Վեստերն կինոն,ըմբոստ հեծյալների պատմությունը («Կարմիր գետը» ֆիլմի քննարկում)
https://parstoday.ir/hy/radio/world-i199946-Վեստերն_կինոն_ըմբոստ_հեծյալների_պատմությունը_(_Կարմիր_գետը_ֆիլմի_քննարկում)
Վեստերն ժանրը կինոյում կինեմատոգրաֆիայի հիմնական ուղղություններից մեկն է, և հանդիսանում է նաև արկածային ժանրի մաս։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2023 13:47 Asia/Tehran

Վեստերն ժանրը կինոյում կինեմատոգրաֆիայի հիմնական ուղղություններից մեկն է, և հանդիսանում է նաև արկածային ժանրի մաս։ 

Առաջին համաշխարհային պատերազմից և համր կինոյի դարաշրջանի աստիճանական ավարտից հետո հոլիվուդյան խոշոր ընկերությունները մեծ ներդրումներ կատարեցին վեստերն ֆիլմեր նկարահանելու համար։ Վեստերն կինոն թեմատիկ առումով ուներ իր առանձնահատկությունները, որտեղ գլխավոր հերոսը սովորաբար կովբոյ էր։ Կովբոյները ծանոթ էին հրաձգությանը և անապատներում ծանր կյանքին, և նրանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր։

Կովբոյների հագուստի տեսակը, խոսելու ձևը և  ապրելակերպը  մեծ ռեսուրսներ էին հոլիվուդյան ընկերությունների և ռեժիսորների համար՝ նրանց կյանքից տարբեր ֆիլմեր պատրաստելու համար։ Հոլիվուդյան ամենահայտնի ռեժիսորները, ներառյալ Ջոն Ֆորդը, Հովարդ Հոքսը և Ջոն Սթարջեսը վեստերն ժանրի տարբեր ֆիլմեր պատրաստեցին: Վեստերն կինոն  իր թեմատիկ  կառուցվածքում ուներ որոշակի բաղադրիչներ և առանձնահատկություններ։

Կարմիր գետը

Կրակողի գոյությունը, ով պատմության հերոսն էր և պետք է հաղթահարեր ֆիլմի բացասական կերպարը, վեստերն պատմությունների  յուրահատուկ և կրկնվող նարատիվներից էր։ Բայց վեստերն ժանրում արված ֆիլմերի շարքում կան ֆիլմեր, որոնք տարբերվում են տարբեր թեմաներով հոլիվուդյան այլ մակերեսային և կոմերցիոն ֆիլմերից։ Վեստերն ֆիլմերի  լայն ընդառաջումը Ամերիկայում և Արևմուտքում  Հոլիվուդի կինոռեժիսորներին  խրախուսեց այս ժանրում տարբեր ֆիլմեր ստեղծել: Վեստերն  կինոն իր  մեջ կարող է ներառել զանազան ժանրեր։ Սկսած  պատմական նախադրյալներով պատմություններից մինչև երկու հերոսներ՝ գլխավոր հերոսի և բացասկան կերպարի մրցակցության վրա հիմնված ֆիլմեր։

 

Ջոնսոն Ֆորդի «Դիլիժանս»-ը և «Երեք կնքահայրեր»-ը, Հովարդ Հոքսի «Կարմիր գետը» և «Ռիո Բրավո»-ն,  Ջոն Սթարջեսի «Վերջին գնացքը Gun Hill-ից» և «Հրաշալի յոթնյակը»  հոլիվուդյան կինոյում նկարահանված վեստերն կինոյի կարևոր ֆիլմերի մասն են կազմում։

Կարմիր գետը

Հոլիվուդում վեստերն կինոյի անկման  և «սպագետտի վեստերնների» ծաղկման շրջանը

1960-ականների սկզբից՝ 20-րդ դարում և Հոլիվուդում ֆիլմերի նկարահանման ծախսերի աճի հետ մեկտեղ, կինոընկերություններին ձեռնտու չէր վեստերն ֆիլմեր նկարելը, իսկ նոր սերնդի ռեժիսորները, ի տարբերություն իրենց նախորդների, շատ հետաքրքրված չէին վեստերն ֆիլմերի նկարահանմամբ: Թեև Ջոն Ֆորդը, Հոքսը և Հոլիվուդի մի քանի այլ կինոգործիչներ հետաքրքրվում են կովբոյների կյանքով ու ֆիլմ էին պատրաստում կովբոյների կյանքի մասին,սակայն այս դարաշրջանը հաստատ համեմատելի չէր նախորդ տասնամյակների հետ: Բայց 1960-ականների կեսերին մի ֆիլմի նկարահանումը փոխեց վեստերն կինոյի պայմանները և այս ժանրը մի քանի տարի ևս հայտնվեց ուշադրությունների կենտրոնում։  Իտալացի ռեժիսոր Սերջիո Լեոնեն  նկարահանելով «Մի բուռ դոլար» ֆիլմը գրավեց հոլիվուդյան կինոյի ուշադրությունը։ Լեոնեն այս քիչ ծախսատար ֆիլմում, որը շատ հաջողակ էր և մեծ ընդառաջում գտավ, փոխելով ֆիլմի հերոսի կերպարի պատմական տարրերը և նրան վերածելով դաժան մարդու և ինչ-որ կերպ սպանող մեքենայի, ի տարբերություն Հոլիվուդի վեստերն ֆիլմերի հերոսների, որոնք բարեսիրտ և անձնուրաց տղամարդիկ էին, մի նոր  կովբոյ ներկայացրեց,  որը կարևորություն չի տալիս բարոյական արժեքներին և չի խուսափում որևէ բռնություն գործադրելուց իր նպատակներին հասնելու համար: Լեոնեի ֆիլմերի հերոսը ամերիկացի հայտնի դերասան Քլինթ Իսթվուդն էր, ով Հոլիվուդից մեկնեց Իտալիա և դարձավ «Սպագետտի վեստերնների» հերոսը։ Ֆիլմերը  չնայած էժան էին, բայց շատ հաջողակ։ Հոլիվուդյան ընկերությունները դիմեցին Լեոնեին և նրա նկարահանող թիմին Իտալիայից տարան ԱՄՆ։  «Սպագետտի վեստերները» լայն ազդեցություն ունեցան Արևմուտքի  կինոյի և նույնիսկ Հոլիվուդի վրա, որը տարիներ  շարունակվեց և ընդառաջվեց կինոդիտողների կողմից:


Կարմիր գետը

Ռեալիստական վեստերն ֆիլմերը հակասում են հոլիվուդյան պատմությունների տենդենցին

Վեստերն ֆիլմերի մի փոքր մասը ձգտում է ցույց տալ  ԱՄՆ-ում 19-րդ  դարի պատմական փաստերն ու իրողությունները ։ Հոլիվուդյան կինոյի տենդենցում մինչև 1980-ականները հնդկացիները միշտ ներկայացվել  են բացասական և ապստամբ կերպարով, և միայն մի քանի ֆիլմերում է անդրադարձ կատարվել  Ամերիկայում սպիտակամորթների անմարդկային վարքագծին: 1964 թվականին Ջոն Ֆորդի պատրաստած «Շայենների աշունը» ֆիլմը ներկայացնում է  հնդկացիների  Շայեն  ցեղախմբի հարկադիր տեղափոխության պատմությունը, թե ինչպես են նրանք ստիպված եղել լքել իրենց բնակության վայրը ամերիկացի սպիտակամորթների անմարդկային վերաբերմունքի պատճառով։ «Պարեր գայլերի հետ» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն ու ռեժիսորն է Քևին Կոսթները,  նկարահանվել է 1990 թվականին,և  ցույց է տալիս սպիտակամորթների հնդկացիների տարածք ներխուժումը և նրանց գործողություններն այս ցեղախմբին ոչնչացնելու համար։

Թեև  վերջին տարիներին հոլիվուդյան կինոյում նկարահանվել են նաև այս ոճի վեստերն ֆիլմեր, սակայն դրանց թիվը շատ քիչ է և չի կարելի  համեմատել բնիկ ամերիկացիներին բացասական կերպար ներկայացնող ստեղծագործությունների հետ։ Վեստերն կինոյի հայտնի ֆիլմերից է «Կարմիր գետը», որը նկարահանվել է Հովարդ Հոքսի կողմից 1948 թվականին և էկրան բարձրացել։Երաժշտական կարճ դադարից հետո ձեզ կներկայացնենք «Կարմիր գետը» ֆիլմի ղ վերլուծությունն ու քննադատությունը։

Կարմիր գետը

«Կարմիր գետը» կովբոյների ըմբոստանալու  պատմությունն է՝ նոր տարածքներ նվաճելու համար

 Թոմաս Դանսենը, որի կերպարը մարնմանվորում էր «Ջոն Ուեյնը»,և  ով հայտնի կովբոյ և հրաձիգ  է, որոշում է փոխել իր կյանքը և Տեխաս նահանգի հսկայական տարածքի մի մասը գրավել և անասնապահությամբ զբաղվել։ Դանսենն իր ընկերոջ՝ Նադին Գրուտի, որի կերպարը մարմնավորում է  «Վալտեր Բրենանը»  և «Մոնտգոմերի Քլիֆթի»  մարմնավորած կերպարի «Մեթյու Գարեթի» ուղեկցությամբ, ովքեր պատահաբար ծանոթացել են բախման  վայրում, անցնում են Տեխասում գտնվող Կարմիր գետը և  սկսում են անասնապահությամբ զբաղվել գրավված տարածքներում և մի քանի տարվա ընթացքում դառնում են շատ մեծ նախրի տեր։ Ամերիկայում քաղաքացիական պատերազմներն ավարտվել են, և Դանսենի ու նրա ընկերների տնտեսական վիճակը լավ չէ, ուստի նա որոշում է ստեղծել հրաձիգ կովբոյների խումբ,  և իրենց նախիրը տանում են Տեխաս նահանգի հյուսիսային հատվածում գտնվող Միսսուրի նահանգ լավ գնով վաճառելու և ավելի շատ գումար վաստակելու նպատակով։

Հեռանալուց առաջ Դանսենը նույնիսկ իր նախիր մտած կովերի տերերին ավելի շատ գումար վճարելու խոստումով իր մեծ նախրով շարժվում է դեպի հյուսիս։ Երկար ճանապարհորդությունը և նախրի շարժման ընթացքում բազմաթիվ վտանգները ստիպում են Դանսենին բռնի վարքագիծ դրսևորել ուրիշների նկատմամբ, և այս պահվածքը հանգեցնում է խմբի մյուս անդամների բողոքին։ «Մեթյու Գարեթը», որը Դանսենի դաստիարակած ու որդեգրած որդին էր, միանում է մյուսներին և ապստամբում նրա դեմ, իսկ Դանսենի ուղղությամբ կրակելուց և նրան վիրավորելուց հետո Գարեթն  ստանձնում է  նախրի պատասխանատվությունը։ Մինչ Դանսենը հավաքում է հրաձիգների խումբ՝ վրեժ լուծելու  և իր նախրին տեր կանգնելու համար, Գարեթը որոշում է գնալ Աբիլեն քաղաք, որը շատ մոտ է, և նախիրը վաճառելու հավանականությունը նույնպես մեծ է։ Այս քաղաք հասնելու ճանապարհին Գարեթն ու խմբի անդամները օգնության են հասնում մի քարավանի, որի մեջ է գտնվում նաև «Թես Միլին», որի կերպարը մարմնավորում է «Ջոան Դրուն», և հնդկացիների հետ կոնֆլիկտից հետո փրկում են այս քարավանը։

Գարեթը Թեսին պատմում է իր կյանքի և Դանսենի հետ ունեցած տարաձայնության մասին, և նրանք բաժանվում են։ Իսկ Դանսենը մի քանի օր անց հասնում  է քարավանին ու ծանոթանում Թեսի հետ։ Թեսը նրան խնդրում է հրաժարվել  Գարեթից վրեժ լուծելու մտքից։ Վերջապես մեծ նախիրը հասնում է «Աբիլեն» քաղաքը, և Գարեթին հաջողվում է նրանց վաճառելու դիմաց մեծ գումար ստանալ։ Թեսը նույնպես քարավանի հետ ժամանում է քաղաք և նրանք բոլորը սպասում են, որ Դանսենը նույնպես հասնի այնտեղ։ Երբ Դանսենը մտնում է քաղաք, սկսվում է նրա և  Գարեթի միջև կռիվը, երկուսն էլ փորձում են սպանել միմյանց, երբ  Թեսը միջամտում է  և նա կրակելով նրանց կողմը, երկուսից պահանջում է  մի կողմ թողնել իրենց տարաձայնությունները։ Դանսենը և Գարեթը նորից ընկերություն են անում, և  նախիրը վաճառելով  մեծ գումարներ վաստակում:

Կարմիր գետը

Կովբոյները եվրոպացի ներգաղթյալների առաքինի զավակներն  են

Թեև հոլիվուդյան վեստերներում, հատկապես 1940-1965 թվականներին նկարահանված ֆիլմերում, ռեժիսորների առաջնահերթությունը կովբոյների և հայտնի հրաձիգների կյանքն ու մրցակցությունը ցույց տալն էր, սակայն այս պատմությունների ֆոնին բացահայտվում են ճշմարտություններ, այդ թվում  փաստը, թե ինչպես էին նրանք բռնությամբ և դաժանությամբ իշխում ուրիշների վրա:

«Կարմիր գետը» ֆիլմի սկզբում, երբ Դանսենը մտնում է Տեխաս նահանգի հսկայական տարածքներ, հանդիպում է հրաձիգների, ովքեր պնդում են, որ այդ հողերը պատկանում են Մեքսիկայի իսպանացի տիրակալին (այս երկրի գաղութատիրության ժամանակաշրջանում)։ Բայց Դանսենի արձագանքը հետաքրքիր է, քանի որ նա դիմակայում է նրանց և կրակում նրանց վրա և պնդում, որ ինքն է այս հսկայական տարածքների իսկական սեփականատերը:

«Կարմիր գետը» ֆիլմի պատմությունն այն մարդկանց պատմությունն է, ովքեր մտել են իրենց չպատկանող տարածքներ և փորձել են տիրել դրանց ամեն կերպ, նույնիսկ սպանել են անմեղ մարդկանց և այդ տարածքների իսկական  տերերին։

 Կարմիր գետը

«Կարմիր գետը» և հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերում հնդկացիների կերպարը ներկայացված է որպես մարդիկ, ովքեր  միայն ձգտում են սպանել սպիտակամորթներին։ Նրանք հանդիսանում են բռնության ու քաոսի հիմնական պատճառը։ Բայց իրականում այս հնդկացի ցեղերը Ամերիկայի տարբեր մասերում էին, որոնք կորցրեցին իրենց հողերը եվրոպացի ներգաղթյալների դաժանության, խաբեության և բռնի պահվածքի պատճառով, վերջիններս ամեն ինչ անում էին իրենց նպատակներին հասնելու համար, նույնիսկ անմեղ մարդկանց կոտորելու գնով։

Կարմիր գետը