Գրքի հմայքը (31)
(last modified Sun, 23 Jan 2022 09:59:28 GMT )
Հունվար 23, 2022 13:29 Asia/Tehran

Թվայի՞ն գիրք թե՝ տպագիր: Այս երկուսից որն այսօր ավելի մեծ պահանջարկ ունի, կամ որն է ավելի հարմար: Հարցն ընդհանրապես սրանում չէ: Պետք է պատասխանել ավելի կարևոր հարցի, թե ի՞նչ մակարդակում են գտնվում գրքի հետ մեր շփումները:

Երկար ժամանակ չի անցել թվային մեդիայի կյանքից, սակայն այդունահդերձ շատերը կարոտով  են հիշում այն ժամանակները, երբ գոյություն չունեին ինտերնետ, անլար հեռախոսներ ու սոցիալական ցանցեր: Այդ մարդիկ համոզված են, որ առաջ գիրքն ավելի մեծ դեր ուներ մարդկանց կյանքում և մարդիկ ավելի շատ ժամանակ էին տրամադրում ընթերցանությանը: Արդյոք իսկապես այդպե՞ս էր:

Ես կարծում եմ, որ եթե այն ժամանակ ընթերցանությունն ավելի շատ է եղել, պատճառը ոչ թե հրատարակությունների աշխատանքն է եղել, այլ՝ մարդկանց կենսակերպը: Ոչ այնքան վաղ ժամանակներում մարդիկ արժևորվում էին ըստ իրենց գիտելիքների: Եվ ինֆորմացիայի ժամանակաշրջանում,  այդ արժեքն իր  տեղը զիջել է այլ արժեքների:

 

Հարվարդի համալսարանի գրականության դասախոս Լիա Փրայսը համոզված է, որ գրքի ֆիզիկական ձևը մեծ դերակատարություն չի կարող ունենալ ընթերցանության վրա: Նա ասում է. «Երբ մարդիկ խոսում են գրքի մասին, շատ հաճախ անդրադառնում են երկու տարբեր հարցերի: Առաջինը իր է, ապրանք, որն ունի հատուկ ձև և հոտ և երկրորդը մի ապրանք է, որը կարողանում է տարբեր գործառույթներ իրականացնել: Թերևս կարելի է տարբերությունը գտնել ձևի և գործառույթի մեջ: Ինձ համար որպես օրինակ, ապրանքի գոյությունը կարևոր չէ: Ես կարևորում եմ գործառույթների և մարդկային գործունեության շարունակականությունը: Այսօր հրատարակչությունները երկու տեսակ գիրք են հրատարակում՝ թվային և տպագիր: Տպագիր գրքերի մասին բոլորս գիտենք: Իսկ էլեկտրոնային գրքերը թվային գրքերն են: Չնայած էլեկտրոնային գրքերը շատ հաճախ ներկայացվում են որպես տպագիր գրքի էլեկտրոնային օրինակ , սակայն էլեկյտրոնային մեծ թվով գրքեր նախկինում չեն հրատարակվել:   

Էլեկտրոնային գրքերը նախատեսված են էլեկտրոնային հատուկ կրիչներով կարդալու համար: Սակայն այդ գրքերը կարելի է կարդալ նաև հեռախոսների և պլանշետների միջոցով: 21-րդ դարի սկզբում էլեկտրոնային գրքերի վաճառքն աճեց, գրավելով մեծ թվով մարդկանց:

 

Հստակ հնարավոր չէ ասել, թե ով էր էլեկտրոնային գրքի գյուտարարը: Սակայն շատերը համարում են, որ իսպանացի ուսուցիչ Անժելա Ռոբլեսը համարվում է էլեկյտրոնային գրքի գյուտարարաը: Նա իր աշակերտների գրքերի քաշը նվազեցնելու համար ստեղծեց մի գործիք, որը թույլ էր տալիս մի շարք տեքստեր ու պատկերներ ֆիլմի տեսաժապավենի նման  փաթաթել կոճի վրա և գիշերային ժամերին կարդալ լույսի տակ: Այս սարքի վրա կար ձայն, որ բացատրություն էր տալիս բովանդակության  մասին:

1930թ. Բոբ Բրաունը, մի համր ֆիլմ դիտելուց հետո մտածեց, որ կարելի է գրքերի բովանդակությունը ցուցադրել մեծ էկրանի վրա: Իսկ 1971թ ձևավորվեց մի շարժում, որը կոչվեց «Գութենբերգի նախագիծ»: Նախագծի նպատակն էր թվայնացնել թղթե գրքերը: Կամավորների աջակցությամբ, հազարավոր գրքեր որոնք պահվում էին անձնական գրադարաններում, թվայնացվեցին:

Էլեկտրոնային գրքերն անշուշտ ունեն առանձնահատկություններ, որոնք շատերի ուշադրությունը գրավում են: Այդ թվում կարելի է նշել դրանց պարզությունը, բովանդակություն  գտնելու հեշտությունը, գրքի գնումը և նոր գրքերի ավելացումը սարքի վրա: Այս գրքերը կարող են փոխել պատկերի ու տառերի չափերը և իրականացնել այլ գործառույթներ:

Թվային գրքերի կարևոր առանձնահատկություններից էր նաև այն, որ դրանք թույլ են տալիս նվազեցնել թղթի սպառումը և արդյունքում շահում է բնությունը:  Թվային գրքերը հեշտությամբ թարմացվում են և նոր գրքերը հեշտությամբ հասանելի են օգտատիրոջը: Սովորաբար այս գործընթացը ծախսատար չէ: Իսկ թղթե գրքի համար անհրաժեշտ են մեծ ծախսեր:

Այդուհանդերձ, ըստ երևույթին, պետք  չէ հեշտությամբ հրաժարվել թղթե գրքերից: Կարելի է  ասել, որ էլեկտրոնային գրքերն ունեն որոշակի թերություններ: Մի հետազոտություն ցույց է տալիս, որ էլեկտրոնային գրքեր կարդալը նվազեցնում է սովորելու մակարդակը: Այս հետազոտության ընթացքում 25 հոգանոց խմբին խնդրել են ընթերցել 28 էջանոց գիրք Kindle էլեկտրոնային գրադարանից: Մյուս 25 հոգանոց խումբը կարդացել է թղթե գրքեր: Այնուհետև նրանք ներկայացրել են իրենց կարդացած պատմությունից 14 դեպք: Արդյունքում պարզվել է, որ տպագիր գրքերի ընթերցողներն ավելի ակտիվ են եղել:  

 

Նորվեգիայի Սավանգեր համալսարանում նույնպես ուսանողների շրջանում անցկացվել է հետազոտություն, որը պարզել է, որ տպագիր գիրք կարդալն ավելի լավ արդյունք է ունենում: Թղթե գիրքը ավելի քիչ է հոգնեցնում ընթերցողին, քանի որ երկար ժամանակ էկրանին նայելը կարող է վնասել աչքերը և հոգնածություն առաջացնել: Դա այն դեպքում, երբ տպագիր գրքերը խնդիրներ չունեն: Սա հատկապես պետք է նկատի առնել երեխաների դեպքում:

Մյուս կողմից, տպագիր գրքերի արտադրության ժամանակ հեղինակային իրավունքը պահպանվում է և հեղինակը ստանում է շահույթ: Իսկ էլեկտրոնային գրքերի դեպքում այս սկզբունքը չի պահպանվում, քանի որ այս գրքերը շատ հեշտորեն պատճենվում են առանց հեղինակի թույլտվության:

Էլեկտրոնային ընթերցանության վերաբերյալ հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ ընթերցողը տպագիր գիրք  է կարդում, կարողանում է հեշտությամբ օգտվել էլեկտրոնային գրքերից: Մեկ այլ հետազոտության  մասնակիցների 90 տոկոսը նշել է, որ էլեկտրոնային ընթերցանության ժամանակ երկար ժամանակ են վատնում տարբեր էջեր այցելելու վրա: Այլ խոսքով, վիրտուալ աշխարհում անցկացրած ժամանակը նրանց թույլ չի տալիս կենտրոնանալ և կարդալ գիրքը: Հետևաբար,  այս դեպքում ընկալումը բարդանում է: Տպագիր գիրքն ընթերցելիս ընթերցողն ուղղակի կենտրոնանում է գրքի վրա:  

Եվս մեկ հետազոտության արդյունքում  պարզվել է, որ տպագիր գիրք կարդացող ընթերցողներն ավելի հեշտ են պատմում գրքի բովանդակությունը: Նրանք ավելի արագ են կարդում և ավելի շատ են սովորում ու ավեի շատ ինֆորմացիա ստանում: Մյուս կողմից պետք է ասել, որ առցանց ընթերցանությունն առաջին հերթին ազդում է աչքի ու քնի վրա և այս խնդրին հատկապես պետք է ուշադրություն դարձնել աշակերտների կրթության ժամանակ օնլայն աղբյուրներ օգտագործելիս: Այդ պատճառով, այն դպրոցներում, որոնց գրքերն ու  աղբյուրները թվային են, հետագայում կրթական գործընթացը կթուլանա:

 

Մյուս կողմից, տանը գրադարան ունենալը, որը տպագիր գրքերի ձեռբերման արդյունքներից է, կարող է դրական ազդել երեխայի վրա: Հետազոտողները փաստում են, որ տներում գրադարանների առկայությունն ավելի է մեծացնում երեխաների մոտիվացիան՝ ընթերցանության համար:

Ավստրալիայի Կանբերրայի և ԱՄՆ-ի Նևադայի համալսարանների համատեղ հետազոտությունը ցույց է տալիս, որ հաջողությունն ուղղակի կապ ունի այն հարցի հետ, թե մանկության շրջանում երեխան ինչ գրքերով է շրջապատված եղել:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ  մաթեմատիկայի ու տեխնոլոգիայի հարցում հաջողություններ գրանցած մեծահասակները մեծացել են այնպիսի տներում, որտեղ եղել է գրադարան:

Վերջում պետք է ասել, որ գրքի ընթերցանության նկատմամբ վերաբերմունքը, լինի տպագիր թե էլեկտրոնային, պետք է լինի շատ լուրջ և չպետք է մոռանալ, որ ամենօրյա ընթերցանության արդյունքում նվազում է մարդու սթրեսը և ամենակարևորը՝  կարդալը կանխում է ուղեղի բջիջների ոչնչացումը: Պետք է նշել, որ սերտ կապ գոյություն ունի մտավոր առողջության և գրքի ընթերցանության միջև: Ուրեմն եթե կարևորում ենք մեր մտքի ու հոգու առողջությունը, պետք է ընթերցանությունը ներառենք օրվա կարևոր գործողությունների թվում: