Իսրայելի ռեժիմի ամենակարեւոր ներքին վնասվածքները (1.Սոցիալական վնասվածքներ)
Սիոնիստական ռեժիմն այն պայմաններում է շարունակում պատերազմել այլ երկրների դեմ և հայտարարություններ անել Իրանի Իսլամական հանրապետության վրա հարձակմանը պատրաստվելու կապակցությամբ ,երբ ներքուստ զանազան ոլորտներում լուրջ աղետների դիմաց է կանգնած: Ըստ այդմ, երկու հաղորդումներում քննարկելու ենք Իսրայելի ռեժիմի ներքին կարեւորագույն վնասվածքները, և այս հաղորդման ընթացքում հակիրճ կանդրադառնանք սոցիալական վնասվածքներին:
Իսրայելի ռեժիմի ամենակարեւոր վնասվածքներից մեկը՝ բնակչության աղետն է։Սիոնիստների ամենագլխավոր խնդիրը բնակչության խնդիրն է։Իսրայելի կեղծ ռեժիմը երկիր դառնալու համար բնակչության կարիք ուներ:Ըստ այդմ, մեր թվարկության նախորդ դարի սկզբից ,օրակարգում է՝ աշխարհի տարբեր երկրներից,հրեաների գաղթը դեպի օկուպացված տարածքներ։Իսրայելի պաշտոնյաները փորձեցին խրախուսել աշխարհի ողջ հրեաներին գաղթել օկուպացված տարածքներ՝ ավելի լավ կյանքի խոստումով:Վերջին տարիներին, սակայն, Իսրայելի անվտանգության և տնտեսական խնդիրների պատճառով ներգաղթի հարցը հակադարձվել է,և հրեաները օկուպացված տարածքներ ներգաղթելու փոխարեն ,արտագաղթում են օկուպացված տարածքներից:Սիոնիստական ռեժիմի վիճակագրական կենտրոնի տվյալներով՝ 2009 թվականից ի վեր հրեաների՝ Պաղեստինից հեռանալու ընթացքը հակադարձվել է և օկուպացված Պաղեստինից մեկնածների ու չվերադարձածների թիվը գերազանցում է մուտք գործածներից կամ նրանցից ,ովքեր հեռացել ու չեն վերադարձել:
Օկուպացված տարածքներում դեմոգրֆիայի այլ վնասվածքներից է տարբեր էթնիկական խմբերի առկայությունը:Օկուպացված Պաղեստինում ավելի քան 100 էթնիկական խմբեր գաղթել են աշխարհի զանազան երկրներից, որոնցից ոմանք հրեաներ չեն, սակայն բնակչության ընդհանուր գիծը ,նրանց հրեա լինելն է: Այնուամենայնիվ, մի երկրում, որն ունի ավելի քան 100 էթնիկական խմբեր , բախումներն ու հակամարտությունները նույն չափով ավելանում են :Ազգությունների ինքնությունը պահպանելու փորձը սիոնիստների խիստ դժվարություններից է համարվում: Այս էթնիկ խմբերը փորձում են Իսրայելի կաբինետից արտոնություններ ստանալ: Մեծ թվով էթնիկ խմբերի առկայության պատճառով,նրանք ամեն քայլի դիմում են արտոնություններ ստանալու համար ,որի պատճառով ստեղծվում են գաղտնի հոսանքներ և այս խմբերը համագործակցում են հանցագործ բանդաների հետ և օրինազանց քայլերի դիմում :
Իսրայելի ռեժիմի դիմաց ծառացած սոցիալական կարևորագույն այլ վնասվածքներից է ՝սոցիալական տարածության պատճառով օկուպացված տարածքներում ազգամիջյան բռնարարքները:Այս բռնությունները ,հետևանքն են օկուպացված տարածքներում բազմազգության և հրեաների կողմից այդ տարածքներում բնակվող այլ ազգերի նկատմամբ ցուցաբերվող խտրական վերաբերմունքի: Ընդհանուր առմամբ օկուպացված տարածքներում երեք կարգի սոցիալական բաց գոյություն ունի,որոնք են ՝արաբների եւ հրեաների միջեւ պատմական եւ էթնիկ բացը, հրեական խմբերի միջեւ ռասայական բացը եւ հրեաների միջեւ կրոնական բացը:
Արաբների եւ հրեաների միջեւ էթնիկ բացը հետևանքն է էթնիկ ինքնության նկատմամբ իրազեկության:Նաև երկու խմբերի միջև պատմական կապը ձևավորվել է պատմական հիշողության հիմամբ ,որից սերել են հակադիր էթնիկ երկու խմբեր: Այս բացը պայմանավորված է նաեւ իսրայելցի արաբների նկատմամբ սիոնիստական ռեժիմի խտրական պահվածքով։Այս բացը հասել է նաև քաղաքական դաշտ և հանրային մոբիլիզացիա։Ամերիկյան Wall Street Journal օրաթերթը մայիս ամսին, օկուպացված տարածքներում հրեաների և արաբների միջև բախումներից հետո գրել էր.«Իսրայելը այն պայմաններում ,երբ կրկին անգամ վերջերս է իր հարձակումների թիրախը դարձրել Գազայի բնակիչներին ,ներքին առումով մարտահրվերի դիմաց է կանգնել՝ հարևանը հարևանի դիմաց ,Իսրայելում բնակվող հրեաներն ու արաբները պատերազմում ու բռնություն են իրակակացնում ,սոցիալական բռնություն ,որը աննախընթաց է եղել վերջին տասնամյակներում»:
Քաղաքական գիտությունների իսրայելցի փորձագետ Իլան Գրիլ Սամերը ,Ֆրանսիական «Լը Մոնդ»օրաթերթում այս բախումների մասին գրել է.«Իսրայելցի հրեա և արաբ քաղաքացիները փողոցներում հարձակվեցին միմյանց վրա: Խանութները թալանվեցին, սինագոգները հրկիզվեցին և հարևանները սարսափում էին միմյանցից։Նման բախումներ,որոնք նկատվում են Իսրայելի շատ քաղաքներում, նշանակում էր մի տեսակ «խաղաղ գոյակցության» ավարտը»:Գրիլ Սամերը Իսրայելի արաբ հասարակության ներկայի կարգավիճակը այսպես է նկարագրում.«Այս հասարակության մեծ մասում տնտեսական և սոցիալական զարգացման բացակայություն և արմատացած աղքատություն, արաբական գյուղերում և թաղամասերում ենթակառուցվածքների խիստ բացակայություն, բացահայտ խտրականություն, որը հանգեցնում է խանդի և հուսախաբության…»:
Օկուպացված տարածքների հրեաների միջև ևս ռասայական և կրոնական բաց գոյություն ունի:Հրեական խմբերի միջև տարածությունը կարելի է գտնել չորս նշանավոր ինքնության մեջ,որոնք են՝ սեֆարդիմ, աշքենազի, ռուս հրեաների ռասան և եթովպացի հրեաների ռասան: Հրեաների միջև ռասայական տարանջատումը պայմանավորված է աշխարհի զանազան տարածքներում,նրանց ցրվածությամբ :Աշխարհի հրեաները բաժանված են տարբեր խմբերի, որոնք տարբերվում են լեզվով, մշակույթով և քաղաքակրթությամբ:Ամենակարևոր բաժանումներն են՝ են սեֆարդիմները և աշքենազիները:Աշքենազի բառը եբրայերենում վերաբերում էր Գերմանիային, և յոթից ութերորդ դարերի ընթացքում, հարավային Իտալիայից Գերմանիա ներգաղթած հրեաները կոչվում էին աշքենազի հրեաներ, իսկ եբրայերեն սեֆարդիմները վերաբերում են Իսպանիային:Սեֆարդիմ են կոչվում նաև արաբական և իսլամական տարածքներից գաղթած հրեաները:Այս երկու խմբերը մեծապես տարբերվում են լեզվով, պաշտամունքի ձևով, անձնական կարգավիճակով, հագուստով և Թալմուդի շրջագծում ՝ կրոնական մեկնաբանություններով,բայց հիմնական տարածությունը առնչվում է արևելքցիների նկատմամբ արևմուտքցիների հեգեմոն և նվաստացուցիչ հայացքին: Այս ռասայական բաժանումը ինստիտուցիոնալացվում է:Այս ինստիտուցիոնալացումը հետևանքն է անհավասար քաղաքականությունների կիրառմանը կապված ՝ ֆինանսական արտոնությունների տրամադրման, քաղաքավանաշինության և բնակելի ու աշխարհագրական տարածքներում հրեաների բնակեցման հետ:
Հրեաների կրոնական բացը երկու կարգի է՝ անկրոններ և կրոնականներ:Ելնելով այս բացից ՝ սիոնիստ հրեաները բաժանվում են երեք խմբի:Առաջին խումբը կրոնականներն են, ովքեր կյանքի բոլոր ոլորտներում ,կանոնավոր կերպով կառչած են հրեական օրենքի կրոնական ուսմունքներին: Երկրորդ խումբը, որը հայտնի է որպես ավանդապաշտներ, հավատարիմ է միայն հասարակական արմատ ունեցող ուսմունքներին,օրինակ՝ կրոնական տոներին, ամուսնության ավանդույթի պահպանմանը, կրոնական հիմունքներով ընդունված ուտելիքներ ուտելուն և այլն:Երրորդ խումբը նրանք են, ովքեր հավատարիմ չեն կրոնին, բայց խորապես հավատում են սիոնիզմին:Կրոնական բացը պատճառ դարձավ ,որ կրոնական կուսակցությունները հաջողեն պետական կոալիցիաների միջոցով մեծ լիազորություններ ստանալ կրոնականների համար: Այս արտոնություններից ամենագլխավորը առնչվում է «Յեշիվայի» կրոնական դպրոցի աշակերտների և կրոնական բոլոր աղջիկների ազատմանը զինվորական ծառայությունից , Ինչն ավելի վաղ եղել է Բենիամին Նեթանյահուի գլխավորած Իսրայելի նախկին կաբինետում տարաձայնությունների պատճառներից մեկը։
Նշված պայմանները պատճառ են դարձել, որ Իսրայելի հասարակության մեջ սոցիալական վնասվածքներն հարաճուն ընթացք ունենան,և Իսրայելի ռեժիմի հաստատումից 76 տարի անց, օկուպացված տարածքներում մինչ օրս չձևավորվի ազգային ինքնություն,իսկ սոցիալական բաժանումները հանգեցնում են ինտենսիվ հակամարտությունների, որը երբեմն այդ ռեժիմին սպառնում է քաղաքացիական պատերազմը:Այս առումով, Բար Իլան համալսարանը և «Մանո մեդդին» հիմնադրամը 2019 թվականին «Իսրայելի Կոնգրես» խորագրով համատեղ նախագծում անդրադարձել են իսրայելական հասարակության մեջ մշտական լարվածության պատճառներին և ընդգծել, որ Իսրայելի հասարակության մեջ բռնությունը աճում է։Ուսումնասիրության արդյունքները որին , մասնակցել են Իսրայելի հասարակության 1783 անդամներ և առաջին անգամ է հրապարակվել,ապացուցում է , որ հրեաների 8,5 տոկոսը պատրաստ է եղել Իսրայելում բնակվող արաբների դեմ բռնի գործողությունների,և հրեաների 58%-ը համոզված է, որ արաբներին չի կարելի թույլ տալ ազատ արտահայտվել ԶԼՄ-ներում, իսկ հրեաների 46%-ը չի հավատում արաբների քաղաքացիության լիարժեք երաշխավորմանը:
Բար Իլան համալսարանի հրեական արդարադատության և ժողովրդավարության կենտրոնի ղեկավար և Իսրայելի Կոնգրեսի նախագծի հիմնադիրներից ՝ պրոֆեսոր Սահեր Լիֆ շիցն ասել է.«Այս ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալները ապացուցում են՝ հասարակության մեջ առկա ծանր ու դառն իրողությունները և խորը թշնամությունները և ցույց են տալիս, որ տարբեր խմբերը դժգոհ են ստեղծված իրավիճակից»: Մի խոսքով Իսրայելում ուժի կառույցին իշխող ռասիզմը, ստեղծել է խտրականություն և փոքրամասնությունները դեմ հանդիման են կանգնել աղքատության տարածման ու տնտեսական դժվարությունների ,որը կարևոր գործոն է հրեաների հետ նրանց առճակատման համար, որոնք իրենց համարում են օկուպացված տարածքներում գերակա ժողովուրդ։
Հաջորդ հաղորդման ընթացքում կանդրադառնանք սիոնիստական ռեժիմի ռազմական ու անվտանգության ոլորտներում վնասվածքներին։ Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: