Արտաքին միջամտության դերը Ղազախստանի ժողովրդի բողոքի ցույցերում
Ղազախստանում բողոքի ակցիաները շարունակվում են այն պայմաններում, երբ այդ երկրի նախագահն արձագանքելով զանգվածային ցույցերին, նահանջել է հեղուկ գազի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումից:
Ավելի վաղ, Ղազախստանի կառավարությունը հայտարարել էր, որ հունվարի մեկից հեղուկ գազի մեկ լիտրի գինը 60 տենգեից կբարձրանա 120 տենգեի:
Ղազախստանի յուրաքանչյուր 436 տենգեն փոխանակվում է մեկ դոլարով:
Փաստորեն, Ղազախստանում մեքենաների սեփականատերերը հեղուկ գազի համար վճարում էին 14 ցենտից պակաս: Սակայն Նուրսուլթանի կառավարությունը փորձել է այդ գումարը հասցնել ավելի քան 27 ցենտի։ Նուրսուլթանի կառավարության կողմից մեքենաների հեղուկ գազը թանկացնելու իրական պատճառն այն է, որ Ղազախստանն արտադրում է երեք տեսակի հանածո վառելիք և դրանք արտահանում համաշխարհային շուկաներ։ Փաստացի, Ղազախստանի կառավարությունն օրական արդյունահանում է 1 մլն 800 հազար բարել հում նավթ, 1 մլն տոննայից պակաս քարածուխ և 32 մլրդ խորանարդ մետր գազ։
---
Ղազախստանի կառավարությունը մտադիր էր մոտ ապագայում երկրում բացել նոր նավթաքիմիական համալիր, որի տարեկան կարիքը կազմում է 550 հազար տոննա հեղուկ գազ։ Համալիրի հեղուկ գազն ապահովելու համար Նուրսուլթանի կառավարությունը կա՛մ պետք է նվազեցներ բնական գազի արտահանումը, կա՛մ բարձրացնելով գազի գինը մարդկանց խրախուսեր բենզին գնել մեքենաների համար: Նուրսուլթանի կառավարության կարծիքով՝ մարդկանց խրախուսելով ավելացնել բենզինի սպառումը, հնարավոր կլիներ նվազեցնել բնական գազի սպառումը։ Նուրսուլթանի կառավարության այս խնդիրը լուծելու մյուս ճանապարհը Ղազախստանից գազի արտահանման ծավալների կրճատումն էր։ Սակայն կառավարությունն ընտրել է առաջին ճանապարհը, այն է՝ թանկացնել մեքենաների համար օգտագործվող գազի գինը։ Սակայն գազի գնի թանկացման մասին հայտարարությունից մեկ օր անց, Ղազախստանի տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել: Ցուցարարները պահանջել են նվազեցնել հեղուկացված վառելիքի արժեքը, որը կրկնակի թանկացել է, 60-ից հասնելով 120 տենգե մեկ լիտրի համար:
Տենգեն Ղազախստանի ազգային արժույթն է:
Անցած շաբաթվա ընթացքում Ղազախստանի պետական լրատվամիջոցները հաղորդեցին բողոքի ցույցերի ըթնացքում հարյուրավոր ոստիկանների և ցուցարարների սպանության ու վիրավորվելու, կառավարական շենքերի ոչնչացման ու հրկզիման, սուպերմարկետների և սպառողական ապրանքներ վաճառող խանութների կողոպտման, Տոկաևի կառավարության կաբինետի հրաժարականի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի բնակարանի հրկիզման մասին: Սակայն վերոնշյալը կառավարության որոշման դեմ զայրացած ղազախների արձագանքի ընդամենը մի փոքր մասն է։
Հակակառավարական զանգվածային ցույցերից հետո Տոկաևի կառավարությունը հրաժարական տվեց, և Ղազախստանի քաղաքական և անվտանգության շատ պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից: Միևնույն ժամանակ, չնայած Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրաժարվել է իր որոշումից, սակայն ժողովրդական բողոքի ակցիաները չեն դադարել, և բռնությունները շարունակվում են: Ղազախստանի նախագահը ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել:
Նուրսուլթանի կառավարության խնդրանքին ընթացք տվեց Հայաստանի վարչապետ և ՀԱՊԿ-ի գործող նախագահ Նիկոլ Փաշինյանը: Ղազախստանի ՆԳՆ տվյալներով՝ Ղազախստանում վերջին անկարգությունների ընթացքում մինչ այժմ ձերբակալվել է ավելի քան 3000 մարդ, երկու կողմից՝ 26-ը կորցրել են իրենց կյանքը։
Չնայած ժողովրդական բողոքի ակցիաների երկարաձգման պատճառների մասին փորձագետների և քաղաքական գործիչների բազմաթիվ ենթադրություններին, չպետք է անտեսել այն փաստը, որ Նուրսուլթան Նազարբաևի նախագահության ընթացքում, որը տևել է շուրջ երեք տասնամյակ, Ղազախստանի ժողովրդի տնտեսական վիճակը զգալիորեն բարելավվել է և այդ երկրի միջին խավի կենսամակարդակը բարձրացել է: Ղազախստանում միջին խավի աճի հետ մեկտեղ ընդլայնվել են նաև «արևմտյան մասնավոր հատվածի կառույցները»: Նշվում է, որ ներկայումս Ղազախստանում հիմնվե; և գործում է 22000 հասարակական կազմակերպություն։ Այդ արևմտամետ կազմակերպությունները դեմ են Ռուսաստանի ներկայությանը Ղազախստանում:
Այդ պատճառով, Ղազախստանում Ռուսաստանի կողմնակիցները պահանջում են փակել բոլոր հակառուսական հասարակական կազմակերպությունները: Միաժամանակ Ռուսաստանի կողմնակիցները կոչ են անում Ղազախստանին դուրս գալ թուրքալեզու երկրների հետ դաշինքից։ Ամեն դեպքում, Ղազախստանում հակակառավարական ցույցերի շարունակումը կասկածներ է առաջացրել անկախ քաղաքական շրջանակներում։ Արևմտյան պետությունները, հատկապես Միացյալ Նահանգները, որոնք քիչ ազդեցություն ունեն Կենտրոնական Ասիայի հանրապետություններում, ներառյալ՝ Ղազախստանում, կարծես ակտիվ դեր են խաղացել բողոքի ցույցերը հրահրելու գործում: Անկասկած, ԱՄՆ-ի գլխավորությամբ այդ երկրները շարունակում են երազել Կենտրոնական Ասիայի երկրներում, հատկապես Ղազախստանում գունավոր հեղափոխություն իրականացնելու մասին: Դա այն դեպքում, երբ ավելի վաղ Ուկրաինայում, Վրաստանում և Ղրղզստանում արևմտյան պետություններն արդեն գունավոր հեղափոխության ձախողված փորձ ունեցել են։
Իր երկրում տեղի ունեցած վերջին անկարգություններին արտաքին միջամտության դերակատարության և ցուցարարների զինված բնույթի մասին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի վերջին հայտարարություններն առավել քան երբևէ ամրապնդել են երկրի արևելամետ լինելու մասին ենթադրությունները:
Ղազախստանի կառավարության խնդրանքով երկրում ժամանակավորապես ներկա կլինեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահները:
Ղազախստանի նախագահը հայտարարել, որ մինչև լիակատար խաղաղության հաստատումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահները ներկա կլինեն Ղազախստանի տարբեր քաղաքներում։ Այդ ուժերի մեծ մասը ռուս զինվորներ են:
Իր հեռուստաելույթում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նաև հայտարարել է.«Նուրսուլթանի կառավարության խնդրանքով, Ռուսաստանից և հարևան այլ երկրներից զորքեր են ուղարկվել Ղազախստան, որոնք ժամանակավորապես կմնան երկրում, անվտանգությունը երաշխավորելու համար»:
Ղազախստանի նախագահը հարգանքով է խոսել ռուս և այլ հարևան երկրների խաղաղապահ զինվորների այդ երկրում հյուր լինելու մասին։
Տոկաևը վերջին անկարգությունները վերագրել է օտար երկրներում պատրաստված ահաբեկիչներին, և Ալմաթիում բռնությունների մասին ասել է.«20 հազար հանցագործներ հարձակվել են Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիի վրա և ոչնչացրել պետական գույքը»։
Ավելի վաղ, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, արձագանքելով Ղազախստանում վերջին զարգացումներին, ասել էր. «Թեհրանն ուշադիր հետևում է Ղազախստանի զարգացումներին և հուսով է, որ տարաձայնությունները երկխոսության միջոցով անհապաղ կկարգավորվեն և այդ երկրում կվերականգնվի խաղաղությունը»:
Ղազախստանի բոլոր հարևան երկրները Տոկաևի կառավարությանը մաղթել են խաղաղություն և ճգնաժամի խաղաղ կարգավորում:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը հայտարարել է. «Պեկինը կանի ամեն ինչ՝ աջակցելու Ղազախստանին և օգնելու հաղթահարել խնդիրները: Չինաստանը կտրականապես դեմ է այդ երկրում բռնություն և անկարգություններ հրահրող օտարերկրյա ուժերին»:
Չինաստանը նման հայտարարությամբ է հանդես եկել Ղազախստանում վառելիքի գները բարձրացնելու կառավարության որոշման դեմ ժողովրդական զանգվածային ցույցերի ֆոնին։
Ռուսաստանը ևս օտարերկրյա գործակալներին է մեղադրել Ղազախստանում բողոքի ցույցեր հրահրելու մեջ: Ռուս խաղաղապահներն այժմ լիակատար վերահսկողության տակ են վերցրել Ղազախստանի Ալմաթիի օդանավակայանը։ Տարածաշրջանային հզոր պետություններ Ռուսաստանը և Չինաստանը հավաստիացնում են որ արևմտյան երկրները միջամտում են Ղազախստանի ներքին գործերին, իսկ տարածաշրջանի որոշ արևմտամետ փորձագետները փորձում են մեծացնել ու կարևորել ժողովրդի դերը և ռուսական քաղաքականությունը ներկայացնել որպես բողոքի հիմնական պատճառ: Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում, իսկ արևմտյան պետությունները, հատկապես ԱՄՆ-ը, որը տարածաշրջանում չէ, պատրաստ է Կենտրոնական Ասիայում իր նպատակներին հասնելու համար տեսնել, թե ինչպես են հազարավոր ղազախներ հրի ու սրի քաշվում: