Գիտական հեղափոխությունը և գիտական արտադրության շարժումն Իրանում (22)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i99066-Գիտական_հեղափոխությունը_և_գիտական_արտադրության_շարժումն_Իրանում_(22)
Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Իրանում հիմնարար գիտությունների արտադրության իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2018 12:33 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Իրանում հիմնարար գիտությունների արտադրության իրավիճակը:

Նախորդ զրույցում անդրադարձանք ավիատեզերական տեխնոլոգիայի ու գիտության ոլորտում Իրանի առաջընացին: Նշեցինք , որ իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդող տարիներին Իրանը դարձավ ավիատիեզերական գիտություն և կարճ ժամանակում հայտնվեց արբանյակային տեխնոլոգիաների լիարժեք ցիկլի տեր առաջատար տասը երկրների խմբում: Ասացինք նաև, որ միջազգային հեղինակավոր մի ինստիտուտ հաստատել է այդ ոլորտում Իրանի առաջատար դիրքերը գրավելու փաստը: Հաշվի առնելով երկրի գիտական զարգացման գործում հիմնարար գիտության նշանակությունն, այս հաղորդման ընթացքում խոսելու ենք այդ մասին:

Հիմնարար գիտություններ

 

 

Գիտության արտադրությունը երկրի կայուն զարգացման գլխավոր ցուցիչը համարելով, պետք է խոստովանել, որ հումանիտար գիտություններն ՝ ըստ էության, հանդիսանում են մյուս գիտությունների առաջընթացի խթանը: Հիմնարար գիտոթյունը ենթահող է ստեղծում մյուս կիրառական գիտությունների զարգացման համար ՝ գիտությունը տեխնոլոգիայի և տեխնոլոգիան հարստության վերածելու ցիկլն իրականացնելով: Հիմնարար գիտությունները երևույթների ու նրանց միջև առկա կապերի հիմնական քննարկման ոլորտն է: Գիտնականների հավաստմամբ, հիմնարար գիտությունն ինչպես անվանումն է հուշում, հիմքն է գիտության մյուս ճյուղերի: Ուստի բոլոր հեղինակավոր համալսարաններն ու ուսումնարանները հսկայական ներդրումներ են կատարում այդ ոլորտում ՝ զարգացման ոլորտի արդյունքները քաղելու համար: Հիմնարար գիտությունների ոլորտում ներդրում կատարած շատ երկներ այսօր տեխնոլոգիայի և գումարների բերող դաշտում դարձել են առաջատարներ:

Հիմնարար գիտությունների տեխնոլոգիայի, ապա հարստության ու հզորության ցիկլն այնքան մեծ նշանակություն ունի, որ «Մեծ առճակատումը և ներդրումային ապագան» գրքում ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի տնտեսական հարցերով ավագ խորհրդական ՝ Լեստեր Տարոն բազմիցս անդրադարձել է զարգացած երկրների ՝ մասնավորապես Ճապոնիայի տնտեսական առաջընթացում մաթեմատիկայի անհերքելի դերակատարությանը: Նրա կարծիքով, երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի նկատմամբ Ճապոնիայի տնտեսական աճը պայմանավորված էր նրանով, որ այդ երկրում բոլորը ՝ նույնիսկ սովորական քաղաքացիները կարևորեցին մաթեմատիկայի յուրացումը: Մեծ գիտնականներ ՝ ինչպիսիք են Օմար Խայյամը, Իբն Հեյսամը, Խաջե Նասիրեդդին Թուսին և տասնյակ ուրիշներ, որոնք կարևոր դեր են ունեցել իսլամական քաղաքակրթության ու մշակույթի ձևավորման ու զարգացման գործում, բոլորը մեծ համբավ են ունեցել նաև մաթեմատիկայի, աստղագիտության, ֆիզիկայի, քիմիայի և այլ ոլորտներում: Ուստի կարելի է ասել, որ արևելքում ու արևմուտքում հիմնարար գիտությունը եղել է քաղաքակրթության ձևավորման հիմքը:

 

Օմար Խայյամի արձանը ՝ Նյու Յորքում

 

 

Քաղաքակրթության հիմքը հանդիսացող գիտության այս և մյուս ճյուղերը կարևորելով, Իրանի իսլամական հանրապետությունը ևս առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերել ոլորտի քաղաքականությունները մշակելու հարցում: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին մշտապես կարևորել է հիմնարար գիտությունը՝ այն գիտության գագաթներին հասնելու գլխավոր գործոններից մեկը համարելով: Նա ասել է.«Գիտության արտադրության ոլորտում կարևորում ենք հիմնարար և հումանիտար գիտությունները: Նկատում ենք, թե աշխարհում զարգացած երկրներին զարգացում են բերել մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան ու կենսաբանությունը: Պետք է ուշադրություն դարձնել դրանց: Մյուս գիտություններն ՝ ինչպես բժշկական ու ճարտարագիտական գիտությունները սպառողական բնույթ են կրում, ինչպես գումարը, որը ծախսելու համար է: Պետք է ներդրումներ կատարել գումարներ բերող կենտրոններ ստեղծելու գործում: Ուստի անհրաժեշտ է համալսարաններում ուշադրություն դարձնել հիմնարար գիտություններին»: Իրանի գիտական ծրագրերի ու քաղաքականությունների մշակման հիմքը համարվող գիտական համապարփակ դաշտում կարևորվել են հիմնարար գիտությունների զարգացումը:

Տվյալ փաստաթղթում «Հիմնարար գիտության ոլորտում կրթության ու գիտության զարգացումն ու խորացում» խոշոր ռազմավարությունը նկատի է առնվել ՝ որպես Իրանում գիտության ու տեխնոլոգիայի զարգացման գլխավոր ստրատեգիա: Փաստաթղթի համար հիմք է հանդիսացել այն, որ հիմնարար գիտությունը հզոր ճյուղ է առանց որի հնարավոր չէ զարգացնել կիրառական գիտությունը: Ներկայումս ավելի քան 500 հազար ուսանողներ Իրանի տարբեր համալսարաններում ուսանում են հիմնարար գիտության ճյուղերում: Հետաքրքրական է այն փաստը, որ թեև Իրանում ուսանողների միայն տասը տոկոսն է սովորում հիմնարար գիտության ֆակուլտետներում, սակայն երկրում գիտության արտադրությունների մեծ մասն իրականացվում է այդ ճյուղում: 2000-2014 թթ.-ին Իրանի գիտական արտադրությունների մեկ քառորդն իրականացվել է հիմնարար գիտության ոլորտում: Ներկայումս Թեհրանի, Մանկավարժական, Նահատակ Բեհեշթիի անվան, Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանները համարվում են հիմնարար գիտությունների արտադրության առաջատարները:

Իրանի առաջատար համալսարանները ՝ հիմնարար գիտությունների ճյուղում

 

 

Իրանի հիմնարար գիտությունների արտադրության ավելի քան 80 տոկոսը  հրապարակվում են Գիտական տեղեկատվության ինստիտուտի (Institute for Scientific Information - ISI-ի կողմից , իսկ մնացած 20 տոկոսը հրապարակվում են ներքին պարբերականներում կամ  Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոն ISC-ի նման գիտական մյուս կենտրոնների կողմից: Web of science կայքի տվյալների համաձայն, Իրանի գիտական արտադրությունների կեսն իրականացվել է հիմնարար գիտության մասնագետների կողմից: Իսկ որակական առումով ևս դրանք աշխարհում բարձր դիրք են զբաղեցնում:Եթե հոդվածների որակի համար հիմք ընդունենք հղումների թվաքանակը, ապա պետք է ասել, որ հեղինակավոր վարկանշային կենտրոններում իրանցի գիտնականների հոդվածների հղումների 56 տոկոսը վերաբերում են հիմնարար գիտությունների հոդվածներին:

Հիմնարար գիտությունների հոդվածներին միջին հաշվով եղել է 4.74 հղում , որն ընդհանուր հոդվածների հղումների 4.03 տոկոսի համեմատությամբ նկատելիորեն բարձր ցուցիչ է: 1991-2010 թթ.-ի քսանամյակին Իրանի առաջատար գիտնականների 90 տոկոսը միջազգային հոդվածների հրապարակումների, նաև ստացած հղումների առումով եղել են հիմնարար գիտությունների մասնագետները: Իրանցի առաջատար 48 գիտնականներից 43-ը եղել են հիմնարար գիտության ոլորտից, իսկ մնացածը եղել են դեղագիտական ու մեխանիկական գիտությունների ոլորտից, որոնք էլ իրենց հերթին սերտ կապի մեջ են հիմնարար գիտությունների հետ:

Հիմնարար գիտությունների մասնագետների հոդվածների որակն ապացուցելու համար , պետք է ասել, որ այդ ոլորտի իրանցի գիտնականների աշխատությունների հղումները գերազանցում են միջազգային ստանդարտներին: Քիմիայի ճյուղում թեև գիտական արտադրության առաջատարը զարգացած երկրներն են, սակայն աշխատությունների որակական ու քանակական բարձր ցուցիչների շնորհիվ , իրանցի գիտնականները ոլորտի 92 ազդեցիկ երկրների շուկայում Իրանի դիրքը բարձրացրել են 32-րդ հորիզոնականի: Այդ դասակարգումներում, բացի Հնդկաստանից, Բրազիլիան և Թուրքիան որոնք առաջ են անցել Իրանից, առաջ անցած մյուս երկրները զարգացած երկրների խմբում են: Դա այն իմաստով, որ Իրանը սեղմ մրցակցության մեջ է զարգացած երկրների հետ ՝ առաջ անցնելով նույնիսկ Նորվեգիայի, Նոր Զելանդիայի և Իռլանդիայի նման զարգացած երկրներից: Քիմիայի ոլորտի իրանցի մասնագետներն արտադրելով ավելի քան տասը հազար հոդվածներ  և ունենալով ավելի քան 51 հազար հղում, Իրանի համար համաշխարհային պարծանք են բերել:

Ֆիզիկայի ոլորտում իրանցի գիտնականները շուրջ երեք հազար  հոդվածներ պատրաստելով ոլորտի ազդեցիկ 117 գիտնականների շարքում Իրանի դիրքը բարձրացրել են 46-րդի: Ոչ միայն տարածաշրջանի, այլև զարգացող երկրների խմբում Իրանի դիրքն ավելի բարձր է քան Հյուսիսային Իռլանդիան, Իսլանդիան և Լիտվան: Իրանին այս ոլորտում հաջորդում են Հոնգ Կոնգը, Հարավաֆրիկյան հանրապետությունը, Բելառուսը, Չիլին, Մարոկոն, Էստոնիան և Ալժիրը:  Իրանցի ֆիզիկոսները 13 հազար հղումներ են հավաքել ՝ այն է չորսը յուրաքանչյուրի համար: Բիոլոգիայի ոլորտում իրանցի գիտնականներն ունեցել են ավելի քան 1200 հոդված , չորս հազար հղում ՝ հայտնվելով համաշխարհային 56-րդ տեղում:  Երկրաբանության ոլորտում ազդեցիկ երկրների թիվը 101-ն է : Իրանն ունի ավելի քան 700 հոդված, 1700 հղումներ ՝ հայտնվելով 51-րդ տեղում:

Մաթեմատիկայի ճյուղում հաջողություններն ավելին են: Իրանցի գիտնականներն առաջ են անցել Իռլանդիայի և Բելառուսի գիտնականներին և պատրաստելով 1200 հոդվածներ, որոնք հավաքել են 1400 հղում, գրավել են համաշխարհային 45-րդ տեղը:

 

 

Իրանի դիրքը աշխարհի մաթեմատիկայի հոդվածների ցուցակում

 

Կարևորելով հիմնարար գիտությունը, Իրանը մշակել է քաղաքականություն և գիտական ծրագրերի շրջանակում, նպատակ ունի մինչև 1404 թվականն աշխարհում գրավի արժանի տեղ ՝ վերականգնելով իրանական ու իսլամական քաղաքակրթությունը: