Ընտելանանք(62)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան առողջությունը։ Երբեմն ձեր ուզած կյանքին հասնելու համար անհրաժեշտ է փոխել ապրելակերպը։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում մենք միասին փորձում ենք վատ սովորությունները փոխարինել լավ սովորություններով։
Հարկ է նշել, որ այս հաղորդման ընթացքում ներկայացված առաջարկությունները ընդհանուր են, և դրանցից մի քանիսը կարող են հարմար չլինել բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում դիմեք ձեր բժշկին կամ խորհրդատուին, որպեսզի որոշակի փոփոխություններ մտցնեք ձեր ապրելակերպում:
Երբեմն մենք մեզ հետ կրում ենք հոգեբանական և մտավոր հին խնդիրներ, որոնք սերնդե սերունդ մեզ են փոխանցվել: Եվ ինչ-որ տեղ, ելնելով անհրաժեշտությունից, մենք ուժ ենք գտնում։Երբեմն մենք զգում ենք, որ մեր երջանկությունն ու առողջությունը վերացել են, և մենք առանց ղեկի լողում ենք մեր տիրույթում: Մենք չգիտենք՝արդյոք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում թե՝ ոչ, իսկ փոփոխության փոխարեն՝ խղճի խայթ ենք զգում: Երբ մենք մեզ մոլորված ենք զգում, հեշտությամբ կարող ենք մոռանալ այն խաղաղությունը, որ ունեցել ենք հաճելի պահերին և ժամանակ հատկացնենք այն սխալների համար, որոնք մեզ հեռացնում են ուրիշներից:
Նման դեպքերում անհրաժեշտ է ուսումնասիրելով, սովորելով կամ մի խորհրդատուից խորհուրդ ստանալով, կրկին գտնենք մեր ուղին: Այս հաղորդաշարի ընթացքում, ընկերակցեք մեզ որպեսզի միասին վերանայենք այս զգացումը և դրան հաղթահարելու ելքերը:
Կլինիկական պրոֆեսիոնալ խորհրդատու և մեծահասակների անհանգստության ու դեպրեսիայի բուժման մասնագետ՝ Դանիել Կեպլերի համաձայն, կյանքի հորձանուտում մոլորվելը հնարավոր է այս զգացմունքով սկսվի, որ այլևս չգիտեք թե ինչպիսի մարդ եք ցանկանում դառնալ: Հավանական է զգաք ,որ այս մոլորվածության զգացմունքը որոշված է ընդմիշտ ուղեկցի ձեզ: Նույնիսկ հավանական է դժվար հիշեք ,որ դուք անցյալում ինչպես եք եղել: Հավանաբար այս ելքից ազատվելու համար ևս որևէ ելք չգտնեք:
Հոգեբան Քերոլայն Ֆերիյրան, ով մասնագիտացած է հուզական հարաբերությունների վերականգնման և մոլության ու տրավմայի դեմ պայքարում, մոլորված լինելը շատ նման է համարում դեպրեսիային:Այս հոգեբանի համոզմամբ, եթե կյանքում մոլորվել եք, հավանաբար զգաք ,որ չունեք մոտիվացիա և չեք հետաքրքրվում այն զբաղմունքներով,որոնցից միշտ հաճույք եք զգացել:Նույնիսկ հավանաբար կյանքը Ձեզ համար անիմաստ լինի և միգուցե զգաք ,որ այլևս Ձեզ չեք ճանաչում :

Կյանքում մոլորված լինելու զգացումը կարող է շաղախված լինել այնպիսի ախտանիշների հետ, ինչպիսիք են՝ առանց պատճառի լաց լինելը, տրամադրության փոփոխությունները և սիրելիներից հեռանալը: Բացի այդ, այս իրավիճակում դուք անտարբերություն կզգաք այն հոբբիների նկատմամբ, որոնք նախկինում ձեզ երջանկացնում էին: Հնարավոր է նաև, որ դուք դժվարանաք որոշումներ կայացնել և կամ ներգրավված լինեք իմպուլսիվ կամ ռիսկային վարքագծի մեջ:Այս զգացումի այլ ախտանշաններից են՝ շրջապատից նեղանալ չնչին հարցերի պատճառով,ինքներդ Ձեզանից հիասթափվել ,ապագայի նկատմամբ էմոցիաներ չունենալ և հեշտությամբ ուրիշների ազդեցությանը հանձնվել: Բացի այդ, եթե դուք աշխատանքները ձեր կամքով չեք կատարում կամ կատարում եք դրանք միայն այն պատճառով, որ դրանք անհրաժեշտ են, դուք Ձեր կյանքում այս բացասական զգացմունքով եք տառապում: Իհարկե, ավելի լավ է խորհրդակցել այս ոլորտում խորհրդատուի և փորձագետի հետ՝ համոզվելու համար , այն բոլոր հոգեվիճակների հարցով, որ զգում կամ ի հայտ են գալիս ձեր վարքագծի մեջ։
Երբեմն, երբ դուք զգում եք որ մոլորվել եք այս աշխարհում և միայնակ եք , տեսնում եք, որ որոշ մարդկանց կյանքը նպատակային ու կանոնավոր է:Կարծես գիտեն թե՝ով են ,կարծես թե՝վստահ են թե՝ ո՞ւր են գնում : Միգուցե կասկածեք կյանքի իմաստի և նպատակի մասին ,կամ վստահ չեք թե՝ Ձեր կյանքի հետ ի՞նչ եք անում:
Ամենահեշտ ճանապարհը պարզապես ուրիշների գեղեցիկ տեսքը պատկերացնելն է , և որ կարողացել են այսպիսի կյանք ապահովել, բայց դուք իրականում պետք է մի քանի քայլ քայլեք նրանց կոշիկներով: Գրեթե բոլորն իրենց կյանքի ինչ-որ պահի իրենց մոլորված են զգում:Այս զգացումը անխուսափելի է: Անկախ նրանից, թե հասարակության որ խավում եք, երբեմն կյանքը իսկապես միապաղաղ ու անիմաստ է թվում:Քանի որ ոչ ոք ծննդյան պահից կյանքի ուղեցույց գրքույկը չի կրում: Մենք բոլորս փորձում ենք կյանքի իմաստը գտնել կյանքը ապրելով: Վատ լուրը այն է,որ կյանքը հասկանալու և մոլորված լինելու զգացումը վերացնելու համար ոչ մի արագ ու հեշտ ելք գոյություն չունի: Այնուամենայնիվ, ինչպես կյանքում շատ այլ խնդիրների դեպքում, մի փոքր ավելի շատ ըմբռնումն ու համբերությունը կարող են օգնել ձեզ, առանց անհանգստանալու հաղթահարել այս բացասական զգացմունքները: Շարունակելով հաղորդումը համառոտ կքննարկենք մի քանի հիմնական պատճառներ, որոնք կարող են մեզ մոտ առաջացնել այս զգացմունքները:
.......
Թվում է, թե այն մարդիկ, ովքեր մոլորվում են կյանքում, այնքան էլ չեն սիրում իրենց և, հավանաբար, իրենց մասին սխալ պատկերացում ունեն։Այս պատկերացումը խանգարում է նրանց գնահատել իրենց գեղեցկությունը, բանականությունն ու արժեքը: Նրանք հաճախ չեն ընդունում այն պարզ ճշմարտությունը, որ բավական են։Կարծես միայն տեսնում են, թե որքան ցածր, անարժեք ու անկարևոր են, և ինչ էլ որ անեն՝ բավարար չէ:Երբ դուք Ձեզ ցածր մակարդակի եք տեսնում և անարժեք զգում Ձեզ ,ընկճված,տխուր և անհանգիստ կլինեք և կզգաք մոլորվածություն: Այդ պատճառվ դուք պետք է ինքներդ ձեզ ճիշտ տեսանկյունից տեսնեք։Դուք առանձնահատուկ եք, որպես մարդկային ընտանիքի արժեքավոր անդամ, և ինչ-որ կերպ տարբեր կամ եզակի լինելը չի նվազեցնում ձեր արժեքը:
Այս մարդկանց մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ նրանք փորձում են արդարացնել ուրիշների սպասելիքները: Մարդիկ, ովքեր իրենց մոլորված են զգում կյանքում, ապրում են այնպես , ինչպես ուրիշները կարծում են, որ լավ է իրենց համար: Ուստի նրանք իրենց կյանքը կառուցում են այն իդեալների հիման վրա, որոնք իրենց մեջ սերմանել են իրենց ծնողները, ուսուցիչները, ընկերները կամ նույնիսկ պատեհապաշտ լրատվամիջոցները: Նրանք ընկնում են դեպրեսիայի մեջ և իրենց մոլորված են զգում, երբ փորձում են հասնել ֆանտազիայի և այլ գայթակղիչ չափանիշների ,սակայն ձախողվում են:
Մարդիկ, ովքեր իրենց կյանքում զգում են թե՝մոլորվել են և մեկուսացված են, շարունակում են կառչել հին ծրագրավորման հետևանքով առաջացած վաղեմի վախերին և բացասական կողմնորոշումներին: Նրանք զգում են ,որ աշխարհը վերջացել է ,անապահով է, ոչինչը իրենց պետք չէ,իրենք միշտ ձախողում եմ,կամ իրենց ապագան իրենց ընդտանիքի հետ չի երաշխավորվում, և նման մտածումներ պատճառ են դառնում որ նրանք չզարգանան: Անկասկած երաշխիքներ չկան ու ոչ մեկի ապագան երաշխավորված չէ։Մենք բոլորս կյանքում անհաջողություններ ենք ունենում:Ոչ ոք հարյուր տոկոսով,տարբեր իրավիճակներում ճիշտ չի գործում: Եթե երբեք չեք ձախողել,ուրեմն երբեք ջանք չեք գործադրել: Այս և նման շատ ինքնասահմանափակող հայտարարություններ, որոնք մարդիկ ասում են իրենք իրենց, արմատացած են վախի, այլ ոչ թե իրականության մեջ:
Նման մարդիկ ապրում են իրենց ապահով սահմաններում: Օրինակ, միլիոնավոր մարդիկ այս աշխարհում տառապում են ձանձրալի միապաղաղությունից, որն ազդում է նրանց կյանքի վրա, և միգուցե իրենք են այդ տառապանքի պատճառը: Նրանք հոգնած ու հիասթափված են միապաղաղությունից և զգում են,որ իրենց աշխատանքում թակարդի մեջ են ընկել: Այս զգացմունքը հետևանքն է՝իրենց ընտրությունների: Մինչդեռ նրանք փորձում են խուսափել ռիսկից ու սխալից,նրանք մխրճված են մի փոսի մեջ ,որը իրենց ձեռքով են քանդել: Հենց այնպես ,որ փոքրիկ, փափուկ մարմնով արարածները կորալային խութեր են կառուցում, որոշ սովորություններ սկզբում փոքր են և ճկուն, բայց ի վերջո ձեր կյանքում վերածվում են հսկայական, կոշտ, քարքարոտ խոչընդոտների:Ժայռերով շրջապատված տաք ջրերը ,խաղաղ ու հանգստավետ են թվում : Կարծում եք որ դրանից դուրս ,կլինեն կոշտ ու կոպիտ: Միգուցե լինեն շնաձկներ: Բայց եթե ցանկանում եք զարգանալ և կատարելագործվել այնտեղից, որտեղ գտնվում եք այսօր, ցանկացած ուղղությամբ, դուք պետք է դուրս գաք սովորությունների քարքարոտ ցանկապատից, որոնք ճշտում են ձեր հանգստության սահմանները:
Միշտ հիշեք, որ եթե կյանքում ձեզ մոլորված եք զգում, դա նշանակում է, որ դուք պարզապես փորձում եք կառավարել կյանքը և չեք կարողանում ընդունել, որ շատ հարցեր ձեր վերահսկողությունից դուրս են, և չպետք է խստորեն վերաբերվեք ինքներդ ձեզ և ուրիշներին: Ահավասիկ մի մոռացեք թունավոր մարդկանց դերը ձեր կյանքում։ Եթե կյանքում շփվում եք թունավոր մարդկանց հետ, իմացեք , որ նրանց ազդեցությունը պատճառ կըդառնա Ձեր մոլորվածության: Օրինակ, եթե ձեր շրջապատում գտնվում են մարդիկ,ովքեր անընդհատ վրդովված են, կամ պարզապես դժգոհում են, թե որքան վատ է իրավիճակը, և միայն քննադատում ու բամբասում են, դա պատճառ կդառնա,որ վախն ու կասկածը պատի ձեզ, և ձեր կյանքը թունավորի,դա կոչնչացնի ձեր ողջ էներգիան և կշեղի ձեր կյանքի ուղին:
Բոլորիս համար պատահել է,որ օրվա ընթացքում բազմաթիվ մտքերով ենք տարվում: Բացասական մտքերը գերազանցում են դրական մտքերին և մարդիկ հավատում են իրենց մասին յուրաքանչյուր բացասական միտքը: Մարդկային միտքը նման է բյուրեղյա ամանի և չպետք է այն լցնենք աղբով,այլ անհրաժեշտ է միայն դրական մտածել ,որպեսզի կարողանանք մեր միտքը ճիշտ օգտագործել , հակառակ դեպքում ինտելեկտը մեր դեմ կլինի ու մեզ կշփոթեցնի:
Շատերը միայն մտածում են բանականության մասին և կարծում են, որ բանականությունն ավելի լավ է, քան երևակայությունը: Մինչդեռ, մենք պետք է նաև ուշադրություն դարձնենք զգացմունքներին և հույզերին, և միայն բանականությունն ու տրամաբանությունը չներառենք կյանքում։ Նրանք անընդատ համոզված են, որ պետք է տրամաբանորեն քննեն բոլոր հարցերը և խիստ փորձում են վերլուծել յուրաքանչյուր հարց, և բացի այդ, նրանք ցանկանում են, որ ուրիշները հաստատեն իրենց կարծիքը, որպեսզի ի վերջո իրենց լավ զգան։ Նրանք իրենց անընդհատ կրկնվող հարցեր են տալիս և անտեղյակ են հիմնական պատասխանից: Օրինակ, նրանք իրենց հարցնում են, թե ինչո՞ւ լավ կյանք չունեն կամ ինչու նախկինի պես երջանիկ չեն զգում: Մինչդեռ նրանք պետք է իմանան, որ զբաղված են իրենց առօրյա կյանքով, կենցաղային խնդիրներով և անտեսում են իրենց իսկական եսը: Ըստ իռլանդացի գրող Օսկար Ուայլդի, եթե դուք ամբողջ կյանքում չափից ավելին շահագործեք ձեր կարողականությունը, ապա պետք է իմանաք, որ տառապում եք երևակայության պակասից։
Նաև այն մարդիկ, ովքեր իրենց մոլորված են զգում կյանքում, այն մարդկանց թվում են, ովքեր մնացել են անցյալում և կապված են անցյալին: Կարծես թե՝նրանք գոհ են իրենց վիճակից և երբեք մտադիր չեն փոխել այն։ Նրանք ցանկանում են մնալ անցյալի տառապանքների մեջ և չեն ցանկանում առերեսվել որևէ անհայտ հարցի հետ, և արդյունքում նրանք շարունակում են իրենց կյանքը առանց որևէ նպատակի։
Հիշեք, որ մոլորվածությունը պատահում է կյանքում բոլորի հետ, և դա պահանջում է առերեսվել փաստերին: Ուստի, առանց վախի սկսեք այս արկածային ճանապարհորդությունը, որպեսզի վերջապես կարողանաք լավ արդյունքի հասնել և նոր հայեցակարգով օժտվեք: