Հունվար 18, 2021 10:11 Asia/Tehran
  • Ամերիկյան ուժերը թալանել են հացահատիկով բեռնված 20 սիրիական բեռնատար

Ամերիկացի զինծառայողները գողացել են Սիրիայի ֆերմերների հացահատիկը տեղափոխող 20 բեռնատարներ և դրանք տեղափոխել Իրաք:

Ամերիկացի զինծառայողները Սիրիայի Ալ-Հասաքա նահանգի ֆերմերային տնտեսությունների հացահատիկով բեռնված 20 բեռնատարները Ալ Վալիդ անցակետով տեղափոխել են Իրաք:

Սիրիական աղբյուրները նշել են, որ ավտոշարասյունն ուղեկցել են ամերիկյան ուժերին պատկանող ռազմական մեքենաներ և ԱԹՍ-ներ, հավելելով, որ գողացված հացահատիկով, ամերիկացիներն ապահովելու են Իրաքում տեղակայված իրենց ուժերի կարիքները:

Նախորդ  շաբաթ, երկուշաբթի օրը, ամերիկյան ուժերը գողացել և Իրաք էին տեղափոխել 50 բեռնատարերից բաղկացած շարասյունը, որը տեղափոխում էր Ալ Հասաքա նահանգի ալ Թոյբեյի և «Նամա» ընկերության պահեստների ցորենն ու գարին:

Պիտակ