Ընտելանանք (61)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան առողջությունը։ Երբեմն ձեր ուզած կյանքին հասնելու համար անհրաժեշտ է փոխել ապրելակերպը։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում մենք միասին փորձում ենք վատ սովորությունները փոխարինել լավ սովորություններով։
Հարկ է նշել, որ այս հաղորդման ընթացքում ներկայացված առաջարկությունները ընդհանուր են, և դրանցից մի քանիսը կարող են հարմար չլինել բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում դիմեք ձեր բժշկին կամ խորհրդատուին, որպեսզի որոշակի փոփոխություններ մտցնեք ձեր ապրելակերպում: Ինչքան մենք՝ մարդիկս, կարողանանք կապ հաստատել ինքներս մեզ հետ, նույնքան ավելի լավ կարող ենք մոտեցում ցուցաբերել մեր և ուրիշների զգացմունքների նկատմամբ: Երբեմն մարդիկ տեղյակ չեն իրենց զգացմունքների մասին, և այդ հարցը բացասական ազդեցություն է թողնում նրանց հարաբերություններում, քանի որ նրանք չեն կարողանում կարեկցող կերպով շփվել այլ մարդկանց հետ:
Ողջույն, սիրելի ունկնդիրներ։ Առաջիկա րոպեների ընթացքում ձեզ հետ ենք լինելու Ընտելանանք հաղորդաշարի հեթական թողարկմամբ։ Քանի որ մեր զգացմունքներն են այն հիմքը, որոնց միջոցով մենք ձևավորում ենք մեր անձնական հարաբերությունները, բարձր հուզական ինտելեկտը շատ կարևոր է հարաբերություններում: Ընկերակցեք մեզ, որպեսզի կարողանանք այս հաղորդման ընթացքում ավելին իմանալ այս տեսակ ինտելեկտի մասին և զարգացնել այս ունակությունը մեր մեջ:
Մարդկային ինտելեկտը կամ բանականությունը զարմանալիորեն բարդ հասկացություն է: Հետազոտողները և փիլիսոփաները դարեր շարունակ փորձել են սահմանել այն: Ներկա դարաշրջանում հետազոտողները օգտագործել են ինտելեկտի կամ IQ թեստեր՝ չափելու, թե մարդիկ ինչ գիտեն և որքան արագ կարող են լուծել խնդիրները՝ օգտագործելով տրամաբանությունը: Բայց միայն IQ թեստերը ինքնին չեն ներառում մտածողության կարողությունների լայն շրջանակ, ավելին, IQ թեստերը միշտ չէ, որ կանխատեսում են հաջողությունը դպրոցում, կյանքում կամ բիզնեսում: Հետևաբար, վերջին տասնամյակների ընթացքում հետազոտողները ընդլայնել են ինտելեկտի սահմանումը՝ ներառելով հմտությունների ավելի լայն շրջանակ:
Ինտելեկտի ցուցանիշը կամ IQ-ն սովորաբար վերաբերում է ինտելեկտուալ կարողությանը: IQ-ի ամենատարածված տարրերից են՝ խնդիրներ լուծելու հարցում տրամաբանության օգտագործումը, պլանավորումն ու ռազմավարությունը, վերացական գաղափարների ըմբռնումը, փոփոխությանը հարմարվելը և լեզվի ըմբռնումն ու օգտագործումը:
Հուզական գործակիցը կամ EQ-ն ընդհանուր առմամբ վերաբերում է սեփական և այլ մարդկանց զգացմունքներն ու հույզերը զգալու ունակությանը, և նրան, թե ինչպես օգտագործել այս գիտակցությունը վարքագիծն ուղղորդելու համար: Ընդհանուր առմամբ, բարձր EQ ունեցող մարդկանց մոտ հեշտ է հասկանալ իրենց և ուրիշների հույզերը, կարեկցել, հարմարեցնել հույզերն ու վարքագիծը տարբեր իրավիճակներին, վերահսկել նրանց ազդակները, զսպել գայթակղությունները և հետաձգել բավարարվածությունը, լուծել ուրիշների հետ կոնֆլիկտները և ունենալ արդյունավետ հաղորդակցություն։
Բանականության թեստի գնահատականների մեծ մասը կապված է ուսումնական առաջընթացի, ավելի բարձր աշխատավարձի և աշխատանքային ավելի լավ արդյունավետության հետ, իսկ հուզական ինտելեկտը կապված է աշխատանքի հաջողության, սթրեսի վերահսկման և կյանքից ավելի մեծ բավարարվածության հետ, և այդ ցուցիչի բարձր լինելը կարող է օգնել ավելի արագ վերականգնվել սուր սթրեսից: Բանականության երկու տեսակներն էլ կարող են զգալիորեն ազդել կյանքի որակի և դրա դրական ձեռքբերումների վրա։ Երկուսի հասկանալն ու զարգացնելն էլ կարող է լինել լավագույն տարբերակը կյանքի բոլոր ասպարեզներում հաջողության հասնելու ձեր հնարավորությունները մեծացնելու համար:
Հուզական ինտելեկտը Պիտեր Սալովեյի (Peter Salovey) և Ջոն Մայերի (John Mayer) կողմից սահմանվում է որպես սեփական և ուրիշների հույզերը հասկանալու, տարբեր զգացմունքները տարբերակելու, ինչպես նաև էմոցիոնալ տեղեկատվությունը՝ մտածողության և վարքագծի վերահսկման ուղղությամբ օգտագործելու կարողություն: Այս սահմանումը հետագայում բաժանվեց չորս հիմնական կարողությունների. Զգացմունքների որոշումը, հույզերի կիրառությունը, զգացմունքների վերահսկումը, և զգացմունքների ըմբռնումը: Այս ունակությունները առանձին են և միևնույն ժամանակ կապված են միմյանց հետ: Զգացմունքային ինտելեկտը իրականում կյանքում հաջողության գրավականն է: Հուզական ինտելեկտի հասկացությունը բաղկացած է հինգ տարբեր բաղադրիչներից. ինքնագիտակցություն, ինքնակարգավորում, սոցիալական հմտություններ, կարեկցանք և մոտիվացիա, որոնք առաջին անգամ ներկայացվեցին հոգեբան և հեղինակ Դանիել Գոլմանի (Daniel Goleman) կողմից:
Զգացմունքային ինտելեկտի առաջին կետը ինքնագիտակցությունն (Self-Awareness) է, այսինքն՝ մենք պետք է տեղյակ լինենք տարբեր իրավիճակներում մեր արձագանքի մասին։ Ինքնակարգավորումը (Self-Regulation) նաև օգնում է մեզ հասկանալ մեր հույզերն ու մեր գործողությունների հետևանքները: Սոցիալական հմտությունները (Social skills), ինչպիսիք են աչքի շփումները, ակտիվ լսելը և մարմնի լեզուն, հուզական ինտելեկտի հիմնական բաղադրիչներից են: Էմպատիա (Empathy) կամ կարեկցանք նշանակում է հասկանալ դիմացինի կարիքներն ու ցանկությունները և գնահատել դրանք: Բարձր էմոցիոնալ ինտելեկտով հարաբերությունները պայմանավորված են ոչ թե արտաքին գործոններով, այլ մոտիվացիայի (Motivation) ներքին չափանիշներով։
Իրականում բավարար աստիճանի հուզական ինտելեկտ ունեցող մարդը ավելի դրական և առողջ հարաբերություններ է ապրում: Զայրույթի ու սթրեսի պահին, նա պատշաճ կերպով վերահսկում է իր պահվածքը: Այդպիսի մարդն ավելի լավ և հաջողակ է հանդես գալիս այնպիսի զգայուն իրավիճակներում, ինչպիսիք են բանակցությունների սեղանի հետևում նստելը և պայմանագիր կնքելը: Որովհետև բավարար չափով հուզական ինտելեկտ ունեցող մարդն ավելի լավ է գործում դիմացինի հույզերը ճանաչելու և սեփական հույզերին տիրապետելու հարցում։ Մեկ այլ կարևոր կետն այն է, որ մարդու ինտելեկտի (IQ) աստիճանը ուղղակիորեն կապված չէ նրա EQ-ի հետ: Այսինքն, եթե մարդը բարձր IQ ունի, ապա պարտադիր նրա էմոցիոնալ ինտելեկտն էլ բարձր չէ կամ հակառակը։ Մարդու IQ-ի մակարդակը անփոփոխ է սկսած ծննդյան պահից, սակայն հուզական ինտելեկտի մակարդակը կյանքի ընթացքում կարելի է ամրապնդել և բարձրացնել տարբեր մեթոդների կիրառմամբ։
Իրականում էմոցիոնալ ինտելեկտը հիմնականում ձեռք բերովի է, և մարդիկ ամբողջ կյանքում սովորում են EQ-ն բարձրացնելու անհրաժեշտ հմտությունները, և դրանք կիրառելով՝ կարող են դառնալ հաջողակ, երջանիկ և կյանքից գոհ մարդիկ։ Այսինքն՝ մարդիկ, ովքեր հուզական ինտելեկտի առումով խելացի են համարվում, ունեն այն հատկանիշները, որոնց մասին կիմանանք ավելի ուշ։
Այս մարդիկ հիմնականում գիտեն իրենց ուժեղ և թույլ կողմերը: Ինքնագիտակցության ամենամեծ նշանն այն է, որ մարդը համառ և ազնիվ է ինքնաճանաչման հարցում: Այն մարդն ունի բարձր հուզական ինտելեկտ, ով կարող է բացահայտել, թե իր վարքագծի որ մասերը պետք է վերանայվեն, որոնք են նրա ուժեղ կողմերը և պետք է շարունակաբար ուժեղացվեն, և ի վերջո ինչպես կարող է լինել լավագույնը՝ իր անհատականության բոլոր թույլ և ուժեղ կողմերով: Օրինակ, եթե իր աշխատանքային միջավայրում նա գիտի, թե որ հատվածներում է ավելի մեծ ազդեցություն ունենում, ապա այդ հատվածներում ավելի լավ կդրսևորվի և բարձր ինքնավստահություն կցուցաբերի։
Բարձր հուզական ինտելեկտով մարդիկ բացահայտում են իրենց հույզերի պատճառները։ Այս մարդիկ, ինչպես և մյուս բոլոր սովորական մարդիկ, օրվա ընթացքում ապրում են տարբեր հույզեր, ինչպիսիք են զայրույթը, երջանկությունը, տենչանքը, մոտիվացիայի բացակայությունը և այլն: Բայց այն, ինչ այս մարդկանց տարբերում է մյուսներից, այն է, որ մտածելով և կենտրոնանալով իրենց պահվածքի վրա՝ նրանք կարող են հասկանալ իրենց հույզերի պատճառը: Հույզերն առաջացման ժամանակ նրանք մի փոքր դադար են տալիս, պարզում են իրենց զգացմունքները և ընդունում են լավագույն որոշումը տվյալ պահին՝ տեղյակ լինելով իրենց հույզերի դրսևորման ազդեցության մասին. Օրինակ, զայրույթի առաջագման պահին նրանք գիտեն, որ դրա աղբյուրը հոգնածությունն է շատ աշխատանքի հէտևանքով, ուստի մի փոքր քայլելով, հանգստանալով և նմանատիպ գործողությամբ, նրանք զսպում են իրենց զայրույթը՝ չվնասելով ուրիշներին։
Այդ մարդիկ նաև գիտեն ոչ ասել և չեն վախենում ճիշտ ժամանակին անհամաձայնություն հայտնելուց։ Օրինակ, երբ աշխատանքային թիմում խնդիր է առաջանում կամ անհիմն խնդրանքի առաջ է կանգնում, նա արտահայտում է իր անհամաձայնության պատճառները և, անհրաժեշտության դեպքում, առանց անհանգստանալու, ոչ է ասում գործընկերոջը: Այս մարդկանց մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ նրանք ձգտում են ինքնակատարելագործման։ Ինքնակատարելագործումը նշանակում է անհատական տաղանդները զարգացնելու կարողություն: Ուստի բարձր EQ ունեցող մարդիկ, մտորումների և ինքնագիտակցության շնորհիվ կարող են բացահայտել իրենց կարողությունները, տաղանդներն ու նախասիրությունները և կազմել իրատեսական ծրագրեր իրենց նպատակներին հասնելու և դրանք իրականացնելու համար։
Բարձր հուզական ինտելեկտով մարդիկ գիտեն, որ եթե իրենց լիովին ընդունում ու հարգում են, ապա համարվում են կառուցողական և դրական անձնավորություն: Այնուամենայնիվ, այս մարդիկ հեռու են կեղծ հպարտությունից ու ինքնասիրությունից, և նրանք մեծ հարգանքով են վերաբերվում այլ մարդկանց: Բարձր EQ ունեցող մարդիկ նաև փոփոխությունները ընդունում են գրկաբաց: Այս մարդիկ քաջ գիտակցում են այն փաստը, որ փոփոխությունների հանդեպ վախը խանգարում է իրենց առաջընթացին, ուստի նրանք գրկաբաց ընդունում են փոփոխությունները: Նրանք չեն դադարեցնում աշխատասիրությունը՝ դժբախտ և անսպասելի իրադարձությունների ժամանակ և նպատակաուղղված կերպով իրենց ճանապարհից հեռացնում են առկա խոչընդոտները:
Այժմ, երբ մենք գիտենք բարձր հուզական ինտելեկտով մարդկանց առանձնահատկությունները, մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչպես կարող ենք ուժեղացնել մեր հուզական ինտելեկտը:
Այս նպատակին հասնելու համար փորձեք բացահայտել ձեր զգացմունքները, ուշադրություն դարձրեք դրանց վրա և գիտակցեք, թե ձեր մարմնի որ մասի վրա է ազդում յուրաքանչյուր զգացողություն: Կարեկցանք ցուցաբերեք ուրիշների նկատմամբ: Գրի առեք ձեր ամենօրյա իրադարձությունները: Սա ձեզ կստիպի կարճ ժամանակ անց կրկին ուշադրություն դարձնել ձեր մտքերին ու վարքագծին՝ վերանայելով դրանք՝ ձեր խնդիրների արմատը գտնելու համար: Նվազեցրեք ձեր ակնկալիքները ձեր շրջապատից: Փորձեք ունենալ դրական մտածողություն և դադարեցրեք թևեր տալ ձեր բացասական մտքերին: Ձեր մտքի սնունդը սովորելն ու յուրացնելն է: Ձեր միտքը սովի մի մատնեք։ Եղեք ճկուն և մի բարդացրեք գործերը, քան իրականում կան: Անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրեք ուրիշներից և հարկ եղած ժամանակ դուք էլ նրանց օգնեք: