Բաքվի և Երևանի միջև սրվել է լարվածությունը Զանգեզուրի միջանցքի շուրջ
(last modified Wed, 18 Jan 2023 05:33:53 GMT )
Հունվար 18, 2023 09:03 Asia/Tehran

Բաքվի և Երևանի միջև տարածքային վեճերի շուրջ լարվածության սրման հետ մեկտեղ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը չի հերքում,որ տարածքային պահանջներ ունի Հայաստանի հանդեպ,նույնիսկ խոստովանել է, որ Զանգեզուրի միջանցքի հարցում ավելի շատ պահանջներ ունի, քան այն ինչ նշված է  2020 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրած եռակողմ համաձայնագրում։

Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքն ստեղծելու Բաքվի պնդմանը, Ադրբեջանի նախագահն  ասել է․-«Զանգեզուրի միջանցքի գործարկումն անխուսափելի է, ուզի դա Հայաստանը, թե ոչ՝ «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է։ Մեզ համար դա ռազմավարական նախագիծ է։ Մենք ուզում ենք, որ այն արագ բացվի»։

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումն արձանագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: «Այո, այնտեղ չկա «Զանգեզուրի միջանցք» բառը, քանի որ դրանից հետո,«Զանգեզուրի միջանցք» տերմինը ես ներառեցի աշխարհաքաղաքական խոսույթում։Բայց այնտեղ հստակ գրված է, որ պետք է տրանսպորտային կապ ձևավորվի Ադրբեջանի արեւմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, և Հայաստանը պետք է այն ապահովի: Հայաստանը փորձում է խույս տալ դրանից, փաստացի, ավելի քան երկու տարի չի կատարում ստանձնած պարտավորությունները, բայց դա մեզ չի կանգնեցնի: Մեզ համար դա ռազմավարական նախագիծ է, և ոչ միայն մեզ համար»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահն այն դեպքում է նման հայտարարությամբ հանդես եկել,երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կեսգիշերին ստորգրված 10 կետից բաղկացած համաձայնագրում , Ալիևի ակնարկած խոսքերից ոչ մեկը նշված չէ։

Փաստորեն, Ադրբեջանի նախագահը փորձում է իրագործել օտարերկրացիների կամքը հարավկովկասյան տարածաշրջանում՝ խեղաթյուրելով ստորագրված ու հրապարակված պաշտոնական համաձայնագրի տեքստը։ Ի դեպ Իլհամ Ալիև ասել է․-«Ես ընդունում եմ,որ «Զանգեզուրի միջանցք» տերմինը ես ներառեցի աշխարհաքաղաքական խոսույթում դա չկար Մոսկվայի եռակողմ համաձայնագրի տեքստում»։

Այս կեղծ և խեղաթյուրված հայտարարություններն արվում են այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ տարիներ շարունակ թուրքական իշխանությունները Հայաստանի կառավարություններից երկրի հարավը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը միացնող միջանցք են պահանջում։

Փաստորեն, Իլհամ Ալիևի վրա Թուրքիայի ճնշումը պատճառ է դարձել, որ նա Հայաստանին ներկայացնի, որպես Ադրբեջանի Հանրապետության ազգային շահ՝ Զանգեզուրի միջանցքն ստանալու պահանջ ։ Ադրբեջանի նախագահը Ամանորի կապակցությամբ իր ելույթում ասել է. «Հայերը ուզեն, թե չուզեն, իրենք բացելու են  Զանգեզուրի միջանցքը» ։

․․․

2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի 6-րդ և 9-րդ կետերում ասված է․- Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Այս կապակցությամբ Երևանի կառավարության պաշտոնյաները բազմիցս հայտարարել են. «Հայաստանը պատրաստ է ապահովել  Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, սակայն Բաքուն ձգտում է ստանալ միջանցքը, իսկ Երևանը խիստ դեմ է ադրբեջանական կողմի  այս պահանջին»։

Այս իրավիճակում Ռուսաստանի իշխանությունները՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի տարածքային վեճերում որպես միակ միջնորդ, լռություն է պահպանել։ Թեև Բաքվի և Երևանի միջև լարվածության առնչությամբ Մոսկվայի իշխանությունների պահած լռությունը խորհելու տեղիք է տալիս, սակայն կասկած չկա, որ Մոսկվայի այս պահվածքը որոշ չափով հիմք է ստեղծում հակամարտող կողմերի հանդգնության համար։ Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․-« Այս փաստի վրա ենք հրավիրում մեր ռուս գործընկերների ուշադրությունը՝ ամրագրելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ, նրանց կողմից արձագանքի բացակայության դեպքում ստացվում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում անվտանգությունը, այլ, ընդհակառակը, ստեղծում է սպառնալիք՝ Հայաստանի Հանրապետության  կառավարության և ժողովրդի անվտանգության համար»։

Հայաստանի վարչապետի այս հայտարարություններն արվում են այն դեպքում, երբ Ռուսաստանը Երևանի կառավարության պաշտոնյաների հետ մի քանի պայմանագրեր է ստորագրել ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ, որոնց ժամկետը կտևի մոտ 50 տարի։

․․․

Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նաև ասել է. «Վերջին շրջանում Իլհամ Ալիևն արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է հետևյալ կերպ․ «Ասում է, որ մենք մտավախություններ ունենք, որ «ՀՀ-ն և ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, և ահա մենք, այսպես ասած, կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում»։

ՀՀ վարչապետը հավելել է․-« Այդ մասին խոսելը աբսուրդ է․ Բայց մյուս կողմից, նաև Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում, և այդ պատճառով Ադրբեջանը Արևմուտքում այդ խոսույթն է զարգացնում»։ Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների, հատկապես Իլհամ Ալիևի կողմից ստախոսության և փաստերի կեղծման պատմությունը մշտապես խնդիր է եղել տարածաշրջանում և Բաքվի ու Երևանի միջև տարաձայնությունների և խնդիրների հանգուցալուծման ոլորտում։ Այս կեղծ ու պատրանքային հայտարարությունները ենթահող են ստեղծել  Կովկասյան տարածաշրջանում լարվածության սրման համար։

Որպես օրինակ,2020 թվականի դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպման  մասին հանկարծ Ադրբեջանի նախագահը հայտարարեց,որ չի կայանա հանդիպումը։ Նա ասաց․-«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը համաձայնել է մեկ պայմանով՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ևս պետք է մասնակցի բանակցություններին։ Դա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա»։

Արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ասել է Ցանկանում ենք հիշեցնել, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի: Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացն իրականության հետ որևէ աղերս չունեն»։

Բաքվի և Երևանի միջև լարվածության սրմամբ և Մոսկվայի պահած լռությամբ Հայաստանի իշխանությունները կասկածանքով են վերաբերվում Ռուսաստանի իշխանություններին և կարծում են, որ Ռուսաստանը կորցրել է այս տարածաշրջանի հարցերին միջնորդելու հնարավորությունը՝ Ուկրաինայի պատերազմում ունեցած խնդիրների պատճառով։ Իլհամ Ալիեւն այս կապակցությամբ եւս նման հայտարարություններ է արել։ Չնայած դրան, տարածաշրջանի քաղաքական շրջանակները կարծում են, որ Ռուսաստանը դժվար թե այդքան հանդուրժի  հարավկովկասյան տարածաշրջանում առաջացած խնդիրները։

․․․

Հարկ է նշել, որ Մոսկվայի իշխանություններն այս ոլորտում որոշակի դիրքորոշումներով են հանդես եկել։ Բայց Հայաստանի իշխանություններն ասում են, որ այլևս չեն կարող համբերելատարությամբ հետևել իրադարձություններին։ Այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանը  Ռուսաստանի դեմ բացասական դիրքորոշում որդեգրելով,  հայտարարել է․-«ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չէ: Եվ այդ զորավարժությունները ՀՀ-ում, համենայն դեպս այս տարի, չեն կայանա»։

Ավելի վաղ հունվարի 1-ին Ռուսասատնի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը 2023 թվականին Հայաստանում կանցկացնի իր ամենամյա զորավարժությունները, որոնք կրում են «Անկոտրում եղբայրություն-2023» անվանումը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքելով Ռուսաստանի հայտարարությանը, ասել է․-«Քանի որ ՀԱՊԿ-ը խուսափել է դատապարտել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած վերջին գործողությունները, ՀԱՊԿ-ի զորավարժությունների անցկացումը Հայաստանում նպատակահարմար չենք համարում»։ 

Այս դիրքորոշմամբ թվում է,թե Հայաստանի իշխանություններին, խիստ անհանգստացնում է Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի իշխանությունների անդրկուլիսյան գործարքները։ Մինչդեռ Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժությունների անցկացումը ըստ երևույթին՝ բխում է այս երկրի շահերից։