Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում (17)
Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Իրանի գիտական ձեռքբերումները 2003 թվականին:
Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք WOS գիտական կենտրոնի տվյալների համաձայն, երրորդ հազարամյակի առաջին տասնամյակում, Իրանում գիտարտադրության վիճակի մասին: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Science citation Index, Social science citation Index և Art and Humanities կենտրոնների կողմից անցկացված ևս մեկ հետազոտության արդյունք`Իրանում գիտության վերելքի մասին,որ այդ ընթացքում Իրանի դերը խիստ ընդգծված է եղել համաշխարհային գիտարտադրության մեջ:Կհամեմատենք նաև Իրանի գիտարտադրության որակը այնպիսի երկրների համեմատությամբ, ինչպես`Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Պակիստանը և Իրաքը: Գիտարտադրության վիճակը յուրաքաչնչյուր երկրում, համարվում է տվյալ երկրի զարգացման ցուցանիշներից: Տարբեր երկրներ, իրենց հնարավորությունների համաձայն և կախված նրանից, թե ինչ նշանակություն են տալիս գիտությանը և ինչ ներդրումներ են անում այդ ուղղությամբ, և ինչպիսի դերակատարություն ունեն համաշխարհային գիտարտադրության մեջ, համաձայն այդ ներդրման, տարբերակվում են մարդկային գիտության զարգացման վերելքի հարցում:
Հենց այս նպատակով, վերջին տարիներին ստեղծվել է մի ձև, որը գնահատում է գիտության զարգացման տենդենցը յուրաքանչյուր երկրում: Այս ձևի հիմքում նկատի են առնվել կարևոր ցուցանիշներ, ինչպես գիտական հրատարակությունները, գիտական աղբյուրները, գիտության ոլորտում հեղինակները և այլն: 2003թ. Իրանում անցկացվեց մի հետազոտություն, որի տվյալներից երևում էր, թե ինչպիսին է գիտության մակարդակն Իրանում, միջազգային մասշտաբով: Հետազոտության ժամանակ Իրանի գիտության մակարդակը համեմատվեց մի շարք զարգացած երկրների հետ, ինչպես`ԱՄՆ-ն, Կանադան, Բրտանիան, Ճապոնիան և մի շարք զարգացող երկրներիհետ, ինչպես` Պակիստանը, Թուքրիան, Հարավային Կորեան և Իրաքը: Արդյունքները հետաքրքիր էին, քանի որ SCI-ի համաձայն, Իրանը ներկայացնելով ավելի քան 3 հազար գիտական ռեկորդ, առաջ է անցել այս ոլորտում տարածաշրջանի այլ երկրներից: Իրանցի գիտնականները մեծ տարբերությամբ առաջ են անցել նաև Սաուդյան Արաբիայից, Պակիստանից, Քուվեյթից և Իրաքից: Իրանցի գիտնականների կողմից սահմանված ռեկորդների քանակը 1.5 անգամ մեծ է եղել Սաուդյան Արաբիայի համեմատությամբ, 5.3 անգամ Պակիստանի , 6 անգամ Քուվեյթի , 30 անգամ Իրաքի :
Պետք է ասել, որ SCI և Art and Humanities ամսագրերը, որոնք հրատարակպվում են ամերիկյան գիտական ինստիտուտների կողմից, կարևոր կենտրոններ են, որոնց առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նրանց ուսումնասիրությունը հիմնված է աշխարհի ամենահեղինակավոր գիտական պարբերականների տվյալների վրա: Ինֆորմացիան, որ ձեռք է բերվում գիտական կենտրոնների կողմից, շատ արագ ներկայացվում է որպես ինֆորմացիոն ռեկորդ: Այս երեք կենտրոններից հատկապես կարևոր է SCI կենտրոնը, որը պարունակում է ավելի քան 3300 գիտատեխնիկական պարբերականներ, ավելի քան 100 թեմաներով: Կենտրոնն անդրադառնում է տարբեր թեմաների, այդ թվում` ճշգրիտ գիտություններ, գյուղատնտեսական, տեխնիկական, ինժեներական, գյուղատնտեսական, անանսնաբուժական ու բժշկական գիտություններ: Իսկ SSC կենտրոնի տվյալները հիմնված են հասարակական գիտությունների և 1400 գիտական հեղինակավոր աղբյուրների վրա: Դրանք պարունակում են, 50 թեմա` հասարակական գիտությունների, սոցիոլոգիական կապի, դաստիարակչական գիտությունների, հոգեբանության և մենեջմենթի ոլորտներում: SSC կենտրոնում ներկայացված ինֆորմացիան վկայում է, որ 2003թ Իրանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպես` Եգիպտոսը, Քուվեյթը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Իրաքը: Կենտրոնի տվյալների համաձայն, Իրանում գիտարտադրությունը հատկապես հասարակական գիտությունների ոլորտում, երկու անգամ բարձր է քան բոլոր երկրների գիտարտադրություն միջինը:
Art and Humanities գիտական կենտրոնի տվյալները, որոնք վերաբերում են արվեստին և հումանիտար գիտություններին, հենվում են 1100 պարբերականների վրա, որոնք հրատարակվում են աշխարհում: Դրանք վերաբերում են արվեստին, կրոնին, պատմությանը, ճարտարապետությանը, երաժշտությանը և այլ ոլորտների: Երեք ցուցանիշները վկայում են, որ Իրանն աշխարհում մեծ դեր է կատարում գիտության զարգացման ոլորտում, տարածաշրջանի շատ երկրների համեմատ: Այս տվյալների համաձայն, ճշգրիտ գիտությունների, բժշկական գիտությունների, տեխնիկական ու ինժեներական, գյուղատնտեսական ու հոգեբանական, հումանիտար ու արվեստի բաժինները կարևոր տեղ են զբաղեցրել աշխարհում: Ներկա աշխարհում հատկապես կարևոր են աղբյուրները և աղբյուրագիտությունը, քանի որ գիտարտադրության ոլորտում և ընդհանրապես գիտական հրատարակության մեջ դրանք առանձնակի դեր են զբացենում և լրացնում աշխատությունների որակը: Իրանում աղբյուներին հղում անելու վերաբերյալ տվյալները ցույց են տալիս, որ Իրանում գրանցված 3326 գիտական ռեկորդներից 993-ը եղել են աղբյուր: Իհարկե այստեղ կա նաև ազդեցության գործակիցը, այսինքն թե ինչքանով են կարևորվել այդ աղբյուրները: Իսկ արդյունքները ցույց են տալիս, որ 33000 իրանցի գիտնականների շրջանում գիտական ռեկորդը եղել է 0.3 տոկոսը:
Դրանից բացի, կարևոր է նաև մարդկային ներուժը, ուսումնասիրությունների համար հատկացված բյուջեն: Այս կապակցությամբ միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Իրանը, երրորդ հազարամյակի առաջին տարիներին, միջին հաշվով յուրաքանչյուր մեկ միլիարդ դոլարի դիմաց 25 գիտական ռեկորդ է գրանցել և յուրաքանյուր 1000 հետազոտողի դիմաց` 66 ռեկորդ: Յուրաքանչյուր մեկ միլիարդ դոլարի գիմաց գրանցվել է 8 գիտական ռեկորդ: Համալսարանների գիտխորհուրդների անդամները գիտարտադրության ոլորտի կարևոր ներուժն են համարվում և կարևոր դերակատարություն են ունենում գիտարտադրության ոլորտում և այս ցուցանիշներում: Բարեբախտաբար, հեղափոխությունից հետո, համալսարանները կարողացել են վերջին տարիներին հատկապես շատ լավ մասնագետներ ներգրավել և այդպիսվ լուրջ քայլ են կատարել մարդկային գիտարտադրության գործում, բարձրացնելով Իրանի վարկանիշը: Հետազոտությունները վկայում են, որ յուրաքանչյուր 1000 գիտխորհրդի անդամի դիմաց, Իրանի համալսարանները գրանցել են 129 գիտական ռեկորդ համաշխարհային կենտրոններում: Հատկապես Իրանի բժշկական գիտությունների համալսարանը կարողացել է գրանցել այս կապակցությամբ ամենաբարձր ցուցանիշը: Իսկ ճշգրիտ գիտությունների ոլորտում մանկավարժական համալսարանը, բժշկության ոլորտում Թեհրանի բժշկական համալսարանը, ինժեներա-տեխնիկական ոլորտում Թեհրանի Շարիֆ համալսրանը, բժշկական և անասնաբուժական ոլորտներում Թեհրանի համալսարանը, եղել են այս ոլոտների առաջատարները: