Pegasus չարամիտ ծրագիրը՝ Սիոնիստական ռեժիմի և զիջումների գնացող արաբական երկրների խայտառակությունը
(last modified Tue, 03 Aug 2021 07:24:00 GMT )
Օգոստոս 03, 2021 11:54 Asia/Tehran

Իսրայելական ընկերությանը պատկանող Pegasus լրտեսական ծրագրերի մասին լուրերի և հաղորդումների հրապարակումը ևս մեկ անգամ ուշադրությունները հրավիրեց լրտեսության հարցի վրա: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Pegasus-ի մասին հրապարակված հաղորդումների տարբեր կողմերին։ Ընկերակցեք մեզ։

Pegasus լրտեսական ծրագիրն իսրայելական ծրագիր է, որն օգտագործվում է բջջային հեռախոսները կոտրելու համար: Guardian թերթի կայքը  հայտնում է, որ Pegasus լրտեսող ծրագրակազմը, որը  ստեղծվել  է իսրայելական NSO ընկերության կողմից, վերջերս թիրախավորել է բազմաթիվ նշանավոր գործիչների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին :Guardian թերթը փորձել է տեղեկություններ փոխանցել այս չարամիտ ծրագրի ու նրա գործունեության վերաբերյալ։ 

Guardian- ը գրում է, «Pegasus- ը լրտեսող ծրագրի անունն է, որը կարելի է համարել  մասնավոր ընկերության կողմից երբևէ ստեղծված և մշակված ամենահզոր լրտեսող ծրագրակազմը:Pegasus- չարամիտ  ծրագիրը ներկառուցված է հեռախոսի ծրագրակազմում, որը վերահսկվում է, մինչդեռ հետապնդվողն ինքը չգիտի դրա առկայության մասին։ Այն  ի վիճակի է ներթափանցել սմարթֆոներ և գողանալ հաղորդագրությունները, ձայնագրել խոսակցությունները, մուտք գործել սոցիալական ցանցեր, տիրապետել գաղտնաբառերին, նկարներին, տեսանյութերին: Նույնիսկ հեռակա կերպով միացնել տեսախցիկն ու խոսափողը: Այս ամենը տեղի է ունենում առանց հեռախոսի տիրոջ իմացության: Այս չարամիտ ծրագիրը կարող է  լուսանկարել ուղարկված և ստացված հաղորդագրությունները,  ձայնագրել ձեր ձայնը ձեր զրույցների ընթացքում: Pegasus-ը կարող է նաև գաղտնի ակտիվացնել հեռախոսի խոսափողը և ձայնագրել ձեր ձայնն ու խոսակցությունները: Այս չարամիտ ծրագիրը կարող է պարզել, թե որտեղ եք գտնվում, որտեղ եք եղել և ում եք հանդիպել»:

Pegasus- ի իսրայելական լրտեսական ծրագիրը առաջին անգամ բացահայտվել է 2016 թ. երբ կոտրել են էմիրաթական ակտիվիստ Ահմադ Մանսուրի բջջային հեռախոսը, որից հետո նա  ձերբակալվել է: ԱՄԷ-ի կառավարությունը մինչ այժմ հրաժարվել է ազատել Ահմադ Մանսուրին, և նա դեռ գտնվում է բանտում:

Այդ ժամանակից ի վեր NSO   ընկերության գրոհային հնարավորությունները զգալի առաջընթաց են ունեցել: Pegasus-ի քայլն ուղղված է «զրո սեղմումով հարձակումներին», որոնք հաջողության հասնելու համար բջջային հեռախոսի սեփականատիրոջ կողմից որևէ փոխազդեցություն կամ գործողություն չեն պահանջում: Ներկայիս իրավիճակում այս չարամիտ ծրագիրն օգտվում է բջջային օպերացիոն համակարգերի թույլ կողմերից և թերություններից: 2019 -ին WhatsApp- ը պարզեց, որ NSO ծրագրակազմը չարամիտ ծրագիր է ուղարկել ավելի քան 1400 բջջային հեռախոսների ՝ օգտագործելով դրանց թույլ կողմերը հանուն իր նպատակների իրականացման: Pegasus չարամիտ ծրագիրը կարող է  WhatsApp- ով զանգել թիրախային համարին և հեշտությամբ ներթափանցել նրա բջջային հեռախոս  ու գողանալ նրա բոլոր տվյալները, նույնիսկ եթե թիրախավորված անձը չպատասխանի զանգին:

--- 

Pegasus չարամիտ ծրագրի հետ կապված հարց է առաջանում թե այս լրտեսական ծրագրի թիրախները ովքեր են։  Փարիզում տեղակայված «Արգելված  թեմաներ» մեդիա կազմակերպությունը Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հետ միասին ԶԼՄ-ներին  է տրամադրել  թիրախների համարները,որոնց համաձայն ավելի քան 50 երկրներում հայտնաբերվել է ավելի քան 1000 մարդ, որոնց թվում  են՝ արաբական թագավորական ընտանիքի մի քանի անդամներ, առնվազն 65 գործարար տնօրեններ, 85 իրավապաշտպաններ, 189 լրագրողներ և ավելի քան 600 քաղաքական գործիչներ և պետական ​​պաշտոնյաներ, ներառյալ մի քանի նախագահներ և վարչապետներ:Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը եւ Լիբանանի նախկին վարչապետ Սաադ ալ Հարիրին լրտեսության  թիրախում հայտնված ամենահայտնի դեմքերից են:Աշխարհի մի շարք երկրների դեմ հնչել են  ցնցող մեղադրանքներ, որոնց համաձայն Իսրայելի արտադրած չարամիտ ծրագրի միջոցով լրտեսել են քաղաքական գործիչների, իրավապաշտպանների, լրագրողների և ընկերությունների ղեկավարների։Իրաքի քաղաքական,կրոնական և ռազմական պաշտոնյաները   Pegasus ծրագրակազմի թիրախում հայտնվածների շարքում  են:

Pegasus լրտեսական չարամիտ ծրագրի ամենակարևոր սպառնալիքներից մեկն ուղղված է լրագրողների և հասարակական ակտիվիստների դեմ , քանի որ նրանց ընդդիմացող կառավարությունները կարող են տարբեր կերպ ներթափանցել և աղտոտել նրանց բջջային հեռախոսները,, խափանելով այդ անձանց գործունեությունը:Իսրայելը և Pegasus ծրագրակազմն օգտագործած երկրները որոշակի նպատակներ են հետապնդում, և այդ նպատակներն ուղղված են  մարդու իրավունքների դեմ: Այլ կերպ ասած, այս ծրագրակազմն օգտագործվում է այլախոհներին ու քննադատներին ճնշելու, այլ երկրների իշխանությունների վրա ազդելու, ինչպես նաև լրատվամիջոցների և ակտիվիստների կողմից տեղեկատվության ազատ տարածումը կանխելու համար: Լրտեսության թիրախում հայտնված որոշ այլ անձինք կապված են եղել Դիմադրության առանցքի հետ, և նրանց դեմ լրտեսությունը կարող է մեկնաբանվել Դիմադրության առանցքի և Պաղեստինի դատի իրական թշնամիների, այդ թվում ՝ Սիոնիստական ​​ռեժիմի, Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի որոշ մերձափնյա  երկրների համատեքստում:

Ոմանք նաև  համոզված են, որ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի լրտեսությունը Լիբանանի առաջնորդների դեմ նույնպես Սիոնիստական ​​ռեժիմի ենթաճյուղ է:

---
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ -ն, Բահրեյնը և Մարոկկոն այն չորս արաբական երկրներն են, որոնք օգտագործել են Pegasus չարամիտ ծրագիրը: Սիոնիստական ​​ռեժիմի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ -ի հարաբերություններն այնքան պարզ են, որ դրանք հերքել հնարավոր չէ: 2012  և 2013 թվականից ի վեր Սիոնիստական ​​ռեժիմը ԱՄԷ -ին տրամադրել է բոլոր էլեկտրոնային ենթակառուցվածքները և կիպրական ընկերության միջոցով նրան վաճառել Pegasus չարամիտ ծրագիրը: ԱՄԷ-ն օգտագործելով սիրիացի գործիչներին տրամադրած սարքավորումները,  դրանցում տեղադրած  Pegasus չարամիտ ծրագրի միջոցով լրտեսել է նրան։  Նույն մեթոդն է կիրառել  նաև լիբանանցի  գործիչների նկատմամբ։Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմադ բին Սալմանը մեկն է այն մարդկանցից, ով  շատ է օգտվել  Pegasus լրտեսական ծրագրից:  Սաուդյան Արաբիան այդ ծրագիրն  օգտագործել է Խաշողջիին և նրա կնոջը լրտեսելու համար։ Մարոկկոն լրտեսական ծրագրակազմը կիրառել է Ալժիրին լրտեսելու համար։  Մարոկկոյի թագավոր Մոհամմադ 6-րդը ևս լրտեսության թիրախում է հայտնվել։

Ավելի վաղ «Եդիոթ Ահրոնոթ» թերթը հայտնել էր, որ Սիոնիստական ​​ռեժիմը ոչ միայն լրտեսող ծրագրերի ոլորտում գործող ընկերություններին  լիազորել է համագործակցել Սաուդյան Արաբիայի կառավարության հետ,  այլեւ նրանց խրախուսում է դա անել: Սիոնիստական ​​«Հաարեց» թերթի փոխանցմամբ ՝ ԱՄԷ -ում և Սաուդյան Արաբիայում Pegasus լրտեսական ծրագրի վաճառքը  հասնում է հարյուր միլիոնավոր դոլարների, ինչը կատարվել է Թել Ավիվի պաշտոնական միջնորդությամբ:

Աբդուլբարի Աթվանն այս կապակցությամբ գրել է․-​​«Պատահական չէ, որ վերջին ամիսներին Սիոնիստական ​​ռեժիմի հետ Աբրահամի  համաձայնագիրը ստորագրած արաբական երկրներն ավելի շատ ներգրավված են աշխարհը ցնցած Pegasus-ի սկանդալում»:Դասական և կիբերային անվտանգության համակարգումն այս զիջումային համաձայնագրի հիմքն է, քանի որ արաբական , հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների մեծ մասին, մտահոգում է անվտանգության հարցը, և դա պայմանավորված է նրանց և իրենց ժողովրդի միջև առաջացած խոր ճեղքվածքով, ուստի նրանք հեշտությամբ ընկնում են Իսրայելի երևակայական անվտանգության պաշտպանության ծուղակը և գայթակղվում են գնել կիբեր լրտեսության ծրագիր իրենց  ընդդիմության և իրավապաշտպան կազմակերպությունների և լրագրողների դեմ օգտագործելու համար, ովքեր  պայքարում են հանուն բարեփոխումների,հանուն ազատության  ու արդարության և հանուն կոռուպցիայի վերացման:

----

Այսպիսով զիջումների գնացող երկրների կողմից Pegasus չարամիտ ծրագրի օգտագործումը ցույց է տալիս, որմի կողմից Աբրահամի համաձայնագրում անվտանգության հարթությունն ավելի ակնառու է, իսկ մյուս կողմից համաձայնագիրը ստորագրած երկրների, այդ թվում ԱՄԷ-ի, Բահրեյնի , Մարոկկոյի և Արաբիայի իշխանավորների հիմնական մտահոգությունն իրենց սեփական ժողովուրդն է, և նրանց օրինականության հիմքերի թուլացումը։ Այլ խոսքով , այդ երկրները համոզված են,որ քաղաքացիական ակտիվիստներին ու լրագրողներին լրտեսելով, կարող են կանխել ընդդիմության և իրենց կառավարման եղանակի դեմ ուղղված  քննադատության տարածումը:

Սիոնիստական ​​ռեժիմի կողմից լրտեսական չարամիտ ծրագրերի օգտագործումը ոչ տարօրինակ է, ոչ էլ նորություն, այլև դա Իսրայելի ռեժիմի բնույթն է: Pegasus-ի հարցում գլխավոր  պարտվողներն այն երկրներն են, որոնք օգտվել են դրանից, քանի որ նրանք պետք է տուրք վճարեն Իսրայելին արտակարգ իրավիճակների դեպքում: Աբդուլբարի Աթվանն այս կապակցությամբ գրել է «Մի շարք երկրներ,ինչպես Արաբիան, Մարոկկոն, ԱՄԷ-ը և Բահրեյնը, որոնք այդ լրտեսող ծրագիրը  գնել են  Իսրայելի մայր ընկերությունից, միգուցե տեղեկություններ են ձեռք բերել իրենց ընդդիմադիրների մասին և ուշադրության կենտրոնում են պահել նրանց բոլոր տեղաշարժերը, բայց Իսրայելը գլխավոր օգտագործողն է, քանի որ նախնական տեղեկության համաձայն՝ Իսրայելը կարևոր տեղեկություններ է ձեռք բերել,որոնք կարող է օգտագործել զոհերին շանտաժի ենթարկելու և իր ուզածը նրանց պարտադրելու համար։