Նորություններ(93)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ»հաղորդաշարի շրջանակներում ,ներկայացնում ենք Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները՝գիտական,մշակութային ,գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում:
Այս շաբաթվա հաղորդումն սկսում ենք տեխնոլոգիայի ոլորտի վերաբերյալ հոդվածով:
Իրանցի հետազոտողի գլխավորած մի խումբ հետազոտողների, հաջողվել է մարդկային մեկ բջիջը քիմիական վերլուծության ենթարկել: Այս մեթոդը օգնում է քաղցկեղի վաղ հայտնաբերմանը և ավելի արագ բուժմանը։
Չարորակ քաղցկեղային ուռուցքը սովորաբար քաղցկեղի բջիջների և իմունային բջիջների տարատեսակ ընդհանրությունն է: Չնայած իմունային բջիջները պատասխանատու են ուռուցքի դեմ պայքարելու համար, երբեմն դրանցից ոմանք փոխում են իրենց վարքագիծը և համագործակցում քաղցկեղի բջիջների հետ։Բջիջների այս անհամաչափությունը բարդացնում է քաղցկեղի ախտորոշումն ու բուժումը: Բավական է, որ քաղցկեղի բջիջների մի փոքր մասը դիմադրի քիմիաթերապիային, կամ իմունային բջիջների մի խումբը ստանձնի ուռուցքը խթանողի դերը, որպեսզի քաղցկեղի բուժումը ձախողվի։
Շատ ժամանակ սովորական լաբորատոր մեթոդները չեն կարողանում հայտնաբերել բիոպսիայի նմուշում բջիջների բազմազանությունը, և, ցավոք, մինչ այժմ հնարավոր չի եղել ուսումնասիրել առանձին բջիջների քիմիական կարգավիճակը և դրանց տարբերակումը: Սա դժվարացնում է քաղցկեղի ճշգրիտ և վաղ ախտորոշումը: Այս կապակցությամբ իրանցի բժիշկ և քիմիական ֆիզիկոս, Նիդեռլանդների Լեյդենի համալսարանի դասախոս պրոֆեսոր Ալիռեզա Մաշաղիի գլխավորած հետազոտական խմբին հաջողվել է առաջին անգամ մարդկային մեկ բջջի քիմիական վերլուծությունը իրականացնել:
Անալիտիկ քիմիայի ոլորտում շրջադարձային համարվող այս իրադարձությունը հնարավորություն է տալիս մեկ բջջի բիոպսիան կամ (նմուշառում)-ը: Այս հետազոտության մեջ օգտագործվել է մեկ բջիջի զանգվածային սպեկտրոմետրիա և արհեստական ինտելեկտ: Սկզբում բարձր ճշգրտությամբ չափվում են մարդկային մեկ բջջի քիմիական մոլեկուլները կամ մետաբոլիտները, իսկ հետո արհեստական ինտելեկտի օգնությամբ,բարդ սպեկտրոմետրիկ տվյալներից արտաբերվում է տարբեր բջիջների քիմիական օրինաչափությունը։Այս նոր նորարարությունը հնարավորություն է տվել հայտնաբերել հակաուռուցքային իմունային բջիջներ, ինչպես նաև ուռուցքային ուժեղացուցիչներ: Այս հետազոտողներին հաջողվել է չափել իմունային բջիջի քիմիական պարունակությունը, որը կոչվում է մակրոֆագ և ճշգրիտ տարբերակել հակաուռուցքային և ուռուցքը խթանող մակրոֆագները: Սա առաջին անգամ է, որ մետաբոլիտների կամ նյութափոխանակության չափում է կատարվում իմունային բջջի վրա:
Իրանում առաջին անգամ միջհամալսարանական նախագծի շրջանակում Թեհրանի համալսարանի մեխանիկական ճարտարագիտության ֆակուլտետի, Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի և Շահիդ Բեհեշթիի բժշկական գիտությունների համալսարանի հետազոտողները հաջողության են հասել թոքերի սիլիկոնե ստենտների նախագծման, արտադրության և կենդանիների վրա դրա փորձարկման գործում:
Թեհրանի համալսարանի մեխանիկական ճարտարագիտության ֆակուլտետի դոցենտ, դոկտոր Մոստաֆա Բաղանիի խոսքով, Կորոնավիրուսային հիվանդության բուժման սուր փուլերում ինտուբացիայի (Tracheal intubation) կողմնակի հետևանքներից էր՝ մարդկանց շնչառական ուղիների վնասումը։Այս վնասվածքը կարող է հանգեցնել շնչուղիների խցանման և հիվանդի համար դժվարացնել շնչելը: Շնչուղիների վնասը և բորբոքումը կառավարելու միջոցներից մեկը սիլիկոնե ստենտների օգտագործումն է: Այս ստենտները ճկուն խողովակների տեսքով են, որոնք բաց են պահում հիվանդի շնչառական ուղին և այդպիսով օգնում են հիվանդներին շնչել: Ըստ այս հետազոտողի, բժշկական արտադրանքի ներկրման սահմանափակումների և խնդիրների պատճառով ,իսկ մյուս կողմից այս բժշկական սարքավորման հարաճուն անհրաժեշտությունը, և հիվանդի համար այդ սարքավորման բարձր արժեքը, Իրանում ավելի քան երբևէ զգացվում է տեխնոլոգիաների զարգացման և սիլիկոնե ստենտների արտադրության անհրաժեշտությունը: Նաև այս արտադրանքը առևտրայնացնելու համար շատ կարևոր է քայլ առ քայլ անցնել այս արտադրանքի մշակման ուղին և պատրաստել թոքային ստենտի ընդունելի և որակյալ նմուշ: Ստենտի հիմնական նյութի համար օգտագործվել է կենսահամատեղելի սիլիկոնային նանոկոմպոզիտ, և որոշվել է սիլիկոնային հիմքով նանոկոմպոզիտի օպտիմալ տոկոսը և արտադրության գործընթացը՝ պահանջվող մեխանիկական և մակերեսային հատկություններին հասնելու համար: Ստենտի պատրաստման համար արտադրվել են անհրաժեշտ կաղապարներ և օգտագործվել վակուումային կաղապարման մեթոդը։
Թեհրանի համալսարանի մեխանիկական ճարտարագիտության ֆակուլտետի դոցենտի խոսքերով, կենդանիների նախնական փորձարկումն առաջին քայլն է արտադրանքի կենդանական փորձարկման ուղղությամբ, և դա կանխում է մեծ քանակությամբ կենդանիների կորուստը և հնարավոր խնդիրները: Արտադրված ստենտները ենթարկվել են ստանդարտ մեխանիկական թեստերի և նախնական in vitro թեստերը հաստատվելուց հետո դրանք օգտագործվել են փորձնական թեստավորման համար։ Նկատի առնելով մարդու չիպի նմանությունը ոչխարներին, ոչխարի չիպը օգտագործվել է կենդանական փորձնական փուլում: Ստենտավորումը կատարվել է կատարելապես նոր մեթոդով և հատուկ վիրահատարանում։
Այս հետազոտողի խոսքով,նկատի առնելով ,որ ստենտը տեղադրված է թոքի լորձաթաղանթի ճանապարհին, և վարակի ներծծման հավանականությունը շատ մեծ է, ստենտի մակերեսը պետք է հնարավորինս զերծ լինի խոռոչներից, կանխելու համար բակտերիաների կուտակումը։Նաև տեղադրումից հետո ստենտի տեղաշարժն ու շարժվելը կանխելու համար, ստենտի արտաքին մակերեսին նախագծված են մի շարք մեխանման կամ եզրային ուռուցիկներ։Որպեսզի ռադիոգրաֆիայի պրոցեսի ընթացքում թոքերի ստենտները տեսանելի լինեն, ստենտի ներսում տեղադրվում են ոսկե թիթեղներ:
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են «Frontiers in Materials»-հանդեսում։
Միջազգային հետազոտողների մի խումբ՝ Լոնդոնի Իմպերիալ քոլեջի թիմի գլխավորությամբ, ուսումնասիրել են արյան գեների ներուժը՝ արձագանքելու որոշ վարակներին և հատուկ հիվանդություններին,դրանք ավելի արագ ախտորոշելու և մի տեսակ թեստ մշակելու համար: Արյան այս թեստը կարող է օգնել ախտորոշել երեխաների ջերմության պատճառը մեկ ժամից էլ քիչ ժամանակում:
Այս հետազոտության ընթացքում հետազոտողները վերլուծել են 1212 հիվանդների տվյալները՝ 18 հիվանդության կատեգորիաներով, ներառյալ շնչառական սինցիցիալ վիրուսով (RSV) և տուբերկուլյոզով հիվանդներին , և հայտնաբերել են հիմնական գեներ, որոնք ի հակազդեցություն հիվանդության, ակտիվ են կամ պասիվ: Նրանք իրականում բացահայտել են հիվանդության մոլեկուլային ստորագրությունը: Հաջորդ քայլում մեքենայական ուսուցումն օգտագործվել է կոնկրետ հիվանդությունների հետ կապված օրինաչափությունները բացահայտելու համար՝ կենտրոնանալով 161 գեների վրա: Այս մեթոդը փորձարկվել է 411 երեխայի վրա, որոնք հոսպիտալացվել են 18 հիվանդություններից 13-ի հետևանքով առաջացած ծանր թունավորման կամ վարակի պատճառով:
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են «Cell Press Med» բժշկական հանդեսում և ցույց են տալիս փորձարարական և արդյունավետ մեթոդ։Այս մեթոդը օգտագործում է գենային ռեակցիայի վրա հիմնված թեստ, որը զգալիորեն բարելավում է երեխաների մոտ հիվանդության ախտորոշումը և նվազեցնում հիվանդության ուշ ախտորոշման և չճանաչելու դեպքերը։Բացի այդ, այս մեթոդը ազդում է բժշկական ծառայությունների մատուցման վրա, հատկապես զարգացող տարածքներում: Ներկայումս շատ ախտորոշիչ թեստեր կենտրոնանում են պաթոգենների կամ ախտածին նյութերի ընտրության վրա, և դրանց արդյունքների որոշման համար կարող է պահանջվել 72 ժամ: Սակայն գիտնականները հույս ունեն նոր թեստի օգնությամբ վերահսկել երեխաների մոտ հակաբիոտիկների չափից ավելի օգտագործումը, որովհետեւ սովորաբար, քանի դեռ պարզ չէ, որ երեխան վարակված է թե ոչ , նրան այս տեսակի դեղամիջոց են նշանակում։
Անգլիայի Առողջապահության ազգային ծառայությունը (NHS) առաջին անգամ օգտագործել է ռոբոտներին, բիոպսիա կատարելու համար և հույս ունի, որ այս տեխնոլոգիան կբարելավի թոքերի քաղցկեղի հայտնաբերումը: Լոնդոնի Սուրբ Բարդուղիմեոս հիվանդանոցում ռոբոտային բրոնխո սկոպիայի փորձարկում է սկսվել՝ օգտագործելով տեխնոլոգիա, որը բարելավում է հիվանդությունների հայտնաբերման մակարդակը ավելի քան մեկ չորրորդով: Ուղեկցող ռոբոտային կաթետերը և ծրագրակազմն օգնում են բուժման խորհրդատուին պլանավորել ուղին և ճշգրիտ հետևել ուռուցքին՝ թոքերի հնարավոր քաղցկեղի բիոպսիա անցկացնելու համար: Այս տեխնոլոգիան կարող է մեծացնել քաղցկեղի հայտնաբերման մակարդակը մոտավորապես 69-ից հասցնել 87 տոկոսի:
Առողջապահության խորհրդատուները միշտ խնդիրներ են ունեցել թոքերի, հատկապես արտաքին շերտից նմուշներ վերցնելու հետ: Սա այն դեպքում է ,երբ թոքերի քաղցկեղի 10 դեպքից 7-ի դեպքում ուռուցքը գտնվում է հենց այս հատվածում։Այնուամենայնիվ, վերջին նորամուծությունը կոչվում է Ion և մշակվել է ամերիկյան մի ընկերության կողմից, որը տրամադրում է թոքերի 3D պատկերը և պլանավորում է բրոնխո սկոպիկ ճանապարհը թիրախավորելու ցանկալի հատվածը 60 վայրկյանում:
Հաջորդ փուլում թոքերի անիմացիան ներկայացվում է բրոնխո սկոպիայի հետ միաժամանակ, և բժիշկը օգտագործելով այն՝ որոշում է , թե բազմաթիվ բրոնխներից և բրոնխիոլներից որոնք են շարժվում ներքև՝ 180 աստիճան համատեղ կաթետերով (որը կառավարվում է հեռակա կարգով): Այս հետազոտությունը սկսվել է ապրիլին և այժմ այն ԱՄՆ-ում օգտագործելու թույլտվություն է ստացել, քանի որ թեստի տվյալները ցույց են տվել, որ այս տեխնոլոգիան հաջող է աշխատել 83-ից 87 տոկոսի պարագաներում:
Թոքերի քաղցկեղի արագ ախտորոշումը առաջին անգամ ռոբոտի միջոցով
....
Ռուսաստանի Պատրիկի կինոփառատոնի 5-րդ շրջանի ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց «Կան-Պամենար» ֆիլմին։
Ռուսաստանի Պատրիկ կինոփառատոնի հինգերորդ շրջանը , որն անցկացվել է հունիսին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, հայտարարել է իր հաղթողներին հինգ անվանակարգերում, իսկ ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ Կան՝ Պամենար ֆիլմը, որի ռեժիսորն ու պրոդյուսերն է Աշքան Դարվիշին։
Այս ֆիլմը, որը ներկայացված է Աշքան Դարվիշիի նախագծի հիման վրա և Սիրուս Հեմմաթիի սցենարով, ներկայացնում է Թեհրանի չքավոր թաղամասերում աշխատող երեխաների կյանքը և Աֆղանստանի ճնշված աղջիկներին աջակցելու մասին է: Ֆիլմի եզրափակում է Սալար Աղիլիի կատարած «Շարհե Ռուզեգար » երգը:
«Գիջ Գահ» ֆիլմը շարունակելով իր միջազգային ներկայությունը մուտք գործեց Իտալիայի Պալերմո քաղաքում անցկացվող «Paladino d'Oro» մարզական 43-րդ կինոփառատոնի մրցութային բաժին։
Այս ֆիլմը, որը գրել է Ադել Թաբրիզին և Արսալան Ամիրին, արժանացել է Իտալիայի Միլանի մարզական ֆիլմերի 40-րդ շրջանի մրցանակին, և Ռուսաստանի Չեբոկսարիի 16-րդ շրջանի սցենարի լավագույն մրցանակին և պաշտոնապես ընտրվել է մասնակցելու Հնդկաստանի Շիմլայի 9-րդ փառատոնին և Արգենտինայի Sine La Vista 9-րդ փառատոնին: «Գիջ գահ» ֆիլմը կմրցի նաև Paladino d'Oro-ի 43-րդ շրջանում ,որը կայացել է նոյեմբերի 20-ից 26-ը,իրանական աբան ամսի 29-ից ազար ամսի 5-ը: Այս ֆիլմի միջազգային տարածումը Madakto Pictures ընկերությանն է վերապահված, որը տնօրինում է Մոհամմադ Թորիվարյանը: Paladino d'Oro սպորտային կինոփառատոնը աշխարհի ամենահին սպորտային կինոփառատոնն է և 1979 թվականից է սկսել սպորտային ֆիլմերի թողարկումը ։