Ղոդս` իսլամ աշխարհին պատկանող հավերժական քաղաք
Ղոդսի վրա ԱՄՆ-ի ագրեսիան` խաղաղութան բանակցությունների մահը Իսլամ աշխարհի ատելությունն ու զայրույթը Թրափի թշնամական վերաբերմունքի նկատմամբ, օրեցոր ավելի է խորանում: Թրամփի կողմից Ղոդսը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն ավելի սրեց այդ ատելությունը: Այս քայլով, որը հակասում է միջազգային նորմերին ու չափանիշներին, ԱՄՆ կառավարությունն պացաուցեց, որ չի հարգում միջազգային կոնվենցիաները:
Այս անօրինական քալով Թրամփը վիրավորանք հասցրեց աշխարհի բոլոր երկրներին ու իսլամ աշխարհի անքակտելի մի մասնիկն, իր հին պատմությամբ ու կրոնական արժեքներով նվիրեց մի ագրեսիվ ռեժիմի: Այս քայլն արվեց անպիսի պայմաններում, երբ Իսրայելն իր տարածաշրջանային քաղաքականության մեջ հանդիպել է խոչընդոտների և յորաքաչյուր փոփոխություն այս ռեժիմի օգտին, կարող է պատճառ դանալ, որ այս ռեժիմը նոր կոնֆլիկտներ սկսի տարածաշրջանում: Տարածաշրջանում Իսրայելի վիճակի վատթարացմամբ, ԱՄՆ-ն իր հրահրիչ քալերով փորձում է թարմացնել հին վերքերը: ԱՄՆ նախկին կառավարությունները փորձել են իրագործել Երուսաղեմի դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ: Սակայն որոշ նկատառումներից ելենլով, նրանք չեն դիմել այդ քայլին: Այս պայմաններում, Թրամփի քայլով Իսրայելը նոր իրավիճակում կհայտնվի ու կփորձի իր նպատակին ավելի արագ հասնելու համար, խորացնել իսլամական երկրների միջև տարաձայնությունները: Իր վերջին ելույթներում, խոսելով արաբական երկրների հետ իր հարաբերությոնների մասին, Նեթանյահուն իսլամ աշխարհին հղեց այն ուղերձը, որ Իսրայեը տարածաշրջանի ու Միջին Արևելքի պատմության անքակտելի մասնիկն է:
ԱՄՆ-ի այս քալն այնպիսի վտանգ է, որի առջև պետք է պատասխանատու լինեն բոլորը` Ղոդսը փրկելու համար: Եվ որքան շատ ժամանակ անցնի, այս վերքն ավելի կհնանա ու կթարախի, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ: Փաստերը վկայում են, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները փորձում են նոր փոփոխություններ մտցնել տարածաշրջանում և նոր պայմաներ ստեղծել տարածաշրջանում Իսրայելի ոտնձգությունների համար: Այս որոշումն այնքան մտայոգիչ է, որ նույնիսկ Սաուդյան Արաբիան` Միջին Արևելքում Թրամփի ու Իսրայելի դաշնակիցը, չողջունեց այն: Սաուդյան մի պաշտոնյա հատարարեց, որ այս քայլը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: "Այս քայլը նաև կապացուցի, որ ԱՄՆ-ն կարողություն չունի Պաղեստինի հարցի վերաբերյալ արդար լուծում գտնել , քանի որ Ղոդսի վերաբերյալ յուրաքանչյուր որոշում պետք է լինի Իսրայելի ու Պաղեստինի միջև բանակցությունների ավարտին": Թրամփի այս քայլը ցույց է տալիս, որ անգամ չի կարելի ձևացնել, որ խաղաղության բանակցությունների գործընթացը շարունակվում է և ԱՄՆ-ն կարող է արդար միջնորդ հանդիսանալ Իսրայելի ուՊաղեստինի միջև: Այն նույնիսկ չի կարող արդարացնել ԱՄՆ-ին ու Իսրայելին միանալու Սաուդյան Արաբիայի քայլը, այն պատրվակով, թե դա կարող է օգնել պաղեստինցիներին: Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն ավելի կսաստկացնի Իսրայելի ագրեսիան և բնականաբար իսլամ աշխարհը համարում է, որ ԱՄՆ-ի այս քայլը լուրջ սպառնալիք է իսլամական սրբավայրերի, այդ թվում` Ալ Աղսա մզկիթի ու Ղոդսի դեմ: Եվ այս հարցով մտահոգվելու է մեկուկես միլարդ մուսուլման, կամ աշխարհ բնակչության 22 տոկոսը:
Անշուշտ, Թրամփի ոչ խելամիտ քայլը մարդկանց հասցնում է այն համոզմունքի, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութունը սպառնալիք է դառնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար: Պաղեստինի ազատագարման կազմակերպությոնը, որը բանակցություններ է վարում Իսրայելի հետ, զգուշացրել է, որ Թրամփի որոշումը նշանակում է վերջ դնել բանակցությունների գործընթացին: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գրասենյակի տնօրեն Հեսամ Զումլութը: Այս քալը պարունակում է նաև այն ուղերձը, որ Միջին Արևելքոմ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ խոշոր փոփոխություն է տեղի ունեցել, ինչը կաող է տարածաշրջանում լուրջ բռնությունների տեղիք տալ:
Ռոյթերս լրատվական ծառայությունը հրապարակել է փաստաթուղթ, որը վկայում է, որ ԱՄՆ-ի ԱԳ նախարարությունն Իսրայելից խնդրել է զսպվածություն ցուցաբերել այս հարցի կապակցությամբ պաղեստինցիների բողոքների նկատմամբ: Փաստթաղթի մեկ այլ մասում ասված է. "Մենք լավ ենք հասկանում, որ դուք ողջունում եք այս քալը: Սակայն մենք ձեզանից խնդրում ենք բողոքների նկատմամբ պաշտոնական հակազդեցություններում ցուցաբերել ճկունություն": "Մենք հնարավոր ենք համարում, որ Միջին Արևելքոմ և ողջ աշխարհում լինեն բողոքներ ու նաև գնահատում ենք այն փաստը, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ այս որոշումը` տարբեր երկրներում ԱՄՆ-ի ենթակառուցվածքների ու ռազմակայանների վրա". ասված է փաստաթղթում: Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քատուղար Հասան Նասրոլլահն այս կապակցութամբ ասել է. "Հնարավոր է, որ արաբական երկրներից լսենք, որ փորձ են անում նվազեցնել ԱՄՆ-ի ապօրինի քալի վտանգները: Նրանք կհայտարարեն, որ դա անքան էլ լուրջ որոշում չէ: Սակայն այսօր մենք ականատես ենք այն փաստի, որ ստորագրվում է մի նոր Բալֆուրի համաձայնագիր": Նասրոլլահի խոսքերով, ԱՄՆ-ի համար ոչ մի դաշնակից ավելի կարևոր չէ, քան Իսրայելը: Մյուս արաբ ու մուսուլմա դաշնակիցները նրա կարծիքով, ԱՄՆ-ի համար որևէ արժեք չեն ներկայացնոմ: Նասրոլլահի կարծիքով, ԱՄՆ-ն Իսրայելից բացի որևէ մեկի դմաց պատասխանատու չի զգում իրեն: Նա նշել, է, որ Բալֆուրի համաձայնագրից 100 տարի անց, այսօր ստորագրվում է մեկ այլ նման փաստաթուղթ: Այլ խոսքով, Թրամփմի քանի վայրկյանում իրականացրեց այն, ինչ փափագում էին Իսրայելում երկար տարիներ: Եվդ ա մեծ վտանգ է: Իրականում Թրամփը մահացու հարված հասցրեց խաղաղության բանակցություններին: Որովհետև Պաղեստինից հեռացնելով Ղոդսը` այդ երկրի ինքնությունը, ԱՄՆ-ն Պաղեստինից ոչինչ չի թողնում: Պաղեստինը Միջին Արևելքի մուսուլմանների ինքնության անքակտելի մասն է, իսկ Ղոդսն այս ինքնության կենտրոնը: Եվ դա է պատճառը, որ Ղոդսի հարցը ոչ միան քաղաքական ու կրոնական հարց է, այլ մուսուլմաների ինքնության ու պատմության հարցը: Այն ավելին է, քան տարածքների բռնազավթոմ: Պաղեստինի հարցը ավելին է, քան մի իսլամական երկրի հարց: ԱՄՆ-ի նախկին նախագահներն անցած բանակցությունների ժամանակ մշտապես պնդում էին, որ Իսրայելի և Պաղեստինի բանակցություններում Ղոդսի հարցը պետք է ճշտվի:
Սակայն պարզից էլ պարզ է, որ ԱՄն-ն ինչ էլ որ ասի և ինչ սադրանք էլ որ նյութի, Ղոդսը կա և մնում է Պաղեստինի մշտական մայրաքաղաքը: