Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ներկայության նախապատմությունը․ Ռազմամոլություն և օկուպացիա
(last modified Mon, 19 Jun 2023 03:59:54 GMT )
Հունիս 19, 2023 07:29 Asia/Tehran

Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, կամ ինչպես Արևմուտքն է անվանում՝ Մերձավոր Արևելքում ,ԱՄՆ-ի լուրջ ներկայության նախապատմությունը վերադառնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանին:

Հաշվի առնելով Իրանում, նավթի ռազմավարական պաշարների առկայությունը և Պարսից ծոցի հարավային մասում, հատկապես Սաուդյան Արաբիայում ,նավթի հսկայական պաշարների հայտնաբերումը և բրածո էներգիայի անհրեքելի կարևորությունը դաշնակիցների պատերազմական գործողություններում, ամերիկյան ուժերն աստիճանաբար հաստատվեցին այս տարածաշրջանում ,և մի քանի տասնամյակի ընթացքում ,բրիտանական ուժերի աստիճանական հեռացման բերումով, Արևմտյան Ասիայում նրանք  վերածվեցին առաջին արտաքին ուժի: Սառը պատերազմի տարիներին, Վաշինգտոնի քաղաքական,ռազմական ու անվտանգության ջանքերը , նախկին խորհրդային միության կոմունիզմի և այս տարածաշրջանի երկրներում դրան կապված շարժումների ու տեղական կուսակցությունների դեմ պայքարի հավակնությամբ ,հանգեցրել են ԱՄՆ-ի բազմաթիվ քայլերի, այդ թվում՝1953 թվականին, բրիտանացիների հետ համատեղ հեղաշրջում իրականացավ Իրանում ,Մոհամմադ Մոսադեղի ազգային կառավարության դեմ : Բացի այդ, ԱՄՆ-ն ընդլայնել է իր ռազմական միջամտությունները Արևմտյան Ասիայում Սառը պատերազմի տարիներին, այդ թվում 1982 թվականին,Լիբանանում ,ռազմական ներկայությունը: Վաշինգտոնը նաև ամրապնդել և ընդլայնել է ռազմական և անվտանգության հարաբերությունները տարածաշրջանի արևմտամետ ռեժիմների հետ՝ կոմունիզմի դեմ պայքարելու համար և տարածաշրջանի շատ երկրներ դարձրել է իր զինամթերքի շուկան։Միևնույն ժամանակ, 1948 թվականի մայիսին ,սիոնիստական ռեժիմի անօրինական գոյության ձևավորումն ու հռչակումը և Վաշինգտոնի անժխտելի հովանավորությունը այս ռեժիմի նկատմամբ, Սառը պատերազմի և հետսառը պատերազմի ժամանակաշրջանում, և Թել Ավիվին, միլիարդավոր դոլարների ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրելը շատ կարևոր դեր է խաղացել սիոնիստների ռազմական գործողությունների ձևավորման և արաբական երկրների դեմ Իսրայելի մարտական գործողություններում։Սառը պատերազմի տարիներին՝ ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ռիչարդ Նիքսոնի օրոք՝ Վիետնամում ԱՄՆ-ի սկանդալային պարտության պատճառով,նա որդեգրեց տարածաշրջանի անվտանգությունը տարածաշրջանային իր դաշնակիցներին զիջելու քաղաքականությունը ,և այս առումով, հայտարարելով բարեկամության քաղաքականության մասին, նա փորձեց Իրանը դարձնել,որպես ռազմական սյուն, իսկ Սաուդյան Արաբիան՝ որպես ֆինանսական սյուն։Այնուամենայնիվ, 1979 թվականին Իրանի Իսլամական հեղափոխության և Իրանում շահի կախյալ ռեժիմի տապալման պատճառով , Պարսից ծոցում և Արևմտյան Ասիայում ուժային հավասարումները արմատական փոփոխությունների դիմաց կանգնեցին , և Վաշինգտոնը հայտնվեց անվտանգության նոր միջավայրում: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ,ԱՄՆ-ն միշտ իր քաղաքականության   բնաբանը դարձրեց թշնամությունը և թշնամական մոտեցումը և փորձեց տապալել Իրանի Իսլամական Հանրապետությունը, և վերջին չորս տասնամյակներում կիրառել  է Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը։ 1980-ականներին ԱՄՆ-ն կրկնապատկեց իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում՝ նավագնացության դեմ Իրանի սպառնալիքներին դիմակայելու և նավթի շարունակական հոսքն ապահովելու պատրվակով և պարտադրյալ պատերազմի տարիներին ,Իրաքի բաասական ռեժիմին աջակցելու շրջագծում, պարտադրված պատերազմի ավարտին նույնիսկ կործանեց Իրանի մարդատար ինքնաթիռը։ Ի դեպ Իրանի նկատմամբ Վաշինգտոնի մնայուն քաղաքականությունը եղել է պատժամիջոցների քաղաքականությունը: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք հակաիրանական պատժամիջոցների իրականացումը ,այդ էլ ՀԳՀԾ-ից դուրս գալուց և առավելագույն ճնշման արշավ սկսելուց հետո ,նոր և աննախադեպ ոլորտներ ստացավ։ Վաշինգտոնը ,Իրանի ժողովրդի դեմ կիրառեց ամենախիստ պատժամիջոցները, հույս ունենալով, որ Իրանը ենթարկվելու է ԱՄՆ-ի իռացիոնալ և անօրինական պահանջներին, որոնք, իհարկե, ըստ Բայդենի վարչակազմի խոստովանության  ձախողվեցին։

Հետսառպատերազմյան ժամանակաշրջանում, ԱՄՆ-ն Արևմտյան Ասիայի տարածաշրջանը դարձրեց իր ասպատակության  և ռազմամոլության ասպարեզը և 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադեպից հետո,ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով հարձակվեց Աֆղանստանի ու Իրաքի վրա: Այս հարձակումները հիմք հանդիսացան տարածաշրջանի երկրներում ,Վաշինգտոնի ռազմական ներկայության ակտիվացման ու ամրապնդման համար: Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորման գործողությունները ավելանալով, ԱՄՆ-ն  ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով  ուժեղացրեց իր ռազմական ներկայությունն  Իրաքում՝ և միևնույն ժամանակ Սիրիայի հյուսիսում անօրինական ռազմական ներկայություն հաստատեց: ԱՄՆ-ն, Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո, ներխուժեց և օկուպացրեց Աֆղանստանը՝ այսպես կոչված ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի և Թալեբանի կառավարությունը տապալելու պատրվակով, որին մեղադրում էր Ալղաիդայի հետ համագործակցելու մեջ։ 2011 թվականին այս օկուպացիայի գագաթնակետին նույնիսկ ամերիկյան և ՆԱՏՕ-ի ուժերի թիվը այս երկրում հասավ  ավելի քան 140 հազարի։ Այնուամենայնիվ, վերջին 20 տարիներին, ամերիկյան և ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը պատերազմից տուժած այս երկրում , միայն հանգեցրել է անապահովության, աղքատության, թմրանյութերի արտադրության և ահաբեկչության տարածման: Բրաունի համալսարանի Ուոթսոնի հանրային և միջազգային հարաբերությունների ինստիտուտը 2021 թվականի օգոստոսի կեսերին նոր զեկույցում հայտարարեց, որ Աֆղանստանում ,2001 թվականի աշնանը սկսած և 2021 թվականի օգոստոսի 31-ին ավարտված ,ԱՄՆ-ի պատերազմի ծախսերը ,  կազմել է 2,26 տրիլիոն դոլար։ Այս ծախսը կատարել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը և արտաքին գործերի նախարարությունը: Մյուս կողմից, այս ընթացքում ուղղակիորեն այս պատերազմի հետևանքով զոհվել է 241 հազար մարդ։ Տվյալների համաձայն՝ հազարավոր աֆղանցիներ զոհվել են Աֆղանստանում Ամերիկայի և նրա դաշնակիցների ռազմական օկուպացիայի ժամանակ։ Այս 20 տարիների ընթացքում այս պատերազմում ընդհանուր առմամբ զոհվել է 2448 ամերիկացի զինվոր, իսկ ՆԱՏՕ-ի դաշինքից եւս 1144-ը: Այս պատերազմում նաև 69000 աֆղանցի ուժեր են զոհվել: Այս տվյալները չեն  ներառում նրանց, ովքեր մահացել են հիվանդության, սննդին, ջրին և ենթակառուցվածքների անհասանելիության և պատերազմի այլ անուղղակի հետևանքների պատճառով։ Կարևոր խնդիր, որը տեղի ունեցավ Աֆղանստանում ,ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական ներկայության ավարտին, ամերիկյան և ՆԱՏՕ-ի ուժերի խայտառակ և ամոթալի դուրսբերումը և իրականում փախուստն էր Աֆղանստանից, ինչը առաջացրեց իշխանության վակուում, Աֆղանստանի կենտրոնական կառավարության փլուզում և պատերազմից տուժած այս երկրում ԻԼԻՊ-ի կրկին վերաճի: Իրականում Թալեբանի կրկին ուժի անցնելով,և 2020 թվականի փետրվարին Դուհայում ,Թրամփի կառավարության կողմից կնքված խաղաղության համաձայնագրով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առանց որևէ արդյունքի հասնելու, անխուսափելիորեն վերջ դրեց  այս օկուպացիային, որը շատ ավելի վատ ձախողում էր, քան Վիետնամի պատերազմը:

2003 թվականի մարտի 20-ին ԱՄՆ-ի  նախագահ Ջորջ Բուշը հրամայեց  հարձակվել Իրաքի վրա՝ միակողմանի և անօրինական գործողությամբ՝և Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի  համադրությամբ ու առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության և Ամերիկյան և բրիտանական ուժերը լայնածավալ պատերազմ սկսեցին,որը հանգեցրեց Սադամ Հոսեյնի  և բասական ռեժիմի տապալմանը: Զանգվածային ոչնչացման զենքերի արտադրության օբյեկտների ոչնչացումը Ջորջ Բուշի և Թոնի Բլերի կողմից այս պատերազմը սկսելու հիմնական պատճառաբանություններից  էր։ Բայց չնայած ԱՄՆ-ի  և Բրիտանիայի  հետախուզական գործակալությունների հավակնություններին, այս երկու երկրների զորքերի օկուպացիայից հետո, որը հանգեցրեց տասնյակ հազարավոր իրաքցիների մահվան, Իրաքում զանգվածային ոչնչացման  որևէ զենք չհայտնաբերվեց: Իրաքի ռազմական օկուպացիան,ոչ միայն  Իրաքի  ժողովրդին  հսկայական զոհեր պատճառեց, այլև  հանգեցրեց մի քանի հազար ամերիկացի զինվորների մահվան և հսկայական ծախսեր պարտադրեց ԱՄՆ-ի տնտեսությանը և միջազգային հեղինակությանը: Իրաքի դեմ ԱՄՆ-ի հարձակումը  Բրիտանիայի համագործակցությամբ  և դրան հաջորդած Իրաքի օկուպացիան  ,պատճառ դարձավ առնվազն 210,000 խաղաղ բնակիչների սպանվելուն: Այս պատերազմից հետո Իրաքը երկարատև անկայունություն ապրեց և դարձավ նպաստավոր հարթակ թաքֆիրական ծայրահեղականության տարածման համար, և Իրաքի հյուսիսային շատ շրջաններ հայտնվեցին ԻԼԻՊ-ի  ահաբեկչական խմբավորման վերահսկողությանը: Տարիներ անց, երբ Իրաքի կառավարությունը հրամայեց ամերիկյան զորքերը հեռանան , մոտ 2500 ամերիկացի զինվոր դեռևս գտնվում է այնտեղ։ Ըստ Պենտագոնի տվյալների, Իրաքի պատերազմի ողջ ընթացքում ԱՄՆ-ի ռազմական  զոհերի ընդհանուր թիվը հասել է առավել քան 4487-ի: Իրաքում,ԱՄՆ-ի նախնական հաղթանակից հետո, Բուշը միամտաբար հայտարարեց Իրաքի պատերազմի ավարտի և բասական ռեժիմի տապալման մասին: Սակայն իրականությունը հետևյալն է,որ Իրաքում ,ԱՄՆ-ի պատերազմը մի քանի տարի վերածվեց մաշողական պատերազմի ,պատճառելով հազարավոր զոհեր և տասնյակ հազարավոր վիրավորներ: Իբացառյալ Իրաքի պատերազմի մարդկային վնասների,այս պատերազմը ունեցավ նաև ֆինանսական հսկայական ծախսեր ,որի մասին քողազերծել են ամերիկյան մտքի կենտրոնների կողմից հրապարակված բազմաթիվ զեկույցները: Ինչպես օրինակ ,Հարվարդ համալսարանի Քենեդի ֆակուլտետն իր 2013 թվականի զեկույցում հայտարարել է,որ Իրաքի ու Աֆղանստանի պատերազմները ,ԱՄՆ-ի պատմության ամենածախսատար պատերազմներից են և ընդհանուր առմամբ չորսից,վեց տրիլիոն դոլար ծախս է ունեցել ,որը յուրաքանչյուր ամերիկացի ընտանիքի համար համահավասար է 75 հազար դոլարի: Foreign Policy պարբերականի քաղաքական վերլուծաբան Մայքլ Հերշը գրել է .«Իրաք ներխուժումը ԱՄՆ-ի պատմության կարևորագույն ռազմավարական սխալներից մեկն էր:Իրաքի արհեստածին աղետը ,բացահայտեց ԱՄՆ-ի ռազմական թուլությունը և համայն աշխարհին սովորեցրեց, թե ինչպես հաղթահարել և պայքարել այն ինչի դեմ ,որը ժամանակին համարվում էր անխոցելի գերտերություն:

Միացյալ Նահանգները 2001 թվականից Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և իմասնավորի Պարսից ծոցում ռազմական ակտիվ ներկայություն է ունեցել: Հատկանշական է,որ Կատարում տեղակայված Ալ-Ադիդ ավիաբազայում տեղակայված են մոտավորապես 11000 ամերիկացի զինվորներ: Բացի այդ, Վաշինգտոնը Սիրիայում շարունակել է իր անօրինական ռազմական ներկայությունը: Տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության շարունակականության հիմնական պատրվակներից մեկը՝ Իրանի ազդեցությանն ու տարածաշրջանային գործողություններին հակազդելն է:Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Վաշինգտոնն ակտիվացրել էր իր միջամտողական ընթացքը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և ընդգծելով իրանաֆոբիան, ուժեղացնելով ռազմական ներկայությունը և տարածաշրջանային դաշինք ստեղծելով, պատճառ էր դարձել  տարածաշրջանային անկայունության և անապահովության։ Վաշինգտոնը ,իր ռազմական ներկայությունը ընդլայնել է ,իբր  ամերիկյան ուժերին ուղղված Իրանի սպառնալիքների և ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերների շահերի վտանգի պատրվակով։ ԱՄՆ-ն, տարածաշրջանում միտումնավոր մեծացնելով լարվածությունը՝ իրականացրեց իր նպատակները, այդ թվում՝ խթանեց իրանաֆոբիան և առավել զենք վաճառեց տարածաշրջանային իր գործընկերներին: Թրամփի օրոք ԱՄՆ-ն, որպես տարածաշրջանում միջամտող ուժ, Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությանը համահունչ, ոչ միայն աննախադեպ մակարդակի հասցրեց Թեհրանի դեմ իր պատժամիջոցները, այլև ավելացրեց իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում և շրջակա ջրային տարածքներում ,իբր Իրանի սպառնալիքներին դիմակայելու պատրվակով և գործնականում տարածաշրջանում առիթ ստեղծեց անկայունության և անապահովության տարածման: Երկու երկրների միջև լարվածությունը հասավ իր գագաթնակետին այն բանից հետո, երբ խոցվեց ամերիկյան առաջադեմ Global Hawk լրտեսական անօդաչու թռչող սարքը, որը խախտել էր Իրանի օդային տարածքը և նույնիսկ ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Դոնալդ Թրամփը հավակնում էր, որ Իրանում դիրքերի վրա հարձակումն սկսելուց րոպեներ առաջ հրամայել է դադարեցնել այդ հարձակումները։Այնուամենայնիվ, Թեհրանն ընդգծել է, որ Իրանի կանխարգելիչ ռազմական հզորությունը կանխել է Վաշինգտոնի յուրաքանչյուր  հնարավոր վրեժխնդրական գործողությունը Իրանի դեմ: Միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմը փորձում էր օգտագործել Պարսից ծոցում Իրանի սպառնալիքների ընդլայնման պատրվակը, որպեսզի այս տարածքի արաբական երկրներին քաղաքական և ռազմական կախվածության մեջ պահեր իր հետ: Քաղաքական աշխարհագրության ավագ փորձագետ Ալի Ռահիմփուրն  ասում է.« ԱՄՆ-ի  քաղաքականությունը պահանջում է, որ այն ցանկություն չունենա իրավիճակը բարելավել Արևմտյան Ասիայում և տարածաշրջանում  լարվածություն ստեղծելով ,արդարացնի իր ներկայության պայմանները և ձգտի  իրականացնել  իր  նպատակներն ու ծրագրերը»: