Գրքի հմայքը(13)
https://parstoday.ir/hy/radio/world-i149492-Գրքի_հմայքը(13)
Սրբավայրեր այցելելը սովորաբար ուղեկցվում է մի քանի յուրահատկություններով, որոնք են՝ հատուկ վայրեր այցելելու սովորույթները, գրավիչ ու շլացուցիչ ճարտարապետությունը ( տպավորիչ և ոչ շքեղ իմաստով) և հոգևոր բովանդակությամբ  տեքստեր կարդալը և աստվածային խոսքին ուշադրություն դարձնելը: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2021 08:18 Asia/Tehran

Սրբավայրեր այցելելը սովորաբար ուղեկցվում է մի քանի յուրահատկություններով, որոնք են՝ հատուկ վայրեր այցելելու սովորույթները, գրավիչ ու շլացուցիչ ճարտարապետությունը ( տպավորիչ և ոչ շքեղ իմաստով) և հոգևոր բովանդակությամբ  տեքստեր կարդալը և աստվածային խոսքին ուշադրություն դարձնելը: 

Կրոնների մեծ մասում, հատկապես միաստվածյան կրոնների մեջ, Սուրբ գրքի ընթերցումը մեծ նշանակություն  ունի, և  կրոնների հետևորդները ուշադրություն են դարձնում   երկնային Գրքի ընթերցանությանը, և նույնիսկ կարդալու և գրելու մեջ  արվեստի  կիրառմանը:  Այս հաղորդաշարի մի քանի համարներում խոսելու ենք երկնային և սուրբ գրքերի և մարդու  կյանքի հետ  դրանց  կապի մասին:

--- 

Կրոնի և երկրպագության կատեգորիան գոյություն ունի մարդու  կյանքի սկզբից ի վեր: Չնայած  տարբեր դարաշրջաններում  մարգարեների և կրոնականների  դեմ   թագուտների հակառակություններին և պայքարին, . մարդկության պատմության ընթացքում, կրոնը,  որպես հնամենի ծառ, կանգուն է մնացել  և արդյունավետ  ու ազդեցիկ ներկայություն է ունեցել  մարդու  կյանքում: 

Ըստ մի խումբ  հետազոտողների՝ կրոնը ճշմարտությունների ամբողջություն է՝ ներդաշնակ ինտելեկտուալ համակարգերի (համոզմունքների և ուսմունքների), արժեքային համակարգերի (օրենքների և կանոնների) և ուսուցման համակարգերի (բարոյական և սոցիալական հրահանգների) հետ, որոնք ամենակարող Աստծո կողմից ուղղորդված են մարդուն առաջնորդելու համար: Կամ,  կրոնն աստվածային համոզմունքների և օրենքների ամբողջություն է, որը հաշվի է առնում ինչպես մարդու մտավոր սկզբունքները, այնպես էլ նրա կյանքի բարոյականությունն ու ուղիները: 

Ըստ սոցիոլոգների, հոգեբանների և քաղաքական ու սոցիալական հարցերի վերլուծաբանների, կրոնը կառուցողական դեր է խաղում անհատական ​​և սոցիալական կյանքում, և նրանք, ովքեր անտեսում են կրոնի դերը ժամանակակից աշխարհի խնդիրները վերլուծելու գործում, մեծ սխալ են թույլ տալիս:

Կրոնների սուրբ գրքերը պարունակում են յուրաքանչյուր կրոնի հիմնական ուսմունքները: Ուսմունքներ, որոնք արտահայտում են ցանկացած կրոնի հոգևոր ճշմարտությունը և հանդիսանում են աստվածային էության հետ հաղորդակցության, հավաքական ինքնության ամրապնդման, միստիկական փորձերի արտացոլման և հոգևոր արարքների  լուսաբանման հիմքը: Աշխարհի գրեթե բոլոր աստվածային և նույնիսկ ոչ աստվածային վարդապետություններն ունեն իրենց հետևորդներին ուղղորդող տեքստեր:

--- 

Աստվածային կրոնները ամենակարևոր կատեգորիաներից են, որոնց այսօր մարդը լուրջ մոտեցում ցուցաբերելով փորձում է ելք գտնել իր անձնական ու սոցիակալան վերքերը բուժելու համար և  խոր հայեցողությամբ ուշադրության է առել կրոնի ուսմունքները: Այս ուսմունքների մեծ մասն  ի մի են բերվել կրոնների երկնային գրքերում, որոնք կարող են որպես աղբյուր օգտագործվել ուսումնասիրությունների համար: Երկնային գրքերին ծանոթանալու համար նախ անհրաժեշտ  է իմանալ  այդ գրքերի թիվն ու բովանդակությունը։

Բարձրյալն Աստված մարգարեներին ուղարկեց այն պատվիրանները, որոնք յուրաքանչյուր մարգարեի հանձնարարված էր փոխանցել գրքի տեսքով։ Գրքերից յուրաքանչյուրն, իհարկե,  իջնում  էր աստիճանաբար կամ միանգամից՝ ըստ ժամանակի պահանջների: Չորս գրքերի և անունները հստակ նշված են Սուրբ Ղուրանում, և դրանց նկատմամբ հավատքը պարտադիր է յուրաքանչյուր մուսուլմանի  համար: Այս չորս գրքերն են՝

Զաբուրը, որը Բարձրյալն Աստված ուղարկել է  Դավիթ մարգարեին: Զաբուր   բառը նշանակում է «գիրք»

Թորա, որը ուղարկվել է Մովսես մարգարեին:  «Թորա» բառը ծագել է եբրայերեն տորա բառից, որը նշանակում է  ուսուցում և  օրենք:

Ավետարան բառի տակ հիմնականում հասկացվում է Նոր Կտակարանի առաջին չորս գրքերը,որոնցում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի  գալստյան և հաղթանակի բարի լուրը։

 Ղուրանը մուսուլմանների սուրբ գիրքն է։ Այն Աստված ուղարկել է իր վերջին մարգարեին՝ Մոհամմադի: Մուսուլմանները հավատում են, որ Ղուրանն Աստծու կողմից մարդկությանը տրված բարիք է, Աստծու խոսքը և վերջին երկնային հայտնության գիրքը: Ղուրանը, հաստատելով նախորդ սուրբ գրքերի ճշմարտացիությունը, հաստատում է վերջին և ամենակատարյալ երկնային օրենսդրությունը: Ղուրանի ամենապարզ ու ամենահարմար իմաստը՝ կարդալն է:

Ղուրան

 

Սուրբ Ղուրանում կան այաներ, որոնք արտահայտում են սահիֆեների ուղարկվելը մի քանի  մարգարեներին: Կրոնագետները տարակարծիք են, թե ինչ թվով սահիֆեներ ո՞ր մարգարեին են հայտնվել: Այս կապակցությամբ հայտնի կրոնագետների մոտ  գոյություն ունի երեք տեսություն, որոնք են՝

1.100 սահիֆե է իջել, որոնցից 60-ը հայտնվել է Սեթ մարգարեին, 30-ը Աբրահամ մարգարեին և 10-ը նախքան Թորայի՝ Հնգամատյանի հայտնությունը Մովսես մարգարեին:

2-.100 սահիֆե է իջել, որոնցից 50-ը հայտնվել է Սեթ մարգարեին, 30-ը Աբրահամ մարգարեին և 20-ը հավասարապես Աբրահամ մարգարեին և Մովսես Մարգարեին։ 

3-110 սահիֆե է ուղարկվել, որոնցից 50-ը հայտնվել է Սեթ մարգարեին, 30-ը Էդրիս մարգարեին, 30-ը Աբրահամ մարգարեին, իսկ մնացած 10-ի վերաբերյալ կա տարաձայնություն։ Ոմանք ասում են, որ այդ տասը հայտնվել են Ադամին և ոմանք էլ համոզված են՝ Մովսես մարգարեին։ Բայց առանց սահիֆեները մի քանի մարգարեների վերագրելու, ինչպես Ղուրանում է ասված, պետք է հավատալ, որ Աստված նման սահիֆեներ է ուղարկել մարգարեներին։

---

Հավատքի վեց հանգանակների առումով բոլոր երկնային գրքերն ու գրություններն ունեն ընդհանուր բովանդակություն։  Հավատքի վեց հանգանակներն են՝ Հավատք առ Աստված, Հրեշտակներ,  Հայտնություններ, Մարգարեներ, Հարություն և դատաստան և Աստվածային կամք, որոնցում  աչքի են ընկնում բարոյականությանը հասնելու և վատ բարքերից ու արատներից խուսափելու ջանքեր:

Երկնային գրքերը տարբեր են գործնական պատվիրանների և կրոնագիտական հարցերի ոլորտում, քանի որ գործնական պատվիարնները ուղարկվել են  ժամանակի մարդկանց կարիքները, հետաքրքրություններն ու ունակությունները հաշվի առնելով։ 

Երկնային գրքերի և սուրբ գրությունների հայտնության աստվածային իմաստություններից են՝ միաստվածության վարդապետության լուսաբանումը և կրոնի սկզբունքների ու հանգանակների պահանջների արտահայտումը, որոնք համապատասխանում են  մարդկային բնույթին և չեն  պահանջում մեծ ուսուցում և  առաջնորդում։ Չնայած Աստծո հանդեպ հավատի բնածին բնույթին, այս հավատի որակը և աստվածային հատկությունների ու ճշմարտությունների իմացությունը, չեն կարող հասկանալի լինել միայն բնազդով, և անհրաժեշտ  է  լուսաբանել, որ երկնային գրքերը ներկայացնում են հավատքի հետ կապված հարցերն ու ճշմարտությունները,որոնց վառ ապացույցն են բոլոր մարգարեների  միաստվածության  կոչը և աստվածային հատկանիշների ներկայացումը։

---

Մյուս հանգամանքը համոզմունքների շեղումների ու սխալների ուղղումն է։ Յուրաքանչյուր մարգարեի հայտնությամբ տվյալ ժողովրդի հավատամքային ու  կրոնական խնդիրները դրվում էին ճիշտ ուղու վրա:Բայց այդ մարգարեի մահից որոշ ժամանակ անց մարդիկ ժամանակի ընթացքում շեղվում էին իրենց համոզմունքներից և ընկղմվում  սատանայական գայթակղությունների մեջ: Այդ ժամանակ ամենակարող Աստված նրանց  ուղարկում է  մեկ այլ մարգարեի և մարգարեի հետ միասին իջնում է մի գիրք, որում նշվում էին Աստծու ճիշտ համոզմունքներն ու պատվիրանները։  Աստծու կողմից ուղարկված մարգարեն օգտագործելով գիրքը `մարդկանց հավատամքային շեղումները վերացնում և նրանց ուղղորդում  է դեպի ճշմարիտ ուղի։ 

Հավատքի և երկրպագության հարցերում  աղբյուր ունենալու մարդու կարիքը եղել է Սուրբ Գրքի հայտնության մեկ այլ իմաստությունը: Յուրաքանչյուր մարգարեի կյանքը շատ կարճ և սահմանափակ է եղել, և մարգարեի մահվանից հետո, հավատքի և երկրպագության հարցերում, ումմային  անհրաժեշտ էր  ունենալ աղբյուր: Այդ պատճառով, Մարգարեի բացակայության դեպքում, երկնային գրքի գոյությունը կարող է  օգտագործվել որպես լավագույն և ամենահուսալի աղբյուր, իսկ այլ ժամանակներում և վայրերում լինել նրանց լավագույն փոխարինողը մարդկանց մեջ:

Կասկած չկա, որ ամենակարող Աստված, արժևորելով մարդուն, նրան ուղարկե է  մարգարեներ և երկնային գրքեր ։

Յուրաքանչյուր գիտակից մարդ, ով հավատքի մի մասնիկ ունի իր սրտում, իր էության խորքում, զգում է, որ ամենակարող Աստված մարդուն միայնակ չի թողել, որպեսզի աշխարհի խռովությունների ու փոփոխությունների միջով անցնի կյանքի ուղին: Աստված մարդուն շնորհել է բանականության և գիտակցության ուժ, նրան մեծարել է, մարգարեներին և երկնային գրքերն ուղարկելու միջոցով: Այդ պատճառով երկնային գրքերի հայտնությունը աստվածային օրհնություններից է, որի համար մենք պետք է երախտապարտ լինենք:

---

Հարգարժան ունկնդիրներ հաջորդ շաբաթ կշարունակենք մեր այս զրույցը։ Հաղորդումը կավարտենք մեջբերելով իմամ Ալիիի խոսքերից մի հատված։ Նա ասել է․ «Չորս մեծ երկնային գրքերից ես ընտրեցի չորս բառ։Թորայից՝ (Հնգամատյան) Նա,  ով լռի և քիչ խոսի կփրկվի: Ավետարանից՝ Ով  խնայում է, հագենում է: Զաբուրից՝  Նա, ով դեմ է գնում  այլասերված ցանկություններին, ապահովագրված կլինի աղետներից: Եվ Ղուրանից՝ Ով ապավիում  է Աստծուն, Աստված նրան բավական է»: