ԱՄՆ-ի դեղային ահաբեկչությունը(4)
https://parstoday.ir/hy/radio/world-i194806-ԱՄՆ_ի_դեղային_ահաբեկչությունը(4)
Հանուն գթած և ողորմած Աստծո։ Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «ԱՄՆ-ի դեղային ահաբեկչությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում անդրադառնալու ենք իրանցիների առողջության, բուժման և առողջության ոլորտում պատժամիջոցների ազդեցությանը։ Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2023 10:57 Asia/Tehran

Հանուն գթած և ողորմած Աստծո։ Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «ԱՄՆ-ի դեղային ահաբեկչությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում անդրադառնալու ենք իրանցիների առողջության, բուժման և առողջության ոլորտում պատժամիջոցների ազդեցությանը։ Ընկերակցեք մեզ։

Ինչպես նախորդ հաղորդման ընթացքում ասացինք,  տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը միայն տնտեսական աճի և դրա ցուցանիշների, այդ թվում՝ համախառն ազգային արդյունքի վրա չէ։ Բժշկական և մարդու իրավունքներին առնչվող ոլորտների վրա այս պատժամիջոցների երկրորդական ազդեցությունը կրկնակի կարևորություն ունի։ Իրանի դեմ պատժամիջոցների ամենակարևոր հակամարդկային իրավունքների առանցքը կարելի է տեսնել բուժման և բժշկության ոլորտում։

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ալենա Դոհանը, ով Իրան էր այցելել 2022 թվականին, ֆրանսիական «Le Poin» շաբաթաթերթին տված հարցազրույցում, անդրադառնալով դեղորայքի մատակարարման վրա պատժամիջոցների ազդեցությանը, հերքել է ամերիկյան այն պնդումը, որ դեղերը և պարենային ապրանքներն ազատված են պատժամիջոցներից։ Դոհանը հավելել է.«Տեսականորեն, այո, Իրանի դեմ պատժամիջոցների սահմանմանն առնչվող բոլոր փաստաթղթերը թույլ են տալիս մարդասիրական բացառություններ սննդի և դեղորայքի համար։ Բայց իրականում նման բան չի լինում, և նույնիսկ ՄԱԿ-ի գործակալությունները չեն կարող անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել, էմբարգոյի պատճառով առաջացած խնդիրներից մեկը թիթեռ հիվանդությամբ տառապող երեխաների հատուկ վիրակապերին անհասանելիությունն է, ինչը հանգեցնում է նրանց մահվան»։

Իրանի դեմ ԱՄՆ-ի դեղագործական պատժամիջոցների հակամարդկային ազդեցությունը

Իրողությունն այն է, որ չնայած Իրանի առաջադեմ բժշկական համակարգին, այս երկրի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանումից հետո, որոշ հատուկ դեղերի պակասը պատուհասել է իրանցի տարբեր  հիվանդների: Սա այն խնդիրն է, որին Իրանի իշխանությունները բազմիցս անդրադարձել են և մատնանշել այդ պատժամիջոցների ազդեցությունն իրանցիների առողջության և բուժման վրա, և այդ կապակցությամբ նամակներ են ուղարկել միջազգային կառույցներին ու ֆորումներին: Առողջապահության, բուժման և բժշկական կրթության ժամանակի  նախարար Սաիդ Նամաքին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախագահին ուղղված առանձին նամակներում ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցները և Իրանի ժողովրդի՝ դեղորայքին, բժշկական սարքավորումներին և սննդին հասանելիության կանխումը լուրջ սպառնալիք է համարել իրանցիների առողջության համար և հանցագործություն մարդկության դեմ  և միջազգային շրջանակներից պահանջել է  չլռել Իրանի ժողովրդի դեմ դաժան պատժամիջոցների  և սննդի, դեղորայքի ու բժշկական սարքավորումների տրամադրման ճանապարհին Միացյալ Նահանգների միակողմանի սպառնալից գործողությունների դիմաց։

Մարդու իրավունքների շտաբի միջազգային հարցերով փոխտնօրեն Սեյյեդ Մաջիդ Թաֆրեշին արձագանքելով այս պատժամիջոցներին  ասել է․-«Իրանի դեմ պատժամիջոցները մարդու իրավունքներին հավակնող կառավարությունների կողմից տեղափոխվել են առողջապահական ոլորտ, և մարդիկ զրկված են ամենատարրական բժշկական սարքավորումներից: Պատժամիջոցները հանգեցրել են նաև իրանցիների առողջության հետ կապված մասնավոր հատվածի ոչնչացմանը»։ Իրավապաշտպան կազմակերպությունների, այդ թվում՝ Human Rights Watch-ի զեկույցները հաստատում են նաև մահվան դեպքերը, որոնք առաջացել են հատուկ դեղերի կամ հատուկ բժշկական սարքավորումների բացակայության հետևանքով, և  այդ հիմամբ որոշ հիվանդներ բախվել են բուժման և առողջական խնդիրների՝ Իրանում իրենց հատուկ դեղերի բացակայության պատճառով։

 Դեղերի ոլորտում սահմանված պատժամիջոցներից  ամենաշատը տուժում են այն իրանցիները, ովքեր տառապում են հազվագյուտ հիվանդություններով կամ կարիք ունեն հատուկ բուժում և խնամք պահանջող պայմաններ և զրկված են  անհրաժեշտ դեղերից և առաջին անհրաժեշտության պարագաներից: Նրանց թվում են լեյկոզով, թիթեռի հիվանդությամբ ու էպիլեպսիայով տառապող  (հիվանդություն, որը հանգեցնում է զգայուն և բշտիկների մաշկի), կամ Իրան-Իրաք պատերազմի ժամանակ քիմիական զենքի ազդեցության հետևանքով մաշկի և աչքերի խրոնիկ վնասվածքներ ստացած երեխաները: Ընդհանուր առմամբ, հազվագյուտ հիվանդություններ ունեցող մարդիկ, ովքեր իրենց բուժման համար ներկրված դեղերի կարիք ունեն, բախվում են  մեծ դժվարությունների իրենց բուժումն ապահովելու հարցում։

 

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ալենա Դոհանը ԱՄՆ պատժամիջոցների և մարդու իրավունքների խախտման պատճառով շվեյցարական  ընկերությունների և այս երկրի կառավարության կողմից թիթեռ հիվանդությամբ տառապող հիվանդների համար վիրակապ չվաճառելու վերաբերյալ ասել է.-«Երբ առողջության բարելավման և մարդկանց տառապանքի կանխմանն ուղղված առողջապահական արտադրանքի վաճառքը դադարեցվում և դրա ներմուծման այլընտրանքային տարբերակ չկա, իրականում տուժում են մարդու իրավունքները»:

Թեև Իրանում ջանքեր են գործադրվել՝ մեղմելու պատժամիջոցների կառուցվածքային և մակրո ազդեցությունները մարդկանց կյանքի վրա, սակայն այդ ջանքերն ամբողջությամբ չեն վերացրել երկրի և հատկապես քաղաքացիների վրա ուղղակիորեն պատժամիջոցների հակամարդկային ազդեցությունը։ Ինչպես ցույց են տվել բազմաթիվ հետազոտություններ, Ամերիկայի Միացյալ Նահանգների մարդու իրավունքների դեմ պատժամիջոցները, հատկապես վերջին տարիներին, դժվարություններ են առաջացրել Իրանի բնակչության որոշ խմբերի համար։ Այս դաժան պատժամիջոցների ամենամեծ ազդեցությունը կարելի է տեսնել հատուկ հիվանդություններ ունեցող հիվանդների վրա, ովքեր կարիք ունեն օգտվելու արտերկրում արտադրված բժշկական սարքավորումներից և դեղերից հիվանդությունը բուժելու կամ վերահսկելու համար: Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ​​միշտ ստելով պնդում է, որ պատժամիջոցների նպատակը ոչ թե ժողովրդի, այլ կառավարության վրա ճնշում գործադրելն է։

Code Pink-ի ակտիվիստների բողոքի ակցիան ԱՄՆ ֆինանսների նախարարության դիմաց՝ ընդդեմ հակաիրանական  պատժամիջոցների

Իրանի Կենտրոնական բանկի համար ստեղծված սահմանափակումները բացասաբար են անդրադարձել դեղորայքի, հումքի, բժշկական գործիքների և սարքերի, ստերիլ գործիքների և լուրջ հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ այլ գործիքների ներմուծման հնարավորության վրա, ինչը մարդու իրավունքների ոտնահարման վառ օրինակ է։ Թունաբանության, քիմիաթերապիայի, միկրոտեխնոլոգիայի և կենսատեխնոլոգիայի վրա պատժամիջոցների բացասական ազդեցությունն ավելի շատ է եղել, քան բժշկության և թերապիայի այլ ոլորտների վրա։ Այլ զեկույցներ անդրադարձել են  մի շարք հիվանդությունների այդ թվում շաքարախտի, հեմոֆիլիայի, քաղցկեղի, թալասեմիայի, ՁԻԱՀ-ի և բազմակի սկլերոզի բուժման հարցում առաջացած բազմաթիվ խնդիրներին:

Ատլանտյան խորհրդի վերլուծական կենտրոնի զեկույցի համաձայն, ԱՄՆ պատժամիջոցներից հետո իրանական ընտանիքներն ավելի ու ավելի են բախվում որոշ դեղերի պակասի, իսկ արտասահմանյան բանկերը չեն ցանկանում բիզնես վարել իրանական ընկերությունների հետ: 2018 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժերար Արոն զգուշացրել էր, որ «իրականությունն այն է, որ բանկերն այնքան են վախենում պատժամիջոցներից, որ չեն ցանկանում որևէ  գործ ունենալ Իրանի հետ։ Թեև ԵՄ-ն 2019 թվականին  ստեղծեց INSTEX-ը (Իրանի հետ հումանիտար առևտրի խթանման ֆինանսական դարպասը), սակայն այն գործնական արդյունք չտվեց, քանի որ ԱՄՆ-ն մեխանիզմի գործունեությունը դադարեցնելու նպատակով ուժեղացրեց ճնշումը ԵՄ-ի վրա: ԱՄՆ-ի վարչակազմը փորձեց խաթարել Իրանի հետ մարդասիրական առևտրի հուսալի կապուղի ստեղծելու ուղղությամբ Եվրոպայի ջանքերը:

Դեղային պատժամիջոցներն Իրանում վտանգել են  հատուկ  հիվանդություններով տառապող երեխաների կյանքը

Չնայած այն հանգամանքին, որ Իրանի դեղային  կարիքների մեծ տոկոսն ապահովվում է երկրի ներսում, ամեն դեպքում, Իրանի դեղագործական շուկայի որոշ տոկոսը պատկանում է նաև այն հատուկ դեղերին, որոնք կենսական նշանակություն ունեցող դեղեր են,որոնք   հիմնականում ներմուծվում են արտասահմանից։Նման դեղերի սպառողները հատուկ հիվանդներ են, քաղցկեղ, թիթեռ և այլ անբուժելի ու դժվար բուժելի հիվանդություններով տառապող հիվանդներ և այլն, ովքեր դեղ ներկրելու կարիք ունեն, որոնց մարդու իրավունքները ոտնահարվել են ԱՄՆ դաժան պատժամիջոցների պատճառով։ ԱՄՆ-ն ​​փորձում է ճնշում գործադրել Իսլամական Հանրապետության վրա՝ վտանգելով Իրանի ժողովրդի առողջությունը, ինչը մարդու իրավունքների ոտնահարման և դեղային ահաբեկչության դրսեւորում է։