Իրաքում քաղաքական փակուղին և ԻԼԻՊ-ի դեմ պայքարը
(last modified Sun, 19 Jun 2016 10:14:00 GMT )
Հունիս 19, 2016 14:44 Asia/Tehran

Իրաքը վերջին տարիների ընթացքում քաղաքական ու անվտանգության իրարահաջորդ ճգնաժամերի հետևանքով պառակտված մի երկրի օրինակ է եղել:

Թեև Իրաքի ներկա կացության անկյունաքարը դրվել է 1920-ական ու 1930-ական թվականներին՝ Իրաքի քաղաքական կառուցվածքին ուղղված Բրիտանիայի գաղութարարական քաղաքականությունների շրջանակում, սակայն Իրաքի քաղաքական ու անվտանգության վերջին ճգնաժամը հետևանքն է 21-րդ դարի սկզբին նոր Իրաքի համար ԱՄՆ-ի վարած քաղաքականության, ինչպես նաև արևմտյան Ասիայում ու հյուսիսային Աֆրիկայում ծագած արաբական բողոքներին արաբա-արևմտյան առանցքի դիմակայման եղանակների:
Իրաքը 1930-ական թվականների սկզբից մինչև 2003 թվականին Սադդամի իշխանության կործանումը, 70 տարի շարունակ, վեց իշխանավորների ականատես է եղել, որոնք են եղել Մալեք Ֆեյսալը, Աբդոլքարիմ Ղասեմը, Աբդոլսալամ Արեֆը, Աբդոլռահման Արեֆը, Հասան Ալ-Բաքրն ու Սադդամ Հոսեյնը: Այս վեց իշխանավորներից յուրաքանչյուրը քաղաքական լարվածություններ դիմագրավելուց բացի նաև ազգամիջյան ու միջդավանական հակամարտությունների ականատես է եղել: Հետևաբար զարմանալի ու նորություն չէ այն քաղաքական փակուղին որում այսօր հայտնվել է Իրաքը: Այն ինչ նորություն է համարվում այս երկրի աշխարհագրական տարածքների մեծ բաժնի բռնազավթումն է ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից: Ուրեմն Իրաքն այսօր մի կողմից քաղաքական փակուղի է մտել և միևնույն ժամանակ ահաբեկչության դեմ պատերազմ է մղում:
Թեև ներկա պայմաններում կենտրոնացումն առավելապես Իրաքում շիա խմբերի միջև տարաձայնության վրա է, սակայն իրականությունն է այն է, որ Իրաքն այսօր դիմագրավում է Քուրդստանի տարածքի կառավարության կենտրոնախույս քայլերը, սուննիների դեպի արտասահման ուղղված հայացքներն ու նաև շիա խմբերի անփորձությունն ու ներքին տարաձայնությունները: Այս պայմանները պատճառ դարձան, որ Իրաքը դեմ հանդիման կանգնի Քուրդստանի տարածքի վարչակազմին, սուննիաբնակ տարածքներում ԻԼԻՊ-ի իշխանությանն ու նաև Բաղդադում՝ շիաների միջոցով հովանավորվող ազգային թուլացած կառավարությանը: Այդուհանդերձ այն ինչ Իրաքում ինչ-որ քաղաքական փակուղային վիճակի ձևավորման պատճառ է դարձել արմատ ունի բարեփոխումների իրագործման հարցում Ալ-Էբադիի կառավարության ձախողման և Ալ-Էբադիի կառավարության հետ շիա խմբերի տարաձայնության մեջ:
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին, որ անցած ամռանը հասարակական ծառայությունների պակասի պատճառով շիաբնակ տարածքներում ժողովրդային բողոքների ականատես եղավ, ժողովրդի խնդիրների վերացման վրա կենտրոնանալու փոխարեն, Իրաքի քաղաքական կառուցվածքում բարեփոխումների իրագործման շրջանակներում ներկայացրեց առավել խոշոր մի հարց: Ալ-Էբադիի բարեփոխումների փաթեթը ներառում էր որոշ պաշտոնների, այդ թվում նախագահի, վարչապետի ու խորհրդարանի նախագահի տեղակալների կրճատումը, ինչը պատճառ դարձավ, որ ոմանք այն տեսակետը ներկայացնեն, թե «Ալ-Դաուա» կուսակցության շարքերում տարաձայնություններ գոյություն ունեն Հեյդար Ալ-Էբադիի և Նուրի Մալեքիի միջև և Ալ-Էբադին կրճատելով տեղակալների պաշտոնները նպատակ ունի Իրաքի ուժի կառուցվածքից դուրս հանել Նուրի Մալեքիին:
Թեև Ալ-Էբադիի բարեփոխումների փաթեթը չգործադրվեց, սակայն պատճառ դարձավ, որ բացահայտվի Իրաքի վարչապետի հետ Նուրի Մալեքիի հակառակությունը: Նրանից հետո երբ Ալ-Էբադին չկարողացավ գործադրել իր բարեփոխումների փաթեթը, «Սադր» շարժման առաջնորդ Մուղթադա Սադրը, որ պաշտպանում էր վարչապետի բարեփոխումները, Հեյդար Ալ-Էբադիի դեմ բողոքի հանրահավաք հրավիրեց, ինչը հովանավորվեց նաև Նուրի Մալեքիի կողմնակիցների միջոցով և փակուղային իրավիճակ ստեղծեց: Այժմ Ալ-Էբադիի կառավարության կազմը խնդիրներ ունի, Իրաքի խորհրդարանի աշխատանքն առկախվել է ու խորհրդարանը բաժանվել է երկու խմբի: Մի խումբ խորհրդարանի նախագահ է ճանաչում Սալիմ Ալ-Ջաբուրիին, իսկ մի այլ խումբ, որ անցած ապրիլին մի շարք պատգամավորների բացակայությամբ նրան պաշտոնանկ են հայտարարել, իրենց համար ժամանակավոր նախագահ են ընտրել:
---
Այն ինչ Իրաքում 2016 թվականի ճգնաժամն առանձնացնում է, այն երևույթն է, որ այս ճգնաժամը ծագել է ԻԼԻՊ-ի դեմ պատերազմը շարունակվելուն, ինչպես նաև այդ երկրում ներքին պատերազմին ու գործնական մասնատմանը զուգահեռ, ինչն սպասելի չէր: Ակնկալվում էր, որ բոլոր ուժերը համախմբվեին ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար, որպեսզի գուցե տարաձայնությունները հասնեին նվազագույնի, սակայն գործնականում դա տեղի չունեցավ: Երկրորդ կետն այն է, որ այս անգամ տարաձայնությունները ծավալվել են նաև շիա ընտանիքում:
Ճգնաժամի այս փուլը նախորդներից առանձնացվում է նաև նրանով, որ նախկին փուլերում շիա հոգևորականությունը պաշտպանում էր կառավարության բարեփոխումների փաթեթը, սակայն այդ բարեփոխումներն իրականություն չդառնալով և շիա խմբերի միջև պառակտումն ու տարաձայնությունը սրվելով Իրաքում հոգևորականությունը որոշեց այլևս ուրբաթօրյա աղոթքի երկրորդ քարոզում չհայտարարի իր քաղաքական դիրքորոշումների մասին, ինչը կարելի է Իրաքի քաղաքական զարգացումների հանդեպ հոգևորականության բողոքի արտահայտությունը համարել: Իրաքի Իսլամական գերագույն խորհրդի նախագահ Ամմար Հաքիմն այդ կապակցությամբ նշել է. «Իրաքի հոգևորականությունը, քաղաքական այրերի գործունեության հանդեպ իր դժգոհության պատճառով իր քաղաքական հայացքները շաբաթական կերպով չի հայտարարում ուրբաթօրյա աղոթքում: Իրաքցի քաղաքական այրերը բարեփոխումների նախագծի իրագործման ուղղությամբ դանդաղ են շարժվում և չեն կարողացել հոգևորականության համաձայնությունը շահել»: Այս երեք յուրահատկությունները պատճառ են դարձել, որ Իրաքի վերջին ճգնաժամն առանձնացվի նախորդներից, սակայն իրականությունն այն է, որ նախկին ճգնաժամերի չկարգավորված մնալը հող է պատրաստում նոր լարվածությունների համար:
Այն պայմաններում երբ Իրաքում քաղաքական փակուղային վիճակը բացահայտ է դարձել, կրկին արծարծվել է արտաքին միջամտության հարցը: Իրաքը վերջին տարիներին ապացուցել է, որ արտաքին միջամտության պարագային խոցելի է: Թեև Իրաքում Արաբիայի ներկայությունը, միջամտությունն ու դերակատարությունն այդ երկրում Արաբիայի դեսպանատան վերաբացմանը չի առնչվում, սակայն դրանից հետո Իրաքի զարգացումներում առավել ցայտուն է դարձել Ռիադի դերակատարությունը: 25 տարիներից հետո Իրաքում Արաբիայի դեսպանատան վերաբացումով առավել գունեղ են դարձել Իրաքի աշիրեթների, սուննի թայֆանների ու նույնիսկ որոշ քրդերի ու շիաների հետ սաուդացիների կապերը:
Օրինակ Իրաքի Քուրդստանի տարածքի ղեկավար Մասուդ Բարզանին 2015 թվականի դեկտեմբերին այցելելով Արաբիա հանդիպեց այդ երկրի թագավոր Մալեք Սալմանին: Արաբիայի թագավորը ֆինանսական խոստումներ տալով Բարզանիին փորձեց Բարզանիին ու Քուրդստանի տարածքային կառավարությանը շիա-քրդական կոալիցիայից փոխանցել սուննի-քրդական կոալիցիային: Միևնույն ժամանակ Արաբիան ու Թուրքիան Իրաքի քաղաքական ու անվտանգության ճգնաժամի սրման ուղղությամբ ուշագրավ ազդեցություն են ունեցել: Իրաքի ճգնաժամում Թուրքիայի ու Արաբիայի մերձեցման արդյունքը Բաղդադի կենտրոնական իշխանությունը թուլացնելու նպատակով քրդական-սուննի կոալիցիայի հզորացումն է: 
Իրաքում փակուղային իրավիճակ ստեղծվելով ԻԼԻՊ-ի ահաբեկչության դեմ պայքարը համարվում է այդ երկրի զարգացումների մյուս երեսը: ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Բաղդադի արևմուտքում՝ Ալ-Անբար նահանգում գտնվող Ֆալուջա, Ալ-Քյարամա և Ալ-Սաղլավիա քաղաքների կողմից լուրջ սպառնալիքներ են առաջացրել մայրաքաղաք Բաղդադի դեմ: Այդ պատճառով Իրաքի բանակն ու ժողովրդային ուժերը Ֆալուջայի ազատագրման գործողությունն սկսելուց առաջ ԻԼԻՊ-ի ձեռքից ազատագրեցին Ալ-Քյարամա և Ալ-Սաղլավիա քաղաքները: Իրաքի բանակն ու ժողովրդային ուժերը մայիսի 23-ին Հեյդար Ալ-Էբադիի հրահանգով սկսեցին Ալ-Անբար նահանգում գտնվող Ֆալուջա քաղաքի ազատագրումը: Թեև Իրաքի բանակն ավելի վաղ ազատագրել էր Ալ-Քյարամա և Ալ-Սաղլավիա քաղաքները, սակայն Ֆալուջայի ազատագրման հարցում դանդաղ առաջընթաց ունեցավ:
Ազատագրման գործողությունների դանդաղ ընթացքի պատճառներից մեկը ԻԼԻՊ-ի համար Ֆալուջայի ռազմավարական նշանակությունն է: Ֆալուջան գտնվում է Բաղդադից դեպի արևմուտք 60կմ հեռավորության վրա և Իրաքի մայրաքաղաքին մերձավորության պատճառով ռազմավարական նշանակություն ունի ԻԼԻՊ-ի համար: Քանի որ Նեյնավա նահանգի կենտրոն Մոսուլը և Ֆալուջան համարվում են Իրաքում ԻԼԻՊ-ի գրավման տակ մնացած վերջին մեծ հենակները, դրանց կորցնելը կարող է հոգեբանական մեծ հարված հասցնել այս ահաբեկչական խմբին: Նկատի առնելով այս կարևորությունը ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Ֆալուջայի բնակիչներին օգտագործում են, որպես մարդկային վահան: Թեև Ֆալուջայի բնակչության մեծ մասը հեռացել է քաղաքից, սակայն մինչև 2016 թվականի հունիսի կեսերը շուրջ 30 խաղաղ քաղաքացիներ, որոնց կեսը երեխաներ են, մնացել էին այդ քաղաքում: Հենց դա էլ դանդաղեցրել է Ֆալուջայում Իրաքի բանակի ու ժողովրդային ուժերի առաջխաղացումը։
Ֆալուջայի ազատագրման դանդաղ գործընթացի մյուս պատճառը վերադառնում է Իրաքի կառավարության ներքին ու արտաքին որոշ ընդդիմադիրներին: Իրաքի որոշ ներքին ուժեր, այդ թվում բաասականները, քաղաքական մի շարք այլ խմբերի հետ, որոնք իրենց շահը տեսնում են Իրաքի կառավարության թուլացման մեջ խափանարարություն են կատարում Ֆալուջայի ազատագրման գործողության տարբեր փուլերում: Միևնույն ժամանակ արտասահմանյան դերակատարները, հատկապես Սաուդյան Արաբիան, Ֆալուջայի ազատագրումն իրենց շահերի ուղղությամբ չեն համարում, քանզի դա կարող է ապացուցել ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ Իրաքի կառավարության կարողությունը և միևնույն ժամանակ ամոթալի կարող է համարվել Արաբիայի, նաև Իրաքում ու Սիրիայում ահաբեկիչներին պաշտպանող արաբական ու արևմտյան որոշ երկրների համար:  

---
Վերջում անհրաժեշտ է անդրադառնալ երկու կարևոր կետերի։ Նախ այն որ Իրաքում ԻԼԻՊ-ի գոյության շարունակվելը վտանգավոր է : ԻԼԻՊ-ի դպրոցներում կրթվում են տասնյակ հազարավոր մանկահասակ երեխաներ ու կարող են Իրաքում անվտանգության լուրջ հարցեր առաջացնել շիաների դեմ: Միևնույն ժամանակ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների գրավումից Իրաքի աշխարհագրական տարածքների ազատագրումը պայմանավորված է հզոր և կրոնական ու ազգային բոլոր խմբերի կողմից հովանավորվող ազգային կառավարության ձևավորմամբ: Թեև Իրաքում բարեփոխումներն անհրաժեշտություն են համարվում, սակայն այդ բարեփոխումները չիրագործվելու պատճառով Կենտրոնական իշխանության թուլացումը և խորհրդարանի աշխատանքի առկախումը կարող է ռազմավարական սխալ համարվել: