Փոդքաստ․ Նոր պատուհան (Մաս 12-րդ՝ Երկրորդ դասի քաղաքացի)
Այս փոդքաստում կանդրադառնանք Ամերիկայում սևամորթների երկրորդ դասի քաղաքացի լինելու խնդրին:
2016 թվականի փետրվարի 7-ին Կալիֆորնիայի բնակիչները սպասում էին խոշոր սպորտային իրադարձության արդյունքին: Ընդառաջումը յուրահատուկ էր, քանի որ մարզադաշտի բոլոր 75000 տոմսերը գնել էին մարդիկ, ովքեր ցանկանում էին դիտել ամերիկյան ֆուտբոլի լիգայի 50-րդ մրցաշրջանի եզրափակիչ խաղը։ Ի հավելումն այս թվի՝ շուրջ 100 միլիոն մարդ ամբողջ աշխարհից նստած էին իրենց հեռուստացույցերի մոտ՝ տեսնելու, թե որ թիմը վերջապես տուն կտանի այդ մրցաշարի գավաթը:
Առաջին խաղակեսի վերջում, ինչպես ամեն տարի, մի քանի երգիչներ եկան խաղադաշտի միջնամաս՝ իրենց կատարումներով լրացնելու երկու խաղակեսերի միջև ընկած ժամանակը։ Այդ մարդկանցից մեկն էլ ամերիկացի հայտնի երգչուհի Բեյոնսեն էր։
Ելույթում ամեն ինչ նորմալ էր թվում, բացի երգչուհիների ոտից-գլուխ հագած սեւ զգեստից և իհարկե Բեյոնսեի երաժշտության թեմայից՝ "Formation" անունով։ Նրա երգը համարձակորեն ապահովեց սևամորթների մուտքը մարզադաշտ։ Շատ հանդիսատեսների համար հագուստի գույնը և այդ երգի թեման ծանոթ էր թվում, որտեղ խոսվում է որոշակի խմբի մասին։
Հաջորդ օրը առավոտյան սկսվեցին արձագանքները մարզադաշտի իրադարձությունների նկատմամբ։ Երգչուհու դեմ ցույցեր էին կազմակերպվում, և ոստիկանությունը սպառնում էր բոյկոտել Բեյոնսեին, իսկ մյուսները, այդ թվում սևամորթները և սոցիալական ակտիվիստները, խրախուսում և հիանում էին Բեյոնսեով: Իհարկե, այս խրախուսանքներն ու սպառնալիքները կրակ էին մոխրի տակ, այն էլ չորս տասնամյակ առաջ բռնկված կրակ։
******
Վերադառնանք 1960 թվականի արկածային տասնամյակ, երբ տեղի է ունեցել սևամորթների խմբի տարօրինակ պատմությունը, որը կոչվում էր «Սև հովազի կուսակցություն»: 1966 թվականի հուլիսին, երբ ժողովուրդը գրախանութներից գնեց «Ֆանտաստիկ քառյակի» կոմիքսների 52-րդ համարը, հասկացավ, որ պատմությանը նոր սուպերհերոս է ավելացել՝ սևամորթ կերպար՝ Սև հովազ անունով:
Բարձր ինտելեկտի տեր, մարտարվեստի հմուտ և հետախուզելու մասնագիտությամբ անձնավորություն։ Սա առաջին դեպքն էր, երբ սև թանաքն այդքան շատ օգտագործվեց նկարագրման մեջ:
Գույն, որը էջերից ու նկարազարդ գրքերից բացի կարելի է տեսնել վաթսունականների իրադարձությունների տեքստում: Թերթերն ու ամսագրերը անընդհատ խոսում էին սև ու սպիտակ ռասայի հավասար իրավունքների մասին, և չկար մի օր, որ ոստիկանների կողմից սևամորթների ծեծի ենթարկվելու լուրը չլսվեր։
Մինչդեռ Մալքոլմ X-ի նման մարդկանց խոսքերը, ովքեր ցանկացած պատրվակով ելույթներ ու խաղաղ հավաքներ էին կազմակերպում, առավել քան երբևէ հնչեցին։ Մալքոլմ X -ը ընտանիքի յոթերորդ երեխան էր։
Նրա հայրը քահանա էր և այն մարդկանցից մեկը, ով աշխատում էր սևամորթների քաղաքացիական իրավունքների համար: Մալքոլմի ծնվելուց հետո նրա ընտանիքը տեղափոխվեց Լանսինգ՝ ավելի լավ պայմաններ գտնելու համար։
Այնտեղ Մալքոլմի հայրը աշխատում էր եկեղեցում և քարոզում էր սևամորթ ազգայնական առաջնորդի գաղափարները, սակայն սևամորթների ոտնահարված իրավունքների ձեռքբերմանն ուղղված իր լայնածավալ գործունեության պատճառով սպիտակամորթ քաղաքական կազմակերպությունների կողմից նրան բազմիցս սպառնում էին մահով ,իսկ ռասիստների կողմից մշտապես ենթարկվում էր հարձակման ։
Մալքոլմը այս հարձակումներից մեկը հետևյալ կերպ նկարագրեց.-Մղձավանջ, որը երբեք չի մեռնի իմ մտքում: 1929-ի գիշերներից մեկն էր։ Փոքր քույրս՝ Իվոնը, նոր էր ծնվել։ Բոլորս քնած էինք։ Չեմ մոռանում, որ հանկարծ ինչ-որ բան շպրտեց ինձ վերև։ Երբ բացեցի աչքերս, ինձ տեսա կրակի ու ծխի աշխարհում։ Ատրճանակների ձայնը միախառնվել էր մարդկանց ճիչերի հետ։ Տարօրինակ քաոս էր, ամենուր բոցեր էին վառվում։ Սպիտակամորթները վառել էին մեր տունը։ Հայրս՝ հայհոյելով, ատրճանակից կրակում էր նրանց վրա։ Մենք ամենուր էինք վազում այդ դժոխքից փախչելու համար։ Մայրս, իր նորածնին գրկած անցավ բոցերի միջով, որպեսզի նախքան առաստաղի փլվելը փրկի երեխային։ Չեմ մոռանա... Ամբողջ գիշեր անօգնական ու մերկ անցկացրինք բաց երկնքի տակ՝ սարսափից լաց լինելով։ Հրշեջները և սպիտակամորթ ոստիկանները նույնպես եկան, բայց կանգնեցին ու դիտեցին, թե ինչպես է տունը այրվում և դառնում մոխրի կույտ…
*******************
Այս դեպքից անմիջապես հետո Մալքոլմին հեռացրին դպրոցից։ Մի քանի տարի անց նա Բոստոնից տեղափոխվեց Նյու Յորք և ապրեց տագնապների շրջան այն ժամանակվա ամերիկյան հասարակության մեջ, մինչև որ 20 տարեկանում բանտարկվեց հանցավորության համար:
Բանտում Մալքոլմը ծանոթանում է «Իսլամի ժողովուրդ» կոչվող հավաքականության հետ և դառնում այդ խմբի անդամ: 1952 թվականին պայմանական համաներմամբ ազատվում է բանտից, որոշ ժամանակ անց ստանձնում Իսլամի ժողովուրդ կազմակերպության խոսնակի դերը և կազմակերպության ղեկավարի հրամանով Ամերիկայի տարբեր նահանգներում կառուցում է մի քանի մզկիթներ։ Նա օգտագործեց թերթերը, ռադիոն և հեռուստատեսությունը իսլամի ժողովուրդ խմբի ուղերձները տարածելու համար և հաջողվեց այս կազմակերպության անդամների թիվը 1952 թվականին 500-ից հասցնել 30 հազարի 1963 թվականին։
Մալքոլմի վեհ նպատակը ոչ այլ ինչ էր, քան դիմակայել ժամանակակից ստրկությանը Ամերիկայում: Նա ցանկանում էր, որ սևամորթները հասկանան, որ իրենք զրկված են մարդու ամենապարզ իրավունքներից, քանի որ ռասիստները թույլ չեն տվել նրանց ունենալ լուսավոր և բարեկեցիկ ապագա։
Մալքոլմը կարողացավ Ամերիկայում ստեղծել սևամորթ մուսուլմանների առաջին կազմակերպչական հիմնադրամը: Հիմնադրամ, որը, ըստ նրա, քսան միլիոն ամերիկացի սևամորթների համար ցանկանում էր ազատություն, արդարություն և հավասարություն ուրիշների հետ: Կամաց-կամաց ամենուր լսվեց Մալքոլմի և հիմնադրամի անդամների՝ արդարության պահանջի ձայնը, և Մալքոլմը դարձավ ժողովրդական մարտիկ։
Իհարկե, այս աճող ժողովրդականությունը վերջապես վնասեց նրան: 1965-ի փետրվարին նա սպանվեց Նյու Յորքի Մանհեթեն քաղաքում արձակված տասնհինգ փամփուշտով, որպեսզի մեկընդմիշտ փակվի ԱՄՆ-ի 60-ական թթ-ին պայքարող մարդու գործը։
Մալքոլմ Իքսի մահից մի քանի ամիս անց, երբ սևամորթների բողոքի ցույցերը իրենց գագաթնակետին էին, հաղորդվեց, որ Սան Ֆրանցիսկոյում ոստիկանները գնդակահարել են 15-ամյա սևամորթ դեռահասին։ Այս լուրը կրիտիկական դարձրեց իրավիճակը Կալիֆորնիայի քաղաքների կենտրոններում, հատկապես Օքլենդ քաղաքում, և ստիպեց դաշնային ուժերին ուղղակիորեն առերեսվել սևամորթների հետ։
*********************
Նույն թվականի հոկտեմբերի 15-ին իրավաբանության 24-ամյա ուսանող Հյուեյ Նյուտոնը որոշեց օգտագործել կազմակերպությունը՝ սևամորթներին ոստիկանական դաժանությունից պաշտպանելու համար։
Այս լուրը կրիտիկական դարձրեց իրավիճակը Կալիֆորնիայի քաղաքների կենտրոններում, հատկապես Օքլենդ քաղաքում, և ստիպեց դաշնային ուժերին ուղղակիորեն առերեսվել սևամորթների հետ։
Այսպիսով, նա իր ընկերոջ՝ Բոբի Սիլի հետ միասին հիմնել է «Սև հովազ» կոչվող կուսակցությունը՝ ռասիզմից ինքնապաշտպանվելու նպատակով։ Երբ նրան հարցրել են, թե ինչու է օգտագործել Սև հովազ անունը, նա պատասխանել է. «Սև հովազը երբեք չի հարձակվում»: Եթե նրա վրա հարձակվեն, նա կուսումնասիրի իրավիճակը, իսկ եթե նորից հարձակման ենթարկվի, կենաց-մահու պայքար կմղի։
«Սև հովազ» կուսակցության անդամները զինված են եղել և հագել կաշվե սև բաճկոններ և հետապնդել ոստիկաններին։ Ամեն անգամ, երբ ոստիկանները կանգնեցնում էին սևամորթ քաղաքացու, մոտակայքում ներկա էին նաև «Սև հովազները», որոնք վերահսկում էին ոստիկանության աշխատանքը։ Նրանք կանգնում էին ոստիկաններից օրինական հեռավորության վրա և զգուշացնում էին նրանց իրավական գործողությունների մասին: Սկզբում նրանց այս ակցիան արդյունք չտվեց, բայց որոշ ժամանակ անց օրական հազար մարդ դարձավ այս կուսակցության անդամ, և դա պատճառ դարձավ, որ շատ ուժայիններ վախենան «Սև հովազների» ներկայությունից։ Այժմ «Սև հովազ» անվանումն այլևս պարզապես հորինված հերոս չէր կոմիքսներում, այլ նրանց անունն էր, ովքեր ցանկանում էին պաշտպանել սևամորթներին:
Սև հովազները ոչ մի անօրինական բան չեն արել։ Կալիֆորնիա նահանգում հրազեն կրելը լիովին ազատ էր: Այդ իսկ պատճառով ոստիկանությունը որոշեց զինաթափել «Սև հովազներին»՝ սահմանելով օրենք, որն արգելում է զենք կրելը։
Դա ստիպեց Կալիֆորնիայի նահանգային ժողովի ներկայացուցիչներին 1967 թվականի մայիսի 2-ին քննարկել օրենքի նախագիծը, որն արգելում է ցանկացած հրազեն կրելը։ Բայց միևնույն ժամանակ 26 զինված սև հովազներ մտան խորհրդարան՝ կանխելու այս օրենքի հաստատումը, և հենց այս գործողությունն էր, որ սև հովազներին հայտնի դարձրեց ամբողջ Ամերիկայում։
**************
Ի լրումն այլ խնդիրների, հովազների հանրաճանաչությունը պայմանավորված է նաև կրթական և սոցիալական նախաձեռնություններով։ 1969 թվականին այս խումբը ձևակերպեց և ներկայացրեց ուսանողներին անվճար նախաճաշ տրամադրելու ծրագիր։ Այս խմբի կողմից Օքլենդում ստեղծվել է անապահով սևամորթների դպրոց: Հեղափոխական շարժումների և քաղաքական ու սոցիալական ընդվզումների ժամանակաշրջանում «Սև հովազները» դարձան գովելի խումբ ամերիկյան ձախերի և կառավարությանը քննադատողների համար։ Այդ պատճառով էր, որ Կենտրոնական հետախուզական վարչության ժամանակի ղեկավարը հրամայեց լրտեսների և տեղեկատու գործակալների միջոցով վերահսկել նրանց բոլոր գործողությունները և վերջապես այս խմբի անդամները հանձնվեն։
Կուսակցության վրա ճնշում գործադրելով, ղեկավարներին ֆիզիկապես հեռացնելով և խմբի անդամների միջև պառակտումներ ստեղծելով, 1982-ին «Սև հովազ» կուսակցությունը վերջնականապես լուծարվեց։ Անգամ կոմիքսները փոխեցին սեւ հովազի կերպարի անունը, իսկ լրատվամիջոցների միակողմանի քարոզչության ազդեցության տակ, հասարակությունը նույնպես սեւ հովազներին բարի անունով չէր հիշում։
*****************
2016 թվականին հայտնի երգչուհի Բեյոնսեի ակցիան Super Bowl -ում որոշ ժամանակով հիշեցրեց սև հովազների անունը, սակայն արդյունավետ չեղավ։ Որովհետև Ամերիկայում սևամորթների համար պայմանները դեռ նույնն են՝ աղքատություն, բացահայտ խտրականություն, գործազրկություն և իհարկե երկրորդ դասի քաղաքացի լինելը...