ԱՄՆ-ն և Թրամփի հակապաղեստինյան նոր քայլերը
(last modified Sat, 22 Sep 2018 11:45:49 GMT )
Սեպտեմբեր 22, 2018 15:15 Asia/Tehran

1948թ,, երբ անօրինական կերպով ձևավորվեց Իսրայելը, ԱՄՆ-ն դարձավ այդ ռեժիմի ֆինանսական հովանավորը: Իսկ Բարաք Օբամայի նախագահության վերջում, ԱՄՆ-ն Իսրայելի հետ ստորագրեց 38 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության համաձայնագիր` 10 տարի ժամկետով: Այս թիվը 27 անգամ գերազանցում է 2007թ ստորագրված ռազմական օգնության բյուջեն:

 

Այդուհանդերձ, Թել Ավիվի նկատմամբ Վաշինգտոնի հովանավորչական քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք:

Հենց ադ պատճառով, 2019թ ԱՄՆ ռազմական բյուջեում բարձրացվել է Իսրայելին ցուցաբերվող ամենամյա ռազմական օգնության չափը: Այդուհանդերձ, պաղեստինցիների դեմ և ի շահ Իսրայելի ԱՄՆ-ի քայլերը վկայում են, որ Միացյալ Նահանգների նախագահը բազմակողմանի ու առանց նախապայմանի աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, այդ առումով առաջ անցնելով բոլոր նախագահնեից: Թրամփը 2017թ դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը ճանաչեց որպես Երուսաղեմի մայրաքաղաք, իսկ 2018թ մայիսի 14-ին, Սիոնսիատկան ռեժիմի կազմավորման 70-րդ տարելիցին, իր դեսպանատունը տեղափոխեց այդ քաղաք: Քաղաք, որը 1967թ զավթված է Իսրայելի կողմից:

ՌԴ Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի նախագահի տեղակալ Ելենա Սոկոնինան համոզված է, որ Դոնալդ Թրամփը սկսել է խաղալ կրակի հետ:

Թրամփի այս քայլը  աննախադեպ հակազդեցության արժանացավ և Պաղեստինում, և արաբական ու իսլամական երկրներում, ինչպես նաև մջազգային մակարդակով: ՄԱԿ-ի ԳԱ-ն բանաձև հռչակեց Եորուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշման դեմ: Եվ այսօր, Իսրայելը և նրա ռազմավարական դաշնակից Վաշինգտոնը, գտնվում են ճնշման տակ ու մեկուսանում են համաշխարհային շրջանակներում: Չնայած այս քայլով Վաշինգտոնը նպատակ ուներ ձեռք բերել Սիոնիստական ռեժիմի  և սիոնիստական ազդեցիկ լոբբինգի գոհունակությունը, և նույնիսկ ԱՄՆ որոշ դաշնակիցներ, ինչպես Պարագվայը, կրկնեցին Վաշինգտոնի քայլը, այդուհանդերձ, սիոնիզմին աջակցելու ԱՄՆ-ի քաղաքականությունը պարտության է մատնվել:

Վիեննայի համալսարանի դասախոս Հայնես Գրեկթների ասելով. “Թրամփի կառավարությունը լիովին կանգնած է Իսրայելի կողքին: Փաստերը վկայում են, որ չնայած Վաշինգտոնի լայնածավալ հովանավորությանը, Սիոնիստական հանցագործ ռեժիմի հեղինակությունն արագորեն նվազում է: Հատկապես նկատի առնելով Իսրայելի չհիմնավորված քայլերը` պաղեստինցիների տարածքները գրավելու և պաղեստինցիներին բռնության ենթարկելը միայն այն պատճառով է, որ նրանք ցանկանում են վերկանագնել իրենց նախնական իրավունքը` վերադառնալ հայրենիք և ունենալ ապաստան”: Իսկ Թրամփն իր քայլերով ավելի խիստ հակապաղեստինյան քաղաքականություն է վարում: Վերջին ամիսներին պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն նպատակ ունի Պաղեստինի հարցով ուժերի  հավասարակշռությունը փոխել ի շահ սիոնսիտների: Օրինակի համար, ԱՄՆ-ն փորձում է կտրել պաղեստինցիներին տրամադրվող աջակցությունները, նրանց զրկելով նյութական աղբյուրներից: Եվ դա միայն նրա համար է, որ Թրամփի կարծիքով, ճնշումների արդյունքում պաղեստինցները կընդունեն “Դարի առևտուր” գործարքը: Պետք է ասել, որ Թրամփի հակապաղեստինյան քայլերը թևակոխել են նոր փուլ:   

Թրամփի հակապաղեստինյան ամենակարևոր քայլերից է այն, որ Թրամփը պաղեստինցի փախստականների աջակցության և աշախատանքի գործակալության UNRWA-ին աջակցություն չի ցուցաբերում: Եվ չնայած Իսրայելը ողջունել է Թրամփի այս քայլը, նրա եվրոպացի դաշնակիցները քննադատել են այն: 2018թ օգոսոստի  31-ին ԱՄՆ ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ օգնություն չի ցուցաբերելու UNRWA-ին: Միացյալ Նահանգները վերջին տարիներին ապահովում էր այս կազմակերպության բյուջերի մոտ 30 տոկոսը: Սակայն այս տարվա հենց սկզբից, ԱՄՆ-ն չեղարկեց գործակալությանը 300 միլիոն դոլար օգնության տրամադրումը:

Պաղեստինի իսլամական դիմադության շարժման խոսնակ Ազեմ Ղասեմը, խոսելով այն մասին, որ ԱՄՆ-ի այս քայլի նպատակն այն է, որ պաղեստինցիները մոռանան հայրենիք վերադառնալու մասին,  ասել է. «Պարզից էլ պարզ է, որ եթե ԱՄՆ-ն կողմնապահություն էր անում Իսրայելի նկատմամբ, այժմ վերածվել է հակապաղեստինյան քայլերի մասնակցի»: Սակայն այդուհանդերձ, Պաղեստինի ժողովուրդը չի դադարեցնելու հանուն ազատության և հայրենիք վերադառնալու իր պայքարը: ԱՄՆ-ի հաջորդ քայլն արվեց օգոստոսի 24-ին,  Գազային և Հորդանանի գետի արևմտյան ափին տրամադրվելիք 200 միլիոն դոլար օգնության չեղարկմամբ:

Պաղեստինի ինքնավար  վարչակազմի խոսնակ Նաբիլ Աբնիի ասելով. «ԱՄՆ-ի որոշումը բոլորովին չի նպաստում խաղաղության հաստատմանը: Ընդհակառակը, այն ավելի շուտ հրահրում է ահաբեկչությունը»: Այս ամենը տեղի է ունենում նրա համար, որպեսզի պաղեստինցիներն իրենց համաձայնությունը հայտնեն «Դարի առևտուր» գործարքին: Դրա համաձայն, Երուսաղեմը հանձնվում է  Իսրայելին, իսկ աղեստինցի փախստականները, որ գտնվում են այլ երկրներում, այլևս վերադառնալու իրավունք չեն ունենում: Իսկ Պաղեստինի կառավարությունն իր իշխանությունը տարածում է  Հորդանան գետի արևմտյան ափի ու Գազայի վրա: Այս նախագիծը պաղեստինյան կառավարության համար ոչ մի տարածք չի թողնում, հատկապես հաշվի առնելով Արևմտյան ափին Իսրայելի ավանաշինության քաղաքականությունը: Նույնիսկ Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներն են տեղյակ, որ Վաշինգտոնի այս քաղաքկանությունը ոչ միայն չի նպաստելու Պաղեստինի հարցի լուծմանն այլ ավելի շատ է ստիպում պաղեստինցիներին շարունակել իրենց դիմադրությունը: ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Վաշինգտոնի միակողմանի քայլերը, այդ թվում` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելը վնասելու է համաշխարհային խաղաղության ու կայունությանը և ապարդյուն է  դարձնելու Պաղեստինի հարցի լուծմանն ուղղված բոլոր ջանքերը: Միևնույն ժամանակ, դադարեցնելով UNRWA-ին տրամադրվող օգնությունը, ԱՄՆ-ն նպաստում է  Իսրայելի հակապաղեստինյան քայլերին: Վերջերս ԵՄ-ն ԱՄՆ-ին կոչ է արել վերանայել իր այդ որոշումը: ԵՄ-ն հայտարարել է, որ աջակցությունն UNRWA-ին, որը տասնյակ դպրոցներ է կառավարում Պաղեստինում, Լիբանանում, Հորդանանում ու Սիրիայում, պետք  է շարունակվի:

ԱՄՆ-ի կողմնակալ վերաբերմունքը ՄԱԿ-ի  Մարդու իրավունքների խորհրդի նկատմամբ ևս հակապաղեստինյան քայլ է: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը մի քանի անգամ դատապարտել է Իսրայելին` պաղեստինցիների նկատմամբ իրականացվող հակամարդկային քայլերի համար: Այդուհանդերձ, Վաշինգտոնը շարունակում է  պաշտպանել Սիոինստական ռեժիմին: 2018թ մարտի վերջին, ԱՄՆ-ն, քննադատելով հակաիսրայելական բանաձևը, սպառնաց, որ հրաժարվելու է խորհրդին անդամակցելուց: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին, խստորեն քննադատելով Մարդու իրավունքների խորհրդի «անիրական ու անարդար» դիրքորոշումն Իսրայելի վերաբերյալ հայյտարարեց, որ եթե նման վերաբերմունքը շարունակվի, ԱՄՆ-ն կլքի խորհուրդը: 2018թ օգոստոսի 6-ին ԱՄՆ-ն իրականացրեց իր սպառնալիքը: Նիքի Հեյլին Վաշինգտոնում հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս այս խորհրդից` վերջինիս հակաիսրայելական քայլերի համար: Նա ասաց, որ խորհուրդն իրավունք չունի նման անուն կրել: Մեկ տարի առաջ, Հեյլին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն միայն մի դեպքում կմնա այս խորհրդում, եթե կատարվեն համապատասխան բարեփոխումներ: Նա հայտարարել էր, որ իր պահանջը չի իրականացվել: Նիքի Հեյլին ասել է. «Եթե խորհուրդը բարեփոխումներ իրականացնի, ԱՄՆ-ն կվերադառնա խորհուրդ»: Նա Մարդու իրավունքների խորհրդին մեղադրեց այն բանում, որ անվերջանալի թշնամանք է ցուցաբերում Իսրայելի նկատմամբ: Նա նշել է, որ այս միջազգային մարմինը 2018թ. ընդունել է 5 հակաիսրայելական բանաձև, ինչը 5 անգամ շատ է, քան այն բանաձևերը, որոնք ընդհանուր առմամբ հաստատվել են Հյուսիսային Կորեայի, Իրանի և Սիրիայի դեմ: Իսրայելն ամեն օր սպանդի է ենթարկում պաղեստինցիներին: Այսօր պաղեստինցիները զրկված են իրենց ամենանախնական իրավունքից, որն է`հայրենիքում ապրելը: Իսրայելը ճնշում է  գործադրում նրանց վրա, որպեսզի հրաժարվեն իրենց հայրենիքից ու տնից: Իսկ դա արժանացել է մարդու իրավունքների հարցերով զբաղով կազմակերությւնների քննադատությանը: Մարդու իրավունքների մոնտիորինգում Միջին Արևելքի բաժնի տնօրեն Սառա Լիավիդսոնը, վերջերս ներկայացրեց մի զեկույց, որում հայտարարեց, որ Իսրայելն ամեն քայլի դիմում է, որպեսզի Երուսաղեմում բնակվող պաղեստինցիներին ստիպի հեռանալ քաղաքից:  Նա հավելել է. «Իսրայելը հայտարարում է, որ հավասար է վերաբերվում Երուսաղեմի բոլոր բնակիչներին: Սակայն կան բազմաթիվ օրենքներ, որոնք ավելի են մեծացնում խտրությունը պաղեստինցիների նկատմամբ»: ԱՄՆ-ն փակել է իր աչքերն այս ամենի նկատմամբ, հայտարարելով, որ Իսրայելում գործում է ժողովրդավարկան վարչակարգ, որը պաշտպանում է մարդու իրավունքները: Սա թերևս Վաշինգտոնի ամենամեծ սուտն է, Սիոնսիտական ռեժիմին առանց նախապայմանների պաշտպանելու ուղղությամբ: