Հունիս 30, 2018 20:37 Asia/Tehran

«80 միլիոն մարդ՝ մեկ ժողովուրդ, սրտի մեկ զարկ»: Սա Ռուսաստանի 2018 թվականի համաշխարհային առաջնության ընթացքում Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի կարգախոսն էր: Հավաքական, որ փայլելով միջազգային մի մրցաշարում դարձավ առաջնության այս շրջանի երևույթը: Չորս քայլերով կընկերակցենք Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականին:

Քայլ առաջին՝ մարդը և ցանկանալու ուժը

Հույս ունենալը պարտականություն է, ոչ թե թանկարժեք ապրանք: Հույս ունենալը երազանք չէ, այլ երազանքներին կյանք տալը: Իրականությունն այն է, որ մեր ցանկությունները վառելիքի դեր են կատարում և մեզ առաջնորդում են դեպի նոր հորիզոններ: Առանց ջանք գործադրելու համար որևէ նպատակ ունենալու մենք մատնվելու ենք լճացման և միայն բավարարվելու ենք մեր ցանկություններով, քանի որ վստահ չենք, որ դրանից հետո ի՞նչ պիտի անենք: Նպատակներն այն երազանքներն են, որ ցանկանում ենք դրանք իրականություն դարձնել: Երբ նպատակների մի խումբ են հստակեցնում, մեր վրա ենք վերցնում կյանքի պատասխանատվությունը և որոշում ենք ընդունում սրտի խորքից մեզ նվիրենք մեր նպատակների իրագործմանը:

Երբ աշխատանք ենք տանում հստակ ու գնահատելի նպատակների իրագործման ուղղությամբ, իրականության մեջ մեր ընտրությունն ու աշխատանքը նոր իմաստ են ստանում: Գիտակցաբար ստեղծված նպատակները կարող են օգնել ձեռք բերելու մեր որոնած վստահությունը: Հենց այնպես որ աշխատում ենք նպատակների իրագործման ուղղությամբ, դեպի առաջ վերցրած մեր ցանկացած քայլով ճանապարհը շարունակելու համար մեր մղումն ավելի է հզորանում: Նպատակների իրագործման ժամանակ մենք մեր ապագան կերտում ենք ուրվագծելով մեր ճակատագիրը: Երբ մեր նպատակներն ընտրում ենք հետևելով մեր մտքի ու սրտի թելադրանքին, վերցրել ենք մեր ցանկությունների մարմնավորման ուղղությամբ առաջին քայլը: Ճանապարհի շարունակության մեջ կարևոր են լինելու միայն կամքն ու խոչընդոտների հաղթահարումը:

 

Քայլ երկրորդ՝ խոչընդոտներն որևէ դերակատարություն չունեն

 

Համաշխարհային մեծ մրցաշարում իր չորրորդ ներկայության ու երկրորդ  իրարահաջորդ շրջաններում մասնակցության ընթացքում Իրանի ֆուտբոլի ազգային հավաքական արձանագրեց իր պատմության ամենալավ արդյունքները: 2011 թվականին Կառլուշ Կեյրուշն այն պայմաններում ստանձնեց Իրանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պարտականությունը, երբ Իրանի ազգային հավաքական Ասիայում զբաղեցնում էր 7-րդ տեղը և դուրս էր մնացել ՖԻՖԱ-ի առաջին 50 լավագույն հավաքականների ցուցակից: Ազգային հավաքականի կազմում շարունակաբար մտցված փոփոխություններով և սեղմ ծրագրեր իրականացնելով Կառլուշ Կեյրուշը 7 տարի տևած աշխատանքից հետո համաշխարհային ամենակարևոր մրցաշարում արձանագրեց Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի լավագույն արդյունքները:

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը

 

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախապատրաստական փուլում Կեյրուշի գլխավոր մտահոգություններից մեկը համաշխարհային առաջնությունից առաջ բարեկամական խաղերի չեղարկումն էր: Կառլուշ Կեյրուշի և Իրանի Ֆուտբոլի ֆեդերացիայի ծրագրավորման համաձայն, Համաշխարհային առաջնությանը նախապատրաստվելու համար Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար 8 բարեկամական խաղեր էին նկատի առնվել: Այդ ութ խաղերից Լիբիայի, Սիրիայի, Հունաստանի ու Կոսովոյի հավաքականների հետ հանդիպումները չեղարկվեցին և նա առճակատվեց այնպիսի ճնշումներին, որոնց աղբյուրը գտնվում էր սպորտի աշխարհից դուրս: Դա քաղաքական զոռբայությունն ու իրանցի մարզիկներին բոյկոտելն էր:

Պիտի ընդունենք, որ սպորտում որոշում մշակող ու որոշում ընդունող միջազգային կազմակերպություններում, այդ թվում ՖԻՖԱ-ում ուժի լծակները քաղաքականության նման գտնվում են աշխարհի գերպետությունների ձեռքում և այդ բոլոր քաղաքականություններն ընթանում են նույն ուղղությամբ:

Իրանի ազգային հավաքականի վրա գործադրված ճնշումը և այլ երկրների հետ հավասար պայմաններ չստեղծվելը շարունակվում էին: Նրանից հետո, երբ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ կորեացիները խտրական ու անտրամաբանական մոտեցում ցուցաբերելով հրաժարվեցին «Սամսունգ» մակնիշի բջջային հեռախոսներ տրամադրել Իրանի ազգային հավաքականին, ինչն էլ խիստ բողոքի արժանացավ ու նույնիսկ «Սամսունգ»-ի արտադրանքները բոյկոտելու շարժման ծնունդ տվեց, այս անգամ «Նայք» բազմազգյան ընկերությունը խտրական ու անտրամաբանական մոտեցում ցուցաբերելով հայտարարեց, որ Իրանին չի հանձնելու Ֆուտբոլի համաշխարհային առաջնության մասնակցելու ուղեգիր ստացած հավաքականներին տրամադրվող «Նայք» մակնիշի մարզակոշիկներ:

Այս ամոթալի քայլը, որ բացահայտ կերպով թիրախ էր դարձրել մեր երկրի ազգային հավաքականի ինքնությունն ու ազգային արժանապատվությունը, մի կողմ թողած այն տեխնիկական հարցերն ու բարդությունները, որոնց դիմաց կարող էր կանգնեցնել Իրանի ազգային հավաքականի անդամներին, ապացուցեց, որ Իրանի հետ թշնամության համար ամերիկացիները որևէ առիթ բաց չեն թողնում: Նրանք սպորտի ասպարեզն էլ պատերազմի դաշտ են համարում ու իրենց ենթադրությամբ այդտեղ օգտվում են իրենց բոլոր զենքերից:

«Նայք» բազմազգյան ընկերությունը, որի տնօրինությունը գտնվում է ԱՄՆ-ի ձեռքում, տարիներ առաջվանից Իրանում ներկայացուցչություն է ունեցել և դրա արտադրանքները վաճառքի են հանվել Իրանում: Բայց ինչպե՞ս է պատահում, որ Համաշխարհային առաջնության սեմին նրանք միանգամից հիշում են պատժամիջոցների ու քաղաքական ճնշումների մասին:

Իհարկե պիտի հիշեցնենք, որ այս քայլն արժանացավ Իրանի և մասնավորապես երիտասարդության ու ազգային հավաքականի ֆանատների խիստ արձագանքին և դրանց ցուցաբերված հասարակական ու քաղաքացիական հակազդեցության շրջագծում ձևավորվեց «Ո՛չ Նայքին» շարժումը նպատակ ունենալով բոյկոտել այս ընկերության արտադրանքները:

 

Քայլ երրորդ՝ հաղթանակ, հույս և երազանքների իրականացում

 

Իրանի ազգային հավաքականը երբ միայն մեկ քայլ հեռու էր գնվում 2018 թվականի համաշխարհային առաջնության մեկ ութերորդ փուլ անցնելու ուղեգիր ձեռք բերելուց, չկարողացավ առաջին անգամը հաջորդ փուլ անցնելով պատմություն կերտել և 2016 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն Պորտուգալիայի ազգային հավաքականի դիմաց 1-1 ոչ-ոքի արձանագրեց: Նույնիսկ Եվրոպայի չեմպիոնին հաղթելու և նրանց մրցաշարի հաջորդ փուլ անցնելու հնարավորություն ունեցող Իրանի ազգային հավաքականի անդամների հաջող խաղն արժանացավ աշխարհի ԶԼՄ-ների ուշադրության: ESPN‌-ը մեկն էր այդ հեռուստակայաններից, որ «Քրիստիանո Ռոնալդան ու Պորտուգալիան անվնաս դուրս եկան Իրանի սարսափից» խորագրով մի հաղորդման մեջ նշեց. «Խաղը ոչ Քրիսիանո Ռոնալդոյի խաղն էր և ոչ էլ Պորտուգալիայի: Բոլորը գիտեին, որ «Մորդովիա»-ի մարզադաշտը նայում է Ինսար գետին, որը դանդաղ հոսում էր արցունքոտ աչքերով հազարավոր ֆանատների կողքով, ովքեր հրաշքի էին սպասում, որ հենց այդպես էլ չպատահեց: Ուշացած դրաման շարունակվեց խաղի մրցավար Էնռիկե Քասիասի կողմից Իրանի օգտին հայտարարված 11 մետրանոց հարվածով և Քարիմ Անսարի Ֆարդի արձանագրած գոլով և դա ի տես այն բանի, որ երբ հնչեց խաղի ավարտն ազդարարող սուլիչը, մեծ թվով մարզիկներ երկարեցին գետնի վրա՝ սպիտակ մարզահագուստ կրողները ցավ ապրելով, իսկ կարմիր հագուստ կրողները՝ հանգիստ շունչ քաշելով»:

«MARCA» պարբերաթերթը եվրոպական մյուս լրատվամիջոցն էր, որ անդրադարձավ Իրանի ու Պորտուգալիայի հանդիպմանը և ինչ-որ կերպով արձանագրված արդյունքի համար շնորհակալություն հայտնեց Իրանին: Իսպանական այս պարբերաթերթը գրեց. «Իրանը բարություն գործեց Իսպանիայի հանդեպ: Պորտուգալիան կորցրեց իր չեմպիոնի գենը: Խաղի ընթացքում երկար ժամանակ Պորտուգալիան գլխավորում էր աղյուսակը, սակայն Իրանը նրան վայր իջեցրեց երկրորդ դիրքին: Իրանը նույնիսկ կարող էր տուն վերադարձնել պորտուգալացիներին, եթե Թառեմիի հարվածն անսխալ լիներ: Այս խաղում վիդեոմրցավարը ծանր պատիժ սահմանեց Կառլուշ Կեյրուշի հավաքականի համար և Ռոնալդոն նույնիսկ կարող էր կարմիր քարտ ստանալ:Կառլուշ Կեյրուշն անցած շրջանում Իսպանիայի դիմաց մրցած հավաքականից լիարժեքորեն տարբերվող մի հավաքական էր դաշտ հանել: Իրանցիները ցանկանում էին մրցակցի տուգանային հրապարակ մտնել և նման չէին նախորդ խաղերին: Իրանը լավապես արգելակել էր Ռոնալդոյին և գտնվում էր երազանքի իրականացման սեմին: Իրանցիները կարող էին լինել ասիական առաջին երկիրը, որ առաջնության այս շրջանում հաջորդ փուլի ուղեգիր էր նվաճում, բայց գնդակը չէր ցանկանում դարպասը մտնել: Այդուհանդերձ Իրանը պարզ երեսով հրաժեշտ տվեց առաջնությանը»:

«MARCA»-ն նաև Ռոնալդոյին հորդորեց ապագայում պիտի փորձի մոռանալ Իրանի հետ հանդիպման գիշերը:

Այսպիսով Իրանի հավաքականի լավ խաղը հայտնվեց եվրոպական շատ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում և նրանցից որոշները լավ նիշեր տվեցին Իրանի ազգային հավաքականի անդամներին: Օրինակ Քրիստիանո Ռոնալդոյի 11 մետրանոցը չեզոքացրած Ալիռեզա Բեյռանվանդին ամենաբարձր նիշը տրվեց: WhoScored վիճակագրական-վերլուծական կայքը Բեյռանվանդին 7,5 տվեց, որը Իրանի հավաքականի անդամների մեջ ամենաբարձր, իսկ խաղադաշտում գտնվող մարզիկներից միջից Փեփեյից հետո երկրորդն է համարվում:

Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին անդամ Ռոդ Գոլիթը, որ որպես հեռուստակայանների փորձագետ մեկնաբանում է Համաշխարհային առաջնությունը Պորտուգալիայի դիմաց Իրանի ազգային հավաքականը խաղը սխրալի բնութագրեց և ասաց. «Իրանի հավաքականը իրեն արժանի սխրանքով խաղաց ու եթե ուշադիր լիներ նաև հաջորդ փուլ անցնելու շանս կունենար: Իրանցիները լավ խաղ դրսևորեցին Եվրոպայի չեմպիոնի դիմաց և իրենց հոգու խորքից խաղացին»:

«Սպուտնիկ»-ն էլ Համաշխարհային առաջնության մասին մեկնաբանության մեջ նշեց որ 107 անգամ գնդակը հետ մղելով, խլելով և դարպասը փրկելով Իրանի ազգային հավաքականը լավագույն պաշտպանական գիծն է ունեցել Ռուսաստանի Համաշխարհային առաջնությունում:

 

Քայլ չորրորդ՝ փառավոր վերադարձ

 

ԻԻՀ ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 27-ի վաղ առավոտյան հայրենիք վերադարձավ: Մարզիկներին ցուցաբերված ժողովրդի, ֆանատների ու պատասխանատուների դիմավարումն ի ցույց դրեց սպորտի ասպարեզում մեր երկրի արժանավոր ներկայացուցիչների հանդեպ նրանց երախտագիտությունը: Այս միջոցին իրանցի ֆուտբոլիստներին առավել ուրախություն պատճառեց ու հույս ներշնչեց Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիի ուղերձը: Նա Իրանի ու Պորտուգալիայի ազգային հավաքականների հանդիպումից հետո Իրանի սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարի միջոցով ազգային հավաքականի անդամներին փոխանցված ուղերձում ասաց. «Իրանի ազգային հավաքականի անդամներին ասացեք՝ դուք հաղթող եք ու պարզ երեսով վերադարձաք: Կամոքն Աստծո Ձեզ հաջողություն եմ մաղթում»:

 

 

 

Պիտակ