Օգոստոս 07, 2018 19:33 Asia/Tehran
  • Եվրոպան հակադարձել է  ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին

Օգոստոսի 7-ին ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ միջուկային պատժամիջոցները վերականգնելու որոշումից հետո, Եվրամիությունը քայլեր է ձեռնարկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը պահպանելու նպատակով :

 Եվրահանձնաժողովը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է«Օգոստոսի 7-ին ուժի մեջ Է մտնում ԵՄ-ի նորացված արգելափակող կանոնակարգը, որը Եվրոպայի ընկերություններին, որոնք գործարարություն են վարում Իրանի հետ, կպաշտպանի ամերիկյան արտերկրյա պատժամիջոցների ներգործությունից»:

ԱՄՆ նախագահը մայիսի 8-ին Իրանի դեմ անհիմն մեղադրանքները կրկնելով հայտարարեց ՀԳՀԾ-ից  ԱՄՆ-ի դուրս գալու և առաջիկա 3 և 6 ամիսների ընթացքում պատժամիջոցների վերականգնման մասին:

Եվրամիությունն ու ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երեք երկրներ՝ Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան հայտարարել են, որ օրենքներ են գործադրելու այդ շրջափակումներին դիմակայելու և Իրանում եվրոպական ընկերությունների գործունեությունը հովանավորելու համար:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին.-ասել է. «Որևէ երկիր չի կարող միակողմանի կերպով չեղարկել միջուկային համաձայնությունը, քանի որ այն երկկողմ համաձայնություն է: Իրանի հետ միջուկային համաձայնությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից վավերացված միջազգային դաշինք է և նրա պահպանումը կնպաստի տարածաշրջանի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի անվտանգության պահպանմանը: ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների համաձայն, Իրանը միշտ հարգել է իր հանձնառությունները»:

Եվրամիությունն ու ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երեք երկրները հայտարարել են, որ օրենքներ են գործադրելու այդ շրջափակումներին դիմակայելու և Իրանում եվրոպական ընկերությունների գործունեությունը հովանավորելու համար:

ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակադրվելու համար Եվրամիության արգելափակող օրենքը ԵՄ-ի ջանքերի մի մասն է ՀԳՀԾ-ի պահպանման համար:Այս շրջանակում շարունակելու են Եվրամիության և Իրանի միջև առևտրական և տնտեսական հարաբերությունները: 

2018 թ. հունիսի 6-ին ԵՄ-ի նորացված արգելափակող օրենքի գործընթացը սկսվեց, երբ Եվրահանձնաժողովը  իր հանձնառությունների մեջ ավելացրեց ԱՄՆ-ի կողմից կիրառվող շարջափակումներին դիմակայելու  օրենքը:

Մյուս կողմից ԱՄՆ-ն պնդում է, որ Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցների դեմ եվրոպական հակազդեցություններն ապարդյուն են: Իրականում, ամերիկացիները ձևացնում են, որ նրանց չի հետաքրքրում  Վաշինգտոնի թշնամական գործողությունների դեմ ԵՄ-ի կողմից  Իրանին ցուցաբերած աջակցությունը: Այս հարցը ցույց է տալիս, որ Եվրոպան պետք է լուրջ քայլեր ձեռնարկի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի զոռբայական և միակողմանի գործողությունների դեմ:

Մինչ այժմ Դոնալդ Թրամփը բազմիցս մարտահրավեր է նետել Եվրոպային տարբեր ոլորտներում, այդ թվում են՝ կլիմայական փոփոխության մասին Փարիզի համաձայնագրից դուրս գալը, Եվրոպայի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելը,  մաքսատուրքերի ավելացումը, ՆԱՏՕ-ի գործունեությունը հարցականի տակ տանելը,  Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմանն ընդիմանալը և ամենից կարևորը ՀԳՀԾ-ից դուրս գալը:

Այժմ,  գնդակը գտնվում է  Եվրոպայի խաղադաշտում է, և եթե եվրոպացիները իսկապես ցանկանում են պահպանել ՀԳՀԾ-ն, որպես կարևոր ձեռքբերում տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում, ապա նրանք պետք է ընդլայնեն իրենց ջանքերը ՀԳՀԾ-ի պահպանման բոլոր ոլորտներում:

Եվրոպան պետք է դիմակայի ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի  դուրս գալու միակողմանի  քայլին, որը խախտել է  միջազգային օրենքները և Անվտանգության Խորհրդի 2231 բանաձևը, և վտանգի տակ է  դրել միջազգային կարգն ու կայունությունը:

Այսպես Եվրոպան կարող է հանդես գալ որպես անկախ դերակատար ուժ համաշխարհային գործընթացներում: 

 

Պիտակ