Մայիս 02, 2016 16:05 Asia/Tehran

Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների յուրահատկությունն այն է, որ դրանք բազմազգ են: Յուրաքանչյուր խմբում կռվում են 80-90 երկրների քաղաքացիներ: Իսկ արաբական երկրներն ԻԼԻՊ-ի հիմնական ֆինանսավորողներն են:

Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք Սիրիայում գործող ահաբեկչական -թաքֆիրական խմբավորումներին, որոնցից ամենախոշորներից են ԻԼԻՊ-ը և Ալ Նուսրա ճակատը: Հարկ է նշել, որ Սիրիայում գործող ահաբեկչական խմբերին անդամակցում են եվրոպական, աֆրիկյան , ամերիկյան, կովկասյան, միջին ասիկան երկրներից ու Ավստրալիայից եկած ահաբեկիչներ: Բնականաբար, նման խմբերի նպատակը տարածաշրջանն ապակայունացնելն ու ծայրահեղականություն տարածելն է: Վերջին տվյալների համաձայն, Սիրիայի ահաբեկչական խմբավորումներին անդամակցում են 80-90 երկրների քաղաքացիներ: Իսկ այդ խմբավորումները ֆինանսավորվում են հիմնականում արաբական երկրների կողմից: Այդ ահաբեկիչների 70 տոկոսն արաբներ են ` Սաուդյան Արաբիայից, Թունիսից, Մարոկկոյից ու Եգիպտոսից: Նրանց 25 տոկոսը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են, ինչն ապացուցում է, թե ինչ մեծ դերակատարություն ունի այդ երկիրը Սիրիայի ճգնաժամի հարցում: Ճգնաժամ, որի հետևանքով միլիոնավոր մարդիկ տարագրվել են, վիրավորվել կամ սպանվել: Որոշ տվյալների համաձայն, Սիրիայում ներկայումս կռվում են Սաուդյան Արաբիայից եկած 20-22 հազար ահաբեկիչներ, որոնք կազմում են ահաբեկչական խմբերի հիմնական մասը: Հետաքրքրական է, որ մի պետություն, որն ինչպես բոլորը գիտեն, շատ հեռու է ժողովրդավարությունից, այսօր ժողովրդավարություն է քարոզում Սիրիայում: Պատճառն այն է, որ հատկապես արաբական երկրներում սկիզբ առած իսլամական զարթոնքից հետո, Սաուդյան թագավորությունը սարսափեց երկրում ստեղծված վիճակից ու փորձեց շեղել իսլամական զարթոնքը: Արդյունքում տարածաշրջանում սկիզբ առան նոր ճգնաժամեր: Սաուդյան գերդաստանը, Թուրքիայի և արևմտյան որոշ երկրների հովանավորությամբ, Սիրիան վերածեց իր երկարատև նպատակներն իրականացնելու կենտրոնի, փորձելով այդպիսով ոչնչացնել Իսրայելի ընդդիմադիր առանցքը: Սաուդյան գերդաստանն ատում է շիաներին: Եվ իսլամական հեղափոխությունից հետո, շիաների նկատմամբ ֆոբիան ու ընդհանրապես պայքարը շիաների դեմ, դարձրել է իր քաղաքականության առանցքը: Իսրայելի նկատմամբ Լիբանանի Հեզբոլլահի հաղթանակից հետո, այդ վարչակարգը մեծ կորուստներ ունեցավ և փորձեց ամեն գնով վնաս հասցնել Հեզբոլլահին ու Իսրայելի ընդդիմադիր ուժերին: Այս տարիների ընթացքում, Սիրիայի կառավարությունը մշտապես հովանավորել է Իսրայելի ռեժիմի ընդդիմադիր առանցքին: Իրանի իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո, երկիրը Իսրայելի սիոնիստական ռեժիմի դեմ պայքարը դարձրեց իր քաղաքականության առանցքը: Սաուդյան Արաբիան տանել չի կարողանում Սիրիայի ներկա իշխանությանը և հայտարարեց որ երեք ամսվա ընթացքում նախագահ Բաշշար Ասադին կստիպի լքել իր պաշտոնը և կոչնչացնի հակաիսրայելական ընդդիմադիր առանցքը: Հենց այստեղից էլ սկիզբ դրվեց թաքֆիրական ահաբեկիչների հոսքին դեպի Սիրիա: Սակայն Սիրիայի կառավարությունը մենակ չմնաց: Սիրիային աջակցեցին նրա ընկերներն ու Սաուդյան Արաբիայի ծրագիրը տապալվեց: Իսկ ահաբեկիչները շարունակեցին ավելի շատ հանցագործություններ գործել Սիրիայում, նպատակ ունենալով վախեցնել այդ երկրի համբերատար ժողովրդին ու ռազմիկներին, որպեսզի վերջիններս չշարունակեն իրենց պայքարը: ԻԼԻՊ-ը և Ալ Նուսրա ճակատը դեպի իրենց կողմը հակեցին հազարավոր ահաբեկիչների նույնիսկ Եվրոպայից: Այս խմբավորումներին անդամակցում են Ֆրանսիայի, Բելգիայի, Բրիտանիայի, Գերմանիայի մեծ թվով քաղաքացիներ: Պարզ է, որ Սաուդյան Արաբիան տարածաշրջանում ծայրահեղություն տարածելով , հետապնդում է քաղաքական որոշակի նպատակներ, իրականացնելով արդարատենչ ու խաղաղասեր իսլամի դեմ ուղղված իր քաղաքականությունը: Այն իսլամի, որը ոչ մի կերպ չի ընդունում Իսրայելի սիոնիստական զավթիչ ռեժիմի քաղաքականությունը: Այլ խոսքով, Սաուդյան Արաբիան տարածաշրջանում ծառայում է Իսրայելի շահերին: Սակայն այն երկրները, որ անցած հինգ տարիների ընթացքում պաշտպանեցին Սիրիայում գործող թաքֆիրական ու ահաբեկչական խմբավորումներին, իրենք ևս մեծ վնասներ կրեցին: Այսօր ահաբեկչական խմբավորումները սպառնում են ոչ միայն Սիրիայի անվտանգությանն այլև ողջ աշխարհի: Որպես փաստ հիշենք Դամասկոսի, Բաղդադի, Ստամբուլի, Անկարայի ու Բրյուսելի պայթյունները: Այս դեպքերը ցույց տվեցին, որ ահաբեկչությունը չունի սահմաններ: Ցավոք սրտի, տարածաշրջանային ու արևմտյան մի շարք երկրներ դաս չքաղեցին այս իրականությունից: Այդ երկրները թեև խոսքով դեմ են արտահայտվում ահաբեկչությանը, սակայն գործնականում հովանավորոմ են այդ խմբավորումներին: Թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի դեմ պայքարի համար կարիք չկա ձևավորել ձևական կոալիցիաներ: Անհրաժեշտ է պարզապես ոչնչացնել դրանց գաղափարական ու ֆինասնական աղբյուրները: Եվ բոլորի համար պարզ է, որ այս ծայրահեղական խմբերի հովանավորը Սաուդյան Արաբիայում իշխող վահաբիական վարչակազմն է: Այս մասին խոսվում է արևմտյան ԶԼՄ-ներում և քաղաքական շրջանակներում: Սակայն արևմտյան կառավարությունները դեռևս խուսափում են անդրադառնալ այս խնդրին: Դրա փոխարեն, շարունակվում է արևմտյան արտադրության զենքերի հոսքը Սիրիա: Ծայրահեղական խմբերի իրական դեմքը գնալով ավելի է բացահայտվում միջազգային շրջանակների համար: Դեռևս մեկ տասնամյակ առաջ, եվրոպական երկրներում որևէ մեկը չէր համարձակվում հայտարարել, որ Սաուդյան Արաբիայի վարչակազմը ծայրահեղության ու բռնության աղբյուր է, կամ հովանավորում է ահաբեկիչներին: Սակայն այսօր արևմտյան երկրներն արդեն պարտավոր են հաշվի նստել իրենց քաղաքացիների հետ, ովքեր չեն հանդուրժում Սաուդյան Արաբիայի ծայրահեղական քաղաքականությունը:

Ավարտվեց «Թաքֆիրական հոսանքները՝ սցենար ոչնչացման համար» հաղորդաշարը: Ձեզ ներկայացրեցինք 36 հաղորդում, որոնցում փորձեցինք ներկայացնել Սիրիայի իրադարձությունները և այն, որ ահաբեկչական խմբավորումները դիմում են ամեն տեսակ քայլերի` իսլամի դեմքը խեղաթյուրելու համար: Իսկ նրանց քայլերը հակասում են իրական, ճշմարիտ իսլամին:

Պիտակ