Իսլամաֆոբիան արևմուտքում (39)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Սա երկրորդ հաղորդումն է որտեղ խոսվում է Ֆրանսիայի 300 պաշտոնատարների անարգալից նամակի մասին, որտեղ վերջիններս պահանջել էին հրեաներին հակադրվելու անհիմն պատճառաբանությամբ կրճատել Ղուրանի որոշ այաները:
Նախորդ հաղորդման ընաթացքում խոսեցինք Ֆրանսիայի շուրջ 300 քաղաքական, մշակութային ու հասարակական գործիչների նամակին և մուսուլմաններին ուղղված կոչին առ այն որ վերջիններս Ղուրանից հանեն հրեաներին, քրիստոնյաներին և անհավաատներին սպանության ու պատժելու մեջ քաջալերող այաները: Այն շատ անարգալաից նամակ է՝ ուղղված աստվածային ներշնչմամբ գրված Ղուրանին, որում բացառվում է՝ ամենաչնչին աղավաղումը: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլայ Սարկոզին ու նախկին վարչապետ Մանուել Վալսը հրեական արմատներ ունեն և շատ մոտ են կանգնած իսալմատյաց սիոնիստական շրջանակներին: Նամակի մյուս ստորագրողները նույնպես մոտ են կանգնած իսամատյաց սիոնիստներին: Այս նամակը «Նոր հակահրեական քայլեր» խորագրով տպագրվել է Լը Փարիզիան օրաթերթում և խոսում է իսլամական ծայրահեղականության մասին և վտանգի ահազանգ է հնչեցնում Փարիզում այսպես կոչված հրեաներին լուռ ցեղասպանության ենթարկելու մասին: Նամակն ստորագրողները Ֆրանսիայի հակաիսլամական հոսանքի աջակցներից են , ովքեր իշխանության ղեկին եղած ժամանակ գործադրել են իսլամատյացության հոսանքների հզորացման և մուսուլմաների նկատմամբ արգելքներ ու սահմանափակումներ առաջացնելու քաղաքականությունը: Այժմ նրանք մտահոգություն են հայտնում Ֆրանսիայում հրեատյացության տարածման կապակցությամբ: Նրանց շարժումը կարելի է մեկնաբանել «Իրականության գլխիվայր ներկայացումը» նախադասությամբ: Իսլամատյացություն կոչվող իրականությունը ղեկավարվում է Ֆրանսիայում սիոնիստական մեծ լոբիի կողմից: Պատմության ընթացքում հրեաներն ու մուսուլմանները իրար հետ հակառակություններ և ընդհարումներ են ունեցել ու նաև ազդեցություն են թողել միմյանց վրա: Քանի որ աստվածային կրոնները հակասություններ չունեն այդ առումով էլ մուսուլմանների ու հրեաների միջև չպետք է տարաձայնություններ լինեն: Երբեմն կրոնների հետևորդների նախանձախնդրությունինց տարաձայնություններ են ծագել ու ընդհարումներ են առաջացել: Ղուրանում հրեա լինելու պատճառով չէ ինչ նրանց դեմ այաներ են գրված: Այդ այաները գրվել են քանի որ նրանք չեն ընդունել ու դավադրություններ են կազմակերպել Մուհամմեդ մարգարեի դեմ ու այդ պատճառով էլ պախարակվել են: Եթե մերօրյա հրեաներն էլ նմանատիպ մոտեցում ունենան այդ այաները նունպես ուղղված կլինեն նրանց:
Մուհամմեդ մարգարեն հռչակված է որպես ողորմածության ու գթասրտության մարգարե: Այս սերն ու ողորմածությունը ուղղված Աստծո բոլոր արարածներին այդ թվում նաև ոչ մուսուլմաններին: Մեծ մարգարեն պատվիրել է բարիք գործել իսլամական երկրներում բնակվող ոչ մուսուլմաների նկատմամբ: Ալի Էմիրապետը իր կարճատև իշխանության ընթացքում Մալեք Աշթարին հղած նամակում ասում է.«Պետք է հարգվեն հարկատուների իրավունքները» ու նաև ասում է.«Հստակ տեղեկություն եմ ստացել, որ ագրեսիվ տղամարդիկ հարձակվել են կանանց վրա, որոնց մեջ եղել են մուսուլման ու այլ պաշտոնական կրոնների հետևորդներ և բռնագրավել են նրանց ոսկյա զարդերը՝ մանյակները, ապաարանջանները ... Երդվոմ ու Աստծով, որ այս զեկույցը այնքան դառը և անտանելի է, որ եթե մի մուսուլման լսելուն պես վշտից մահանա դա բնական հակազդեցություն է»: Արդյոք այսպիսի առաջնորդներ ունեցող իսլամ կրոնը կարող է հակահրեական բնույթ ունենալ: Հրեատյացության արմատները գտնվում են Եվրոպայում: Իսպանիայում մուսուլմաների վրա տիրակալություն հաստատելուց հետո, ինչը կոչվում է Անդալուսյան ժամանակաշրջան Իսպանիայի քրիստոնյաները բռնություն գործադրելով հրեաներին պարտադրում էին ուրանալ իրենց օրենքը: Այդ հրեաները առերես ընդունում էին քրիստոնեությունը, սակայն իրականում նրանք մնում էին հրեաներ: Քրիստոնեանման հրեաներ կամ «Մարանոսներ» մեկնաբանությունը վարաբերում է այս այս կարգի մարդկանց: «Մարանոսների» երևույթը ցույց է տալիս, որ հրեաները քանի դեռ մուսուլմանների տիրակալության տակ են եղել պահպանել են իրենց կրոնը, սակայն քրիստոնյաները նրանց ստիպում էին ընտրել կամ մահը կամ էլ քրիստոնեությունը: Արդյունքում նրանցից շատերը դարձան «Մարանոս»: Իտարբերություն դրա իսլամական հասրակությունների մոտեցումը աստվածային կրոնների հետևորդների հանդուրժումն է եղել: Պաղեստինի, Լևանտի, Իրաքի և այլ շրջանների մուսուլմանները բարությամբ էին վերաբերվում հրեաներին: Հրեաները մուսուլման արաբներին համարում էին իրենց փրկիչը քրիստոնյաներից, հետևաբար նրանք օգնում էին մուսուլմաններին ու մուսուլմաններն էլ լավ վերաբերմունք ունեին նրանց նկատմամբ և հրեաները զգալի տեղ են գտնում իսլամական երկրներում:
Պատմագետները Անդալուսյան ժամանակաշրջանը հրեաների համար «Ոսկյա դարաշրջան» են անվանում: Եթե այդ ժամանակաշրջանը համարենք հրեաների գիտական-մշակությաին ոսկեդարը անկասկած Օսմանական տիրապետության ժամանակաշրջանը հրեաների քաղաքական-տնտեսական ոսկեդարն է եղել: Արեւելյան հռոմեական կայսրության կործանումից ու Օսմանական կայսրության ձևավորումից հետո հրեաները գաղթեցին Օսմանական կայսրության շրջաններ ու հրեաների կրոնական կյանքը նոր շունչ ստացավ: Կահիրեյի, Կոստանդնուպոլսի և Սալոնիկի պես նշանավոր կենտրոններում կառուցվում են հրեաների համար կրոնական համալսարաններ: Հրեաների ու մուսուլմանների խաղաղ համակեցության բացահայատ նմուշներից մեկը Իրանն է: Իրանը մշտապես եղել է հրեաների ուշադրության կենտրոնում: Այն ժամանակ, երբ Կյուրոսը հրեաների ազատության հրամանն է արձակում Իրանը ապահով վայր էր հրեաների համար: Իրանցի հրեաները Իրան են մտել շուրջ 2500 տարի առաջ: Պատմության ու հնագիտության վկայությամբ հրեաները բնակվել են Իրանի տարբեր շրջաններում: Հին Կտակարանում Եսթերի գրքի համաձայն ք.ա. 520-465թթ. Խաշայարշահի իշխանոթյան օրոք 127 նահանգներ եղել են Իրանի տիրապետության ներքո և հրեաները բնակվել են այդ նահանագներում: Իրանի ժամանակակից պատմության վկայությամբ հրեա փոքրամասնությունը գերազանց տեղ ունի Իրանում և ներկայություն է ունեցել քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում: Ներկայումս նույնպես հազարավոր հրեաներ են բնակվում Իրանում ու նույնիսկ մի պատգամավոր ունեն իսլամական խորհրդարանում: Մուսուլմանների ու Եվրոպայում բնակվող քրիստոնյաների վերաբերմունքների համեմատությունից պարզվում է, որ քրիստոնեության հավակնորդների միջև առավել տարածված երևույթ է հրեատյացությունը: Անցնող դարերի ընթացքում Եվրոպայում բնակվող հրեաները որպես փոքրամասնություն լուսավորության դարաշրջանից առաջ շատ դժվար իրավիճակ են ունեցել:
Չնայած որ 14-րդ և 15-րդ դարաշրջանում վերածննդի շարժումը, բողոքական շարժումն ու լուտերական դպրոցի առաջացումը ինչ-որ չափով փոխեցին քրիստոնյաների հայացքները հրեաների նկատմամբ ու նրանք առիթ ունեցան գնալ մեծ քաղաքներ ու բնակություն հաստատել քրիստոնյաների կողքին, սակայն այս փոփոխությունը այնքան էլ երկար չտևեց և շուտով 16-րդ ու 17-րդ դարերում Եվրոպայում հրեատյացության նոր ալիք է բարձրանում և 1555թ. Հռոմի Պապը հրաման է արձակում, ինչի համաձայն հրեաները պետք է վերադառնային «Գեթո» կոչվող հատուկ շրջաններ: Պապի հրամանով բոլորի նեկայությանբ հրկիզվեցին 24 հրեա կանայք ու տղամարդիկ: Ապա Եվրոպայի տարբեր քաղաքներում խիստ պատիժների էին ենթարկում հրեաներին և նրանցից շատերին էլ սպանում ու ոչնչացնում էին նրանց բնակարաններն ու բնակության շրջանները: Իսլամատյաց սիոնիստները իրենց մոտեցումներով ու վարած քաղաքականությամբ հրեաների նկատմամբ բացասական հայացքներ են ձևավորել մուսուլմանների մեջ , սակայն մուսուլմանները երբեք թշնամություն չեն ունեցել հրեաների դեմ: Այն ամենը ինչի ականատեսն ենք այսօր օկուպացված Պաղեստինում հրեաների ամենավայրագ վերաբերմունքն է մուսուլմանների նկատմամբ: Սիոնիստները այսօր, անցած տարիների ու դարաշրջանների ընթացքում մուսուլմաների բարի վերաբերմուքը պատասխանում են պաղեստիցի կանանց ու երեխաների սպանությամբ: Մինչդեռ հաշվի առնելով հրեաների նկատմամբ քրիստոնյաների վերաբերմունքը, եվրոպական երկրներն ու քրիստոնյաներն են, որ պետք է հանդուրժեն հրեաներին ու փոխհատուցեն իրենց անմարդկային վերաբերմունքի փոխարեն: Սակայն այսօր ցավոք տեսնում ենք, որ հրեաներն ու միայն անունով քրիստոնյաները ձեռք-ձեռքի տված փորձում են հարվածել մուսուլմաններին ու իսլամ կրոնին առհասարակ և ողջ աշխարհում աջակցում են բռնությունների ու ծայրահեղականությունների գործադրմանը: Եվ այժմ նրանք պահանջում են, հրեաների դեմ բռնության ու ծայրահեղականության տարածման պատճառով Ղուրանից հանել որոշ այաներ: Այն այաները, որ Ղուրանում ասվել է հրեաների դեմ ոչ թե նրանց հրեա լինելու պատճառով է, այլև ժամանակի հրեաները Աստծու մարգարե Մուհամմեդին չընդունելու և նրա դեմ դավադրություններ կազմակերպելու բերումով էին արժանացել այդ վերաբերմունքին: