Թալիբների դեմ Աֆղանստանի բանակի պարտության պատճառները
(last modified Wed, 01 Sep 2021 08:27:08 GMT )
Սեպտեմբեր 01, 2021 12:57 Asia/Tehran

Ողջույն ձեզ հարգարժան բարեկամներ, այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Թալիբանի վերջին հարձակումների դեմ Աֆղանստանի ազգային բանակի պարտության պատճառները :

Թալիբների արագ առաջխաղացումից և Քաբուլի անկումից հետո Աֆղանստանում, տարածաշրջանում և միջազգային մակարդակում, կարևոր հարց է ծագել, թե ինչու այս երկրի ազգային բանակը չկարողացավ դիմակայել հարձակումներին և  թալիբներին հաջողվեց, բացառությամբ Փանջշիրի, վերահսկողություն հաստատել Աֆղանստանի բոլոր նահանգների վրա: 

2001 -ին Աֆղանստան ԱՄՆ -ի ներխուժումից և Թալիբանի ռեժիմի փլուզումից հետո Գերմանիայի Բոննի գագաթնաժողովում  այս երկրի նոր ազգային բանակի ձևավորումը առաջին անգամ հաստատվեց 70,000 զինծառայողի ունակությամբ, իսկ 2002 թվականին արեւմտյան շրջանակների, հատկապես ԱՄՆ -ի եւ այնուհետեւ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) օգնությամբ սկսվեց դրա ձեւավորման գործընթացը:

Երբ թալիբներն ավելացրին իրենց հարձակումները, 2006 -ին որոշում ընդունվեց  Աֆղանստանի ազգային զորքերի թիվը ավելացնելով հասցնել 130,000 -ի:  Չնայած, որ վերջին տարիներին Աֆղանստանի զորքերի թիվը հասել է 350,000 -ի, բայց նախատեսված էր,որ երկիրը պետք է ունենար փոքր բանակ, սակայն հագեցած լիներ արևմտյան առաջադեմ և ժամանակակից զինատեսակներով՝ որպեսզի կարողանար պաշտպանել Աֆղանստանի ժողովրդին և անվտանգությունը ահաբեկչական խմբավորումների հարձակումներից, սակայն կարևոր հարցն այն է, թե ինչու նման բանակը և Աֆղանստանի ազգային ոստիկանությունը չկարողացան դիմակայել թալիբների հարձակումներին և արագ քայքայվեցին:

Քաղաքական դիտորդները մատնանշում են ԱՄՆ -ի և ՆԱՏՕ -ի կողմից Աֆղանստանի բանակի և ազգային ոստիկանության վերազինման, հզորացման պարտավորությունների չկատարումը և նրանք կարծում են, որ երեք կարեւոր պատճառով նրանք Աֆղանստանում ուժեղ բանակ հատկապես ՝ օդուժը կառուցելու ոչ մի փորձ չեն կատարել: Նախ, ԱՄՆ -ն ու ՆԱՏՕ -ն որդեգրեցին Աֆղանստանի անվտանգությունը արտաքին ուժերից կախվածության մեջ պահելու քաղաքականություն: Նրանց կարծիքով, եթե Աֆղանստանն ունենար հզոր բանակ և ոստիկանություն, ապա Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման շշուկը շատ ավելի արագ և լուրջ կբարձրանար այս երկրի ներքին շրջանակների կողմից: Այդ իսկ պատճառով ԱՄՆ -ն և ՆԱՏՕ -ն փորձեցին արդարացնել իրենց ներկայությունը Աֆղանստանում՝ պաշտպանելով ահաբեկչությունից աֆղան ժողովրդի անվտանգությունը և առաջ քաշեցին իրենց քաղաքականությունն ու ծրագրերը աֆղանական բանակին և և կառավարության«վճռական աջակցության» ծրագրի շրջանակներում: 

Երկրորդ, Պակիստանը, որը Աֆղանստանը համարում է իր բակը, ամենևին համաձայն չէր Աֆղանստանի ազգային բանակին և ոստիկանությանը ԱՄՆ -ի և ՆԱՏՕ -ի առաջադեմ և ժամանակակից ռազմական տեխնիկա տրամադրելուն, որպեսզի իր հարեւանությամբ չձեւավորվի հզոր բանակ: Այդ իսկ պատճառով Բարաք Օբամայի նախագահության օրոք, որոշվեց մինչև 2014 թ.-ը ԱՄՆ -ի ամենամեծ թվով զորքերը պետք է դուրս բերվեին Աֆղանստանից և Պակիստանը արգելեց ամերիկյան զենքի առաքումը Աֆղանստանի ազգային բանակին: Պակիստանը փորձում է թույլացնել  Աֆղանստանը և  այդ երկիրի կառավարությունը կախված պահել Իսլամաբադից որպեսզի հետապնդի իր նպատակներն ու շահերն այդ երկրում:

Երրորդ պատճառը, թե ինչու ԱՄՆ-ն  չնպաստեղ Աֆղանստանի ազգային բանակի և ոստիկանության ամրապնդմանը, այն էր, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ -ն մտահոգված էին Աֆղանստանի ազգային բանակի վրա փուշթունների տիրապետությամբ: Չնայած Աֆղանստանի ազգային բանակի էթնիկ պատկանելության հաարաբերակցությամբ պետք է ձևավորվեր 45 տոկոս փուշթուններից, 30 տոկոս  տաջիկներից, 10 տոկոս հազարաներից, 10 տոկոս ուզբեկներից և 5 տոկոս այլ էթնիկ խմբերից: Բայց հաշվի առնելով Աֆղանստանի քաղաքական և ռազմական ասպարեզում փուշթունների ազդեցությունն ու տիրապետությունը, այս մտահոգությունը զգացվում էր նաև արևմտյան շրջանակներում, որ Հավանական է, որ Աֆղանստանի ազգային բանակում փուշթունական տիրապետությամբ հնարավոր է Աֆղանստանում ծայրահեղական մոտեցմամբ կրոնական բանակ ստեղծվի: Այդ իսկ պատճառով ԱՄՆ -ն և ՆԱՏՕ -ն ոչ միայն չեն շարժվել Աֆղանստանի բանակի և ազգային ոստիկանության ամրապնդման ուղղությամբ, այլ նաև պնդել են, որ իր գործողություններում աֆղանական բանակն ունի ԱՄՆ և ՆԱՏՕ օդային և հրետանային աջակցություն և փորձեցին հրաժարվել Աֆղանստանի ազգային բանակին ամեն տեսակ ռազմական տեխնիկա մատակարարել և  մինչեւ վերջին պահը նրանց անհրաժեշտ էր ԱՄՆ ռազմական օդուժի աջակցությունը թալիբների հարձակումների դեմ: Ամերիկյան ռազմական աղբյուրները խոսում էին աֆղանական բանակի բազմամիլիոնանոց ծախսերի մասին:

Աֆղանստանի վերականգնման հարցերով ԱՄՆ Հատուկ տեսչական գրասենյակի տնօրեն Ջոն Սեպկոն ընդգծելով աֆղանական բանակի շարունակական խնդիրները,  ԱՄՆ -ի եւ ՆԱՏՕ -ի ռազմական հրամանատարներին մեղադրել է իրենց խնդիրները կոծկելու մեջ: Երբ Աֆղանստանի ազգային բանակը պարտվում էր թալիբների հարձակումների  ժամանակ, ԱՄՆ -ի և ՆԱՏՕ -ի ուժերը դեռ դժկամությամբ էին ընդունում այս փաստը, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում նրանք ոչ մի քայլ չեն ձեռնարկել աֆղանական բանակը ահաբեկչական խմբավորումների դեմ վերազինելու համար, որոնք ունեին շատ ավելի հզոր զենք, քան աֆղանական բանակը:

Աֆղանստանի ազգային բանակի արագ փլուզման պատճառներից մեկը ամբողջ երկրում ուժերի կազմակերպչական միասնության բացակայությունն էր: Սակայն, որոշումների համաձայն, աֆղանական բանակը պետք է ունենար 350.000 զինվորական: Այնուամենայնիվ, այս ուժերի մի մասը որպես ածխարհազորայիններ տեղակայված էին Աֆղանստանի տարբեր հատվածներում՝ Կունդուզում, Մեյմանայում, Հելմանդում, Պակտիկայում և Կունարում, որտեղ նրանք հիմնականում գործում էին արտաքին ուժերի կողքին և նույնիսկ նրանցից  ստանում իրենց աշխատավարձը: Նման իրավիճակում ապարդյուն կլիներ ակնկալել ունենալ կենտրոնացված հրամանատարության ներքո գործող ուժեղ և  ժամանակակից բանակ և ցավոք, Քաբուլի արեւմտամետ տեխնոկրատները լուրջ գործողություններ չձեռնարկեցին Աֆղանստանի ազգային բանակը միասնական կերպով կազմակերպելու եւ հզորացնելու համար:

Աֆղանստանի ազգային բանակի պարտությունը թալիբների դեմ հիմնավորելու համար, Արեւմտյան շրջանակները դիմել են կեղծ պնդումների, որոնք չունեն տրամաբանական հիմքեր, ինչպես քաղաքացիական պատերազմում ներգրավվածության պատճառով աֆղանական բանակը մաշված էր և սպառված վերջին երկու տասնամյակների ընթացքում, կամ աֆղանական բանակը չուներ ժամանակակից զենք օգտագործելու ունակություն որովհետեւ աֆղան զինվորականների մեծ մասն անգրագետ էր եւ չէր կարող անհրաժեշտ վերժանքներ  ստանալ ու վերապատրաստման դասընթացների մասնակցել: Մերժելով նման պնդումները ՝ Աֆղանստանի ազգային բանակի  ժամանակի խոսնակ Զահեր Ազիմին բազմիցս խոսել էր երկրի զինված ուժերի, հատկապես Աֆղանստանի ռազմաօդային ուժերի տեխնիկայի բացակայության մասին:

Աֆղանստանի ռազմական վերլուծաբան Նիք Մոհամմեդ Քաբուլին նույնպես գնահատելով Աֆղանստանի ազգային բանակի իրավիճակն ու ռազմական տեխնիկան՝ ասել է, որ աֆղան զինվորականներն ի վիճակի չեն դիմակայել ահաբեկչական հարձակումներին քանի որ զուրկ են անհրաժեշտ ռազմական տեխնիկայից: Եվ դրա պատճառով նրանք չէին կարող միայնակ հաղթահարել անվտանգության սպառնալիքները և միշտ կարիքն ունեին ԱՄՆ -ի և ՆԱՏՕ -ի օդային պաշտպանությանը:

Մոտ մեկ տասնամյակ առաջ երբ բարձրացվեց Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման և Աֆղանստանի ազգային բանակին անվտանգության պարտականությունների փոխանցման հարցը, ՆԱՏՕ -ն նաև փոխեց իր նպատակները երկրում  և զբաղվեց  Աֆղանստանի ազգային բանակին ուսուցանելու   աշխատանքներով բայց գործնականում աշխարհը հստակ հասկացավ, որ նման պնդումները ոչ այլ ինչ են, քան սուտ և նույնիսկ Աֆղանստանի նահանգների անկման վերջին օրերին ՆԱՏՕ-ն  զեկույցներ հրապարակեց պնդելով, որ Աֆղանստանի հատուկ ջոկատայինները վերապատրաստվում են Թուրքիայում: Մինչ կազմակերպությունը և Միացյալ Նահանգները մեծ բազա ունեին Աֆղանստանում, Թուրքիայում Աֆղանստանի ազգային բանակի հատուկ ջոկատայինների պատրաստումը մտածելու տեղիք էր տալիս , և ի վերջո պարզվեց, որ նման ուսուցումները անարդյունավետ էին: Հրապարակված զեկույցները վկայում են, որ Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ռազմական տեխնիկան ներառում էր Հնդկաստանի կողմից նվիրված  մի քանի ուղղաթիռներ և մի քանի հին ինքնաթիռներ և  Աֆղանստանի ազգային բանակի զենքերն էին նախկին ԽՍՀՄ դաշնակիցներից գնված և Կալաշնիկով և M-1 հրացանններ: Դա այն դեպքում,երբ ԱՄՆ -ն ու ՆԱՏՕ -ն պնդում էին, որ նախապատրաստում և զինում են Աֆղանստանի ազգային բանակը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համար: Բայց Աֆղանստանի կառավարության պաշտոնյաները, ներառյալ Աֆղանստանի  նախկին նախագահ Համիդ Քարզայը, բազմիցս հայտարարել էին, որ ահաբեկիչների ձեռքում գտնվող զենքերը շատ ավելի առաջադեմ են, քան Աֆղանստանի ազգային բանակի և ոստիկանության զենքերը: