Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը խիստ քննադատել է Սիոնիստական ​​ռեժիմին
(last modified Thu, 03 Sep 2020 13:24:12 GMT )
Սեպտեմբեր 03, 2020 17:54 Asia/Tehran
  • Պաղեստինի  հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը խիստ քննադատել է Սիոնիստական ​​ռեժիմին

Պաղեստինի մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի զեկուցողը խստորեն քննադատել է Իսրայելի ռեժիմին՝ Գազայի հատվածը շրջափակելու համար:

Հինգշաբթի օրը  Մայքլ Լինքը սուր քննադատության ենթարկելով Սիոնիստական ​​ռեժիմին՝ Գազայի հատվածի պաշարումը և սահմանափակումների ավելացումը, որի հետևանքով  ավելի քան երկու միլիոն մարդ հայտնվել է հումանիտար  ճգնաժամի առաջ , հավելել է.«Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայի գոտու 14-ամյա պաշարման արդյունքում, այդ երկրուն աղքատությունը տարածվել է»:

Մայքլ Լինքը շեշտել է, որ Գազայի հատվածի իրական խաղաղությունն ու վերակառուցումը հնարավոր կլինի ձեռք բերել այնտեղ ապրող 2 միլիոն պաղեստինցիների իրավունքները հարգելով:

2006 թվականից ի վեր Գազայի հատվածը իսրայելական ռեժիմի կողմից շրջափակման մեջ է գտնվում:

Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների զոհերից շատերը կանայք ու երեխաներ են:

Սիոնիստական ​​ռեժիմը Պաղեստինում, հատկապես Գազայի հատվածում, տարիներ շարունակ հանցագործություններ է կատարել խաղաղ բնակիչների նկատմամբ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio