Նորություններ(16)
(last modified Mon, 15 Nov 2021 06:44:24 GMT )
Նոյեմբեր 15, 2021 10:14 Asia/Tehran

Նորություններ հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք Իրանում գրանցված վերջին ձեռքբերումները՝ գիտական, մշակութային, տնտեսական ու ռազմական ոլորտներում:

 

 

Նախ խոսենք բժշկական ոլորտի մասին:

Մինչ այժմ հաշմանդամներին տեղափոխելու համար մշակվել են տարբեր տեսակի աթոռներ: Սակայն դրանք ունեն մի շարք թերություններ: Իրանի Ազատ համալսարանի հետազոտողները, գիտելիքահենք ընկերության համագործակցությամբ, կարողացել են ստեղծել  բարձի նման մի սարք, որը հատկապես օգտակար է այն հիվանդների համար, որոնց վերջույթներն ունեն խնդիրներ: Այս բարձն ունի մերսման հնարավորություն, որպեսզի կանխվի երկար ժամանակ պառկած հիվանդների մոտ վերքերի առաջացումը: Իսլամական Ազատ համալսարանի դասախաոս դոկտոր Սորուդ Բեհբահանին այս կապակցությամբ ասել է, որ շատ անձինք, ունեն համշմանդամության այնպիսի կարգավիճակ, որ առանց օգնության չեն կարողանում բարձրանալ տեղից: Ուստի իրանցի մասնագետները որոշել են նրանց համար նախագծել նման աթոռներ: Նա նշել է, որ մինչ այժմ նման բարձեր արտադրվել են Չինաստանում, սակայն դրանք չեն կարող լիարժեք կերպով ծառայել հաշմանդամներին: Նա նշել է «Այն աթոռի բարձեըը, որ մենք ենք նախագծել, կարող են օգնել հաշմանդամներին: Դրանք շատ ամուր են և դրանց վրա կարելի է  հենվել: Այդ բարձերը կարող են ապահովել հիվանդի պառկելու աստիճանը: Բարձը նախատեսված է նաև այն հիվանդների համար, որոնք ունեն բարձր կշիռ: Որովհետև աթոռի մեջքը նախագծված է այնպես, որ հիվանդն այնտեղ կարող է  ավելի հանգիստ տեղավորվել»: Մասնագետը հավելում է. «Քանի որ հիվանդների մեծ մասը չի կարողանում հեշտությամբ տեղաշարժվել, նրանց մեջքի վրա առաջանում են վերքեր, իսկ մեջքի մկանները մաշվում են: Հենց այս պատճառով, աթոռի մեջքի մասում տեղադրված է վիբրատոր և մերսող սարք, որը կարող է տաքացնել մկաններն ու ակտիվացնել արյան շրջանառությունը: Բարձերն ունեն նաև ֆիքսատորներ, որպեսզի հիվանդը կարողանա իր վիզն ու գլուխը ֆիքսել ավելի հանգիստ ձևով և ավելի հանգիստ զգալ իրեն: Այս բարձերը կարելի է  տեղադրել հիվանդի մահճակալին և ներքնակի ու գետնի վրա»:

Գյուտը գրանցվել է և նախատեսվում է հնարավորինս շուտ սկսել դրա արտադրությունը:

Իրանցի  հետազոտողները հաշմանդամների համար  ստեղծել են բարձի նման մի սարք

 

Անցած շաբաթվա ընթացքում ԱՀԿ-ն հաստատել է «Սպայկոժեն» պատվաստանյութի առաջին փուլը: «Սպայկոժեն»-ն իրանական-ավստրալական համատեղ արտադրության պատվաստանյութ է՝ կորոնավիրուսի դեմ: Պատվաստանյութն արտադրվել է  իրանական «Սինաժեն»  և ավստրալական «Վակցինե» ընկերությունների համագործակցության արդյունքում: «Սպայկոժեն»-ը  բժշկական բիոտեխնոլոգիական ոլորտում մեծ նվաճումներ է ձեռք բերել և ստացել ԵՄ որակի ստանդարտը: Պատվաստանյութն Ավստրալիայում  անցել է լաբորատոր փորձարկումների փուլը: «Սպայկոժեն» պատավստանյութը փորձարկվել է մկների ու կապիկների վրա և ապացուցել իր արդյունավետությունը կորոնավիրուսի դեմ:  Պատվաստանյութն Ավստրալիայի Ադելաիդ քաղաքում փորձարկվել է  18-65 տարեկան 40 կամավորների վրա: «Սպայկոժեն»-ի մշակման պատասխանատուների ասելով, ԱՀԿ-ն առաջին փուլում հաստատել է պատվաստանյութի արդյունավետությունն իսկ երկրորդ փուլը, 400 կամավորի մասնակցությամբ, արդեն ավարտվել է: «Սպայկոժեն»-ը 25 միկրոգրամ դոզայով երկու չափաբաժին պատվաստանյութ է, որը ներարկվում  է 21 օր տարածությամբ: Փորձարկման արդյունքներն ուղարկվել են Սննդի ու դեղորայքի համաշխարհային կազմակերպությանը և համատեղ ընկերությունը ստացել է  պատվաստանյութի փորձարկման երրորդ փուլի թույլտվությունը: Ըստ ընկերության պատասխանատուների, երրորդ փուլը մեկնարկել է անցյալ շաբաթ և առաջին չափաբաժնով պատվաստվել է 6300 կամավոր: Առաջին օրը պատվաստանյութը ներարկվել է 500-600 կամավորի, այնուհետև այդ թիվը հասել է օրական 1020-ի:Այս փուլում ուսումնասիրվում է կամավորների առողջական վիճակը: Հետազոտության արդյունքները կհրապարակվեն առաջիկայում: Մինչ այժմ «Սպայկոժեն»-ի լաբորատոր փորձարկումներին մասնակցել է 16876 կամավոր:

ԱՀԿ-ն հաստատել է Սպայկոժեն պատվաստանյութի առաջին փուլը 

 

Մյուս ձեռքբերումը վերաբերում է  տեխնոլոգիայի ոլորտին: Իրանցի մասնագետները կարողացել են մշակել ալգորիթմ, որը հնարավորություն ունի արագ ախտորոշել գենետիկ բարդ  և եզակի հիվանդություննները: Ալգորիթմը ստանում է հիվանդի Էկզոմ վարիացիաներն այնուհետև հասկանում, թե որ վարիացիան կարող է ախտածին լինել: Այս ալգորիթմը, հակառակ ընդունված մեթոդների, որոնց միջոցով իրականացվում է էկզոմի անալիզը, կարող է մեկ րոպեում անալիզի ենթարկել միլիոնավոր էկզոմ վարիացիաներ և բացառում է մարդկային գործոնը:

Բժշկական գենետիկ ուսումնասիրություններ իրականացնող լաբորատորիաները կարող են այս ալգորիթմն օգտագործել այն հիվանդների հետազոտությունների համար, որոնք ունեն բնածին գենետիկ հիվանդություններ կամ ժառանգական քաղկցեղ  և հասկանալ հիվանդության պատճառները: Այս ծրագիրը կարողանում է նաև օգնել գենետիկ լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց, կանխել հաշմանդամ  կամ անբուժելի հիվանդություն ունեցող երեխաների ծնունդը, ինչպես նաև գենետիկ քաղցկեղը:

Իրանցի մասնագետները կարողացել են մշակել ալգորիթմ, որը հնարավորություն ունի արագ ախտորոշել գենետիկ բարդ  և եզակի հիվանդություննները