ավստրիայիում հաջողեցին կառավարության մաս կազմել: Աջակողմյան ծայրահեղական «Ազատություն» և «Ժողովրդական» կուսակցությունները «Սեբաստիան Կուրցի» նախագահությամբ կազմեցին Ավստրիայի կոալիցիոն կառավարությունը: Նրանք այժմ բացահայտում են իրենց կառավարության քաղաքականությունները հատկապես փախստականների ու մուսուլմանների համար առավել սահմանափակումներ ստեղծելու ոլորտին կապված քաղաքականությունները: Ավստրիայի վերաբերմունքը մտահոգում է այդ երկրի մուսուլմաններին այն հարցում, որ առավել քան երբևէ նրանց համարում են Ավստրիայի ազգային ու հասարակական անվտանգությանն ուղղված սպառնալիք: Մինչդեռ, ի տարբերություն Բրիտանիայի ու Ֆրանսիայի Ավստրիան եվրոպական այն երկրների շարքում է, որոնք վերջին 2 տարիների ընթացքում ահաբեկչական հարձակումների չեն ենթարկվել: Ընդհակառակը այդ երկրում մուսուլմաններն են, որ ենթարկվում են ռասիստական վերաբերմունքների: Միայն 2015թ. Ավստրիայի ոստիկանությունը մուսուլմանների նկատմամբ գործադրված բռնության ու նրանց դեմ իրականացված հարձակումների 1700 դեպք է գրանցել: Սովորաբար իրականացված տասնյակ այլ բռնությունների մասին զեկույցներ չեն հրապարակվում: Սակայն մուսուլմանների դեմ քայլերի ավելացմամբ հանդերձ Ավստրիայի նոր կանցլեր Սեբաստիան Կուրցի անվտանգության ծրագրերում մուսուլմանների դեմ հարձակումները կասեցնելու հարցում ոչ մի քայլ չի նախատեսվել: Իսլամաֆոբիայից դրդված մոտեցումները այն դեպքում են ստվերել Ավստրիայի մուսուլմաններին, երբ այդ երկրի մուսուլմանները Ավստրիայի ամենակարգապահ ու օրինապահ քաղաքացիներից են համարվում:
Ավստրիայի կառավարության կողմից իսլամի վրա կենտրոնացումը մոդեռն աշխարհի պատմության մեջ աննախադեպ երևույթ է: Այդ պատճառով էլ այդ երկրում մարդկային իրավունքների կազմակերպությունները բազմիցս մտահոգություն են հայտնել այդ խնդրի կապակցությամբ: Ավստրիայում մուսուլմանները խոր և պատմական արմատ ունեն: Իհարկե այս իրականությունը ընկալելու համար պետք է հետ դարձ կատարենք դեպի հեռու անցյալ, քանի որ Ավստրո-Հունգարական կայսրությունը իր տարածքում որպես պաշտոնական կրոն ընդունել էր իսլամը: 1912թ. իսլամ կրոնը Կայսր Ֆրանց Յոզեֆ Ա.-ը Բոսնի Հերցեգովինան Ավստրիային կցելուց հետո իսլամը ներառվեց Ավստրիայի պաշտոնական կրոնների ցուցակում: Ըստ հաշվարկների Ավստրիայի մուսուլմանների թիվը շուրջ 900 հազար է: 1960-ականները դեպի Ավստրիա մուսուլմանների գաղթի գագաթնակետն է: Երկրորդ աշխարհամարտից հետո նրանք ազդեցիկ դերակատարություն են ունեցել Ավստրիայի առաջադիմության մեջ: Իրենց իսլամական ինքնության պահպանմամբ հանդերձ Ավստրիայի մուսուլմանները համակերպվել են Ավստրիայի օրենքներին: Ավստրիայի մուսուլմանները լեզու են սովորում, աշխատում են, հարկ են վճարում և սիրում են լինել այդ երկրի լավ քաղաքացիներ: Այդուհանդերձ Ավստրիայի իսլամական հավաքականության ղեկավար Էբրահիմ Օլգունի խոսքերով, վերջին 10 տարիների ընթացքում մուսուլման քաղաքացիները իսլամաֆոբիայի ալիքի մեծացման ականատեսն են եղել: Անցյալ տարվա ավարտին անցկացված պառլամենտական ընտրություններին իսլամատյանց ու ծայրահեղական «Ազատություն» կուսակցությունից բացի «Ժողովրդական» պահպանողական կուսակցությունը նույնպես նման քաղաքականություն էր որդեգրել ու մուսուլմաններին քարոզչական հարձակումների թիրախ էր դարձրել: Նախքան ընտրությունները այս կուսակցությունը կարևորում էր Բուրքայի ու մուսուլման կանանց իսլամական հագուստի ու հիջաբի արգելման անհրաժեշտությունը: «Ժողովրդական» կուսակցության ղեկավար և Ավստրիայի պատմության ամենաերիտասարդ կանցլեր Սեբաստիան Կուրցը լավ ճանաչում է իր երկրի իսլամական հասարակության պատմությունը, քանի որ իր քաղաքական գործունեությունը սկսել է ներքին գործերի նախարարությունից: Ավստրիայի իսլամանակ հասարակության խոսնակ Քարլա Ամինե Բաղջանին, ով որոշ ժամանակ եղել է Սեբաստիան Կուրցի գործընկերը, ասում է.«Հիշում եմ ,որ մի նիստում մի խումբ մուսուլման կանայք նրա հետ երկար հանդիպում էին ունեցել ու նրանից պահանջել էին ինչ-որ խնդրի լուծում տալ: Զարմանալի է, որ հենց այդ երեկո Սեբաստիան Կուրցի գրասենյակից կապվել էին ու հայտնել, որ խնդիրը լուծվել է»: Սակայն թվում է թե Կուրցը ժամանակի ընթացքում քաղաքական պայքարի մեջ պաշտոնի բարձրացումից հետո հասել իսլամաֆոբիայի փուլի: «Ժողովրդական» կուսակցության փորձառու անդամ Ժոզեֆ Հութչելը ասում է, որ որդեգրվող քաղաքականությունները պետք է համադրել տվյալ ժամանակներում առկա պայմանների հետ և թվում է, որ Սեբաստիան Կուրցը այդ հիմունքով է քաղաքականություններ ճշտում:
2015թ. Եվրոպան կանգնեց փախստականների մեծ ալիքի առջև, որոնց մեծ մասը ճգնաժամային երկիր Սիրիայից էին փախել: 2016 և 2017 թթ. ընթացքում այն բանից հետո, երբ եվրոպացիները քայլեր ձեռնարկեցին փախստականների ներհոսքը կանխելու համար, զգալիորեն պակսեց փախստականների թիվը: Եվրոպայում փախստականների նպատակներից մեկը Ավստրիան էր: 2015թ. շուրջ 90 հազար փախստականներ մտան Ավստրիա, որ համարյա կազմում էին այդ երկրի բնակչության մեկ տոկոսը: Դրանից մեկ տարի անց Սեբաստիան Կուրցը դարձավ Ավստրիայի ԱԳ նախարարը և մեծ դերակատարություն ունեցավ փախստականների դեմ Բալկանյան ուղին փակելու մեջ: «Ժողովրդական» կուսակցության անդամ Ժոզեֆ Հութչելն ասում է.«Եթե մենք շարունակեինք նրանց ընդունումը, ոչ միայն կկործանեին մեր մշակութային համակարգը, այլև մեր հասարակական համակարգն էլ կոչնչացնեին: Այո, պետք է տարբերել սովորական իսլամը արմատական իսլամից և երկրոդին վտարել երկրից»: Իսլամ կրոնը չափավորականի ու արմատականի բաժանելը եվրոպացիների հնարած դասակարգումն է՝ իրենց հակաիսլամական քաղաքականությունները բացատրելու համար: Նրանք, ովքեր Եվրոպայի կողմից արմատական մուսուլմաններ են կոչվում, մեծ հանցագործություններ ու ահաբեկչական սարսափելի հարձակումներ են իրականացում և ոչ մի կապ չունեն իսլամի ու մուսուլմանների հետ: Իսլամը ծայրահեղականության տարածող կրոն չէ, իսլամը խաղաղության, արդարության ու տարբեր կրոնների համակեցության կրոն է: Եվրոպայի մուսուլմանների պատմությունը ապացուցում է այս ճշմարտությունը: Իսլամական երկրներում կրոնական փոքրամասնությունների ներկայությունը և իրենց կրոնական ուսմունքների հիմամբ կյանքի ազատությունը այս ճշմարտության մյուս կողմն է: Եվրոպական պետությունները աշխարհիկության ուսուցումներով իսլամ են որոնում: Այդ պատճառով էլ ժամանակ առ ժամանակ քաղաքական ու հիմնարար իսլամի դեմ պայքարի անվան տակ սահմանափակություններ են առաջացնում մուսուլմանների համար: Այս քաղաքականությունը հակասում է լիբերալիստական ուսուցումներին,որի հիմքն է խոսքի ու մտքի ազատությունը:
Եվրոպական երկրների հակաիսլամական քաղաքականությունները, նշանակում է Եվրոպայում վտանգի մատնել եվրոպացիների կողքին ապրող միլիոնավոր մուսուլմանների կյանքը: Եվրոպական երկրների այս սխալ քաղաքականության բացասական հետևանքները արդեն ի հայտ են գալիս: Ավստրիայում ամեն տարի հայտարարում են նոր տարվա առաջին ժամերին ծնված երեխաների անունները ու շնորհավորում են նրանց ընտանիքներին: 2018թ. առաջին րոպեներին ծնվել էր մուսուլման ընտանիքի երեխա: Մանկան հայրն ու մայրը վիրտուալ միջավայրում տարածել էին իրենց նորածնի լուսանկարը: Ոմանք ռասիստական վերաբերմունք էին դրսևորել այս երևութի նկատմամբ և վիրտուալ միջավայրում գրել էին «Մեկ այլ ահաբեկիչ ծնվեց» ամոթալի արտահայտությունը: Այդ կոպիտ արտահայտություններից մեկում, ինչ-որ մեկն անդրադառնալով Ավստրիայի ծայրահեղական «Ազատություն» կուսակցության անդամ և Ավստրիայի ներքին գործերի նախարար «Հերբերթ Քիքելի» արտահայտություններին ասել էր, որ նա այդ երեխային ու նրա ընտանիքին կարտաքսի Ավստրիայից: Այս կարգի դեպքերը ցույց են տալիս, որ Ավստրիայում կանգնած ենք լուրջ ու վտանգավոր հակաիսլամական մոտեցման դեմ: