Օգոստոս 15, 2018 04:27 Asia/Tehran

Սառը պատերազմի շրջանում ԱՄՆ-ն և Թուրքիան ՆԱՏՕ-ի երկու կարևոր անդամների դերում լայն ծավալներով կապեր ու հարաբերություններ ունեին: Այս հարաբերությունների նշանակությունը կրկնապատկվում էր նկատի առնելով այն իրողությունը, որ Թուրքիան գտնվում էր ՆԱՏՕ-ի հարավային թևում՝ Խորհրդային Միության ուղղակի հարևանության մեջ:

1991 թվականին Խորհրդային Միության փլուզմամբ և իր գոյությունը շարունակվելու նպատակով իր համար գոյության նոր փիլիսոփայության ու առաքելության մեկնաբանմանն ուղղված ՆԱՏՕ-ի ջանքերով ԱՄՆ-ի ու Թուրքիայի ռազմական ու անվտանգության ոլորտում հարաբերությունները շարունակվեցին:

Նույնիսկ Ջորջ Բուշի նախագահության շրջանում և 2001 թվականի 11-սեպտեմբերյան դեպքերից հետո, որը պատճառ դարձավ Բուշը համաշխարհային պատերազմ հայտարարի ահաբեկչության դեմ, Թուրքիան 2003 թվականին Իրաքի դեմ ԱՄՆ-ի հարձակման լոգիստիկական աջակցման հարցում խոշոր դերակատարություն ունեցավ: Այսպիսով նույնիսկ Սառը պատերազմից հետո ԱՄՆ-ն համարվել է Անկարայի գլխավոր դաշնակիցը և երկու երկրները ռազմական ու անվտանգության ոլորտներում ընդլայնված համագործակցություն ունեն, որոնցից մեկն է համարվում Թուրքիայում «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործումը: Այս բազայում ԱՄՆ-ի ռազմական ու լոգիստիկական ինքնաթիռներից բացի տեղակայված են նաև միջուկային տակտիկային զենքեր: «Ինջիրլիք» ավիաբազան օգտագործվում է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կողմից և  այդտեղ են հաստատված ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռները: Միևնույն ժամանակ 2011 թվականից ի վեր Սիրիայում տեղակայված ահաբեկչական խմբերին հովանավորելով Թուրքիան արաբական-արևմտյան կոալիցիայի կազմում Սիրիայի օրինական իշխանության կործանման ուղղությամբ խոշոր դերակատարություն է ունեցել: Արաբական-արևմտյան առանցքի քայլերը ձախողելով և այս դաշնակցության պատճառով Անկարայի կրած մեծ վնասով, Թուրքիային հետզհետե շրջադարձ կատարեց դեպի Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի առանցքի կողմը, որի խորհրդանիշն է համարվում Աստանայի բանակցություններին մասնակցելը և Սիրիայի որոշ կետերում լարվածության մեղմացման տարածքներ ստեղծելու շուրջ համաձայնությունը: Միևնույն ժամանակ 2016 թվականի հուլիսյան հեղաշրջումը, որից հետո դրա հանդեպ պասիվ դիրքորոշման և կամ դա հովանավորելու պատճառով արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի ու Եվրոպայի հանդեպ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի խոր հիասթափությունը առավել մեծացրեց Անկարայի և Վաշինգտոնի ու Բրյուսելի միջև ստեղծված ճեղքվածքը:

2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջմանը հաջորդած վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում բազմաթիվ լարվածություններ են առաջացել: Այս հեղաշրջման ձախողումից հետո Թուրքիան դրա նախագծմանն ու գործադրմանը մասնակից համարեց Վաշիգտոնին ինչն էլ Բարաք Օբամայի պաշտոնավարության երկրորդ շրջանում երկու երկրների հարաբերությունների սառեցման պատճառ դարձավ: Թուրքիայի իշխանություններն այս հարցով խիստ կասկածներ ունեին ԱՄՆ-ի հանդեպ և նույնիսկ առաջ քաշվեց այս հեղաշրջմանը CIA-ի ուղղակի մասնակցության և հեղաշրջման հեղինակների հանդեպ Աֆղանստանում հաստատված ամերիկացի հրամանատարների աջակցության վարկածը: Այդ ընթացքում հեղաշրջման հեղինակների «Էֆ-16» ռազմական ինքնաթիռի «Ինջիրլիք» ավիաբազայից կատարած թռիչքը հիմք ծառայեց, որպեսզի Անկարայի իշխանությունները նրանց հետ համագործակցության մեջ մեղադրեն ԱՄՆ-ին: Անկասկած  այդ քայլը չէր կարող իրականացված լիներ առանց այդ ավիաբազայում տեղակայված ամերիկացի հրամանատարների տեղեկության ու համադրության: Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրեց հեղաշրջման հեղինակների կողքին կանգնած լինելու մեջ: Թուրքիայի իշխանությունները, մասնավորապես Էրդողանը խիստ կասկածներ ունեն ԱՄՆ-ի հանդեպ: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ընդգծել է. «Այն երկրները, որոնք հեղաշրջմանը պարտության մատնելու համար գովեստի խոսքեր պիտի ուղղեին Թուրքիային, կանգնել են սադրիչների կողքին»: Էրդողանը պահանջում է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթոլլահ Գյուլենի արտահանձնումն ԱՄՆ: Անկարան հավատացած է, որ Գյուլենն է կանգնած 2016 թվականի հուլիսյան հեղաշրջման կուլիսներում, սակայն ամերիկացիները տարբեր պատրվակներով հրաժարվում են Թուրքիայի այդ դիմումը բավարարելուց: Միևնույն ժամանակ Վաշինգտոնը մերժում է Թուրքիայի ձախողած հեղաշրջմանն ԱՄՆ-ի մասնակցության հավակնությունը և դա համարում է անհիմն ու անիմաստ: Եվրոպայում ԱՄՆ-ի բանակի հրամանատարությունը 2018 թվականի օգոստոսի սկզբին մի հաղորդագրությամբ հայտարարեց. «Թուրքիայի վերջին պաշտոնական հաղորդագրությունները, որտեղ առաջ են քաշվում Թուրքիայի ձախողած հեղաշրջման ամերիկացի ուժերի մասնակցության հավակնությունն անիմաստ է»: Այս հայտարարությունը հրապարակվեց ի հակազդեցություն որոշ հաղորդումների, ըստ որոնց Թուրքիայի կառավարության պաշտպան փաստաբանների մի խումբ բողոքի հայց է ներկայացրել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի սպաների դեմ, այն հիմամբ, որ նրանք մասնակցել են հեղաշրջմանը: Այս սպաներն առնչություն են ունեցել «Ինջիրլիք» ավիաբազայի հետ:

2017 թվականի հունվարի 20-ին, որպես ԱՄՆ նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփի պաշտոնավարության շրջանը սկսվելով Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատարները հույս ունեին, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում նոր շրջան կսկսվի: Հատկապես որ հակառակ Օբամային Թրամփը որևէ հետաքրքրություն չէր ցուցաբերում հանդեպ Թուրքիայի ներքին հարցերը, այդ թվում սահմանադրական բարեփոխումներն ու երկրի համակարգը խորհրդարանականից նախագահականի փոխվելուն և հեղաշրջման հեղինակների ու նրանց հովանավորների հանդեպ Թուրքիայի վերաբերմունքը, որի արդյունքում բերման ենթարկվեցին կամ իրենց աշխատանքից ազատվեցին տասնյակ հազարավոր պետական պաշտոնյաներ ու բանակայիններ: Նկատի առնելով Թուրքիայի ու ԵՄ-ի միջև աճող տարաձայնությունները և Անկարա-Բրյուսել երկկողմ հարաբերությունների մակարդակի իջնելն, Անկարայի հայացքն առավել քան երբևե ուղղվեց Վաշինգտոնի կողմը և Թուրքիայի կառավարությունը հույսով էր, որ մասնավորապես ռազմական բնագավառում առավել աջակցություն կստանա ԱՄՆ-ից: Բայց գործնականում երկու երկրի տարաձայնությունները սրվեցին: Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու երկրներում լարվածությունները սրվել են որոշ պատճառներով, որոնցից են ԱՄՆ-ի դեսպանատունը Թելավիվից Ղոդս փոխադրելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած որոշումը և Սիրիայի կապակցությամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը: Միևնույն ժամանակ նախկինից եկած տարաձայնության գլխավոր պատճառներ գոյություն ունեն: Այդ թվում կարելի է հիշատակել Ֆեթոլլահ Գյուլենի արտահանձնման հարցը: Թուրքիայի նախագահը 2018 թվականի հունվարին ընդգծեց, որ Ֆեթոլլահ Գյուլենի հանդեպ ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունն ապացուցող ամուր փաստեր գոյություն ունեն: Էրդողանն այս մասին ասաց. «ԱՄՆ-ն կանգնած է Փենսիլվանիայում բնակվող այդ մարդու (Գյուլենի) թիկունքին: Դա ԱՄՆ-ն էր, որ 400 ակր հողատարածք հատկացրեց Գյուլենին ու նրան աջակցեց: Գյուլենի բոլոր առանձնատները հսկվում են ԱՄՆ-ի կողմից»:

Երկու երկրի միջև տարաձայնության առարկա մյուս թեման վերաբերում է Սիրիայի հյուսիսի քրդերին Թրամփի կառավարության ցուցաբերած ռազմական ու սպառազիական աջակցությանը, որին խիստ դեմ է Անկարան: Այս շրջագծում Էրդողանը քննադատել է Սիրիայի քրդերին ԱՄՆ-ի սպառազինական աջակցությունը և ՔԲԿ-ի ու Գյուլենի հանդեպ Վաշինգտոնի ցուցաբերած հովանավորությունը և ասել է. «Մենք գիտենք, որ այդ խմբերին տրամադրվող սպառազինությունն ի վերջո օգտագործվում  Թուրքիայի դեմ»: Թուրքիայի ժամանակի փոխվարչապետ Յալչին Աքդողանը քննադատելով Սիրիայի կապակցությամբ ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ն որպես մի մեծ երկիր հիմնել է ահաբեկչական փոքրիկ կազմակերպություն»երի վրա: Յալչին Աքդողանն ասել է. «ԱՄՆ-ի նման մի մեծ երկիր Սիրիայում իր ողջ ռազմավարությունը հիմնվել է ահաբեկչական փոքրիկ մի կազմակերպության այսինքն Ժողովրդի պաշտպանության ջոկատների վրա, ինչը սխալ քաղաքականություն է»: Անկարայի դիտանկյունից Սիրիայի ժողովրդավարական միություն կուսակցությունն ու Ժողովրդի պաշտպանության ջոկատները ՔԲԿ-ի ճյուղավորումներն են, ինչը որևէ փոփոխություն չի մտցնում նրանց էության մեջ: Թուրքիան հիշյալ երկու խմբավորումներին, այսինքն Սիրիայի ժողովրդավարական միություն կուսակցությանն ու Ժողովրդի պաշտպանության ջոկատներին ահաբեկչական և ՔԲԿ-ին կապված կազմակերպություն է ճանաչել: «Ալ-Մանիթոր»-ը գրում է. «Չնայած ՆԱՏՕ-ում իր դաշնակիցը համարվող Թուրքիայի զայրույթին Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է կրկնապատկել Սիրիայի քրդերին և Վաշինգտոնի աջակցությունը վայելող ռազմիկներին տրամադրվող զենքի քանակը: Թուրքիան Ժողովրդի պաշտպանության ջոկատների անդամներին ահաբեկիչ է համարում»: Անկարան հավատացած է, որ Ժողովրդի պաշտպանության ջոկատները կապի մեջ են Թուրքիայի դիտանկյունից ահաբեկչական կազմակերպություն համարվող ՔԲԿ-ի անդամների հետ և Էրդողանն ասել է, որ Վաշինգտոնը որևէ ժամանակ չի կարող Սիրիան ահաբեկչական միջանցքի վերածել և խոստացել է խիստ կերպով դրան հակադարձել:

 

 

 

Պիտակ