Փոդքասթ. Նոր պատուհան(5-րդ մաս՝ Արծաթագույն)
(last modified Wed, 18 Oct 2023 07:33:18 GMT )
Հոկտեմբեր 18, 2023 11:03 Asia/Tehran

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Գանգնամ շրջանը առևտրի կենտրոններով և բանուկ փողոցներով լի տարածք է։

 

Հանուն բարեգութ Աստծո: 

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Գանգնամ շրջանն առևտրի կենտրոններով և բանուկ փողոցներով լի տարածք է։ Փողոցներ, որոնք  ցերեկվա կամ գիշերվա ցանկացած ժամին  ողջունում են Հարավային Կորեայի այցելուներին: Անշուշտ, այս հարուստ ու հայտնի տարածքը ավելի շատ համարվում է կանանց հատուկ խմբի երթևեկության վայրը, քան որևէ այլ խավի։ Կանայք, ովքեր գալիս են Գանգնամ ոչ միայն գնումներ կատարելու և տեսարժան վայրեր այցելելու, այլ ավելի կարևոր աշխատանքի համար: Աշխատանք, որը փոխելու է նրանց և նրանց ընտանիքի ճակատագիրը։

.......................................................
Այս կանանց նպատակակետը հետծննդյան խնամքի կենտրոններն են։ Հաստատություններ մայրերի համար, ովքեր վերջերս են երեխաներ ունեցել: Առաջին հայացքից այս կենտրոններն ավելի շատ նման են շքեղ հյուրանոցի։ Հարմարավետ սյուիտներ, բժիշկների և բուժքույրերի շուրջօրյա ծառայություն, մարզասրահներ և սոցիալական այլ ծառայություններ: Այս կենտրոնների մի քանի հազար դոլարի գներն անգամ կորեացի մայրերին չեն ստիպում հրաժարվել այդ ծառայություններից։ Ներկայումս կորեացի կանանց ավելի քան 75%-ը ծննդաբերությունից հետո առնվազն երկու շաբաթ անցկացնում է հետծննդյան խնամքի կենտրոններում։ Կենտրոններ, որոնք դարձել են առողջապահական համակարգի անբաժանելի մասը և  համարվում են մեծ շուկա։

Այս կենտրոնների ստեղծումը գալիս  է հին ավանդույթից։ Ըստ կորեացիների՝ ծննդաբերության օրվանից մինչև 20 օր հետո պետք է մեծ ուշադրություն դարձնել մայրերի խնամքին և սնվելուն։ Խնամք, որը կարող է կապված լինել մի շարք ոչ-ճիշտ համոզմունքների հետ: Օրինակ, կորեացիները դեռ կարծում են, որ մայրը, ում խնամում են, չպետք է մասնակցի թաղմանը։ Հետծննդյան խնամքի այս ավանդական մեթոդը կոչվում է սանհուջորի(sanhujori):

1990-ականներից ի վեր այնպիսի հարցեր, ինչպիսիք են տնտեսական ճգնաժամը և Կորեայի տնտեսության մեջ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կապված բարեփոխումները, ստիպեցին կանանց մեծամասնությանը երկար ժամեր աշխատել, իսկ կին աշխատողների համար ծննդաբերության  արձակուրդի չափը կտրուկ կրճատվեց: Աստիճանաբար ընդլայնված ընտանիքը որի  կազմում, բացի ամուսիններից և նրանց երեխաներից, մտնում են նաև պապը, տատը, փոխվեց միջուկային ընտանիքի, որը կազմված է միայն հիմնական անդամներից՝ ամուսնական զույգից և նրանց զավակներից և  մայրերն ավելի քիչ կարողացան օգնություն ստանալ իրենց ընտանիքի անդամներից։ Աշխատանքային միջավայրի պայմաններն էլ այնպես փոխվեցին,որ տղամարդկանց թույլ չտվեցին արձակուրդի գնալ՝ իրենց կանանց խնամելու համար։ Այդ իսկ պատճառով 1995 թվականին ստեղծվեցին հետծննդյան խնամքի կենտրոններ, որոնք  աստիճանաբար բարգաճեցին։ Իհարկե, ապրելակերպի փոփոխությունը ոչնչացրել էր և՛ սանհուջորին, և՛ ավանդական արժեքները։ Ֆինանսական ճգնաժամերի և մոր ու երեխայի խնամքի համար ընտանիքի հետ շփման բացակայության, ինչպես նաև խնամքի կենտրոնների բարձր ծախսերի ներքո ապրելը Կորեայում նվազեցրեց երեխա ունենալու ցանկությունը, իսկ բնակչության փոխարինման տոկոսը աստիճանաբար նվազեց։

Փոխարինման ցուցանիշը  մեկ թիվ է յուրաքանչյուր մոր դիմաց,  և ցույց է տալիս, որ եթե յուրաքանչյուր կին իր կյանքի ընթացքում երկու երեխա ունենա,  բնակչության շրջանում կորուստները կհատուցվեն, իսկ բնակչության աճի տեմպը կմնա կայուն: Աշխարհում այս ցուցանիշը կազմում է մոտ 2,1 (երկու և մեկ տասներորդական), իսկ Հարավային Կորեայում այլ իրավիճակ է։ Բնակչության կորուստի հատուցման մակարդակն այս երկրում ընկել է մինչև 0,9 (ինը տասներորդական)տոկոս: Այսինքն՝ աշխարհի երկրների շարքում զբաղեցնում է 200-րդ հորիզոնականը։ Իհարկե, բնակչության նվազման հետ կապված մարտահրավերը միայն Հարավային Կորեային չի վերաբերում: Մի փոքր ավելի հեռու՝ Չինաստանի հսկայական տարածքում, նման խնդիր կա: Այս երկրի մեկուկես միլիարդ բնակչությունը մետաղադրամի միայն մի կողմն է։ Մետաղադրամի մյուս կողմը այն գործընթացն է, որը սկսվել է տասնամյակներ առաջ:

................................... 

1979 թվականին Չինաստանի կառավարությունը որդեգրեց «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականություն՝ կանխելու երկրում բնակչության պայթյունը։ Համաձայն այս քաղաքականության՝ չինացի յուրաքանչյուր զույգին թույլատրվում էր ունենալ միայն մեկ երեխա։ Ծրագրին հետևած ընտանիքները կառավարությունից ստացել են գումար, անվճար կրթություն և առողջապահական ծառայություն, իսկ երկու և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները պատժվել են: Նրանք ստիպված էին իրենք  ամեն ինչի համար վճարել և նույնիսկ մյուսների համեմատ ավելի շատ հարկեր վճարել։ Բացի իրավական խստացումներից, Չինաստանի կառավարությունը չի անտեսել քարոզչությունը: Գովազդներ երևում էին ամենուր՝ պատերին, խաղաթղթերին, օրացույցներին և նույնիսկ լուցկու տուփերին։ Կառավարության այս ծրագիրը զգալիորեն նպաստեց տնտեսական աճին, բայց միաժամանակ այն ուղեկցվեց նաև բազմաթիվ խնդիրներով։ Ծնողները հաճախ ցանկացել են աղջկա փոխարեն որդի ունենալ՝ ընտանիքի անունը պահպանելու համար: Որպես հետեւանք, աղջիկ երեխաներին հաճախ լքում էին մայրերը կամ վիժում էին ծնվելուց առաջ: Մոտ երեք տասնամյակ Չինաստանի «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը նույնպես խախտեց աղջիկների և տղաների հարաբերակցությունը։«Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականության հետեւանքներից մեկն Էլ դարձել Է գենդերային անհամամասնությունը: 15-ից ցածր տարիքի երեխաների թվում յուրաքանչյուր հարյուր աղջկան բաժին Է ընկնում 118 տղա, ինչը կարող Է ապակայունացնող լուրջ սոցիալական գործուն դառնալ ապագայում: Այս վիճակագրությունը պատճառ է դարձել,որ  մոտ 30 միլիոն չինացի տղաներ չկարողանան աղջիկ գտնել և ամուսնանալ:

...............................................................  

2016 թվականին Չինաստանի կառավարությունն անսպասելի քայլի դիմելով, հայտարարեց, «Չինաստանի իշխանությունները որոշում են ընդունել չեղյալ հայտարարել այն կանոնը, որն ընտանիքներին արգելում Է ունենալ մեկից ավելի երեխա։ Այսուհետեւ ամուսիններին կթույլատրվի երկու երեխա ունենալ։ Օրենք, որը երկար տարիներ անց փոխեց քաղաքի պատերի գրությունները: Այս անսպասելի լուրը ոչ միայն գենդերային հավասարակշռության և ծնվածների թվին էր վերաբերում, այլ չինացի մասնագետները հասկացան, որ «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականության շարունակմամբ իրենց երկրին լավ ապագա չի սպասվում։ Առաջիկա 10 տարում 55 տարեկան և բարձր տարիքային խումբ կմտնեն  երկրի 124 միլիոն մասնագետ ուժեր։ Տարեց չինացիներն ապագայում կարիք կունենան այն երիտասարդ սերնդի խնամքին, որ «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը կանխեց նրանցից մոտ կես միլիարդի ծնունդը։ Իհարկե, թեև երկու երեխա ունենալու  քաղաքականությունը գործում է արդեն յոթ տարի, սակայն այն չի կարողացել զգալի փոփոխություն առաջացնել Չինաստանի բնակչության աճի հարցում:  Ժողովրդագրական մշակույթի փոփոխությունն այս տարիներին փոխեց չինացիների մոտեցումը երեխա ունենալու հարցում։

.................................................................... 

 

Բնակչության հարցով հասարակությունների մարտահրավերը շարունակվում է Ասիայից մինչև Հյուսիսային Եվրոպա, և դա մեզ հիշեցնում է այն հարցը, թե արդյոք մշտապես տնտեսական բարեկեցության բացակայությունն է  խանգարում  երեխաներ ունենալ։

....................................................................... 

Դանիան՝ իր 5 միլիոն բնակչությամբ, այլ երկրներին հակառակ իրավիճակում է։ Հղիության և ծննդաբերության նպաստից օգտվում են զբաղված կամ ինքնազբաղված անձինք: Դանիայում հղի մայրերն օգտվում են օրական նպաստից՝ ծննդաբերությունից չորս շաբաթ առաջ, իսկ մայրության նպաստը՝ ընդհանուր առմամբ 52 շաբաթ է, մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող բոլոր ընտանիքները ստանում են դրամական նպաստ և  հարկային զեղչեր:  Բացի այդ, ժողովրդագրական ռազմավարության շրջանակում կան կենտրոններ,որոնք երիտասարդ զույգերին խորհուրդ են տալիս երեխաներ ունենալ հանուն Դանիայի, և հանուն նաև այն մայրերի, ովքեր ցանկանում են թոռներ ունենալ։ Այնուամենայնիվ, Դանիայում չի թվում ,որ լավ վիճակ ունենան երեխաներ ունենալու առումով:  Այս երկրում փոխարինող բնակչության մակարդակը կազմում է 1,7 (մեկ ամբողջ, յոթ տասներորդական տոկոս), ինչը շատ հեռու է նրա բնական ցուցանիշից, որը կազմում է 2.1 (երկու ամբողջ, մեկ տասներորդական) տոկոս:Նաև դանիացիների միջին տարիքը վերջին քսան տարում 32 տարեկանից հասել է 41 տարեկանի։ Թվում է, թե երեխա ունենալու քաղաքականությունը այնքան էլ հաջող չի եղել, քանի որ երկար տարիներ երեխաներ ունենալն այլևս արժեք չի համարվում շատ դանիացիների համար: Անվճար կրթությունը, աշխատավարձերի արդար վճարումները և տնտեսական բարեկեցությունը չհանգեցրին ընտանիքի ընդլայնմանը, քանի որ կյանքի նպատակները փոխվել են: Այս երկրի նոր սերունդը նախընտրում է իր ժամանակի մեծ մասը նվիրել իրեն կամ հետամուտ լինել իր ցանկալի ժամանցին։ Կենսակերպ, որը կարելի է տեսնել նաև ԱՄՆ-ում։

................................................. 

Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնադիրներից՝ Բենջամին Ֆրանկլինը 1751 թվականին իր գրառումներից մեկում գրել է.-«Մեր բնակչությունը կկրկնապատկվի յուրաքանչյուր քսան տարին մեկ»։

Իհարկե, Ֆրանկլինը չէր կարծում, որ կգա այն օրը, երբ իր երկրի բնակչության նվազումը այն էլ «աբորտի» պատճառով կդառնա լրատվամիջոցների քննարկման թեմա։

............................................................... 

1973 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանը երկրում օրինական ճանաչեց աբորտը։ Այդ ժամանակից ի վեր կրոնական խմբերի և աբորտի կողմնակիցների միջև բանավեճը շարունակվում է:

Այս օրենքը թույլ է տալիս մայրերին հղիության առաջին մի քանի ամիսներին դիմել աբորտի: ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման հրապարակումից հետո CNBC հեռուստաալիքը հայտարարել է,- «Ակնկալվում է, որ նահանգների գրեթե կեսը աբորտը կհայտարարի անօրինական կամ խիստ սահմանափակումներ կկիրառի դրա նկատմամբ։ Այս կանխատեսումը տեղի ունեցավ 50 տարի անց և հանգեցրեց աբորտի արգելմանը ամերիկյան որոշ նահանգներում»։

...................... 

2000 թվականին 69-ամյա ճապոնացու դիակը հայտնաբերվել է նրա մահից երեք տարի անց։ Նրա տան ամսական վարձավճարը և կոմունալ ծախսերը ավտոմատ կերպով հանվում էին նրա բանկային հաշվից, և միայն խնայողությունները սպառելուց հետո նրա դիակը հայտնաբերվեց իր տանը: Այս դեպքից և նմանատիպ այլ դեպքերից հետո ճապոնական մշակույթում իմաստ ստացավ  «կոդոկուշի»  դարձվածքը, որը նշանակում է  մահ միայնության մեջ:

Այս խնդրի լրջությունը հիմնականում պայմանավորված է Ճապոնիայում ընտանեկան հարաբերությունների թուլացմամբ, բնակչության ծերացմամբ և ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու ճապոնացիների ցանկության կտրուկ նվազմամբ։ Ճապոնիայում սոցիալական բարեկեցության հարցերով հետազոտողն ասում է. «Ճապոնիայում ընտանիքները հին ժամանակներից ի վեր եղել են բոլոր տեսակի սոցիալական աջակցության ամուր հիմքը։ Բայց միայնալ ապրելու երեւույթի աճի եւ ընտանիքների փոքրացման հետ մեկտեղ այս հարցը փոխվում է»։

Վերջին երեք տասնամյակում մեկ հոգանոց ընտանիքների թիվը  կրկնապատկվել է։ Մեկ հոգանոց ընտանիքների մեծամասնությունը կազմում են  50-ից բարձր տղամարդիկ և 80-ից բարձր կանայք: Ամուսնությունների թիվը գնալով նվազում է, և մասնագետները դա բացատրում են նրանով, որ շատերը կարծում են, որ իրենց աշխատանքն այնքան լուրջ և կարևոր է, որ նրանք հնարավորություն չունեն  ամուսնանալ և ընտանիք կազմել։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Կոդոկուշիից մինչև Սանհոջուրի և Տոկիոյի ծերանոցներից մինչև Սեուլի հետծննդյան խնամքի կենտրոններ, այնքան էլ հեռու ճանապարհ չէ: Կյանքն ավարտվում է մեկով, իսկ սկսվում է մյուսով: Սակայն այս տեսակի կյանքի սկիզբը նույնպես տեղի է ունենում տարբեր հանգամանքներում։ Պարզ հարմարություններով և սովորական ծառայություններով կենտրոնները հակադրվում են շքեղ կենտրոններին և երազային ծառայություններին, և այդ ճեղքվածքն օրեցօր խորանում է։ Ճեղքվածք, որը կարող է ամրապնդել այն մշակույթը, որը երեխա ունենալը համարում է ազատությունից զրկվել և դրա հետ մեկտեղ կարող է լինել այն պատճառներից, որոնք ոչ հեռու ապագայում գորշ ու արծաթագույն կդարձնեն աշխարհի դեմքը։